24 / May / 2019
01:39:31

Դիտեք նաև

x

«Կառավարական դաչաների» Սերժ Սարգսյանի առանձնատունը դեռ անտեր է. ո՞րն է զբաղեցնելու Արարատ Միրզոյանը

Առայժմ պարզ չէ, թե Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կառավարական ամառանոցում որ առանձնատունն է զբաղեցնելու: Այս մասին Factor.am-ին տեղեկացնում են «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ից՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան: Հետաքրքրվել էինք նաև, թե, մասնավորապես, ԱԺ նախագահին տրվող առանձնատան վերանորոգման և կահավորման համար որքան գումար է անհրաժեշտ: ՊՈԱԿ-ից ստացված գրավոր պատասխանում տեղեկացրել էին, որ այդ տեղեկությունը ևս չեն կարող տրամադրել՝ այն պատճառով, որ հայտնի չէ, թե Արարատ Միրզոյանին որ առանձնատունն են տրամադրելու: Միաժամանակ փոխանցում են, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կազմի մեջ գտնվող բոլոր առանձնատներն ունեն վերանորոգման և գույքով համալրելու անհրաժեշտություն: Սակայն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ այս պահին հաշվարկներ չունեն, թե վերանորոգման և գույքի ձեռքբերման համար, որքան գումար է անհրաժեշտ լինելու: Հիշեցնենք, որ Միրզոյանը կառավարական ամառանոցների տարածք տեղափոխվելու մասին հայտնել էր հունվարի 30-ին՝ ֆեյսբուքյան գրառման միջոցով: «Առաջիկայում պիտի տեղափոխվեմ, այսպես կոչված, կառավարական ամառանոց՝ հեշտացնելու անվտանգության աշխատակիցների, ներկայումս մեր բակում սահմանված պահակակետն օրուգիշեր հսկող աշխատակիցների և իմ բազմամյա հարևանների կյանքը։ Ի դեպ, այնտեղ դեռ արագացված տեմպերով վերանորոգում չի ընթանում, ինչպես օրեր առաջ շտապել էր պնդել «հավաստի աղբյուրներից» տեղեկացված «լրատվամիջոցը»։ Ասեմ նաև, որ վերանորոգման կարիք լինելու է։ Եթե տեսնեիք, կհամաձայնեիք»,- տեղափոխությունն այսպես էր հիմնավորել Միրզոյանը: «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առկա առանձնատներից ամենաինտրիգայինը 6-րդ մասնաշենքն է, որն այս պահին զբաղեցված չէ որևէ պաշտոնյայի կողմից: Սա այն առանձնատունն է, որը սպասարկել է Սերժ Սարգսյանին և վերջինս էլ այն փորձեց սեփականաշնորհել՝ պաշտոնավարման ավարտին: Այս առանձնատունը շահագործման է հանձնվել 2010 թվականից: Ի դեպ, Սերժ Սարգսյանն այդպես էլ պետության կողմից առանձնատուն չստացավ՝ որպես պաշտոնաթող նախագահ: Նա այժմ բնակվում է փեսայի՝ Միքայել Մինասյանի Ձորաղբյուր գյուղի առանձնատանը: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ կառավարական ամառանոցում բնակվում են միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկում է 2-րդ մասնաշենքը, իսկ 3-րդ մասնաշենքը մայիսի 5-ից զբաղեցնում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Ընդհանուր առմամբ կառավարությանն առընթեր «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում գտնվող 9 առանձնատների վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից 2018 թվականին հատկացվել է 3 մլն 365 հազար դրամ, իսկ 2017-ին այդ գումարը կազմել է 4 մլն 620 հազար դրամ: Կառավարության 2018 թվականի մարտի 27-ի որոշմամբ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի գերատեսչական առանձնատներում կարող են բնակվել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և ՀՀ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ իրենց ընտանիքների հետ միասին` պաշտոնավարման ժամանակահատվածում: Ի դեպ. պաշտոնյաներն այնքան էլ հակված չեն կառավարական ամառանոցում բնակվել, որովհետև առանձնատները վերանորոգման խիստ կարիք ունեն։ Հայկ Վարդանյան

 

© factor.am

Newsfeed
Seeing the dancers the man could not stand it and went out to dance
14/May/2019 - 18:15
Funny Will Melt Your Heart Compilation. REAL LIFE HEROES
11/May/2019 - 16:58
A huge Green Anaconda attempts to cross a busy road in Brazil.
10/May/2019 - 23:12
Hairdresser Gets 'Pantsed' By Little Girl
19/February/2019 - 14:53
Lion Shows Tourist Why Windows Should be Closed!
19/February/2019 - 14:52
The Best of Eagle Attacks Ever
12/February/2019 - 20:07
Smart monkey working as field worker
12/February/2019 - 20:04
Girl With Down Syndrome Becomes Stewardess For A Day
5/February/2019 - 22:23
Disabled Woman Teaches Dog To Help With Washing
5/February/2019 - 22:21
Pensioner Becomes Britain's Oldest Ping Pong Player
5/February/2019 - 22:19
Boiling Water Turns Into Stunning Snow Cloud
5/February/2019 - 17:54
Horse Shows Off His Impressive Dance Moves
5/February/2019 - 17:51
Cute baby monkey relax and play happily with 2 puppies
5/February/2019 - 17:46
First time driving at 90 years old
27/January/2019 - 21:55
Baby monkey and dog puppies compilation
27/January/2019 - 21:40
Shocking Moment! Video of Barefoot toddler walks with her hands up towards armed police!
26/January/2019 - 23:28
smart monkey using iphone & ipad
26/January/2019 - 23:27
What is the old man doing? Dancing? I don't think so!
23/January/2019 - 22:19
Priceless moment between mom and children! <3 With friends <3
23/January/2019 - 22:17
Ohh Noooo!
23/January/2019 - 22:16
Zoo animals break glass!!Tony Fun World!!
23/January/2019 - 18:32
Extreme Idiots Of The Internet Compilation
23/January/2019 - 18:31
Angry Lion Attacks Safari Car In India
23/January/2019 - 14:40
Glue Trap In a Cardboard Box / Mouse Trap With Glue Trap Easy Saving 3 Mice
22/January/2019 - 20:11
All Timeline