24 / Ապրիլ / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Սարսափելի և բացառիկ դեպք:Կրկին խոշոր հրդեհ Փարիզում. այրվում է Վերսալի... Հերթական ստոր քայլը Սկանդալային տեսանյութ:Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տեսանյութ, թե ինչ... Բացառիկ տեսանյութ: Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը Բացառիկ:ՌԴ դատարանը ինչ կարևոր որոշում է կայացրել Միհրան Պողոսյանի կալ... Ւ՞նչ սկանդալային ցուցմունք է տվել Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով Նիկոլը թաղեց ՀՀԿ-ն. Նոր Ցնցող ֆիլմ. Շտապ տարածել Խայտառակ սենսացիա. Միհրան Պողոսյանը կդիմի Պուտինի՞ն «Նա այդ սկզբունքով թերթ է ղեկավարել… հիմա էլ` պետություն է ղեկավարում…... ՄԵՆՔ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ ԵՆՔ ՆՇՈՒՄ ԼՍԻ՛, ԱՂՋԻ,ԴԻՄՈՒՄԴ ՍԵՂԱՆԻՍ ԼԻՆԻ. ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ՝ ԻՆՉՊԵՍ Է ... ՇՏԱՊ. Քաղաքացիներն ահազանգում են «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգել... Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական ... Հրատապ: Նոր զարգացումներ՝ Միհրան Պողոսյանի արտահանձման հարցում «Իմ քայլի» անդամը տպել-բերել էր «Լույսի» անդամների զինված լուսանկարը

Դիտեք նաև

x

Բացառիկ:Ինչո՞ւ են հայ բժիշկները հրաժարվում պատվաստել իրենց երեխաներին

Հաճախ ավելի հեշտ է մի շարք հիվանդություններ կանխարգելել, քան դրանք բուժելը: Պատվաստումը փոքրացնում է հետագայում հիվանդանալու հավանականությունը: Այն երեխայի մոտ անընկալություն է առաջացնում տվյալ հիվանդության նկատմամբ: Խնդրի, վերջինիս կարգավորման հարցի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Անի Մինասյանի հետ:

-Քանի՞ տեսակի պատվաստումներ կան Հայաստանում:

-Հայաստանում կան 12 պատվաստումներ:

-Ե՞րբ եւ ինչի՞ դեմ է պետք պատվաստել փոքրիկին:

 

-Փոքրիկներին պատվաստում են ծննդյան հաջորդող 24-48 ժամերի ընթացքում: Պատվաստում են ԲՑԺ եւ ՎՀԲ, այնուհետև վեց շաբաթականում՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ՕՊՎ: Հաջորդ պատվաստումը կատարվում է հաջորդաբար տասը, երկուսուկես, երեք ամսականներում եւ այլն:


-Կազմակերպվու՞մ են արդյոք որոշակի միջոցառումներ, որոնք կտեղեկացնեն ծնողներին պատվաստման գործընթացի, վերջինիս իրականացման մասին եւ կօգնեն ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը:


-Հատուկ միջոցառումներ որպես այդպիսիք չկան: Հատուկ բլանկ կա, որում նշվում է յուրաքանչյուր պատվաստման մասին՝ ինչո՞վ է արդյունավետ եւ ինչու՞ պետք է արվի: Ծնողներին տալիս ենք, որ ծանոթանան, իսկ հարցերի դեպքում պատվաստումից առաջ տեղեկանում են հենց բժշկից:

-Նոր պատվաստանյութերի վերաբերյալ ընկալումն ու անվստահությունն արդյոք արդարացվա՞ծ է:


-Անվստահությունը հիմնականում 13 տարեկանում աղջիկների պատվաստմանն է վերաբերում: Սակայն այն կատարվում է ըստ ցանկության ու համաձայնության:


-Որոշ ծնողներ իրենց երեխայի առողջական վիճակի վատացման պատճառ են համարում պատվաստումը: Ի՞նչ կասեք այդ մասին:


-Առողջական վիճակի վատացում չի լինում, պարզապես պատվաստումից հետո երեխան մոտակա երկու օրը ջերմում է: Բայց դրա մասին նախապես պետք է տեղյակ պահել եւ բացատրել ծնողներին: Երբ չի ասվում, ծնողը մտածում է, որ պատվաստանյութն է հին, կամ փոքրիկի օրգանիզմը չի ընդունել վերջինս:


-Ըստ Ձեզ, որո՞նք են պատվաստումներից հրաժարվելու կամ վերջիններս հետաձգելու պատճառները: Ո՞րն է հիմնական մտավախությունը:


-Կարող են հետաձգել միայն այն դեպքում, երբ երեխան հիվանդ է: Հրաժարվելու դեպքում ծնողը նշում է պատճառը, ստորագրում համաձայն փաստաթուղթ: Սակայն փորձում են բացատրել մանրակրկտորեն, որ պատվաստումից հրաժարվելն հետագա բարդությունների ու վարակի արագ զարգացման պատճառ կարող է հանդիսանալ:

– Առավել հաճախ բնակչության ո՞ր շերտն է հրաժարվում եւ ո՞ր հիվանդության դեմ պատվաստումից:


-Հրաժարվում են հիմնականում «Պապիլոմա» կոչվող պատվաստումից: Անգամ բուժաշխատողներն են հրաժարվում իրենց երեխաներին պատվաստելուց: Պատճառն այն է, որ այն նոր պատվաստանյութ է, եւ բնակչության տեղեկացվածության մակարդակը վերջինիս մասին ցածր է: Գրեթե 60 տոկոսը հրաժարվում է:

-Դուք նշեցիք, որ անգամ բուժաշխատողներն են հրաժարվում, իսկ ինչու՞ են հայ շատ բժիշկներ հրաժարվում պատվաստել իրենց երեխաներին հենց պետպատվերի շրջանակներում:


-Քանի որ, նրանց կարծիքով, այդ պատվաստանյութերի ազդեցությունը թույլ է` այլ երկրների արտադրության թանկ միջոցների համեմատ:


-Դուք՝ ինքներդ, լինելով բուժհաստատության աշխատակից եւ մայր, դիմու՞մ եք պատվաստումների:

-Այո՛, անկասկած, քանի որ գիտեմ հետագա բարդությունների մասին: Սակայն, պետք է խոստովանեմ, որ ինքս էլ պոլիկլինիկաների պատվաստանյութերի հանդեպ հաճախ մտավախություն եմ ունենում:

-Եվ ո՞րն է Ձեր մտավախությունը:


-Սխալ ու այլեւս ոչ պիտանի պատվաստանյութ ունենալու համար եմ մտահոգվում: Պետք է նշեմ, որ եղել են շատ դեպքեր, երբ պատվաստանյութը հին է եղել: Յուրաքանչյուր պատվաստումից առաջ ինքս ստուգում եմ պահպանման ժամկետը եւ նույնն էլ խորհուրդ եմ տալիս բոլորին

-Կա՞ պարտադիր պատվաստում հասկացությունը, եւ ինչպե՞ս է կարգավորվում գործընթացը, երբ ծնողը հրաժարվում է պատվաստել փոքրիկին:

-Պարտադիր է մինչեւ մեկ տարեկան երեխաների պատվաստումը՝ անկախ ծնողի ցանկությունից: Սակայն, եթե ծնողը կտրականապես դեմ է, ապա բուժհաստատությունը տեղեկացնում է, որ այլեւս պատասխանատվություն չի կրում հետագա բարդությունների դեպքում: Այնուամենայնիվ, եթե ծնողը տեղեկացված է, գրեթե երբեք չի հրաժարվում:

-Կարո՞ղ եք նշել հիվանդություններ, որոնք պատվաստումների շնորհիվ Հայաստանում հաղթահարվել են կամ զգալիորեն նվազել:

-Նվազել են ԿԿԽ վիրուս, Հեպատիտ B-ն: Հիմա երեխաների մոտ հիմնականում տարածված են աղիքային վիրուսները: Սակայն պետք է նշեմ, որ այժմ արդեն Հայաստանում արվում է «Ռոտա» վիրուսի դեմ պատվաստումը: Ինչպես նաեւ արդեն ամեն դեկտեմբերի կատարվում է գրիպի հարուցիչի դեմ պատվաստումը:

Արաքսյա Սահակյան 4-րդ կուրս


Armlur.am

 

Լրահոս
Սարսափելի և բացառիկ դեպք:Կրկին խոշոր հրդեհ Փարիզում. այրվում է Վերսալի պալատը (տեսանյութ)
23/Ապրիլ/2019 - 22:04
Հերթական ստոր քայլը
23/Ապրիլ/2019 - 21:32
Սկանդալային տեսանյութ:Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տեսանյութ, թե ինչպես էին իրեն բերման ենթարկում
23/Ապրիլ/2019 - 21:31
Բացառիկ տեսանյութ: Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը
23/Ապրիլ/2019 - 21:30
Բացառիկ:ՌԴ դատարանը ինչ կարևոր որոշում է կայացրել Միհրան Պողոսյանի կալանավորելու հարցում
23/Ապրիլ/2019 - 20:48
Ւ՞նչ սկանդալային ցուցմունք է տվել Վլադիմիր Գասպարյանը մարտի 1-ի գործով
23/Ապրիլ/2019 - 20:38
Նիկոլը թաղեց ՀՀԿ-ն. Նոր Ցնցող ֆիլմ. Շտապ տարածել
23/Ապրիլ/2019 - 20:37
Խայտառակ սենսացիա. Միհրան Պողոսյանը կդիմի Պուտինի՞ն
23/Ապրիլ/2019 - 19:42
«Նա այդ սկզբունքով թերթ է ղեկավարել… հիմա էլ` պետություն է ղեկավարում…». Կարմեն Դավթյան
23/Ապրիլ/2019 - 18:20
ՄԵՆՔ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ ԵՆՔ ՆՇՈՒՄ
23/Ապրիլ/2019 - 18:17
ԼՍԻ՛, ԱՂՋԻ,ԴԻՄՈՒՄԴ ՍԵՂԱՆԻՍ ԼԻՆԻ. ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ՝ ԻՆՉՊԵՍ Է ԹԱՂԱՊԵՏԸ ՍՏԻՊԵԼ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ԱԶԱՏՎԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23/Ապրիլ/2019 - 18:15
ՇՏԱՊ. Քաղաքացիներն ահազանգում են «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով վանդալիզմ են իրականացնում. Նրանք դիմում են ՀՀ գխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին...
23/Ապրիլ/2019 - 18:13
Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին
23/Ապրիլ/2019 - 17:11
Հրատապ: Նոր զարգացումներ՝ Միհրան Պողոսյանի արտահանձման հարցում
23/Ապրիլ/2019 - 17:10
«Իմ քայլի» անդամը տպել-բերել էր «Լույսի» անդամների զինված լուսանկարը
23/Ապրիլ/2019 - 17:03
Ինքս դեմ կլինեմ, եթե վարչապետը ցանկանա միայնակ որոշել, թե ինչպես պետք է լինի. Ռուբեն Ռուբինյան
23/Ապրիլ/2019 - 17:02
Սկանդալային և սարսափելի մեղադրանքներ իշխանությանը:Իմ քայլն ուզում է մանկապղծություն պրոպագանդել.թեժ քննարկում
23/Ապրիլ/2019 - 15:55
Անչափահասների մուտքը խստիվ արգելվում է: Սարսափելի ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Խաչել են ՄԱՆՎԵԼԵՆՔ!!! //18+// Նրա ամբողջ ունեցվածքն արյունով է շաղախված
23/Ապրիլ/2019 - 15:52
Հրատապ: Մանվել Գրիգորյանին պատկանող 40 անուն անշարժ գույքի մասով կարևոր որոշում է կայացվել
23/Ապրիլ/2019 - 14:13
Քաղաքացիները՝ Փաշինյանի կատարած խոստումների մասին. հետաքրքիր կարծիքներ
23/Ապրիլ/2019 - 14:11
Նոր ՍԵՆՍԱՑԻՈՆ բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին ցմահ դատապարտյալից․․․
23/Ապրիլ/2019 - 14:09
Մանվելի բանտից դուրս չի գա. Նոր սկանդալային ու սարսափելի բացահայտում. ՍԱՐՍԱՓ
23/Ապրիլ/2019 - 14:08
Դաշնակ Տուզիկներ.... Ոչլոտ, անմեռոն տեղացիեր.... Մոսկվան մեղադրվում է.....
23/Ապրիլ/2019 - 14:07
Սարսափելի ավտովթար Երևանում. Հերացի թունելի սկզբնամասում բախվել են Kia Forte-ն ու Lexus Subaru-ն. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵ...
23/Ապրիլ/2019 - 14:05
Ողջ լրահոսը
Այս թեմայով