19 / Մարտ / 2019
01:39:31
Վերջին լուրերը
«Վարկ ենք վերցրել, գործ ենք անում, անգամ 10 դրամ չեն ուզում փոխհատուցե... Կնոջ բերանը փակել են, ամուսնուն՝ դանակահարել Մահ Բանտում. Սարոյանը գիտեր մանվելի սարսափը Սյունիքում ամուսինը այնպես է ծեծել 32-ամյա կնոջը, որ վերջինս գլխի ջնջխ... Արտակարգ դեպք Տավուշում. օղու պատճառով Քիչ Մնաց: Մոտենում է Քոչարյանի ու Սերժի Հատուցման Ժամը Երիտասարդը համացանցից ներբեռնել է քաղաքացուհու լուսանկարները և սպառնաց... Բնակելի շենքի բացումից հետո Նիկոլ Փաշինյանը զրուցել է հարակից՝ անմխիթա... Սարսափելի իրավիճակ:«Սա այն ժամն է, երբ երեխաները դպրոց ու մանկապարտեզ ... Բողոքի ակցիայի մասնակիցների "Դըմփ-դըմփ-հու"-ն կառավարության շենքի դիմա... Վտանգավոր մանիպուլյացիա Հայաստանում. արդեն կան «զոհեր» Ունենք հրթիռ, որը կարող է հասնել Բաքու. Զգուշացում Ալիևին ՍԵՆՍԱՑԻՈՆ ՍԱ ՏԵՍՆԵԼ Է ՊԵՏՔ!!! Պուտինի նկարով շիրմաքար են կանգնեցրել Սաշիկ Սարգսյանի որդու արտահանձնման հետքերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյ...

Դիտեք նաև

x

«Հոսանք են միացնում ականջներին, ոտքերից՝ կախում․․․»

Ուկրաինայի Խերսոն քաղաքի բանտում մեր երկու հայրենակիցներն արդեն 40 ամիս է՝ ենթարկվում են խոշտանգման

«Ուկրաինայի Խերսոն քաղաքի բանտում մեր երկու հայրենակիցներն արդեն 40 ամիս է՝ ենթարկվում են խոշտանգման: Նրանց նկատմամբ էլեկտրաշոկ են կիրառում, հոսանք միացնում ականջներին, ոտքերից են կախում, հեռվից կրակում են նրանց ուղղությամբ և դաժան ծեծի ենթարկում»,- ահազանգում է հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Տեր-Եսայանը՝ անդրադառնալով տարիներ առաջ Ուկրաինայում տեղի ունեցած ադրբեջանցու սպանության համար կալանավորված ազգությամբ հայեր Սերգեյ Կարապետյանի ու Խաչատուր Հովհաննիսյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքին:

Արդեն չորրորդ տարին է, ինչ բանտում են գտնվում Կարապետյանն ու Հովհաննիսյանը: Նրանք մինչ օրս ունեն կալանավորի կարգավիճակ. դատարանը պարբերաբար և միտումնավոր հետաձգում է դատավարական գործողությունները: Փոխարենը, նրանք շարունակվում են խոշտանգվել և անմարդկային պայմաններում մնալ:

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը սակայն կարծում է, որ ուկրաինական իշխանություններն այս ամենից անտեղյակ են և սա կոնկրետ պատվեր է ադրբեջանական կողմից:

«Մենք ունենք տեղեկություններ, որ սպանված ադրբեջանցին Իլհամ Ալիևի հետ բարեկամական կապեր ունի, այդ պատճառով են նման անմարդկային ձևով վարվում մեր հայրենակիցների հետ: Մենք բազմիցս ենք բարձրաձայնել այս մասին, տարիներ շարունակ դիմել իշխանություններին, Արցախի ՄԻՊ-ին, բայց դեռ որևէ հստակ արձագանք չենք ստացել»,- նշեց Ավետիսյանը:

Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակից Forrights-ին տեղեկացրին, որ դեռևս անցած տարվա հուլիսին աշխատակազմը բողոք է ստացել՝ Ուկրաինայի Խերսոնի մարզում սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանին և Խաչատուր Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելու, ցմահ ազատազրկման դատապարտելու և ներկայում Խերսոնի քննչական մեկուսարանում նրանց խոշտանգումների ենթարկելու, նրանց իրավունքները ոտնահարելու վերաբերյալ:

«Բողոքում բարձրացված հարցի կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջնորդությամբ գրություն է ուղարկվել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին: Պատասխան նամակում ՄԻՊ-ին տեղեկացել են, որ Կարապետյանի և Հովհաննիսյանի նկատմամբ Ուկրաինայի քրեական հետապնդման մարմինների կողմից ֆիզիկական, հոգեկան կամ այլ ճնշումներ գործադրելու, դաժան վերաբերմունքի կամ այլ ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել: Բացի վերոնշյալից, մեր հայրենակիցները պահման պայմանների վերաբերյալ որևէ բողոք կամ խնդրանք չեն ներկայացրել»,- Forrights-ին ի պատասխան նշեցին ՄԻՊ-ից:

Օրեր առաջ Ուկրաինայի դեսպանատան առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց իրականացրին։ Նրանք դեսպանին նամակ հղեցին` պահանջով, որպեսզի հետամուտ լինեն Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունների հանդեպ:

Ադրբեջանցիների կողմից ավերված և ոչնչված հայկական խաչքարերը՝ ծեծկռտուքի պատճառ

Դեռ տարիներ առաջ պարբերաբար բարձրաձայնվում էր այն փաստը, որ Ջուղայում ադրբեջանցիների կողմից ավերվում և ոչնչանում են հայկական խաչքարերն ու հուշարձանները: Ադրբեջանն այս ամենն անում էր իր զինված ուժերի միջոցով, հետագայում՝ հայկական գերեզմանների տարածքը կրակադաշտ դարձնելով: Այս դեպքը պարբերաբար իր արձագանքն էր գտնում հարևան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում: Խերսոն քաղաքում հայերի և ադրբեջանցիների միջև այս առիթով վեճ է ծագում, վերածվում ծեծկռտուքի, ինչի արդյունքում սպանվում է վեճի մասնակից ադրբեջանցիներից մեկը, ով, ըստ Սարգիս Տեր-Եսայանի, այդ վեճի կազմակերպիչն էր:

«Տեղի հայերը հանդիպել են ադրբեջանցիների հետ, այդ վիճաբանության արդյունքում եղել է զոհ: Հայերը մենակ չեն եղել, նրանց հետ եղել են նաև երկու ռուս և մեկ թալիշ, ովքեր նույնպես գտնվում են բանտում և խոշտանգվում: Ադրբեջանցիների կողմից մեր հուշարձանները, գերեզմանոցներ և խաչքարեր վերացնելն տարիներ շարունակ անպատիժ է մնացել: Նկատենք, որ նման պատմամշակութային կոթողների ոչնչացումը միջազգայնորեն որակվում է՝ որպես «Սպիտակ եղեռն»»,- իր խոսքում նշեց Տեր-Եսայանը:

Հետգրություն. Forrights-ի տեղեկացավ, որ Հայաստանը մեր հայրենակիցներ Սերգեյ Կարապետյանին և Խաչատուր Հովհաննիսյանին փաստաբան է տրամադրել: Օրեր անց տեղի է ունենալու նրանց գործով դատական նիստը:

Ռոզա Վարդանյան

Լրահոս
«Վարկ ենք վերցրել, գործ ենք անում, անգամ 10 դրամ չեն ուզում փոխհատուցեն»
18/Մարտ/2019 - 20:23
Կնոջ բերանը փակել են, ամուսնուն՝ դանակահարել
18/Մարտ/2019 - 20:22
Մահ Բանտում. Սարոյանը գիտեր մանվելի սարսափը
18/Մարտ/2019 - 20:21
Սյունիքում ամուսինը այնպես է ծեծել 32-ամյա կնոջը, որ վերջինս գլխի ջնջխված վերքեր և կոտրվածքներ է ստացել
18/Մարտ/2019 - 16:20
Արտակարգ դեպք Տավուշում. օղու պատճառով
18/Մարտ/2019 - 16:18
Քիչ Մնաց: Մոտենում է Քոչարյանի ու Սերժի Հատուցման Ժամը
18/Մարտ/2019 - 16:13
Երիտասարդը համացանցից ներբեռնել է քաղաքացուհու լուսանկարները և սպառնացել է սեռական հարաբերություններ չունենալու դեպքում հրապարակել
18/Մարտ/2019 - 16:11
Բնակելի շենքի բացումից հետո Նիկոլ Փաշինյանը զրուցել է հարակից՝ անմխիթար վիճակի շենքի բնակիչների հետ
18/Մարտ/2019 - 16:10
Սարսափելի իրավիճակ:«Սա այն ժամն է, երբ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում»․ Արթուր Միսակյանն ահազանգում է
18/Մարտ/2019 - 13:26
Բողոքի ակցիայի մասնակիցների "Դըմփ-դըմփ-հու"-ն կառավարության շենքի դիմաց
18/Մարտ/2019 - 13:25
Վտանգավոր մանիպուլյացիա Հայաստանում. արդեն կան «զոհեր»
18/Մարտ/2019 - 11:25
Ունենք հրթիռ, որը կարող է հասնել Բաքու. Զգուշացում Ալիևին
18/Մարտ/2019 - 11:24
ՍԵՆՍԱՑԻՈՆ ՍԱ ՏԵՍՆԵԼ Է ՊԵՏՔ!!! Պուտինի նկարով շիրմաքար են կանգնեցրել
17/Մարտ/2019 - 22:32
Սաշիկ Սարգսյանի որդու արտահանձնման հետքերով
17/Մարտ/2019 - 22:30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութը, որը նկարահանվել է Արցախում, բուռն քննարկման թեմա է դարձել։
17/Մարտ/2019 - 22:27
Անհավանական դեպք Վայոց Ձորի մարզում
17/Մարտ/2019 - 20:57
Հայ աղջիկները միանշանակ ցանկանում են նմանվել Սիրուշոյին և Լիլիթ Հովհաննիսյանին
17/Մարտ/2019 - 20:53
Սերժն ու Ռոբը կստանան այդ թափված արյան պատասխանը. ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ
17/Մարտ/2019 - 19:49
«Ձեր վարչապետին ասեք, որ «թավշյա ժողովրդավարական» կտերը շուտով ընդհանրապես չեն ուտվելու». Արմեն Աշոտյան
17/Մարտ/2019 - 19:48
«Ես և Լուլուի հայոց լեզվի ուսուցչուհին վստահ ենք, որ Լուլուն մարտնչող ապուշ է». Նարեկ Մալյան
17/Մարտ/2019 - 19:41
Սարսափելի դեպք:Երևանում 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնին. վարորդն ու հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց
17/Մարտ/2019 - 18:03
«Ադամը կա, և ավելի շատ կա, քան շատ ու շատ ապրող մարդիկ․․․» զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ
17/Մարտ/2019 - 17:58
Սարսափելի տեսանյութ:Ռուսաստանում հայազգի ձեռներեց է սպանվել (տեսանյութ)
17/Մարտ/2019 - 16:20
Արտակարգ իրավիճակ Արագած գյուղում
17/Մարտ/2019 - 15:03
Արտակարգ դեպք:Կինը, որը երբեք սեքսով չի զբաղվել, հղիացել է ԱՄԲ-ի միջոցով
17/Մարտ/2019 - 15:00
Ողջ լրահոսը
Այս թեմայով