25 / Փետրվար / 2021
01:39:31
Վերջին լուրերը
ՈՒՇԱԳՐԱՎ: Գերիների անհապաղ վերադարձի հարցի վերաբերյալ .... Ավելի լավ է «մերժված» լինել, քան դավաճան. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյ... Սյունիքում մենք խնդիր չունենք․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (Տեսանյութ... Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի էջը. ... Տիգրան Ավինյանը նոր ուղերձ է հղել «Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակակ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թուրքերին չկրակեցին, հայերին կկրակեն». Սաշիկ Սարգսյանը ցու... Լրագրողին ոստիկանը չի հրել, նրան դիպել է բերման ենթարկվող քաղաքացու ոտ... Ես ուղղակի գրել էի` սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում, ու չհասկացա, թ... Եթե տենց պահեին Շուշին, Ամերիկան չէր կարողանալու Շուշին վերցնել․ Արմեն... Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նոր փոխնախարար է նշանակել, ո՞վ է նա Նիկոլ Փաշինյանի հրամանների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ նա ... Ո՞նց կարող էր մեր ազգը հավատար թռչնաբուծականի ձայնով ինչ-որ մեկին. նրա... Իշխանությունը պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը. Ալե... Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցը է տվել Նվեր Մնացականյանին

Դիտեք նաև

xՓակել

Տոնոյանը Թուրքիային ահաբեկիչների համար զենք է վաճառել, նա մենակ չի եղել. Սոլովյովը փաստաթղթեր է ներկայացրել. «168 ժամ»

Տոնոյանը Թուրքիային ահաբեկիչների համար զենք է վաճառել, նա մենակ չի եղել. Սոլովյովը փաստաթղթեր է ներկայացրել

«168 ժամ» թերթը գրում է. «Պարտվողը բացի իրենից՝ բոլորին մեղադրում է: Ես ասել և ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել և ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են, խիզախորեն կռվել են: Ես ասել և ասում եմ, որ Ալիևը կատարելապես հաղթեց Փաշինյանին: Ես ասել և ասում եմ, որ ձեր Փաշինյանը չի կատարել Հայաստանի ժողովրդի կողմից իր վրա դրված հիմնական պարտականությունները: Նա չպաշտպանեց Արցախը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը:

Նա նաև հավելել է, որ, եթե անգամ ադրբեջանցիների կողմից կռվել են թուրքերը, սիրիացի ահաբեկիչները, նրանք կատարել են իրենց խնդիրը:

«Այո, ես կտրուկ դեմ եմ ՆԱՏՕ-ի բանակի օգտագործմանը: Դա հակասում է մեր ազգային շահերին: Բայց խոսքն Ալիևի դիրքերից հարցին նայելու մեջ է: Նրա առջև խնդիր է դրված եղել, նա կատարել է այն: Փաշինյանի առջև դրված է եղել խնդիր, և նա ամբողջովին տապալել է այն: Նա դավաճանել է Արցախն իր անկարողությամբ և ապաշնորհությամբ: Սա իմ անձնական կարծիքն է»,- ասել է Սոլովյովը:

Իր հերթին՝ Վլադիմիր Սոլովյովի հետ ուղիղ տեսակապի ժամանակ ռուս ռազմական փորձագետ ու զինվորական թղթակից Ալեքսեյ Լեոնկովն ասել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, Հայաստանի ղեկավարության կողմից Արցախին հասցվող էական օգնության բացակայության արդյունքն էր:

«Բառերով ամեն բան գեղեցիկ էր հնչում՝ մարտակոչ, Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու կոչ, սակայն կամավորները ներկայանում էին զինկոմիսարիատներ, իսկ նրանց ասում էին՝ սպասեք: Արցախից ռումբեր, փամփուշտներ էին խնդրում, անհրաժեշտ տեխնիկա, համազարկային կրակային համակարգերի գծով մասնագետներ, բայց ոչինչ չէր հասնում Արցախ»,- ասել է Լեոնկովը:

Վլադիմիր Սոլովյով
Նա նաև հավելել է, որ զորքերի հյուսիսային պաշտպանական գիծը դիմադրում է ադրբեջանական հարձակումներին: Հյուսիսից զորքին դուրս չեն բերում, որովհետև ասում են, որ վտանգ կա նաև այդտեղից ճեղքման: Այդ ժամանակ Շուշի է մտնում երկրորդ խմբավորումը, տիրում Շուշիին, պարզվում է, որ հարավային ճակատն ընկել է, իսկ բուն Շուշին, փաստորեն, պատրաստ չէր պաշտպանության:

«Այսինքն՝ հայերը դեռ կշարունակեին կռվել, նրանք կդիմադրեին, եթե հասներ այն օգնությունը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ կպաշտպանի Արցախը: Բայց այստեղ նաև շատ հետաքրքիր փաստեր են բացահայտվում, որոնք արդեն հրապարակվում են տելեգրամ ալիքներում, որ սկսած 2018 թ.-ից՝ Հայաստանը ստացել է բավականաչափ քանակով զենք-զինամթերք, բայց միևնույն ժամանակ՝ Թուրքիայի հետ ինչ-որ գործարքների է գնացել:

Այսինքն՝ Հայաստանից Թուրքիայի միջոցով զենք է մատակարարվել սիրիացի ահաբեկիչներին: Ահա այսպիսի հետաքրքիր բաներ են բացահայտվում: Այսինքն՝ այնտեղ նրանք փող էին աշխատում, իսկ Լեռնային Ղարաբաղին, ուր այդ զինամթերքը անհրաժեշտ էր, ոչինչ չէր հասնում»,- ասել է ռազմական փորձագետը:

Հաջորդիվ Վլադիմիր Սոլովյովը ցույց է տալիս փաստաթղթեր ու ասում, որ հավանաբար Ալեքսեյ Լեոնկովը հենց այդ գործարքների մասին է խոսում: Վերջինս հաստատում է Սոլովյովի դիտարկումը:

«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նրա զինակիցներ, պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և նախարարի վաղեմի ընկեր, որոշակի շրջանակներին քաջ հայտնի, զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանը զբաղված էին Թուրքիային Սիրիայի պրոթուրքական ահաբեկիչների համար զենք վաճառելով: Սա հանցագործություն է, որի համար ցմահ ազատազրկում պետք է տրվի»,- եզրափակել է Սոլովյովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով

Լրահոս
ՈՒՇԱԳՐԱՎ: Գերիների անհապաղ վերադարձի հարցի վերաբերյալ ....
23/Փետրվար/2021 - 23:02
Ավելի լավ է «մերժված» լինել, քան դավաճան. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին
23/Փետրվար/2021 - 22:51
Սյունիքում մենք խնդիր չունենք․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (Տեսանյութ)
23/Փետրվար/2021 - 21:53
Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի էջը. Ալիև
23/Փետրվար/2021 - 21:07
Տիգրան Ավինյանը նոր ուղերձ է հղել
23/Փետրվար/2021 - 20:29
«Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից». Տաթև Այվազյան
23/Փետրվար/2021 - 19:28
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թուրքերին չկրակեցին, հայերին կկրակեն». Սաշիկ Սարգսյանը ցուցարարների շարքերում
23/Փետրվար/2021 - 19:12
Լրագրողին ոստիկանը չի հրել, նրան դիպել է բերման ենթարկվող քաղաքացու ոտքը․ պարզաբանում
23/Փետրվար/2021 - 18:47
Ես ուղղակի գրել էի` սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում, ու չհասկացա, թե ինչու իմ գրառումը բոլորը մտցրին անկողին, այսինքն՝ չի՞ կարող մարդու սիրտը Արփինե Հովհաննիսյանի հետ բանավեճ ու...
23/Փետրվար/2021 - 18:37
Եթե տենց պահեին Շուշին, Ամերիկան չէր կարողանալու Շուշին վերցնել․ Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյանին հսկող ոստիկանների մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ
23/Փետրվար/2021 - 18:21
Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նոր փոխնախարար է նշանակել, ո՞վ է նա
23/Փետրվար/2021 - 16:58
Նիկոլ Փաշինյանի հրամանների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ նա կտրվել է իրականությունից և գտնվում է ցայտնոտի մեջ
23/Փետրվար/2021 - 16:47
Ո՞նց կարող էր մեր ազգը հավատար թռչնաբուծականի ձայնով ինչ-որ մեկին. նրանք անգամ մահվան արժանի չեն․ Դավիթ Ամալյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
23/Փետրվար/2021 - 16:39
Իշխանությունը պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
23/Փետրվար/2021 - 14:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցը է տվել Նվեր Մնացականյանին
23/Փետրվար/2021 - 14:08
Ինչպե՞ս Շարմազանովին ոստիկանները թույլ չտվեցին մտնել ՀՀԿ գրասենյակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
23/Փետրվար/2021 - 14:01
ՇՏԱՊ: Քաղավիացիայի Կոմիտեն Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին ....
23/Փետրվար/2021 - 13:26
Տոնոյանը Թուրքիային ահաբեկիչների համար զենք է վաճառել, նա մենակ չի եղել. Սոլովյովը փաստաթղթեր է ներկայացրել. «168 ժամ»
23/Փետրվար/2021 - 13:17
ՄՏԱՀՈԳԻՉ ՓԱՍՏԵՐ: Թուրքական «Գորշ գայլերը» ներկայացրել են Շուշիում կառուցվելիք իրենց նոր դպրոցի նախագիծը
23/Փետրվար/2021 - 9:10
Հոսանքազրկումներ ՀՀ տարածքում
23/Փետրվար/2021 - 9:00
Այդքանով չեք պրծնի. Արմեն Աշոտյան
22/Փետրվար/2021 - 23:46
ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ: Համացանցում տարածվում է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի և ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը
22/Փետրվար/2021 - 23:37
2018-ին բացվեց մեծ պանդորայի արկղը, բանից պարզվում է՝ հայը հայից կարող է էսքան զզվել ՏԵՍԱՆՅՈՒԹ
22/Փետրվար/2021 - 22:49
Ավանի փոխթաղապետը կազատվի աշխատանքից
22/Փետրվար/2021 - 21:32
Ողջ լրահոսը