25 / Փետրվար / 2021
01:39:31
Վերջին լուրերը
ՈՒՇԱԳՐԱՎ: Գերիների անհապաղ վերադարձի հարցի վերաբերյալ .... Ավելի լավ է «մերժված» լինել, քան դավաճան. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյ... Սյունիքում մենք խնդիր չունենք․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (Տեսանյութ... Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի էջը. ... Տիգրան Ավինյանը նոր ուղերձ է հղել «Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակակ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թուրքերին չկրակեցին, հայերին կկրակեն». Սաշիկ Սարգսյանը ցու... Լրագրողին ոստիկանը չի հրել, նրան դիպել է բերման ենթարկվող քաղաքացու ոտ... Ես ուղղակի գրել էի` սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում, ու չհասկացա, թ... Եթե տենց պահեին Շուշին, Ամերիկան չէր կարողանալու Շուշին վերցնել․ Արմեն... Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նոր փոխնախարար է նշանակել, ո՞վ է նա Նիկոլ Փաշինյանի հրամանների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ նա ... Ո՞նց կարող էր մեր ազգը հավատար թռչնաբուծականի ձայնով ինչ-որ մեկին. նրա... Իշխանությունը պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը. Ալե... Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցը է տվել Նվեր Մնացականյանին

Դիտեք նաև

xՓակել

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Բայդենը կարող է հայտարարել, որ անկախ ԼՂ-ի պատերազմի արդյունքներից՝ չի ընդունում Ադրբեջանի հաղթանակը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն ինչպիսի քաղաքականություն կվարի անդրկովկասյան երկրների նկատմամբ և արդյո՞ք Բայդենը «Անդրկովկասյան գարուն» է պատրաստում։

Այս հարցերին «Ռեգնում»-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։ Հրապարակման համաձայն՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով եղել է Բրյուսելում, որտեղ հանդիպումներ է ունեցել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնակցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին։ Ըստ հոդվածագրի՝ այս այցն ունի կարևոր առանձնահատկություններ, քանի որ արվել է Ղարաբաղյան պատերազմի ավարտին, որն էլ, ըստ Զուրաբիշվիլիի, փոխել է իրավիճակն Անդրկովկասում։ Բացի այդ, այցը կատարվել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի պաշտոնական երդմնակալության նախօրեին։

Ռուս վերլուծաբանը գրում է, որ Զուրաբիշվիլին արել է նաև մի քանի հայտարարություններ, որոնք զգուշությամբ են ընդունվում ՆԱՏՕ-ում ու ԵՄ-ում։ Մասնավորապես, խոսքը Ղարաբաղյան պատերազմի հրադադարի համաձայնագրին նրա աջակցության մասին է՝ ներառյալ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Բացի այդ, նա հավանություն է տվել Թուրքիայի նախագահի առաջարկին՝ մասնակցելու 6 երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի համագործակցության ծրագրին։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը գնահատելով որպես տարածաշրջանում «ժողովրդավարության ևս մեկ հենակետ», ինչպես գրել է Le Monde-ը, Զուրաբիշվիլին Արևմուտքի առաջարկել է տարածաշրջանում իրականացնել «ավելի շատ Եվրոպայի» քաղաքականություն՝ հիմնվելով Վրաստանի ու Հայաստանի վրա, որպես քրիստոնեության հենակետ 5-րդ դարից։ Հակառակ պարագայում, Վրաստանի վարչապետի կարծիքով, Թբիլիսին կկանգնի աշխարհաքաղաքական մարտահրավերների առջև։ Հոդվածում նշվում է, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Վրաստանը գաղտնի հույս էր փայփայում, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանի կողմից, ինչը տեղի չունեցավ։ «Ռուսաստանի ու Թուրքիայի գործընկերությունը Մոսկվայի ու Բաքվի միջև երկխոսության առումով ընկալվեց որպես տարածաշրջան Ռուսաստանի անսպասելի մուտք իսլամական աշխարհից։ Դրանից հետո պարզ դարձավ, որ Թբիլիսին նոր պայմաններում ստիպված է հաշվի նստել տարածաշրջանային ու գլոբալ իրողությունների հետ»,- նշվում է հրապարակման մեջ։ Լեհական Dziennik Gazeta Prawna պարբերականն էլ գրում է, որ առաջին հերթին պետք է ընդունել այն փաստը, որ Ղարաբաղյան պատերազմի արդյունքները սահմանափակել են ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում, իսկ եվրոպացիների կորցրել են արևմտամետ ձգտումներով մեկ կամ երկու ժողովրդավարական պետություններ՝ խոսքը Հայաստանի ու Վրաստանի մասին է։ «Պետք է նաև ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական ձախողումը, քանի որ հրադադարի համաձայնագիրը կնքվել է ոչ թե ՄԽ ֆորմատով, այլ միջպետական մակարդակով՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Իրավիճակն ուղղելու շանսերը կապվում են Բայդենի հետ»,- ասվում է հոդվածում։ Տարասովը մեջբերում է ամերիկյան Eurasianet պարբերականի՝ այս թեմային առնչվող վերլուծական հոդվածը, որի հեղինակ Ջոշուա Կուչերան համոզված է, որ Բայդենն ամբողջությամբ կզբաղվի Կովկասի խնդիրներով, և պատահական չէ, որ իրեն շրջապատել է ԽՍՀՄ նախկին երկրներում աշխատանքի մեծ փորձ ունեցող դիվանագետներով։ Իսկ ահա Քարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկիի կարծիքով ՝միակ երկիրը, որտեղ կարող է լինել ԱՄՆ համագործակցության վերածնունդ, Վրաստանն է։ Ամենից ինչից զատ, Բայդենը կարող է փորձել առաջատար դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա գործընթացում, հայտարարել, որ անկախ պատերազմի արդյունքներից՝ ԱՄՆ-ն չի ընդունում Ղարաբաղյան հակամարտության ուժային մեթոդներով լուծումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման դրոշի ներքո և օրինական չեն համարում նրա հաղթանակը Հայաստանի նկատմամբ։ Սթրոնսկին ենթադրում է, որ Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը կարող է հայտնվել մոտ ժամանակներս՝ դրանից բխող բոլոր հետևանքներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար։ Ռուս վերլուծաբանն այս համատեքստում վկայակոչում է թուրք քաղաքական գործիր Հասան Չենգիզին, որի խոսքով՝ «Անդրկովկասյան գարունը» սպասվում է մարտ-մայիս ամիսներին և ԱՄՆ-ն մտադիր է տարածաշրջանը քաոսի մեջ ներքաշել, և այն, որ «քաղաքական իրականությունը տարածաշրջանում ռադիկալ կերպով փոխվել է, օբյեկտիվ իրականություն է»։ Էմմա Չոբանյան

 

Այս թեմայով

Լրահոս
ՈՒՇԱԳՐԱՎ: Գերիների անհապաղ վերադարձի հարցի վերաբերյալ ....
23/Փետրվար/2021 - 23:02
Ավելի լավ է «մերժված» լինել, քան դավաճան. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին
23/Փետրվար/2021 - 22:51
Սյունիքում մենք խնդիր չունենք․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (Տեսանյութ)
23/Փետրվար/2021 - 21:53
Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի էջը. Ալիև
23/Փետրվար/2021 - 21:07
Տիգրան Ավինյանը նոր ուղերձ է հղել
23/Փետրվար/2021 - 20:29
«Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից». Տաթև Այվազյան
23/Փետրվար/2021 - 19:28
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թուրքերին չկրակեցին, հայերին կկրակեն». Սաշիկ Սարգսյանը ցուցարարների շարքերում
23/Փետրվար/2021 - 19:12
Լրագրողին ոստիկանը չի հրել, նրան դիպել է բերման ենթարկվող քաղաքացու ոտքը․ պարզաբանում
23/Փետրվար/2021 - 18:47
Ես ուղղակի գրել էի` սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում, ու չհասկացա, թե ինչու իմ գրառումը բոլորը մտցրին անկողին, այսինքն՝ չի՞ կարող մարդու սիրտը Արփինե Հովհաննիսյանի հետ բանավեճ ու...
23/Փետրվար/2021 - 18:37
Եթե տենց պահեին Շուշին, Ամերիկան չէր կարողանալու Շուշին վերցնել․ Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյանին հսկող ոստիկանների մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ
23/Փետրվար/2021 - 18:21
Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նոր փոխնախարար է նշանակել, ո՞վ է նա
23/Փետրվար/2021 - 16:58
Նիկոլ Փաշինյանի հրամանների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ նա կտրվել է իրականությունից և գտնվում է ցայտնոտի մեջ
23/Փետրվար/2021 - 16:47
Ո՞նց կարող էր մեր ազգը հավատար թռչնաբուծականի ձայնով ինչ-որ մեկին. նրանք անգամ մահվան արժանի չեն․ Դավիթ Ամալյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
23/Փետրվար/2021 - 16:39
Իշխանությունը պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
23/Փետրվար/2021 - 14:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցը է տվել Նվեր Մնացականյանին
23/Փետրվար/2021 - 14:08
Ինչպե՞ս Շարմազանովին ոստիկանները թույլ չտվեցին մտնել ՀՀԿ գրասենյակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
23/Փետրվար/2021 - 14:01
ՇՏԱՊ: Քաղավիացիայի Կոմիտեն Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին ....
23/Փետրվար/2021 - 13:26
Տոնոյանը Թուրքիային ահաբեկիչների համար զենք է վաճառել, նա մենակ չի եղել. Սոլովյովը փաստաթղթեր է ներկայացրել. «168 ժամ»
23/Փետրվար/2021 - 13:17
ՄՏԱՀՈԳԻՉ ՓԱՍՏԵՐ: Թուրքական «Գորշ գայլերը» ներկայացրել են Շուշիում կառուցվելիք իրենց նոր դպրոցի նախագիծը
23/Փետրվար/2021 - 9:10
Հոսանքազրկումներ ՀՀ տարածքում
23/Փետրվար/2021 - 9:00
Այդքանով չեք պրծնի. Արմեն Աշոտյան
22/Փետրվար/2021 - 23:46
ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ: Համացանցում տարածվում է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի և ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը
22/Փետրվար/2021 - 23:37
2018-ին բացվեց մեծ պանդորայի արկղը, բանից պարզվում է՝ հայը հայից կարող է էսքան զզվել ՏԵՍԱՆՅՈՒԹ
22/Փետրվար/2021 - 22:49
Ավանի փոխթաղապետը կազատվի աշխատանքից
22/Փետրվար/2021 - 21:32
Ողջ լրահոսը