27 / Փետրվար / 2021
01:39:31
Վերջին լուրերը
Նրանք այս 3 օրվա մեջ ամեն ինչի ընդունակ են. ժողովուրդը պետք է կոնկրետ ... Նախագահն առարկություններով վերադարձրել է ԳՇ պետին պաշտոնից ազատելու հր... ՇՏԱՊ: Դանակահարություն Ազատության հրապարակում ՏԵՍԱՆՅՈՒԹ Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը որոշել է Գնել Սարգսյանին նշանակել՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Վ. Բալասանյանը եւ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկությ... Խնամում է հիվանդությունից կուրացած կնոջը. ինչ են պատմում Օնիկ Գասպարյա... «Սատարում ենք բանակին». հանրահավաք՝ Կապանում (տեսանյութ) Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը անդրադարձել է իր մա... Նարեկ Գրիգորյանը ընդամենը 24 ժամ ժամանակ տվեց Վազգեն Մանուկյանին (Տե... Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հ... Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա 1 ... Հայաստանում փետրվարի 27_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով ... «Պետության ղեկավարի ու նրա տիկնոջ գնդակահարությունը բեմադրելը մտավոր ա... Արման Բաբաջանյանն Արմեն Սարգսյանից պահանջում է անհապաղ պաշտոնից ազատել...

Դիտեք նաև

xՓակել

Բանկն ասում ա՝ քեզ վարկ չեմ տալիս, աչքերիդ գույնը դուրս չի գալիս, միայն սև աչքեր ունեցողին եմ տալիս ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այստեղ կա նախապատմություն եւ հենց առաջին օրվանից այս պրոցեսն ուղեկցվել է կառավարության ներսում տեղի ունեցող բանավեճերով. ըստ էության, փորձ է արվել ներդնել էքսպերիմենտալ գործիք, երբ ՀՀ բյուջեից հակաճգնաժամային նկատառումներով ինչ-որ դրամագլուխ կհատկացվի ՀՀ ազգային հետաքրքրությունների հիմնադրամին, որը այդ դրամագլուխը կփորձի կառավարել:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրում» փոփոխությունների նախագծին:

Նրա խոսքով, հենց սկզբից եղել է քննարկման երկու թեմա. Առաջինը՝ արժի՞ նման բան անել, թե ոչ, որ բյուջեի միջոցներից ներդրումների խթանման այսպիսի գործիք կիրառվի, եւ երկրորդը վերաբերել է կանոններին:

«Երկու հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշում չի եղել կառավարությունում: Հենց սկզբից եղել են մտավախություններ, որ այս կանոններով հնարավոր չի լինի ներդրումներ իրականացնել: Այսօր էլ միասնական կարծիք կառավարությունում չկա: Փաստարկների երկու խումբն էլ ունեն իրենց հիմնավորումները:

Պետք է խոստովանել, որ նախագիծը չունի այն արդյունքները, որոնք հույս ունեինք, որ կունենա: Հիմա որպես դրա պատճառ ու մեղավոր համարվում են այն կանոնները, որոնք սահմանված են: Իմ ընկալումն այն է, որ եթե մինչեւ այստեղ հասել ենք, շարունակենք, ու տեսնենք, թե արդյոք արդյունքներ ունենում ենք, թե չենք ունենում»,-ասաց Փաշինյանը::

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց. «Մինչ այսօր շատ բան է արվել, օժանդակության ծրագրերը հասել են 160 մլրդ դրամի: Այն կանոնները եւ շահառուի նույնականացման ձեւը, որ ընտրել ենք, բավականին արդար է: Քանի որ հիմա շահառուի ընտրության կանոն որեւէ կերպ այլեւս չի արձանագրվում, հիմա հարց է առաջանում, թե ինչու մենք պետք է առանց շահառուի նույնականացման կամ նկարագրության կանոնի բյուջետային միջոցները տեղաբաշխենք մասնավոր հատվածում»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նկատեց, որ ցավոք, ներդրողը ՀՀ-ում փող կարող է վերցնել միայն բանկից եւ դա ամենամեծ խոչընդոտն է ներդրումներ անելու. «Մեր խնդիրն է ստեղծել այն մեխանիզմները, որը փողն ավելի հասանելի կդարձնեն գործարարի համար»: Նա հավելեց, որ կան չափանիշներ, որոնցով որոշվելու է, թե որ ընկերությունում պետք է ներդրում արվի:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, որ երբ շատ ազատական կանոններ են սահմանվում, առաջանում է ընկերությունների երկար հերթ, որոնք կուզենան, որ այդ ներդրումն իրենց մոտ տեղի ունենա, իսկ այդ շատ ընկերություններում ներդրումներ անելն այնքան էլ տրամաբանական չի լինի. «Արդյունքում պրոյեկտի շուրջ անառողջ մթնոլորտ է գոյանալու, ասելու են՝ իսկ ինչի՞ էն մեկի հայտը բավարարվեց, մյուսին՝ ոչ: Ես այստեղ ռեպուտացիոն մեծ ռիսկ եմ տեսնում: Հետո շատ դժվար կլինի բացատրել, թե ինչու այս մի ընկերթւթյունում ներդրում արվեց, մյուսում չարվեց: Իսկ եթե որեւէ անհաջողություն լինի, այդ պրոցեսներն ավելի կշատանան, կդառնան քրգործեր եւ այլն:

Եթե բանկն է տալիս աջակցությունը, նա մասնավոր կառույց է եւ կարող է ասել՝ իմ քաղաքականությունն այնպիսին է,. որ ես վարկ տալիս եմ միայն սեւ աչքեր ունեցողներին: Բայց երբ պետությունն է նման բան ասում, խնդիր է առաջանում: Եթե մենք 0-ից 1-ին ենք ըւնտրելու, մնացած 9-ը ասելու են՝ ուրեմն էստեղ ներքին գործարքներ, խնամի-ծանոթ է գործում»:

Վահան Քերոբյանը հմաձայն չէր. «Մենք հիմա քննարկում ենք անել կամ չանել ինչ-որ բան, որը կարող է առաջացնել կամ չառաջացնել ինչ-որ ռիսկ: Ես իմ 1,5 ամիս աշխատանքի ընթացքում անընդհատ լսում են՝ սա ռիսկ է առաջցնում, նա ռիսկ է առաջացնում: Մենք էսպիսի պահպանողական մոտեցմամբ այնքան ենք կաշկանդում պետական կառավարման համակարգը, որ բոլորը մտածում են՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, քան ինչ-որ բան անել, որովհետեւ այնտեղ կա ռիսկ: Ես իմ նախարարությունում բոլորին կոչ եմ արել լինել համարձակ եւ չվախենալ սխալներ գործելիս: Այստեղ էլ կոչ եմ անում լինել համարձակ եւ անել նոր քայլեր, որովհետեւ միայն դա կարող է փոփոխություն մտցնել մեր աշխատանքի մեջ»:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բաց քվեարկությամբ որոշել հարցը: Կառավարության անդամներից նախագծին դեմ էին միայն 3-ը, այն ընդունվեց:


Այս թեմայով

Լրահոս
Նրանք այս 3 օրվա մեջ ամեն ինչի ընդունակ են. ժողովուրդը պետք է կոնկրետ գործողությամբ տեսնի՝ թավիշը մեռե՞լ է, թե՞ ոչ
Այսօր 18:34
Նախագահն առարկություններով վերադարձրել է ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Այսօր 18:05
ՇՏԱՊ: Դանակահարություն Ազատության հրապարակում
Այսօր 17:32
ՏԵՍԱՆՅՈՒԹ Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի պատմության մեջ
Այսօր 17:28
Նիկոլ Փաշինյանը որոշել է Գնել Սարգսյանին նշանակել՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ
Այսօր 16:48
Վ. Բալասանյանը եւ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին
Այսօր 16:01
Խնամում է հիվանդությունից կուրացած կնոջը. ինչ են պատմում Օնիկ Գասպարյանի մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 15:36
«Սատարում ենք բանակին». հանրահավաք՝ Կապանում (տեսանյութ)
Այսօր 15:28
Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը անդրադարձել է իր մասին տարածվող սուտ լուրերին
Այսօր 14:23
Նարեկ Գրիգորյանը ընդամենը 24 ժամ ժամանակ տվեց Վազգեն Մանուկյանին (Տեսանյութ)
Այսօր 13:19
Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 11:59
Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր 11:06
Հայաստանում փետրվարի 27_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
Այսօր 11:00
«Պետության ղեկավարի ու նրա տիկնոջ գնդակահարությունը բեմադրելը մտավոր այլասերվածություն է» ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 10:12
Արման Բաբաջանյանն Արմեն Սարգսյանից պահանջում է անհապաղ պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին... ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 9:58
Ճիշտ ասած Ձեր վախտ մի 10 անգամ ավելի լավ էի ապրում, էկեք էլի…շուտ արեք,կարոտել եմ . Սոս Ջանիբեկյան
Այսօր 9:16
ԼԱՎ ԼՈՒՐ: Արթուր Ալեքսանյանը աննախադեպ հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին և դուրս եկել կիսաեզրափակիչ
Այսօր 9:10
Պետք է Փաշինյանին աջակցող տիկնանց փոխանակել մեր գերիների հետ․ Անժելա Թովմասյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
26/Փետրվար/2021 - 23:42
Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կա 4 վիրավոր
26/Փետրվար/2021 - 23:11
Մերժելու եմ ձեզ մինչև կյանքիս վերջ, մարդասպաններ. Հովհաննես Ազոյան
26/Փետրվար/2021 - 22:45
Նոր հայտարարություն. Արամ Պողոսյանը վայր է դնում իր լիազորությունները
26/Փետրվար/2021 - 21:55
Այս իշխանություններն այլեւս լեգիտիմ համարվել չեն կարող: Այլ ելք չկա, որքան հնարավոր է շուտ՝ նրանց հոգեւոր ղեկավարը պետք է հրաժարական տա:
26/Փետրվար/2021 - 20:23
Բանակը պետք է ոտքի կանգնի, եթե Նիկոլը հաղթեց. եթե չկանգնի, մենք կկանգնեցնենք ՏԵՍԱՆՅՈՒԹ
26/Փետրվար/2021 - 19:52
Ի՞նչ է ասել Արմեն Սարգսյանը. Վանեցյանը մանրամասներ է հայտնում հանդիպումից ՏԵՍԱՆՅՈՒԹ
26/Փետրվար/2021 - 19:22
Ողջ լրահոսը