16 / Հունվար / 2021
01:39:31
Վերջին լուրերը
Գյումրեցուն բոմժ անվանողը վիժվածք է Մենք թիմով եկել ենք, թիմով պետք է հեռանանք. Լենա Նազարյան ՏԵՍԱՆՅՈՒԹ «Նեղանում են, բայց իրենք զոմբիներ են, աղանդավոր են՝ Նիկոլի աղանդից են»... Նոյեմբերի 10-ին նոր Հոկտեմբերի 27-ի փորձ արվեց, ծրագիրը Փաշինյանին սպա... «Այո՛, ասել եմ բոմժեր են, ինչ որ ասել եմ, ասել եմ»․ զայրացած Վազգեն Մա... Դագաղներով ու սև ժապավեններով իշխանությունը զավթած տգետ անբանը գերեզմա... Նիկոլի ուղեկցությամբ թուրքերը մտնելու են բոլորիդ տներն ու «բիզիմդիր ան... ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլին հեռացնելու 4 ճանապարհ ունենք. Իշխան Սաղաթելյանը՝ Գյո... Թուրքերը հայկական եկեղեցում խորոված են անում. Գարո Փայլանը լուսանկարնե... ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոմժեր էին...». Վազգեն Մանուկյանը Գյումրեցիներին «Վազգեն, դավաճա՛ն». գյումրեցիները ընդդիմությանը թույլ չեն տալիս մտնել ... Հիվանդ և անօգնական հայրիկիդ Փաշինյանը չէր 4 պшտերի մեջ անտեր թողել Պեպ... Նոր շատ կարևոր տեղեկություն: Հ2-ը եթերազրկվեց, «Շանթ սպորտ»-ը՝ բավարա... ՆՈՐ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ: Զինված ադրբեջանցիները ծաղրու... Վանդալիզմ Երևանի կենտրոնում․ ստահակը կամ ստահակները գողացել են հայ մեծ...

Դիտեք նաև

xՓակել

«Գերիների հարցը վիրավորված հոգիների հետ խաղալու նիկոլյան լավագույն խաղաքարտն էր». Սերժ Սրապիոնյան ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ինձ համար վաղուց պարզ էր, որ հունվարի 11-ի հանդիպումը շատ վատ վերջաբան պետք է ունենա մեզ համար, որքան էլ զարմանալի թվա, պետք է ասեմ, որ իմ սպասելիքների չափ վատ չանցավ».

168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած եռակողմ հանդիպմանը:

«Ես սպասում էի, որ սահմանների խնդիրը կլինի առաջնային:

Սա ինձ համար աքսիոմատիկ ճշմարտություն էր, այն, ինչին համաձայնել է այս մարդը, որը զբաղեցնում է վարչապետի աթոռը, այնտեղ պետք է արդեն ռեալիզացնեին՝ երկուստեք իրենց հարմար եղանակով՝ և՛ ռուսները, և՛ թուրք-ադրբեջանական տանդեմը: Նրանք, ովքեր զարմացան, թե Մեղրին ինչու տրվեց, Սյունիքի սահմանները հաստատագրվեցին, թե չհաստատագրվեցին, նրանց ես համարում եմ անուղղելի լավատեսներ, շատ լավ է լավատես լինելը, բայց շատ վատ է անուղղելի լինելը: Ես կարծում եմ, որ դրված է ոչ միայն Արցախի այն տարածքների խնդիրը, որոնք արդեն ուրվագծված են, այլ դրված է առհասարակ Արցախի խնդիրը, և Արցախը փրկվելու համար գերմարդկային ճիգեր պետք է գործադրի: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում նոմինալ իշխանություն կա, դե ֆակտո իշխանություն չկա, պետականությունը, իբրև այդպիսին, մնացել է գիտակցության մեջ, իրականությունից բացակայում է, և այս իմաստով այն պետությունները, որոնք պետականությունից զրկվելու ընթացքի մեջ են, իշխանություններն էլ այս բնույթի ապաշնորհ են, դեռ ոչինչ, բայց որ դաշնակից են թշնամիների հետ, այ սա շատ սարսափելի է: Այս իշխանությունները եթե մնան, երկու տեղում էլ՝ և՛ Արցախում, և՛ Հայաստանում, երկիրն անկասելիորեն կվերջանա»,- ասաց Սրապիոնյանը:

Երեկ եռակողմ հանդիպումից հետո տրված ճեպազրույցում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Արցախի հարցն այլևս լուծված է, իսկ Նիկոլ Փաշինյանը պնդեց հակառակը, որ Արցախի կոնֆլիկտը դեռ չի լուծվել: Սերժ Սրապիոնյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիաների վարպետ է և ձևախեղում է ցանկացած ուղիղ ասված միտք:

«Սա հատուկ տեխնոլոգիա է, ուղիղ ասված միտքը միշտ մարդուն դնում է դժվարին երկընտրանքի առաջ, մարդը մտածում է՝ այդ ուղիղ ասվածի տակ ի՞նչ ներքին ծուղակներ են նախապատրաստված: Ալիևի տեսակը երբեք դա չի թաքցրել, սա առաջին անգամը չէ ասում, որ Արցախի խնդիրն իրենց համար լուծվելու է ռազմական ճանապարհով, և արդեն 3-րդ անգամ պատերազմից հետո կրկնում է, որ Արցախի խնդիրն այլևս անցյալում է: Այս նախադասությունն առաջինն արտասանեց մեր դաշնակիցը, որին մենք նեղացրել էինք, հասցրել էինք այնտեղ, որ որևէ վստահություն չուներ մեր նկատմամբ, և նա ասաց, որ Արցախյան խնդիրը պետք է լուծվի այնպես, որ նա մնա անցյալում: Սա նաև Էրդողանի միտքն է: Նոր բան Ալիևը չի ասել, արձանագրել է փաստը: Մեր ռազմաքաղաքական պարտության արդյունքներն ամփոփել է Ալիևը, այն, ինչ ասում էր Փաշինյանը կարգավիճակի մասին, հերթական մանիպուլյացիան է, քանի որ Արցախի կարգավիճակի մասին Ալիևից ուղիղ ոչ ոք չի ասել: Սա Նիկոլ Փաշինյանին հասցեագրված ակնկարկ էր»,- ասաց Սրապիոնյանը:

Նա ընդգծեց, որ Ալիևը խոսում է Արցախի մշակութային ինքնավարության մասին, մինչդեռ նախկինում լայն ինքնավարության մասին էր խոսվում: Սրապիոնյանի խոսքով՝ Նիկոլի Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա:

«ճիշտ են բոլոր այն քաղաքագետները, վերլուծաբանները, որոնք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր օր վարչապետի աթոռին բազմելը հղի է Հայաստանի համար ավելի լուրջ վտանգներով, քան արևմտյան եվրոպաներում, թուրքիաներում, ադրբեջաններում, այլ կառավարությունների գաղտնի նիստերում որոճացվող ծրագրերն ընդդեմ Հայաստանի»,- ասաց նա:

Երեկ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ բանակցությունների արդյունքում հնարավոր չի եղել լուծել գերիների հարցը, մինչդեռ մինչև հանդիպման մեկնելը պնդում էր, որ իր համար ամենակարևոր հարցը դա է: Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գերիների հարցը ևս օգտագործեց:

«Նա շատ լավ գիտի, որ այսօր ամենանրբին տեղը որդեկորույս ծնողի սիրտն է, անհայտ կորածի ծնողի սիրտն է, զոհվածի ծնողի սիրտն է, և նա փորձեց խաղալ այդ լարերի վրա, սրբություն, որպես այդպիսին, այս մարդու համար գոյություն չունի: Նիկոլից լավ որևէ մեկը չգիտեր, որ Ալիևը գերիների հարց չի քննելու ու թույլ չի տալու, որ մտնի օրակարգ, եթե մի մարդ կար, որ դա 100 տոկոսով գիտեր, դա Նիկոլն էր, մնացածները կասկածում էին, հույսեր կային Ռուսաստանի հետ կապված»,- ասաց Սրապիոնյանը:

Նա խոսքով՝ սա կարելի էր ակնկալել արդեն այն պահից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին հանձնեց երկու հանցագործների:

«Ինձ համար պարզ էր, որ գերիների հարցը վիրավորված հոգիների հետ խաղալու նիկոլյան լավագույն խաղաքարտն էր, և նա դա օգտագործեց, զարմանալի անմեղ դեմքով, հեռուստաէկրաններից նայելով, ասաց՝ մեզ չհաջողվեց գերիների հարցը լուծել, այդ իրեն չհաջողվեց գերիների հարցը լուծել, որովհետև եթե նա պահեր այդ երկու ահաբեկիչներին, ապա դրանց դիմաց ինչ-որ բան կպահանջեր: Ինձ հարցնում են՝ իսկ Ալիևն ի՞նչ շահ ունի այդքան գերի կերակրելու համար: Եթե մի երկրի Պաշտպանության նախարար հայտարարում է, որ գերիների թվի խնդիրը ռազմական գաղտնիք է, ապա հաշվեք, որ այդ երկրի բանակը քայքայման արագացող ընթացքի մեջ է, որովհետև այդպիսի ռազմական գաղտնիք չի լինում, որովհետև պահանջելու իրավունք չունեն, որ Ալիևն ասի, թե քանի գերի կա»,- ասաց Սրապիոնյանը:

Նա նաև պնդեց, որ գործող իշխանությունը սարսափում է գերիների վերադարձից և անհետ կորածների գտնվելուց, քանի որ նրանք շատ բան գիտեն և շատ բան կարող են պատմել:

«Թող դատ բացեն իմ դեմ, Նիկոլ Փաշինյանի վարչակազմը երբեք լրջորեն չի զբաղվելու ո՛չ անհայտ կորածների, ո՛չ գերիների հարցերով, դա ամենաքիչը շահեկան է Նիկոլի և իր վարչակազմի համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Սրապիոնյանը նաև նշեց, որ հանդիպման ժամանակ Փաշինյանն իր ափսեի մեջ չէր և թողնում էր անճարակի տպավորություն: Նրա պնդմամբ՝ բանակցողը պետք է փոխվի, որ կարողանանք ավելի շահեկան դիրքերից բանակցել:

«Դուք տեսե՚՞լ եք, որ պատերազմի ավարտից հետո նորից ոհմակների կուտակում և նորից հարձակում լինի պարտված երկրի վրա, այդպիսի բան չի եղել, հիմա նախապատրաստվում է թուրքերի, ադրբեջանցիների միջոցով, ճանապարհներ կառուցելու միջոցով՝ արագ զենք-զինամթերք տեղափոխելու հույսով: Նախապատրաստվում է Հայաստանի վերջնական ոչնչացումը, պետք է լինի մեկը, որն ի լուր աշխարհի հպարտորեն կարողանա հայտարարել, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները», որ ցույց տա, թե ինչպես պետք է անել, որ փրկվեն «խեցգետինները», դա կարող է լինել Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, ում հմտությունների վրա ես չեմ կասկածում, կարող է լինել մեկ ուրիշը, որի տեղը չգտենք, բայց հայտնվի, հանկարծ հասկանանք, որ սա նա է, ում սպասում ենք»,- ասաց Սրապիոնյանը:

 

Այս թեմայով

Լրահոս
Գյումրեցուն բոմժ անվանողը վիժվածք է
15/Հունվար/2021 - 23:53
Մենք թիմով եկել ենք, թիմով պետք է հեռանանք. Լենա Նազարյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
15/Հունվար/2021 - 23:37
«Նեղանում են, բայց իրենք զոմբիներ են, աղանդավոր են՝ Նիկոլի աղանդից են». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
15/Հունվար/2021 - 22:59
Նոյեմբերի 10-ին նոր Հոկտեմբերի 27-ի փորձ արվեց, ծրագիրը Փաշինյանին սպանելն էր
15/Հունվար/2021 - 22:35
«Այո՛, ասել եմ բոմժեր են, ինչ որ ասել եմ, ասել եմ»․ զայրացած Վազգեն Մանուկյան
15/Հունվար/2021 - 21:51
Դագաղներով ու սև ժապավեններով իշխանությունը զավթած տգետ անբանը գերեզմանոցի վերածեց հայոց անդաստանը. Ռուզաննա Խաչատրյան...
15/Հունվար/2021 - 21:30
Նիկոլի ուղեկցությամբ թուրքերը մտնելու են բոլորիդ տներն ու «բիզիմդիր անեն». Նարեկ Սամսոնյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
15/Հունվար/2021 - 20:30
ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլին հեռացնելու 4 ճանապարհ ունենք. Իշխան Սաղաթելյանը՝ Գյումրիում
15/Հունվար/2021 - 20:19
Թուրքերը հայկական եկեղեցում խորոված են անում. Գարո Փայլանը լուսանկարներ է հրապարակել
15/Հունվար/2021 - 19:34
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոմժեր էին...». Վազգեն Մանուկյանը Գյումրեցիներին
15/Հունվար/2021 - 19:14
«Վազգեն, դավաճա՛ն». գյումրեցիները ընդդիմությանը թույլ չեն տալիս մտնել Գյումրի
15/Հունվար/2021 - 18:27
Հիվանդ և անօգնական հայրիկիդ Փաշինյանը չէր 4 պшտերի մեջ անտեր թողել Պեպելյшն Քրիստինե
15/Հունվար/2021 - 16:15
Նոր շատ կարևոր տեղեկություն: Հ2-ը եթերազրկվեց, «Շանթ սպորտ»-ը՝ բավարար միավորներ չստացավ, իսկ «5-րդ ալիքը» և «Արմնյուզ»-ը կհեռարձակվեն միայն Երևանում
15/Հունվար/2021 - 15:37
ՆՈՐ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ: Զինված ադրբեջանցիները ծաղրում և ահաբեկում են հայ ծերունուն
15/Հունվար/2021 - 14:15
Վանդալիզմ Երևանի կենտրոնում․ ստահակը կամ ստահակները գողացել են հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը
15/Հունվար/2021 - 13:09
Արտակարգ դեպք անձնագրային բաժանմունքում .հետախուզվողը անմիջապես ձերբակալվել է
15/Հունվար/2021 - 12:50
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ալիևը կնոջ հետ մեկնել է Շուշի
15/Հունվար/2021 - 12:29
Հայաստանում հունվարի 15_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
15/Հունվար/2021 - 11:02
Նիկոլն էլի դավաճանում է Հայաստանին, նա, ինչ հիմա անում է, անում է պատվերով․ Շանթ Հարությունյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
15/Հունվար/2021 - 10:38
ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ: Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 31-ին շքեղ նշանդրեք է կազմակերպել դստեր համար
15/Հունվար/2021 - 9:49
Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր կուսակցությունը. Պատրաստվում են ընտրությունների
15/Հունվար/2021 - 9:38
Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում, իսկ մենք դեռ դավաճան ստահակին դուրս չենք նետել իր աշխատասենյակից
15/Հունվար/2021 - 0:44
ՀՐԱՏԱՊ ,ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Հենց հիմա Կոմիտասի «Երևան Սիթիում» ՀՀ ՊՆ և ՌՈ աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ առևտուր են անում ԼՈՒՍԱՆԿԱՐ
15/Հունվար/2021 - 0:29
ԲՀԿ-ն և «Լուսավորը» վախենում են, որ նոր ընտրություններում չեն հավաքի այնքան ձայն, որքան ունեն այսօր ՏԵՍԱՆՅՈՒԹ
14/Հունվար/2021 - 23:55
Ողջ լրահոսը