Հունվար ամսից սպասվում է ծխախոտի թանկացում 230 դրամի չափով, ծխող սպառողների շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել եւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվել:
Ոմանք կարծում են, որ կառավարությունը հերթական անգամ փորձում է սպառողի հաշվին բյուջեն լցնել, շատերն էլ այն մտքին են, որ պարզապես փորձ է արվում տեղական արտադրողին «նեղելու» հաշվին լավություն անել արտասահմանյան ծխախոտի խոշոր ներկրողներին:
Մեր զրուցակիցներից շատերն արդեն որոշել են, որ այսուհետեւ սկսելու են ծխել արտասահմանյան արտադրության ծխախոտ եւ ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց՝ «Եթե թունավորվենք, ապա գոնե արտասահմանյան ծխախոտից»:
«Այ քուրիկ ջան, ես ամեն օր 350 դրամանոց Ախթամար էի ծխում: Հիմա դառել ա՝ 400 դրամ, բան չունեմ ասելու, լավ սիգարետ ա, բայց արդեն արտասահմանյան LM կառնեմ, ավելի էժան ա, կամ էլ ուրիշ մի բան, բայց էլի արտասահմանյան»,-մեզ հետ զրույցում ասաց 25 տարի ծխող Գառնիկը: