16 / Հունվար / 2021
01:39:31
Վերջին լուրերը
Գյումրեցուն բոմժ անվանողը վիժվածք է Մենք թիմով եկել ենք, թիմով պետք է հեռանանք. Լենա Նազարյան ՏԵՍԱՆՅՈՒԹ «Նեղանում են, բայց իրենք զոմբիներ են, աղանդավոր են՝ Նիկոլի աղանդից են»... Նոյեմբերի 10-ին նոր Հոկտեմբերի 27-ի փորձ արվեց, ծրագիրը Փաշինյանին սպա... «Այո՛, ասել եմ բոմժեր են, ինչ որ ասել եմ, ասել եմ»․ զայրացած Վազգեն Մա... Դագաղներով ու սև ժապավեններով իշխանությունը զավթած տգետ անբանը գերեզմա... Նիկոլի ուղեկցությամբ թուրքերը մտնելու են բոլորիդ տներն ու «բիզիմդիր ան... ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլին հեռացնելու 4 ճանապարհ ունենք. Իշխան Սաղաթելյանը՝ Գյո... Թուրքերը հայկական եկեղեցում խորոված են անում. Գարո Փայլանը լուսանկարնե... ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոմժեր էին...». Վազգեն Մանուկյանը Գյումրեցիներին «Վազգեն, դավաճա՛ն». գյումրեցիները ընդդիմությանը թույլ չեն տալիս մտնել ... Հիվանդ և անօգնական հայրիկիդ Փաշինյանը չէր 4 պшտերի մեջ անտեր թողել Պեպ... Նոր շատ կարևոր տեղեկություն: Հ2-ը եթերազրկվեց, «Շանթ սպորտ»-ը՝ բավարա... ՆՈՐ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ: Զինված ադրբեջանցիները ծաղրու... Վանդալիզմ Երևանի կենտրոնում․ ստահակը կամ ստահակները գողացել են հայ մեծ...

Դիտեք նաև

xՓակել

2018-ին ես դուրս չեկա փողոց, որովհետև աչքերով տեսնելով և ականջներով լսելով՝ զգում էի, որ դա ճիշտ ուղի չէ. Ալլա Լևոնյան (տեսանյութ)

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը մեկն է այն մշակութային գործիչներից, ով հունվարի 9-ին միացավ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին:

168.am-ի հետ զրույցում Ալլա Լևոնյանը նշեց, թե այսօր այնպիսի անելանելի վիճակում ենք, որ քաղաքական գործիչների ու իրավաբանների խոսքն այսօր գուցե ավելի կարևոր է, որովհետև նրանք գուցե ավելի ճշգրիտ գիտեն, թե ինչ պետք է ասել: Երգչուհու խոսքով՝ այսօր պետք է համախմբված լինենք:

«Ես չեմ հասկանում՝ այս ինչ հանցավոր անտարբերություն է նույն մեր բնագավառի… չնայած ինչ-որ տեղ հասկանում եմ, որովետև այս 3 տարվա ընթացքում այնպես փորձեցին ֆեյքերով կամ շատ տարբեր ձևերով նսեմացնել, հայհոյել, փորձել կեղտոտել մարդու անունը, որը ոչ մեկին հաճելի չէ: Ես դա էլ եմ հասկանում, որ կան հայտնիներ, որոնք հոգնեցին, և այս մի քանիսս ենք անընդհատ խոսում, փորձում ինչ-որ բան ասել, և միշտ մեզ վրա է լինում այդ հարձակումը: Չնայած այսքանից հետո արդեն՝ երկիր կորցնելուց հետո, այսքան զոհերից հետո, ճիշտն ասած, այնքան մեկ է արդեն՝ ով ինչ կգրի, ով ինչ կմտածի: Այս հասարակության մեջ կա մի շերտ, ամբոխի մի հատված, ասում են՝ ասես հասկացողին, չհասկացողին ինչքան ասես»,- ասաց Ալլա Լևոնյանը:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին որոշ մտավորականներ ու մշակութային գործիչներ հորդորում էին քաղաքացիներին դուրս գալ փողոց, գնալ Հանրապետության հրապարակ, պահանջել նախկինների հրաժարականը:

Շատ քաղաքացիների հենց մշակութային ու հանրային գործիչներին վստահելով՝ դուրս եկան փողոց: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով՝ հիշյալ մտավորականները, մշակութային գործիչները ոգևորված էին ու գովերգում էին նրան: Հետագայում արդեն որոշները նշեցին, թե խաբվել են: Մյուսներն էլ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ասացին, թե սխալվել են:

Հարցին, թե իր դիտարկմամբ ի՞նչ կատարվեց 2018-ին ու ինչո՞ւ այդ օրերին շատ մտավորականներ, մշակութային գործիչներ, հայտնիներ նման կոչերով հանդես եկան, արձագանքեց.

«Ես դուրս չեմ եկել երբեք, ոչ մի ժամանակ փողոց, իմ պայքարի ձևը դա չէ: Ամենայն հարգանքով: Ամեն մարդ պայքարում է մի ձևով: Իսկ այդ ժամանակ հատկապես դուրս չեկա, որովհետև և՛ զգում էի բերկրանքը, ինձ հաճելի էր, ես երբեք չէի տեսել այդքան հոծ բազմություն, բայց նաև դրա հետ մեկտեղ՝ նրանք, որոնք նույնիսկ վերջին պահին չդիմացան և դուրս եկան, իրենց էլ եմ հասկանում միգուցե, ես դուրս չեկա փողոց, որովհետև աչքերով տեսնելով և ականջներով լսելով՝ զգում էի օտարածին, ավելորդ… ես զգացի, որ դա ճիշտ ուղի չէ, մեթոդները ճիշտը չեն: Իսկ մի քանի օր հետո համոզվեցի, որովհետև սպիտակների ու սևերի բաժանեցին, և այլն, որը ամենատհաճն ու վատն էր, որ մենք այսօր մեր կոլեգաների հետ ունենք իրար հանդեպ արդեն ոչ ճիշտ վերաբերմունք, և ժամանակ է պետք, որ այդ վիրավորանքը դուրս գա: Ե՛վ բարեկամներով, և՛ քույրերով-եղբայրներով… ինչքան ընտանիքներ խեղվեցին: Սա՞ էր հեղափոխության արդյունքը: Եթե սա էր, սա լավ չի: Ես ընդհանրապես հեղափոխություններից վախենում եմ: Հեղափոխությունները երբեք ոչ մի լավ բանի չեն բերել:

Իսկ ինչ վերաբերում է նրանց, որոնք իրենց հետևից տարան մարդկանց, դա իրենց գործն է, իրենք իրենց խղճի և Աստծո առաջ են պատասխանատու: Ոմանք զղջում են, բայց ոմանք նույնիսկ ամաչում են ասել դա, դեռ ցույց են տալիս, որ չեն զղջում, որովհետև կայացած չեն միգուցե: Ինքնահաստատված մարդը, եթե գիտի, որ սխալվել է, պիտի ընդունի դա: Ուժեղ մարդն է ընդունում, որ ինքը սխալվել է:

Բայց նրանց էլ, որոնք որոշեցին, որ պետք է ներողություն խնդրեն ու ասեն՝ «սխալվել ենք», չէ՞ որ այդ հայտնիներն իրենց հետևից տանելով այդքան մարդու, կարող էին լռել, կարող էին, չգիտեմ, ուրիշ կերպ, բայց ոչ այդպես ամպագոռգոռ խոսքերով տանել: Ի՞նչ արժեցավ: Մարդկանց կյանքեր: Հիմա ներողություն խնդրեն-չխնդրեն, ի՞նչ ասեմ: Չգիտեմ: Ես չեմ ուզում դատել: Ես դուրս չեմ եկել փողոց ու այսօր գոնե այդ մի բանի համար ինքս իմ առաջ ազնիվ եմ»:

Երգչուհու խոսքով՝ վերջին 3 տարիներին նսեմացվել է հանրային գործիչների դերը, արժեզրկել են նրանց, և հենց դրա հետևանքով այսօր հանրությունն այնքան էլ վստահություն չունի նրանց նկատմամբ, թերահավատորեն է մոտենում նրանց ասածներին ու որևէ գործողության չի դիմում:

«Պետք է միասին լինել, պետք է հասկանանք՝ ոնց անենք, որ այս իրավիճակից դուրս գանք վերջապես: Ինչ-որ անձի կամ անձերի խնդիր չի: Երևույթների խնդիր չի: Հայրենիքի հարցն է դրված: Մինչև իրենց տուն չմտնեն, չե՞ն հասկանալու՝ վերջը ինչ է կատարվում: Զարմանալի ոչ բնազդային կամ ոչ մարդկային վիճակ է»,- խոսքը եզրափակեց Ալլա Լևոնյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով

Լրահոս
Գյումրեցուն բոմժ անվանողը վիժվածք է
15/Հունվար/2021 - 23:53
Մենք թիմով եկել ենք, թիմով պետք է հեռանանք. Լենա Նազարյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
15/Հունվար/2021 - 23:37
«Նեղանում են, բայց իրենք զոմբիներ են, աղանդավոր են՝ Նիկոլի աղանդից են». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
15/Հունվար/2021 - 22:59
Նոյեմբերի 10-ին նոր Հոկտեմբերի 27-ի փորձ արվեց, ծրագիրը Փաշինյանին սպանելն էր
15/Հունվար/2021 - 22:35
«Այո՛, ասել եմ բոմժեր են, ինչ որ ասել եմ, ասել եմ»․ զայրացած Վազգեն Մանուկյան
15/Հունվար/2021 - 21:51
Դագաղներով ու սև ժապավեններով իշխանությունը զավթած տգետ անբանը գերեզմանոցի վերածեց հայոց անդաստանը. Ռուզաննա Խաչատրյան...
15/Հունվար/2021 - 21:30
Նիկոլի ուղեկցությամբ թուրքերը մտնելու են բոլորիդ տներն ու «բիզիմդիր անեն». Նարեկ Սամսոնյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
15/Հունվար/2021 - 20:30
ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլին հեռացնելու 4 ճանապարհ ունենք. Իշխան Սաղաթելյանը՝ Գյումրիում
15/Հունվար/2021 - 20:19
Թուրքերը հայկական եկեղեցում խորոված են անում. Գարո Փայլանը լուսանկարներ է հրապարակել
15/Հունվար/2021 - 19:34
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոմժեր էին...». Վազգեն Մանուկյանը Գյումրեցիներին
15/Հունվար/2021 - 19:14
«Վազգեն, դավաճա՛ն». գյումրեցիները ընդդիմությանը թույլ չեն տալիս մտնել Գյումրի
15/Հունվար/2021 - 18:27
Հիվանդ և անօգնական հայրիկիդ Փաշինյանը չէր 4 պшտերի մեջ անտեր թողել Պեպելյшն Քրիստինե
15/Հունվար/2021 - 16:15
Նոր շատ կարևոր տեղեկություն: Հ2-ը եթերազրկվեց, «Շանթ սպորտ»-ը՝ բավարար միավորներ չստացավ, իսկ «5-րդ ալիքը» և «Արմնյուզ»-ը կհեռարձակվեն միայն Երևանում
15/Հունվար/2021 - 15:37
ՆՈՐ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ: Զինված ադրբեջանցիները ծաղրում և ահաբեկում են հայ ծերունուն
15/Հունվար/2021 - 14:15
Վանդալիզմ Երևանի կենտրոնում․ ստահակը կամ ստահակները գողացել են հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը
15/Հունվար/2021 - 13:09
Արտակարգ դեպք անձնագրային բաժանմունքում .հետախուզվողը անմիջապես ձերբակալվել է
15/Հունվար/2021 - 12:50
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ալիևը կնոջ հետ մեկնել է Շուշի
15/Հունվար/2021 - 12:29
Հայաստանում հունվարի 15_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
15/Հունվար/2021 - 11:02
Նիկոլն էլի դավաճանում է Հայաստանին, նա, ինչ հիմա անում է, անում է պատվերով․ Շանթ Հարությունյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
15/Հունվար/2021 - 10:38
ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ: Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 31-ին շքեղ նշանդրեք է կազմակերպել դստեր համար
15/Հունվար/2021 - 9:49
Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր կուսակցությունը. Պատրաստվում են ընտրությունների
15/Հունվար/2021 - 9:38
Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում, իսկ մենք դեռ դավաճան ստահակին դուրս չենք նետել իր աշխատասենյակից
15/Հունվար/2021 - 0:44
ՀՐԱՏԱՊ ,ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Հենց հիմա Կոմիտասի «Երևան Սիթիում» ՀՀ ՊՆ և ՌՈ աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ առևտուր են անում ԼՈՒՍԱՆԿԱՐ
15/Հունվար/2021 - 0:29
ԲՀԿ-ն և «Լուսավորը» վախենում են, որ նոր ընտրություններում չեն հավաքի այնքան ձայն, որքան ունեն այսօր ՏԵՍԱՆՅՈՒԹ
14/Հունվար/2021 - 23:55
Ողջ լրահոսը