16 / Հունվար / 2021
01:39:31
Վերջին լուրերը
Գյումրեցուն բոմժ անվանողը վիժվածք է Մենք թիմով եկել ենք, թիմով պետք է հեռանանք. Լենա Նազարյան ՏԵՍԱՆՅՈՒԹ «Նեղանում են, բայց իրենք զոմբիներ են, աղանդավոր են՝ Նիկոլի աղանդից են»... Նոյեմբերի 10-ին նոր Հոկտեմբերի 27-ի փորձ արվեց, ծրագիրը Փաշինյանին սպա... «Այո՛, ասել եմ բոմժեր են, ինչ որ ասել եմ, ասել եմ»․ զայրացած Վազգեն Մա... Դագաղներով ու սև ժապավեններով իշխանությունը զավթած տգետ անբանը գերեզմա... Նիկոլի ուղեկցությամբ թուրքերը մտնելու են բոլորիդ տներն ու «բիզիմդիր ան... ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլին հեռացնելու 4 ճանապարհ ունենք. Իշխան Սաղաթելյանը՝ Գյո... Թուրքերը հայկական եկեղեցում խորոված են անում. Գարո Փայլանը լուսանկարնե... ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոմժեր էին...». Վազգեն Մանուկյանը Գյումրեցիներին «Վազգեն, դավաճա՛ն». գյումրեցիները ընդդիմությանը թույլ չեն տալիս մտնել ... Հիվանդ և անօգնական հայրիկիդ Փաշինյանը չէր 4 պшտերի մեջ անտեր թողել Պեպ... Նոր շատ կարևոր տեղեկություն: Հ2-ը եթերազրկվեց, «Շանթ սպորտ»-ը՝ բավարա... ՆՈՐ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ: Զինված ադրբեջանցիները ծաղրու... Վանդալիզմ Երևանի կենտրոնում․ ստահակը կամ ստահակները գողացել են հայ մեծ...

Դիտեք նաև

xՓակել

«Իմացա՝ անձրևաջուր է, ձեռքս խփեցի, որ խմեմ, այն էլ ամբողջությամբ արյուն էր». Ե.Ա.-ն՝ գերի ընկնելու և հրաշքով փրկվելու մասին (տեսանյութ)

2020 թվականի օգոստոսին պարտադիր ժամկետային ծառայության մեկնած 18-ամյա Ե.Ա.-ն նոր էր զինվորական երդում տվել, երբ սկսվեց պատերազմը:

Շաբաթներ շարունակ առաջնագծում մարտական գործողություններին մասնակցելուց հետո Ե.Ա.-ն ծառայակից ընկերների հետ հայտնվել էր շրջափակման մեջ, իսկ ավելի ուշ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:

168.am-ին Ե.Ա.-ն պատմեց, թե ինչպես են կռվել թշնամու դեմ, ինչպես են շրջափակման մեջ հայտնվել, և, թե ինչպես է ինքը հրաշքով փրկվել.

«Հոկտեմբերի 10-11-ին արդեն Հադրութը շրջափակել էին, այդ ժամանակ էլ կռիվ մղեցինք, բավականին զոհեր ունեցանք, հետո 12 հոգով առանձնացանք, ընկանք շրջափակման մեջ: 1 օր գիշերեցինք Հադրութում՝ մի տան մեջ, հաջորդ օրն ուզում էինք գնալ ինչ-որ դիրքերի ուղղությամբ, տեսնենք մերոնց՝ միանանք նրանց, բայց չհասցրեցինք… Ամբողջ ճանապարհին դիակներ էին, գնում էինք, դիակներ էինք տեսնում՝ ուղղությունը փոխում էինք: Անտառում էլի ընկանք շրջափակման մեջ, ընկել էին մեր հետևից սնայպերներով, կրակում էին անընդհատ: կարծեմ՝ Թաղավարդ գյուղն էր, խաղողի այգիներ կար, գիշերն այդտեղ դիրքավորվեցինք, մնացինք խոտերի տակ, որ առավոտյան շարունակենք ճանապարհը, այն էլ առավոտյան, երբ լույսը բացվեց՝ ադրբեջանցիների մի 2 ջոկատ անցավ՝ չնկատեց, հաջորդը, որ եկավ, արդեն մեր տղաներից մի քանիսին տեսավ, ու սկսեցին կրակել մեզ վրա, մենք էլ կրակեցինք, մի քանիսին խփեցինք, կատաղեցին ու 4 կողմից կրակ բացեցին խոտերի մեջ, տղաների կեսին վիրավորեցին, սպանեցին, կեսն էլ այդտեղից անհետ կորան…»,- պատմեց գերությունից վերադարձած Ե.Ա.-ն:

Զինվորը պատմեց, որ ադրբեջանցիները կրակ են բացել նաև արդեն վիրավորված, զոհված տղաների մարմինների վրա, որպեսզի համոզված լինեն, որ զոհվել են, և հենց այդ ժամանակ էլ, երբ ինքը խոտերրի մեջ է եղել, փամփուշտներից մեկն էլ դիպել է իր բազկին.

«Կանգնեց գլխիս վերևում ու ավտոմատով մի քանի հատ կրակեց, բայց միայն մեկը կպավ բազուկիս, իսկ մյուսները՝ շալվարիս միջով էր խփել անցել, կոշիկիս էր կպել, բայց միայն այս մեկը կպավ՝ բազուկիցս մտավ, թևիս տակից դուրս եկավ, փամփուշտը ես եմ դուրս հանել… 12 օր մնացել եմ այդ խոտերի տակ, 6 օր սոված, ծարավ, ընդհանրապես շարժ չեմ արել, արդեն 7-րդ օրը դուրս եմ եկել այդտեղից, ջուր էի տեսել ձորի մեջ, առու էր գնում, ասացի՝ գնամ այնտեղից ջուր խմեմ, թե սպանում են՝ թող այնտեղ սպանեն: Դուրս եկա, բայց չէի կարողանում քայլել, աչքերիս դիմաց սևանում էր, 2 մետր գնում էի, էլ չէի կարողանում, շունչս կտրվում էր: Տեսա վերևում խոցված մեքենա կա, մեր մեքենաներից, մի կերպ մոտեցա այդ մեքենային, տեսա գյոլ էր, իմացա՝ անձրևաջուր է կուտակվել, ձեռքս խփեցի, որ ջուրը խմեմ, այն էլ ամբողջությամբ արյուն էր…

Մի կերպ մեքենայից սնունդ եմ վերցրել, տուշոնկեք կային ու ջուր: Երբ բարձրացա մեքենայի վրա, այդ ժամանակ չխկոց լսվեց՝ սկսեցին մեքենային խփել, մի կերպ մեքենայից ընկել եմ ցած ու նորից մտել այդ խոտերի տակ: Հոկտեմբերի 12-ին վիրավորվել եմ, մինչև հոկտեմբերի 23-ը մնացել եմ այդտեղ, հետո արդեն անձրև էր գալիս, թաց շորերով մնում էի այդտեղ, էլ չէր լինում, խոտերի տերևներն էլ արդեն թափվել էր, տեղս տեսանելի էր լինում: Գիշերը դուրս եկա, գնացի դեպի գյուղի կողմ, մտա մի տուն, առավոտյան արդեն ընկել եմ գերի…»:

Զինծառայողը պատմեց, որ նախ իրեն տեղափոխել են Հադրութ, այնուհետև՝ Ադրբեջան.

«Սկզբնական շրջանում տարբեր ռազմական շենքեր էին տանում, տեղափոխելով՝ արդեն հասցրեցին Բաքու: Բաքվում մի հատ մեծ շենք էր, այնտեղ ենք մնացել, որտեղից արդեն տեղափոխել են բանտ: Բռնություն հիմնականում լինում էր սկզբնական շրջանում, երբ նոր էիր գերի ընկնում… Գերիներին չէինք տեսնում, այնպես էին անում, որ մեկը մյուսից տեղեկություն չունենար, խցում 6 հոգի էինք, 4-ն Ադրբեջանում են, հուսանք՝ շուտով նրանք էլ կվերադառնան»:

Ե.Ա.-ն պատմեց, որ իրեն փրկել է գրպանում եղած փոքրիկ աղոթագիրքը և խաչը, որը Բաքվում ձեռքից վերցրել են.

«12 օր որ վիրավոր եմ եղել, այդ աղոթագիրքն եմ կարդացել, խաչս էլ միշտ ձեռքումս էի պահում, գերի ընկնելու ժամանակ էլ, որ տեղափոխել են Ադրբեջան, վիրավոր ձեռքս բռունցք էի արել ու ձեռքումս էի պահում միշտ, բայց Բաքվում ձեռքիցս վերցրին»:

Ե.Ա.-ին դեկտեմբերի 25-ին տեղեկացրել են, որ մինչ Նոր տարի տանն է լինելու, իսկ հարազատներն այդ ընթացքում ոչինչ չեմ իմացել, լուրը լսել են անձամբ իրենց որդուց, երբ նա տեղափոխվել է Հայաստան և հոսպիտալից զանգել էր տուն.

«Ես հավատում էի, որ մինչև Ամանոր տանն եմ լինելու… Հեռուստացույցով տեղեկացրել էին, որ գերիներ են վերադառնում, հաղորդել էին, որ ծնողները տեղյակ են, բայց իմ ծնողները տեղյակ չեն եղել: Երբ եկա Երևան, հիվանդանոցից եմ զանգել ու ասել… Հունվարի 8-ին գյուղում մեծ մատաղ էր, ամբողջ գյուղացիները, հարազատները եկել էին, այդ մատաղը համ ես էի այնտեղ՝ գերության մեջ, խոստացել, համ էլ՝ հայրս… Ցավակցում եմ բոլոր զոհված զինվորների ընտանիքներին, հարազատներին, ամեն շաբաթ մոմ եմ վառում և աղոթում եմ իմ գերի ընկերների համար, որպեսզի շուտ վերադառնան իրենց ընտանիքներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս թեմայով

Լրահոս
Գյումրեցուն բոմժ անվանողը վիժվածք է
15/Հունվար/2021 - 23:53
Մենք թիմով եկել ենք, թիմով պետք է հեռանանք. Լենա Նազարյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
15/Հունվար/2021 - 23:37
«Նեղանում են, բայց իրենք զոմբիներ են, աղանդավոր են՝ Նիկոլի աղանդից են». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
15/Հունվար/2021 - 22:59
Նոյեմբերի 10-ին նոր Հոկտեմբերի 27-ի փորձ արվեց, ծրագիրը Փաշինյանին սպանելն էր
15/Հունվար/2021 - 22:35
«Այո՛, ասել եմ բոմժեր են, ինչ որ ասել եմ, ասել եմ»․ զայրացած Վազգեն Մանուկյան
15/Հունվար/2021 - 21:51
Դագաղներով ու սև ժապավեններով իշխանությունը զավթած տգետ անբանը գերեզմանոցի վերածեց հայոց անդաստանը. Ռուզաննա Խաչատրյան...
15/Հունվար/2021 - 21:30
Նիկոլի ուղեկցությամբ թուրքերը մտնելու են բոլորիդ տներն ու «բիզիմդիր անեն». Նարեկ Սամսոնյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
15/Հունվար/2021 - 20:30
ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլին հեռացնելու 4 ճանապարհ ունենք. Իշխան Սաղաթելյանը՝ Գյումրիում
15/Հունվար/2021 - 20:19
Թուրքերը հայկական եկեղեցում խորոված են անում. Գարո Փայլանը լուսանկարներ է հրապարակել
15/Հունվար/2021 - 19:34
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոմժեր էին...». Վազգեն Մանուկյանը Գյումրեցիներին
15/Հունվար/2021 - 19:14
«Վազգեն, դավաճա՛ն». գյումրեցիները ընդդիմությանը թույլ չեն տալիս մտնել Գյումրի
15/Հունվար/2021 - 18:27
Հիվանդ և անօգնական հայրիկիդ Փաշինյանը չէր 4 պшտերի մեջ անտեր թողել Պեպելյшն Քրիստինե
15/Հունվար/2021 - 16:15
Նոր շատ կարևոր տեղեկություն: Հ2-ը եթերազրկվեց, «Շանթ սպորտ»-ը՝ բավարար միավորներ չստացավ, իսկ «5-րդ ալիքը» և «Արմնյուզ»-ը կհեռարձակվեն միայն Երևանում
15/Հունվար/2021 - 15:37
ՆՈՐ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ: Զինված ադրբեջանցիները ծաղրում և ահաբեկում են հայ ծերունուն
15/Հունվար/2021 - 14:15
Վանդալիզմ Երևանի կենտրոնում․ ստահակը կամ ստահակները գողացել են հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը
15/Հունվար/2021 - 13:09
Արտակարգ դեպք անձնագրային բաժանմունքում .հետախուզվողը անմիջապես ձերբակալվել է
15/Հունվար/2021 - 12:50
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ալիևը կնոջ հետ մեկնել է Շուշի
15/Հունվար/2021 - 12:29
Հայաստանում հունվարի 15_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
15/Հունվար/2021 - 11:02
Նիկոլն էլի դավաճանում է Հայաստանին, նա, ինչ հիմա անում է, անում է պատվերով․ Շանթ Հարությունյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
15/Հունվար/2021 - 10:38
ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ: Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 31-ին շքեղ նշանդրեք է կազմակերպել դստեր համար
15/Հունվար/2021 - 9:49
Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր կուսակցությունը. Պատրաստվում են ընտրությունների
15/Հունվար/2021 - 9:38
Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում, իսկ մենք դեռ դավաճան ստահակին դուրս չենք նետել իր աշխատասենյակից
15/Հունվար/2021 - 0:44
ՀՐԱՏԱՊ ,ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Հենց հիմա Կոմիտասի «Երևան Սիթիում» ՀՀ ՊՆ և ՌՈ աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ առևտուր են անում ԼՈՒՍԱՆԿԱՐ
15/Հունվար/2021 - 0:29
ԲՀԿ-ն և «Լուսավորը» վախենում են, որ նոր ընտրություններում չեն հավաքի այնքան ձայն, որքան ունեն այսօր ՏԵՍԱՆՅՈՒԹ
14/Հունվար/2021 - 23:55
Ողջ լրահոսը