168.am-ին հայտնի դարձավ, որ ժամեր առաջ ապօրինի զենքի կասկածանքով
ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը:
Հիշեցնենք ,որ մեղադրողը իր խոսքի ավարտին դատարան ներկայացրեց այն նյութերը, որոնք գործի քննության ընթացքում դատարան ու պաշտպանական կողմին չէին ներկայացվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու՝ դատարան ներկայացված միջնորդությունը, դատարանի որոշումը:
Այդ նյութերի վրա գրված էր՝ «Գաղտնի», սակայն Սամվել Բաբայանի ու մյուսների գործով Վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպային որոշման լույսի ներքո մեղադրողը, ահա, ներկայացրեց դատարան ու պաշտպանական կողմին «հասանելի դարձրեց» օպերատիվ-հետախուզական գործողության կատարման թույլատրելիությունը, վերաբերելիությունն ու օրինականությունը պարզելու համար անհրաժեշտ, նախկինում՝ գաղտնի նյութերը:
Դատարանը ներկայացված նյութերը հասանելի կդարձնի պաշտպաններին, եթե նրանք դա պահանջեն, իսկ հաջորդ նիստին պաշտպանները կարող են այդ նյութերի վերաբերյալ հայտնել իրենց դիրքորոշումը: