SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակչի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ անձը 2018 թվականից մինչև այս տարվա սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում
«Նուբարաշեն» աղբավայրից հավաքել է ժամկետնանց սննդամթերք, տեսակավորել և թաքցնելով սննդամթերքի որակական հատկանիշների անպիտանելիության հանգամանքը, մոլորության մեջ է գցել գնորդներին, այն ներկայացնելով տարբեր խանութներից էժան գներով ձեռք բերված տեսականի և առաջարկելով շուկայականից անհամեմատ ցածր գնով, խաբեությամբ վաճառել է նշված սննդամթերքները:
Գ. Շամշյանի տեղեկություններով, պարզվել է նաև, որ քաղաքացու այդ գործունեության արդյունքում շահույթը կազմել է խոշոր չափի գումար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: