«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Խրախճանք ժանտախտի ժամանակ»-ը շարունակվում է։
Ուրեմն մի քանի տասնյակ քաղաքական ու հասարակական գործիչների ակնհայտ ապօրինի ձերբակալած (հաստատվել է դատական ակտերով) ՀՔԾ պետ Սասունը պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով։
Սասո՛ւն, եթե Գոշի ժամանակներում քո տեսակը գոյություն ունենար, ապա Գոշն իր դատաստանագրքով քեզ էնքան կծեծեր, որ իրավաբանություն բառը լսելիս կմտնեիր առաջին պատահած ծակը»։