Այս պահին, Հայաստանի Հանրապետության, հատկապես արտաքին քաղաքականության թիվ մեկ օրակարգային խնդիրը Ադրբեջանի ահաբեկչական ձեռքերում հայտնված
ՀՀ քաղաքացի ռազմագերիների ժամ առաջ վերադարձն է, զոհվածների դիակների փոխանակումն ու անհետ կորածների վերաբերյալ հստակեցումներ մտցնելը:
Մեր արտաքին գերատեսչությունը, դիվանագիտական առաքելությունները, հատկապես միջազգային կառույցներում մեր դեսպանները, խորհրդարանական դիվանագիտությունը, որեւէ ամբիոն չպետք է բաց թողնեն խնդիրը բարձրաձայնելու ու Ալիեւյան ահաբեկչական ռեժիմի իրական դեմքը ցույց տալու հարցում:
Զուգահեռաբար, ներգրավելով սփյուռքի մեր կառույցները, Ադրբեջան պետությունն ու անձամբ Ալիեւին պետք է խայտառակ անել ամբողջ աշխարհում, 21-րդ դարում միջազգային մարդասիրական իրավունքի սահմռկեցուցիչ խախտումների ու պետական ահաբեկչության համար: