17 / Հունվար / 2021
01:39:31
Վերջին լուրերը
ՀՐԱՏԱՊ: ԱԱԾ -ն անմիջապես արձագանքել է Միքայել Մինասյանի սկանդալային հ... Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել ... Արարատ Միրզոյանը մանրամասնում է Միքայել Մինասյանի հայտնած տեղեկությու... «Նրանք խայտառակում են գյումրեցու անունը,ես ամենևին չեմ զղջում երեկ իմ... «Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան» Արմե... Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ Արարատ Միրզոյանը թուրքական ագենտ է․ Մինաս... «Ի տարբերություն սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի,ես արժանապատվ... Արտակարգ դեպք Երևանում. Մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղա... ՈՒՇԱԳՐԱՎ: ՌԴ-ում կորոնավիրուսից մեկ օրում գրանցվել է ամենաբարձր մահ... «Այսօրվա իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ սպասարկում է բացառապես Թ... Խնդրում ենք բոլորիդ աջակցել մեզ այս գործում. Կարին Տոնոյանը հանդես է ե... «Այ փողոցшյին թափթփուկ, այ մшրդկային թյուրիմшցություն ու դու մտшծում է... Դասալիքն իրենք են՝ իրենց կյանքով․ Վանեցյան ՏԵՍԱՆՅՈՒԹ ԲԱՐԻ ԼՈՒՐ:Ո՞վ է Ջո Բայդենի վարչակազմում պաշտոն զբաղեցրած մեր հայրենա... Օդի ջերմաստիճանը 19-21-ն անհամեմատ կնվազի......

Դիտեք նաև

xՓակել

ՈՒՇԱԳՐԱՎ: ՄԻՊ-ի հրատապ դիմումը միջազգային հանրությանը, գերիների վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրատապ դիմումը միջազգային հանրությանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանը և վճռականորեն հրավիրում է հատկապես մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այն հիմնախնդրի վրա, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները:

Հենց այս նպատակով ադրբեջանական իշխանությունները՝ որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է ՝ առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները վկայում են, որ սա ատելության կազմակերպված քարոզի արդյունք է, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի համակարգված քաղաքականության անբաժան մասը։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած մշտապես արձանագրել է, որ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումներն ուղեկցվել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով, խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերվածություններով, մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներով, որոնք տեղի են ունեցել վարձկան ջհադիստների ու ահաբեկիչների օգտագործմամբ և ատելության կազմակերպված քարոզով:

Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում, ինչպես նաև այդ գործողությունների ավարտից հետո լրատվամիջոցների ու հատկապես սոցիալական մեդիայի ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերն անարգանքի ենթարկում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։

Այս ամենն ուղեկցվում է հրճվանք ապրող ադրբեջանական մեկնաբանություններով (այս հետևությունների ապացույցներն ամրագրված են): Սա 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական գործադրած մեթոդների անբաժանելի մասն է:

Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները խրախուսում են այս դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:
Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունների արդյունքները հաստատում են, որ մարդկային երևակայության մեջ որևէ կերպ չտեղավորվող և միջազգային բոլոր պահանջներին հակասող այս արատավոր երևույթներն ունեն համակարգված և համատարած բնույթ՝ սկսած քաղաքական իշխանության մարմիններից մինչև մշակույթի ու սպորտի գործիչներ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տիրապետում է նաև այս փաստերը հաստատող անհրաժեշտ ապացույցների: Պատերազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմի գերեվարվածների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը նոր դրսևորումներ են ստացել. զգալիորեն աճել են դրանց թիվն ու տարածման ծավալները, ինչպես նաև դաժանության աստիճանը: Ակնհայտ է, որ խոշտանգումներ ու դաժանություններ կատարողներն ու տեսանկարահանողներն ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն են, ում արարքները միայն խրախուսվում են:

Ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

Հետևաբար, դիմում եմ միջազգային հանրությանն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ որպես պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»:

 

Այս թեմայով

Լրահոս
ՀՐԱՏԱՊ: ԱԱԾ -ն անմիջապես արձագանքել է Միքայել Մինասյանի սկանդալային հայտարարությանը .....
16/Հունվար/2021 - 23:54
Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Միքայել Մինասյանը պատասխանել է Արարատ Միրզոյանի արձագանքին
16/Հունվար/2021 - 23:25
Արարատ Միրզոյանը մանրամասնում է Միքայել Մինասյանի հայտնած տեղեկությունը իր վերաբերյալ
16/Հունվար/2021 - 22:43
«Նրանք խայտառակում են գյումրեցու անունը,ես ամենևին չեմ զղջում երեկ իմ առաջ փողոց փակած շիրակցիներին «բոմժ» անվանելու համար». Վազգեն Մանուկյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
16/Հունվար/2021 - 22:01
«Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան» Արմեն Աշոտյան
16/Հունվար/2021 - 21:18
Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ Արարատ Միրզոյանը թուրքական ագենտ է․ Մինասյանը ուղիղ եթերով ,ինչ որ նամակ ընթերցեց...
16/Հունվար/2021 - 21:05
«Ի տարբերություն սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի,ես արժանապատվություն ունեմ....
16/Հունվար/2021 - 20:17
Արտակարգ դեպք Երևանում. Մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հերթական անգամ փորձում էր Կիևյան կամրջից ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
16/Հունվար/2021 - 19:53
ՈՒՇԱԳՐԱՎ: ՌԴ-ում կորոնավիրուսից մեկ օրում գրանցվել է ամենաբարձր մահացության ցուցանիշը
16/Հունվար/2021 - 19:23
«Այսօրվա իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ սպասարկում է բացառապես Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը». Շարմազանով ՏԵՍԱՆՅՈՒԹ
16/Հունվար/2021 - 18:21
Խնդրում ենք բոլորիդ աջակցել մեզ այս գործում. Կարին Տոնոյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ
16/Հունվար/2021 - 16:46
«Այ փողոցшյին թափթփուկ, այ մшրդկային թյուրիմшցություն ու դու մտшծում էս կшրաս Վարչшպետ լինե՞ս» կնոջ պատասխանը սպասեցնել չտվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ
16/Հունվար/2021 - 16:02
Դասալիքն իրենք են՝ իրենց կյանքով․ Վանեցյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
16/Հունվար/2021 - 15:53
ԲԱՐԻ ԼՈՒՐ:Ո՞վ է Ջո Բայդենի վարչակազմում պաշտոն զբաղեցրած մեր հայրենակիցը
16/Հունվար/2021 - 15:32
Օդի ջերմաստիճանը 19-21-ն անհամեմատ կնվազի......
16/Հունվար/2021 - 14:13
Արայիկ Հարությունյանը Մեհրիբանին Աննա Հակոբյանի կողմից Շուշի հրավիրելը հաղթանակ էր համարում...
16/Հունվար/2021 - 13:51
22 տարեկան Արտյումը մեր բոլորի օգնության կարիքն ունի ,նա սարսափելի վիճակում է
16/Հունվար/2021 - 13:16
Նիկոլ Փաշինյանը նոր կարևոր նշանակումներ է արել
16/Հունվար/2021 - 13:06
«ժեխ նայի՛ր այս նկարին… Ուշադիր նայի՛ր, ուզում եմ սրա մեղավորները դանդաղ ու ցավոտ մահով սատկեն»․ Արա Ղազարյան
16/Հունվար/2021 - 12:37
ՈՒՇԱԳՐԱՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ: Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել
16/Հունվար/2021 - 12:28
Պատժվելու են բոլոր մեղավորները, ու դուք եւ ձեր սերունդները ունենալու են դժբախտ ու դժգույն ներկա ու ապագա. Սոֆի Մխեյանը նոր լուսանկարներ է հրապարակել
16/Հունվար/2021 - 11:20
Հայաստանում հունվարի 16_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
16/Հունվար/2021 - 11:00
ՈՒՇԱԳՐԱՎ: Դրամը շարունակում է արժեզրկվել. Ինչո՞վ է դա պայմանավորված. «Ժողովուրդ»
16/Հունվար/2021 - 10:14
Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը . Արման Թաթոյանի խիստ նախազգուշացումը
16/Հունվար/2021 - 9:41
Ողջ լրահոսը