24 / Հունվար / 2021
01:39:31
Վերջին լուրերը
«Ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հի... Ռուսաստանը էլ ոչինչ չի անելու, էս Քաջ Նազարը սաղ վերցնելու ա իրա վրա․ ... Զարուհի Փոստանջյանը հարցում է ներկայացրել Ռուսաստանի ՆԳՆ եւ ԱԴԾ Աննա Հ... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ: Շների գազազած ոհմակը Երևանում հոշոտել է 207 գլուխ ոչխար... Արցախի նախագահը մի շարք կարևոր օրենքներ է ստորագրել 3 օրում 6 մարմին են հանել. դիմում եմ ԳՇ պետին, որ նոր տարածքների մասին... Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը անհամեմատ կբարձրանա Ցավով ենք տեղեկացնում ,որ այսօր ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապ... Հայաստանում հունվարի 23_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով ... Արցախում ևս 5 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել ԱՀ ԱԻՊԾ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ: «Իմ դեմ որս են սկսել».Բակո Սահակյանի նախկին ա... ՇՏԱՊ: Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել լիբանանցի երկու հայերի նկատ... Արարատ Միրզոյանը այլևս չմեկնաբանեց գործակալ լինելու մասին հայտարարությ... ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել Հայփոստը նոր շատ կարևոր փոփոխություն է կատարել և դրա վերաբերյալ հայտար...

Դիտեք նաև

xՓակել

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար. Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը լուրջ խնդիր է, եւ դրան պետք է մոտենալ հաշվի առնելով բոլոր հնարավոր հետեւանքները:

Այս մասին Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի քննարկումների ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի եւ արտաքին գործերի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:

Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է ապակայունացնող դեր խաղալ, իսկ Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարությունը բազմաթիվ հարցեր է թողնում, որոնցից ամենակարեւորը կարգավիճակի խնդիրն է: «Բազմաթիվ հարցեր կան, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ մասնակցությունն անհրաժեշտ է: Այս խնդիրները հնարավոր չէ քննարկել միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ»,- ասել է պետքարտուղարը:

Անդրադառնալով ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՄՔԴ դիմելու խնդրին՝ նա նշել է, որ կա իրավասության հարց: Նա հայտարարել է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի կանոնադրությունը: Լուծում կարելի է գտնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով, բայց այնտեղ կան տարաձայնություններ:

«Ճանաչումը լուրջ խնդիր է, եւ պետք է որոշում կայացվի՝ հաշվի առնելով բոլոր հետեւանքները: 1991-ին Լեռնային Ղարաբաղը հռչակել է անկախություն, ոչ մի պետություն դեռ չի ճանաչել այն, նույնիսկ՝ Հայաստանը: Մեր կառավարության պարտականությունն է ինքն իրեն հարց տալ՝ արդյոք այս ժեստը օգտակար կլինի՞ հենց Լեռնային Ղարաբաղի համար»,- ասել է պետքարտուղարը՝ հիշեցնելով Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդի պատասխանատվությունը: «Ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի՝ ոչ Լեռնային Ղարաբաղին, ոչ Հայաստանին, ոչ Ֆրանսիային, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Լուծումը չի կարող լինել միակողմանի ժեստի միջոցով: Բանակցությունները շարունակելու համար կողմերին, ավելի քան երբեւէ, անհրաժեշտ է համանախագահների օգնությունը»,- ասել է պետքարտուղարը:

Այս թեմայով

Լրահոս
«Ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է». Գեորգի Պողոսյանը նոր սկանդալային հայտարարություն է արել
23/Հունվար/2021 - 17:18
Ռուսաստանը էլ ոչինչ չի անելու, էս Քաջ Նազարը սաղ վերցնելու ա իրա վրա․ Արշակ Զաքարյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
23/Հունվար/2021 - 17:10
Զարուհի Փոստանջյանը հարցում է ներկայացրել Ռուսաստանի ՆԳՆ եւ ԱԴԾ Աննա Հակոբյանի՝ Մոսկվա մեկնելու կապակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23/Հունվար/2021 - 16:25
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ: Շների գազազած ոհմակը Երևանում հոշոտել է 207 գլուխ ոչխար, ընտանիքը կրել է 10 միլիոնի վնաս
23/Հունվար/2021 - 15:58
Արցախի նախագահը մի շարք կարևոր օրենքներ է ստորագրել
23/Հունվար/2021 - 15:20
3 օրում 6 մարմին են հանել. դիմում եմ ԳՇ պետին, որ նոր տարածքների մասին ինֆորմացիա տան ՏԵՍԱՆՅՈՒԹ
23/Հունվար/2021 - 15:15
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը անհամեմատ կբարձրանա
23/Հունվար/2021 - 14:26
Ցավով ենք տեղեկացնում ,որ այսօր ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակվել
23/Հունվար/2021 - 14:18
Հայաստանում հունվարի 23_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
23/Հունվար/2021 - 10:57
Արցախում ևս 5 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել ԱՀ ԱԻՊԾ
23/Հունվար/2021 - 10:53
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ: «Իմ դեմ որս են սկսել».Բակո Սահակյանի նախկին աշխատակիցը մահից առաջ ձայնագրություն է թողել
22/Հունվար/2021 - 21:40
ՇՏԱՊ: Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել լիբանանցի երկու հայերի նկատմամբ, որոնք գերի են ընկել Արցախումվ
22/Հունվար/2021 - 20:03
Արարատ Միրզոյանը այլևս չմեկնաբանեց գործակալ լինելու մասին հայտարարությունը...
22/Հունվար/2021 - 18:48
ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել
22/Հունվար/2021 - 18:36
Հայփոստը նոր շատ կարևոր փոփոխություն է կատարել և դրա վերաբերյալ հայտարարություն տարածել
22/Հունվար/2021 - 18:06
ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իմ քայլը» դաշինքը շարունակում է վայելել ժողովրդի մեծամասնության վստահությունը. Ռուբինյան
22/Հունվար/2021 - 17:59
ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Բայդենը կարող է հայտարարել, որ անկախ ԼՂ-ի պատերազմի արդյունքներից՝ չի ընդունում Ադրբեջանի հաղթանակը
22/Հունվար/2021 - 16:40
Նոր մանրամասներ Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վերաբերյալ ,նա գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում
22/Հունվար/2021 - 16:30
Ողբերգական դեպք: 19-ամյա երիտասարդ է սպանվել ՏԵՍԱՆՅՈՒԹ
22/Հունվար/2021 - 15:43
Արծրուն Հովհաննիսյանը նոր կարևոր հայտարարություն է տարածել...
22/Հունվար/2021 - 15:07
Նախկին ոստիկանապետը՝ Վովա Գասպարյանը ինսուլտ է ստացել․ Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր
22/Հունվար/2021 - 13:50
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ: Ստեփանակերտում գտել են Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին
22/Հունվար/2021 - 13:32
Ողջ լրահոսը