05 / Դեկտեմբեր / 2020
01:39:31
Վերջին լուրերը
«Փաշինյանը պետք է հրաժարական տա. դա իմ կյանքի սև էջերից մեկն է». Հրանտ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արտակարգ դեպքի հետքերով: «Մեր բակը» մանկապարտեզը չի հերքում երեխաներին... «2 ամիս է, չենք հանդիպել։ Մորուքիս վրա չզարմանաք» Արմեն Աշոտյանը նոր գ... «Փաշինյանը պատրաստվում է արդեն արյուն թափել Երևանում» Գևորգ Պետորսյա... Այս իշխանությունը այլևս լեգիտիմ չի. Մեկ տարի ժամանակ է պետք, հանգիստ վ... Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը «Փաշինյանն ինքը պետք է նախաձեռնի արտահերթ ընտրություններ» Արամ Սարգսյ... Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա. Մասիսի քաղաքապետ... Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է․ ո՞վ է նրա ընտրյալը Արարատ Միրզոյանը Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հայրենի... Ադրբեջանը դիակների փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ-ն արդեն հայտն... Լուսավորեմ սերիալիստ Գնելի լուսապսակ ուղեղը՝ գեներալ Կոմիտասը Ջաբրայիլ... «Կա միայն մեկ ճիշտ ելք`անարյուն իշխանափոխություն» Սամվել Կարապետյան «Ուշադիր նայի Նիկո՛լ, այս արյունոտ հայի նկարին, ում դաժանաբար ծեծում ե...

Դիտեք նաև

xՓակել

Մեր հայրենակիցների հանգանակած գումարներով մեկ փամփուշտ անգամ չգնվեց

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում «Սփյուռքի հանգանակած գումարները նվիրել են կառավարությանը» խորագրով հետևյալ գրառումն է արել.

Պատերազմի օրերին, երբ Արծրուն Հովհաննիսյանը, կատարելով «Էրատո» ջոկատի հրամանատարի պատվերը, լկտիաբար խաբում էր ժողովրդին, անամոթաբար ստում էր իրենց զինվորից մի լուր սպասող մայրերին, ովքեր հավատում էին արծրունատիպ մասսայի պրոպագանդային, թե հեսա Գետաշենի ազատագրումից հետո Բաքվում Մեհրիբանի գլխին չայ ենք լցնելու, մեր Սփյուռքը, թշնամուն վերջնականապես ոչնչացնելու համար Հայաստան համահայկական հիմնադրամին գումար էր ուղարկում, որ զենք գնենք ու արդեն Բաքվի մայդանում Հեյդարի տղուն Արծրունը նվաստացնի։

Համայն հայությունը, Սփյուռքի մեր հայրենակիցները Հայաստան համահայկական հիմնադրամին հանգանակեցին 170 միլիոն դոլար ու սպասում էին Արծրունի տերերի վերջին զարկին։

Մինչդեռ, մեր հայրենակիցների հանգանակած գումարներով մեկ փամփուշտ անգամ չգնվեց, որովհետեւ մենք ոչ թե հաղթում էինք, այլ ամեն օր խայտառակ պարտություն էինք կրում եւ դա չէր ասվում նաեւ այն պատճառով, որ հանգանակությունները չդադարեն։

Եւ հիմա Հայաստան համահայկական հիմնադրամը զենք գնելու համար նախատեսված գումարի մի մասը նվիրաբերել է կառավարությանը։ Թե ի՞նչ նպատակով՝ կառավարության ներկայացուցիչը որեւէ հոդաբաշխ միտք չասեց։ Հարցրե՞լ են արդյոք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, եղե՞լ է օնլայն նիստ, եղե՞լ է հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների համաձայնությունը՝ այդ հարցը եւս պատասխան չունի։

Տվե՞լ է Սփյուռքը իր համաձայնությունը, որ իր հանգանակած գումարներով կառավարությունը այլ ծախսեր անի՝ պարզ չի։

Մի քանի օր է՝ ես դիմել եմ Հայաստան համահայկական հիմնադրամի սորոսական ղեկավարին, դե էն Սորոսի, որ ասում էր մենք պետք է սատարենք Թուրքիային, որովհետեւ նա Ռուսաստանի դեմ է պայքարում, այն Սորոսի, որի գրասենյակները Հայաստանում հնարավոր ու անհնար պետականաքանդիչ գործն արեցին, ու մինչ օրս սույն սորոսականից պատասխան չեմ ստացել։

Ես պահանջել եմ այն նիստի արձանագրությունը, որով Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն տվել է իր համաձայնությունը՝ այդ գումարներից նվիրաբերել կառավարությանը։

Մեզ պատուհասած էս աղետը, որի անունը ՀՀ իշխանություն է, Արցախը փաթեթով թուրքին տալուց հետո, պատերազմի համար հանգանակած ձեր գումարներն էլ նվիրաբերել է ինքն իրեն։

Հուսամ, Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները կպարզեն եւ Սփյուռքի ու Հայաստանի մեր հայրենակիցներին կպատասխանեն, թե ի՞նչ իրավունքով եւ ի՞նչ կարիքների համար են հիմնադրամից կառավարությանը գումար նվիրել։

Իսկ ես դեռ սպասելու եմ Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի գրավոր արձանագրությանը։

Հ. Գ. Ու էդ տարբեր անլվա եւ հակահիգիենիկ կանանց եւ տղամարդատիպ արարածների իմ վրա «քսի» տալով, ասել եմ՝ ինձ չեք վախեցնի։

Ձեր ֆեյք ինդուստրիայի պապաներին ու ֆեյքաբազառը ռեգուլիրովկա անողներին քիչ մնաց։

Վիվառոյի Վիգեն եւ գրպանային մնացյալ երեք անհայրենիք օլիգարխներ, պատրաստե՛ք դատարանում ձեր ճառերը։

Դուք ապականել եք իմ հայրենիքը, դուք ատելություն ու թշնամանք եք քարոզել, դուք հային հանել եք հայի դեմ ու դուք պատասխան եք տալու։

Դուք այլեւս շատ քիչ ժամանակ ունեք»։

Այս թեմայով

Լրահոս
«Փաշինյանը պետք է հրաժարական տա. դա իմ կյանքի սև էջերից մեկն է». Հրանտ Թոխատյան (տեսանյութ)
Այսօր 9:12
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Այսօր 9:05
Արտակարգ դեպքի հետքերով: «Մեր բակը» մանկապարտեզը չի հերքում երեխաներին ծեծելու մասին լուրերը ՏԵՍԱՆՅՈՒԹ
4/Դեկտեմբեր/2020 - 22:27
«2 ամիս է, չենք հանդիպել։ Մորուքիս վրա չզարմանաք» Արմեն Աշոտյանը նոր գրառում է կատարել
4/Դեկտեմբեր/2020 - 22:05
«Փաշինյանը պատրաստվում է արդեն արյուն թափել Երևանում» Գևորգ Պետորսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
4/Դեկտեմբեր/2020 - 19:52
Այս իշխանությունը այլևս լեգիտիմ չի. Մեկ տարի ժամանակ է պետք, հանգիստ վիճակում ընտրություն կատարելու համար. Ռ.Քոչարյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
4/Դեկտեմբեր/2020 - 19:28
Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը
4/Դեկտեմբեր/2020 - 19:19
«Փաշինյանն ինքը պետք է նախաձեռնի արտահերթ ընտրություններ» Արամ Սարգսյանի նոր հայտարարությունը (տեսանյութ)
4/Դեկտեմբեր/2020 - 18:39
Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա. Մասիսի քաղաքապետ...
4/Դեկտեմբեր/2020 - 17:56
Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է․ ո՞վ է նրա ընտրյալը
4/Դեկտեմբեր/2020 - 16:20
Արարատ Միրզոյանը Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
4/Դեկտեմբեր/2020 - 15:20
Ադրբեջանը դիակների փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ-ն արդեն հայտնաբերել է 693 հայ զինծառայողի մարմին
4/Դեկտեմբեր/2020 - 14:59
Լուսավորեմ սերիալիստ Գնելի լուսապսակ ուղեղը՝ գեներալ Կոմիտասը Ջաբրայիլի հիմնադիր հրամանատարներից է, որը… Զավեն Հունանյանի կոշտ պատասխանը Գնել Սարգսյանին
4/Դեկտեմբեր/2020 - 14:26
«Կա միայն մեկ ճիշտ ելք`անարյուն իշխանափոխություն» Սամվել Կարապետյան
4/Դեկտեմբեր/2020 - 14:15
«Ուշադիր նայի Նիկո՛լ, այս արյունոտ հայի նկարին, ում դաժանաբար ծեծում են ադրբեջանցիները» Արման Աբովյան
4/Դեկտեմբեր/2020 - 12:53
Ես թքած ունեմ դավաճան Նիկոլի վրա, բայց Ալիևը ստորացնում է իմ երկրի ղեկավարին, իմ պետության վարչապետին. Բաբայան
4/Դեկտեմբեր/2020 - 11:54
Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
4/Դեկտեմբեր/2020 - 11:33
Հայաստանում դեկտեմբերի4_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
4/Դեկտեմբեր/2020 - 11:02
Անվտանգության աշխատողներն էին անգամ անհանգստացել, մի պահ փորձում էին առաջ գալ՝ փորձելով կանխել Սադոյանի հավանական «հարձակումը»....
4/Դեկտեմբեր/2020 - 10:29
«Երեխեն ինձ հետ խոսելիս զոհվեց». Արցախում նահատակված 22-ամյա Նորայրը տան միակ երեխան էր ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
4/Դեկտեմբեր/2020 - 9:58
«Քո հրճվանքը երկար չի տևելու Փաշինյան» Սերոբ Գասպարյան
4/Դեկտեմբեր/2020 - 9:18
«Այս տարիների ընթացքում, հասկանալով, որ ոչինչ դեպի լավը չի գնում, այլ լրիվ հակառակն է, ես ափսոսում եմ, որ այդ մեկ օրը հավատալով մասնակցել եմ Փաշինյանին սատարող հավաքին». Օլյա Հակոբ...
3/Դեկտեմբեր/2020 - 22:40
Ցավով տեղեկացանք, որ 18-ամյա Հովիկ Կոցինյանը ևս անմահացել է. պատերազմում զոհվել է նաև նրա հայրը ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3/Դեկտեմբեր/2020 - 22:08
Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև առաջնագծում զինվորի կողքին եղած բժշկուհուն
3/Դեկտեմբեր/2020 - 21:54
Ողջ լրահոսը