26 / November / 2020
01:39:31

Դիտեք նաև

xClose

«Հիմա հերթը մերն է, իսկ մենք Սյունիք կորցնելու իրավունք չունենք» Սուրիկ Խաչատրյանի նոր գրառումը

Խայտառակ կապիտուլիացիայի պայմանագրով, Արցախի տարածքները թշնամուն հանձնելու պատճառով այսօր Ջանգեզուրն է դարձել սահմանամերձ։

Ավելին, մեր մարզի որոշ հատվածներ շուտով թշնամու վերահսկողության տակ կհայտնվեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Սիրելի՛ սյունեցիներ

Դարերի խորքից եկող վտանգը նորից չոքել է Սյունյաց աշխարհի գլխին։ Անպարտելի Սյունիքը կրկին հայտնվել է թշնամու թիրախում։ Խայտառակ կապիտուլիացիայի պայմանագրով, Արցախի տարածքները թշնամուն հանձնելու պատճառով այսօր Ջանգեզուրն է դարձել սահմանամերձ։ Ավելին, մեր մարզի որոշ հատվածներ շուտով թշնամու վերահսկողության տակ կհայտնվեն։

Հիմա, առավել քան երբևէ, պետք է համախմբվենք բոլորս։ Յուրաքանչյուրս գիտակցելով պահի կարևորությունը, մեր ներուժը, գիտելիքները, պայքարելու հմտությունները պետք է կենտրոնացնենք մեկ նպատակի վրա. անսասան պահել մեր սահմանները։

Հիշե՛նք, դեռևս 1919թ֊ի մայիսին, Շիխլինսկու ղեկավարած 15.000 հոգանոց բանակը խայտառակ պարտություն կրեց Սյունիքում, իսկ 1920թ-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին կապիտուլիացիայի ծրագրով Զանգեզուր մտած խորհրդային զորքերը, Գ.Նժդեհի ղեկավարած ջոկատների շնորհիվ, մազապուրծ եղած փախան տարածքից։

Հիմա հերթը մերն է, իսկ մենք Սյունիք կորցնելու իրավունք չունենք։ Դավիթբեկյան ուխտով, Նժդեհյան ոգով, նախնիների կանչով, միահամուռ ջանքերով, հզոր կազմակերպվածությամբ ու սերունդների առջև բարձր պատասխանատվությամբ պետք է կանգնենք Լեռնահայաստանի կողքին։

Հիշելով Նժդեհի խոսքերը՝ չթողնենք կոտրվի Հայաստանի ողնաշարը։

«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, առանց որի Հայաստանը գոյություն ունենալ չէր կարող»։

Գ. Նժդեհ»:

 

Suggestions

Newsfeed
New video emerges of mother trying to kill son for first time
28/May/2020 - 19:10
New York State braces for spike in coronavirus cases
5/April/2020 - 19:56
New Orleans takes on Coronavirus battle 15 years after hurricane
5/April/2020 - 19:01
The next outbreak? We’re not ready | Bill Gates
5/April/2020 - 18:59
SPECIAL REPORT: China's deadly coronavirus cover-up
5/April/2020 - 18:56
#Bitcoin price falling to $6,400 as $21.7 mln in BTC moved by top exchange
13/March/2020 - 22:36
Worth millions of euros: Gold toilet "America" ​​stolen - at Churchill's birthplace
13/March/2020 - 22:34
Coronavirus survivor reveals what it's like to have Covid-19
13/March/2020 - 16:23
Tom Hanks and Rita Wilson test positive for coronavirus
13/March/2020 - 16:20
#Coronavirus: there are 2 types
7/March/2020 - 19:55
Woman Has 17 Abortions in 6 Years, May Never Be Able to Have Children
7/March/2020 - 19:54
Mars as you have never seen it before in 1.8 billion pixels
7/March/2020 - 19:53
#Apple, #Microsoft, #Google look to move production away from China. That’s not going to be easy․ #CNBC
7/March/2020 - 19:51
Elizabeth Warren ends presidential bid
7/March/2020 - 19:49
Best EXPLOSIVE Pranks - Just For Laughs Gags
6/March/2020 - 17:22
Comedy Videos - New Funny Pranks Compilation Try Not To Laugh
6/March/2020 - 17:20
First Case of Coronavirus in Dog Confirmed in Hong Kong
6/March/2020 - 14:54
The Best Way to Wash Your Hands to Prevent Getting Sick
6/March/2020 - 14:52
Over 100 Coronavirus Cases Confirmed In US; More Deaths In Washington State
4/March/2020 - 18:57
Baba Vanga Predictions and Divinations for 2020.
4/March/2020 - 18:54
Spike in coronavirus cases and fatalities around the world
2/March/2020 - 18:41
Hong Kong. A Walk Around the Food Markets in the Streets. Chinese Food and Street Food
1/March/2020 - 21:50
China's animal crusaders | 101 East
1/March/2020 - 21:46
China orders complete ban on trade in wildlife for food to combat coronavirus epidemic
1/March/2020 - 17:10
All Timeline