02 / Դեկտեմբեր / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Հայաստանում ՌԴ դեսպանության նոր հայտարարությունը՝ անհետ կորած զինծառա... «Ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ». Մանե Թանդիլյանի հ... «Եթե ձեր մոտ մի քիչ մարդակայնություն մնացել է, հեռացեք»․ Գյումրեցի բժի... Կարևոր փոփոխություններ են կատարվել 2021/22 ուստարվա ընդունելության քնն... Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղվել է Սյունիքի ... «Հիմա ժողովուրդը թող իրենից Շուշիի ու մյուս շրջանների ՀԴՄ-ները պահանջի... ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ: ՌՈ աշխատակիցները հայտնաբերել են ՊՆ կարիքների հ... Սարսափելի և ողբերգական ավտովթարի հետքերով: Այրվել են պապը, տատը եւ թոռ... Ինչու՞ է ԱԱԾ տնօրենը մեկնում Մոսկվա Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի ոչ ամբողջական գրաֆիկով Վարչապետի հրաժարականը հիմա ոչ միայն խնդիրը չի լուծի, այլև նորանոր խնդի... ՏԵՍԱՆՅՈՒԹ «Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի եւ... Զգուշացնում եմ բոլորին, եթե էս տարվա ամանորին հրապարակներում տոնածառնե... «Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից». Գոռ Գևորգյ... ՀՐԱՏԱՊ :Ադրբեջանցիները «Տաք ջուր» աղբյուրից տեսանյութ են հրապարակել

Դիտեք նաև

xՓակել

Վերցրու խոսափողը, թեկուզ լռես, միևնույն է՝ վերցրու… Քո լռությունն ավելի խոսուն է, քան շատերի սուտ հայրենասիրական ճղճղոցները… Ամիրյան...

Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Զրույց Արթուր Գրիգորյանի հետ

Հեռախոսի զանգն արդեն ութերորդ, իններորդն է…

Գիտեմ, որ մտածում ես, թե ո՞վ է, ի՞նչ մի կարևոր բան պիտի ասի այս պահին… Ոչ մի կարևոր բան, Շուշին կորցնելուց հետո ինձ համար էլ, քեզ համար էլ որևէ կարևոր բան չկա … Պարզապես զանգում եմ, քեզ հետ խոսելու կարիք ունեմ…

Գիտեմ, չես կարող ոչինչ ասել …

Բայց վերցրու խոսափողը, թեկուզ լռես, միևնույն է՝ վերցրու… Քո լռությունն ավելի խոսուն է, քան շատերի սուտ հայրենասիրական ճղճղոցները…


Պատերազմը նոր էր ավարտվել, 1994-ն էր, միասին Լոս Անջելեսում էինք։ Հաղթել էինք, հպարտ էինք, Շուշին մերն էր, գլուխներս բարձր, քիթներս տնկած ման էինք գալիս։ Ասացիր՝ մտքիցդ հանի Ամերիկան, մենք Հայաստանում շատ գործ ունենք անելու։

Հաղթանակը դեռ սկիզբն է, հայրենիքը նոր պետք է շենացնենք…

Զանգերը գնում են, տասներորդ, տասնմեկերորդ…

Ստեփանակերտում «Ընծա» փառատոնն էիր կազմակերպել։ Ես ժյուրիի նախագահն էի։ Ընտանիքով եկել էինք Ստեփանակերտ։ Մայրս մեր հետ էր։ Դրանից հետո մայրս ասում էր տարին մի քանի անգամ երեխաներին տար Արցախ, կմաքրվեն։ Այդպես էլ անում էի, հատկապես մորս մահից հետո։

Ես համբերատար պահում եմ խոսափողը, զանգերը գնում են…

Արցախի անկախության նախօրյակն էր, սեպտեմբերի 1-ը, Շուշիում էինք։ Ամբողջ գիշեր խոսեցինք դեսից, դենից, արդարությունից, անկախությունից, ապագայից, երեխաներից… Հիշեցինք 1994-ը, երբ միասին Լոս Անջելեսում էինք։ Ասացիր՝ հիշում ես, որ ասում էի դեռ շատ անելիք ունենք, այ, այս օրվա համար էի ասում… Հիշում ես, մայրդ ոնց էր սիրել Շուշին։ Տես, ինչ հրաշք է մեր գեղեցկուհի Շուշին…

Հիմա ես այդ նույն, 1994-ի Լոս Անջելեսի հյուրանոցի առջև կանգնել եմ, ու քեզ եմ զանգում, զանգերը գնում են։

Դու վերցնում ես լսափողն ու լռում։ Որքան ասելիք կա քո լռության մեջ…

Լսում եմ ծանր շնչառությունդ։ Երևի հիշել ես այն , ինչ ես հիշեցի։ Արցունքներդ ներսում են հոսում։

Խորքից հազիվ լսում եմ՝ «Ներիր Շուշի…»։

Ով կմտածեր, որ 26 տարի անց այսքան նսեմացած, ծնկած ու տրորված կլինեինք։

Թաց աչքերս թաքցնում եմ անցորդներից, մտքումս կրկնելով քեզ՝ «ներիր Շուշի…»»։

 

Այս թեմայով

Լրահոս
Հայաստանում ՌԴ դեսպանության նոր հայտարարությունը՝ անհետ կորած զինծառայողների հարազատների դիմումների մասին
1/Դեկտեմբեր/2020 - 22:48
«Ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ». Մանե Թանդիլյանի հարգանքի արժանի որոշումը
1/Դեկտեմբեր/2020 - 22:40
«Եթե ձեր մոտ մի քիչ մարդակայնություն մնացել է, հեռացեք»․ Գյումրեցի բժիշկը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
1/Դեկտեմբեր/2020 - 22:10
Կարևոր փոփոխություններ են կատարվել 2021/22 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում
1/Դեկտեմբեր/2020 - 19:26
Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղվել է Սյունիքի մարզ
1/Դեկտեմբեր/2020 - 18:27
«Հիմա ժողովուրդը թող իրենից Շուշիի ու մյուս շրջանների ՀԴՄ-ները պահանջի». Արշակ Զաքարյան
1/Դեկտեմբեր/2020 - 18:20
ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ: ՌՈ աշխատակիցները հայտնաբերել են ՊՆ կարիքների համար նախատեսված սննդամթերք և պարագաներ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1/Դեկտեմբեր/2020 - 17:31
Սարսափելի և ողբերգական ավտովթարի հետքերով: Այրվել են պապը, տատը եւ թոռնուհին, մայրը որդու հետ կարողացել է դուրս գալ մեքենայից
1/Դեկտեմբեր/2020 - 17:06
Ինչու՞ է ԱԱԾ տնօրենը մեկնում Մոսկվա
1/Դեկտեմբեր/2020 - 16:43
Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի ոչ ամբողջական գրաֆիկով
1/Դեկտեմբեր/2020 - 16:36
Վարչապետի հրաժարականը հիմա ոչ միայն խնդիրը չի լուծի, այլև նորանոր խնդիրներ կառաջացնի կառավարման և օրենսդիր համակարգում. Արամ Սարգսյանը ուշագրավ կոչով դիմում լ է հանրությանը
1/Դեկտեմբեր/2020 - 15:38
ՏԵՍԱՆՅՈՒԹ «Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի եւ սաունայի հոտերը» Աղվան Վարդանյան
1/Դեկտեմբեր/2020 - 15:08
Զգուշացնում եմ բոլորին, եթե էս տարվա ամանորին հրապարակներում տոնածառներ են դրվել, անձամբ ջարդ ու փշուր եմ անելու․ Ռուբեն Մխիթարյան
1/Դեկտեմբեր/2020 - 13:55
«Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից». Գոռ Գևորգյան
1/Դեկտեմբեր/2020 - 13:44
ՀՐԱՏԱՊ :Ադրբեջանցիները «Տաք ջուր» աղբյուրից տեսանյութ են հրապարակել
1/Դեկտեմբեր/2020 - 13:00
ՈՒՇԱԳՐԱՎ:Կաթողիկոսի հորդորով Գեղամ Մանուկյանն ու մյուսները դադարեցրել են հացադուլը
1/Դեկտեմբեր/2020 - 12:48
ՏԵՍԱՆՅՈՒԹ Պարոն Պուտին, խնդրում ենք՝ գոնե դուք օգնեք գտնել մեր երեխաներին. անհետ կորածի մայրը հուզվեց
1/Դեկտեմբեր/2020 - 11:55
«Իմ քայլը» հիմնադրամը Ստեփանակերտում փոքրիկների համար Ամանորի տոնավաճառ կկազմակերպի
1/Դեկտեմբեր/2020 - 11:38
Հայաստանում դեկտեմբերի 1_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
1/Դեկտեմբեր/2020 - 11:01
«Նոր հրատապ առաջարկ Կառավարությանը». Լևոն Շիրինյան
1/Դեկտեմբեր/2020 - 10:16
«Ոնց Քաջ Նազարին դրեցիք թագավոր, այնպես էլ տարեք դատաստանի». Արշակ Զաքարյանը հացադուլ հայտարարեց
1/Դեկտեմբեր/2020 - 9:33
Նիկոլ Փաշինյան, դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես․ Տիգրան Ներսիսյան
1/Դեկտեմբեր/2020 - 9:24
«Ռեքվիեմ». Միքայել Մինասյանը նոր տեսանյութ է հրապարակել
30/Նոյեմբեր/2020 - 23:12
Ողջ լրահոսը