27 / Նոյեմբեր / 2020
01:39:31
Վերջին լուրերը
ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի հյուսիսից զինվորները բարևներ են ուղարկում Պարոն վարչապետ, էդ նույնը քո ընտանիքի հետ ա լինելու, հանկարծ չկասկածեք... «Երբ գաղտագողի թուղթ էիր ստորագրում, չմտածեցի՞ր գերիների փոխանակման և ... ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ: Պուտինի նկարով, հայկական և ռուսական դրոշներով, «... «Տո անուղեղնե՛ր, ռուսները Հարավային Կովկաս չեն եկել ձեր համար կամ ձեր ... Փաշինյանին մեղադրողնե՛ր, ձեզ մոլորեցնելն ու խաբելը շատ հեշտ է, քանի որ... «Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան եր... Մի՛ տրվեք վախի և խուճապի, մի՛ տրվեք անապագայության քարոզին. ամեն օր նր... Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է Աննա Հակոբյանի Պաշտպանության բանակի հրամ... ՆՈՐ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՓԱՍՏԵՐ: Յոթն էլ սպանված են եղել. մարմինները խեղված են եղ... ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Ֆրանսիան չի ճանաչի ինքնահռչակ Լեռնային Ղարաբ... Նիկոլ Փաշինյանը հենց նոր գրառում է կատարել ,որում մասնավորապես ասվու... ՈՒՇԱԳՐԱՎ: ՄԻՊ-ի հրատապ դիմումը միջազգային հանրությանը, գերիների վերաբ... Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհվել է ևս 34 զինծառայո... Հայաստանում նոյեմբերի 27_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով...

Դիտեք նաև

xՓակել

ՈՒՇԱԳՐԱՎ: Քննարկում՝ Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքների վերաբերյալ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպման մասնակիցներին համապարփակ զեկույց ներկայացրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր թիրախավորման հետևանքով Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների մասին։ Արտակ Բեգլարյանը նշեց, որ քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծումն իրականացվում է միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով՝ նպատակ հետապնդելով ահաբեկման և ֆիզիկական բնաջնջման ենթարկել խաղաղ բնակչությանը՝ այդկերպ անտեսելով խաղաղ բնակչության պաշտպանությանը միտված միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերը։

Արտակ Բեգլարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետության տարածքում ստեղծված համաճարակային իրավիճակի վրա և ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների անընդմեջ խախտումները և ռազմական գործողությունների շարունակականությունը կարող են հանգեցնել Արցախի տարածքում համաճարակային աղետի:

Պաշտպանը ներկաներին իրազեկեց նաև Ադրբեջանի կողմից իր իսկ հսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական բնակչության նկատմամբ ծայրահեղ դաժանությամբ աչքի ընկնող վերաբերմունքի, սպանությունների և դիակապտության դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված այդ անմարդկային գործողությունների դրվագներ պարունակող տեսանյութերը սոցիալական մեդիայի հարթակներում համատարած դրական արձագանք են ստանում ադրբեջանական հասարակության շրջանում։

Իր զեկույցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնց թիրախն են քաղաքացիական բնակչությունը և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքները, ինչի հետևանքով ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել են զոհեր և վիրավորներ, ինչպես նաև լուրջ նյութական վնաս է հասցվել բնակելի ֆոնդին և սոցիալական նշանակության հաստատություններին:

Արման Թաթոյանն անդրադարձավ նաև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների թիրախավորմանը, որը կրում է միտումնավոր և հետևողական բնույթ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ռազմական գործողությունների կետերում կատարում են իրավապաշտպան՝ իրականությունը ներկայացնելու ֆունկցիա, և այդ գործառույթներին խոչընդոտելու և Արցախում պատերազմի արդար լուսաբանումը լռեցնելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բացահայտ սպառնալիքներից և իրավական մտացածին արգելքներ հարուցելուց զատ անցել է լրագրողներին ուղղակի թիրախավորելուն և կյանքին ու անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու գործելակերպին: Արման Թաթոյանն այս գործելաոճը որակեց որպես հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր խոսքում ներկայացրեց Արցախի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված քաղաքացիական բնակչության վրա ռազմական ագրեսիայի հետևանքները մեղմելուն, մասնավորապես, խաղաղ բնակչության պաշտպանության, ժամանակավոր տեղահանվածներին ապաստան տրամադրելու և առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու հետ կապված: Նա ընդգծեց, որ Արցախում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության և, մասնավորապես՝ մարդասիրական մասնագիտացված կառույցների ուղղակի ներգրավումը:

Մասիս Մայիլյանը շեշտեց, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից գերժամանակակից զինատեսակների օգտագործմամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիան, որը զուգակցվում է միջազգային իրավունքի և մարտական գործողություններ վարելու ընդունված նորմերի կոպտագույն խախտումներով, Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք է, ինչին հակազդելու համար միակ գործուն միջոց կարող է լինել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման՝ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նախապես ծրագրված այս ագրեսիան տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող՝ Արցախի ժողովրդին մեկուսացնելու և իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության շարունակական դրսևորումն է: Նա հավելեց, որ ադրբեջանական ագրեսիան այսպիսի ծավալներ չէր ընդունի, եթե հակամարտությանն անմիջականորեն չներգրավվեր Թուրքիան իր քաղաքական և ռազմատեխնիկական ներուժով, այդ թվում՝ օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայելով, ինչը ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչության կյանքին և կենսագործունեությանը սպառնացող լրջագույն վտանգ է:

Այս թեմայով

Լրահոս
ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի հյուսիսից զինվորները բարևներ են ուղարկում
Այսօր 18:55
Պարոն վարչապետ, էդ նույնը քո ընտանիքի հետ ա լինելու, հանկարծ չկասկածեք ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 18:32
«Երբ գաղտագողի թուղթ էիր ստորագրում, չմտածեցի՞ր գերիների փոխանակման և դիերի դուրս բերման կետ պարտադրել»․ Գեղամ Մանուկյան
Այսօր 17:25
ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ: Պուտինի նկարով, հայկական և ռուսական դրոշներով, «շնորհակալություն Ռուսաստանին» գրառմամբ Ստեփանակերտում վերաբացվել է առաջին դպրոցը
Այսօր 17:19
«Տո անուղեղնե՛ր, ռուսները Հարավային Կովկաս չեն եկել ձեր համար կամ ձեր խնդրանքով». Արա Պապյան
Այսօր 17:08
Փաշինյանին մեղադրողնե՛ր, ձեզ մոլորեցնելն ու խաբելը շատ հեշտ է, քանի որ…Արսեն Ավագյանի պատասխանը նախկինների ծուղակն ընկածներին
Այսօր 16:21
«Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան’ ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը
Այսօր 16:02
Մի՛ տրվեք վախի և խուճապի, մի՛ տրվեք անապագայության քարոզին. ամեն օր նրանք ձեզ խաբում են
Այսօր 14:48
Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է Աննա Հակոբյանի Պաշտպանության բանակի հրամանատարական կետ այցի մասին (Տեսանյութ)
Այսօր 14:12
ՆՈՐ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՓԱՍՏԵՐ: Յոթն էլ սպանված են եղել. մարմինները խեղված են եղել. ականջները կտրած, աչքերը հանած կամ գլխատած (տեսանյութ) Ա1+
Այսօր 13:05
ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Ֆրանսիան չի ճանաչի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ
Այսօր 12:56
Նիկոլ Փաշինյանը հենց նոր գրառում է կատարել ,որում մասնավորապես ասվում է........
Այսօր 12:08
ՈՒՇԱԳՐԱՎ: ՄԻՊ-ի հրատապ դիմումը միջազգային հանրությանը, գերիների վերաբերյալ
Այսօր 12:01
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհվել է ևս 34 զինծառայող
Այսօր 11:14
Հայաստանում նոյեմբերի 27_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
Այսօր 10:59
Երկրաշարժ Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, ցնցումները զգացվել են նաև Վարդենիսում
Այսօր 10:08
«Առաջադրեցիք և ընտրեցիք մեկին, ում «հետաքրքիր չէր ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը»». Շարմազանով
Այսօր 9:59
ՍԴ-ի որոշումը հայտնի է. ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին․ «Ժողովուրդ»
Այսօր 9:14
Ադրբեջանցու հետ կարո՞ղ ենք ապրել, կարո՞ղ ես երեխա պահել․ բերձորցիները լքում են իրենց տները (Տեսանյութ)
Այսօր 9:07
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար. Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի
25/Նոյեմբեր/2020 - 22:30
«Փորձեք ճշտել Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի իրավական կշիռը, հետո նոր ոգևորվեք». Ալեն Ղևոնդյան
25/Նոյեմբեր/2020 - 22:10
ՀՐԱՏԱՊ: Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Նիկոլ Փաշինյան
25/Նոյեմբեր/2020 - 21:55
ՌԴ-ի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Փաշինյանի հրաժարականը
25/Նոյեմբեր/2020 - 21:05
Ողջ լրահոսը