01 / Նոյեմբեր / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Էրդողանը հայտնել է երկրաշարժից հետո զոհերի թվի ավելացման մասին ԲԱՐԻ ԼՈՒՐ:Լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյան... Ազգությամբ եզդի երկվորյակ եղբայրները միասին էին ծառայում. Սամվելը տեսե... ԼԱՎ ԼՈՒՐ:Քիչ առաջ Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթակ... Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ․ Արծրուն Հովհան... ՀՐԱՏԱՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամին հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավ... Հիվանդանոցի պատերի ներսում չքանում է ցավն ու տխրությունը. երգում է վիր... ՀՐԱՏԱՊ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ:Ֆրանսիայի Լիոն քաղաքում կրակոցներ են հնչել ՀՐԱՏԱՊ: Կովերի անկում՝ ադրբեջանցիների կողմից ֆոսֆորային զինատեսակների ... ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ: Չէր ասում՝ առաջնագծում է, ասում էր` ռեմոնտ ենք անում... Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի ն... Թող միջազգային սպորտը տեսնի և որակազրկի սրան,իր ամպագոռգոռ հայտարարութ... ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նոր գրառում է կատարել «Երեկ կատաղի մարտերի ժամանակ զոհվել է միակ հարազատ եղբայրս». Մնացականյ... Ցավով ենք հայտնում ,որ կարատեի չեմպիոն Ներսես Ներսիսյանը զոհվել է իր ծ...

Դիտեք նաև

xՓակել

«Որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր». Սերժ Սարգսյանը դիմել է Դոնալդ Տուսկին

NEWS.am-ը Սերժ Սարգսյանից գրասենյակից հետաքրքրվեց, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին կապ պահպանո՞ւմ է եվրոպացի գործընկերների հետ` ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Գրասենյակից պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում` դիվանագիտական, իր գլխավորած քաղաքական ուժի հետ միասին անել առավելագույնը:

«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, այո, մշտական կապի մեջ է նաև իր եվրոպացի գործընկերների հետ:

Նախագահ Սարգսյանը երեկ նամակով դիմել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկին, որպես Եվրոպայում առաջատար քաղաքական ուժի ղեկավարի և հարգված գործչի` հանգամանորեն ներկայացրելով Արցախում անցած քսան օրերին Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց կողմից հավաքագրված ջիհադիստ վարձկանների վարած անողոք և դաժան ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակը, որ հանգեցնում է մարդասիրական աղետի:

Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԺԿ նախագահին` հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտել և օգնել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդին, արթնացնել Եվրոպական քաղաքական հանրությանը՝ լուծելու Արցախի ժողովրդի առջև ծառացած հումանիտար աղետը: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին և 28-ին Դոնալդ Տուսկի և ԵԺԿ-ի նախնական հանրային միջամտություններից ի վեր, որոնք ընդունվեցին պատշաճ կերպով, տեղական զարգացումները հանգեցնում են մարդասիրական աղետի.

«Նախորդող 20 օրերի ընթացքում մի փոքրիկ և խաղաղ երկրի 150 000 բնակիչները, ովքեր կառուցում էին իրենց ազատ և ժողովրդավարական հայրենիքը, ենթարկվում են անողոք և դաժան ռազմական ագրեսիայի: Լայնածավալ պատերազմ է մղվում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնց միացել են Սիրիայում և Լիբիայում հավաքագրված ջիհադիստ վարձկանները՝ փորձելով նվաճել Լեռնային Ղարաբաղը և հպատակեցնել նրա ժողովրդին, որոնք վաղնջական ժամանակներից ի վեր ապրում են այս հողի վրա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի օժանդակությամբ հերոսաբար դիմագրավում է ադրբեջանա-թուրքա-ջիհադիստական կոալիցիայի վայրագ գրոհը. դիմակայություն, որը շատ ծանր է կորցրած մարդկային կյանքերի առումով՝ թե՛ զինվորական և թե՛ ոչ զինվորական: Արցախ երկիրը խեղդվում է մահաբեր զինամթերքի արտասովոր քանակից՝ հիմնահատակ խափանելով տասնամյակների զարգացումը և դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը.

Արցախի ժողովուրդը մարդասիրական պաշտպանության և օգնության խիստ կարիք ունի, քանի որ շարունակում է բախվել այս անասելի բարբարոսությանը»,-ասված է եվրոպացի գործընկերոջը Սերժ Սարգսյանի հղած նամակում:

Նախագահ Սարգսյանը առկա իրավիճակը համարել է էպիկական մասշտաբի ողբերգություն, որը ծավալվում է աշխարհի աչքի առջև, մինչդեռ բռնությունները դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու ջանքերը բախվում են ադրբեջանա-թուրքական անզիջողականությանն ու ռազմաշունչ հռետորաբանությանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, գլխավորապես՝ Ռուսաստանը, ըստ ՀՀ երրորդ նախագահի, ներկայումս փորձում են վերակենդանացնել միջնորդական ջանքերը, մինչդեռ խաղաղ բնակչության պաշտպանությունը և նրանց հումանիտար կարիքները մնում են չլուծված: Լեռնային Ղարաբաղը դառնում է Եվրոպայում մարդասիրական պաշտպանության «սև խոռոչը»:

Սերժ Սարգսյանը նաև որոշակի լուծումներ է առաջարկել, որոնք ձեռնարկելու պարագայում, կարող են ազդել իրավիճակի փոփոխության վրա.

«Համոզված եմ՝ հիշում եք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերջին տասնամյակում մշակել է հակամարտության կարգավորման առաջարկների հիմնական փաթեթ, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է որպես քաղաքական-դիվանագիտական լուծման բանաձևի հիմնական սկզբունքներից մեկը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ներառվել է նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ), որը մեր երկուսի ներկայությամբ ստորագրվել է 2017-ի նոյեմբերին: Միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով ընդունի, որ Ադրբեջանն է վիժեցրել ցանկացած հնարավոր խաղաղության պայմանավորվածություն՝ ամեն անգամ, երբ մենք դրան թզաչափ մոտեցել ենք:

Հարգելի՛ Դոնալդ,

Իմ կարծիքով, կան մի շարք հնարավոր եղանակներ, որոնցով մեր ԵԺԿ ընտանիքը կարող է օգնել հանգուցալուծելու ներկա պատերազմը՝ ընտրելով հնարավոր ներգրավվածության ցանկից՝ սկսած վերոհիշյալ մարդասիրական նախաձեռնություններից կամ խթանելով 2016-ի մայիսին Վիեննայում համաձայնեցված և վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերով միջնորդավորված գործարքում նշված հրադադարի գործարկման մեխանիզմները: Վերջապես, այս բոլոր ջանքերի կատարյալ նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է եվրոպական և ԵՄ անդամ երկրների ազգային մակարդակներում` «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառմամբ:

Եվրոպան պետք է աջակցի պետականաշինության այս ջանքերին և նպաստի Եվրոպայի ամենաերիտասարդ ապագա պետության կայացմանը: Այսօր ոչ մի ուժ կամ տրամաբանություն, բացի դիվական ցեղասպան տրամաբանությունից, չի կարող հպատակեցնել Արցախի ժողովրդին: Նրանք վճռական են ազատ մնալու կամ մեռնելու՝ հանուն իրենց քաղաքակրթության, հավատքի, ժողովրդավարական արժեքների և ինքնության: Այս փոքր ազգի փաստացի անկախությունը ճանաչելու քայլը կարող է երկար սպասված իմպուլս ստեղծել Ղարաբաղի դե յուրե միջազգային ճանաչման համար՝ այդպիսով փրկելով այս հպարտ ժողովրդին սպառնացող սպանդից:

Իրավիճակի իմ ընկալումն այն է, որ քանի դեռ եվրոպական քաղաքական առաջնորդները, լինեն իշխանություն, թե ընդդիմություն, չդիմեն վերոհիշյալ երկու միջոցներից որևէ մեկին կամ երկուսին, մենք դատապարտված ենք շատ շուտ ականատես լինելու մեծ ողբերգության: Թուրքիային, այնպիսին, ինչպիսին տեսնում ենք այսօր, հանդուրժելը ի վերջո կհանգեցնի այդ երկրի բռնապետի՝ դեպի Եվրոպա անխափան գրոհին՝ լինի դա փախստականների հոսքի սպառնալիքներով, թե նոր երկրներ ահաբեկչություն արտահանելով:

Այդ իսկ պատճառով ես՝ որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր, հորդորում եմ միջամտել Ձեր հաստատուն խոհեմության ձայնով և գործելու կոչով, ամեն կերպ աջակցել և պաշտպանել Արցախի անվտանգությունն ու ազատությունը»,-ասված է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԵԺԿ նախագահին հղված նամակում:

Այս թեմայով

Լրահոս
Էրդողանը հայտնել է երկրաշարժից հետո զոհերի թվի ավելացման մասին
31/Հոկտեմբեր/2020 - 23:14
ԲԱՐԻ ԼՈՒՐ:Լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
31/Հոկտեմբեր/2020 - 22:33
Ազգությամբ եզդի երկվորյակ եղբայրները միասին էին ծառայում. Սամվելը տեսել է, թե ինչպես է պայթեցվում դիրքը, որտեղ եղբայրն էր գտնվում
31/Հոկտեմբեր/2020 - 22:19
ԼԱՎ ԼՈՒՐ:Քիչ առաջ Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն․ ՊԲ
31/Հոկտեմբեր/2020 - 21:57
Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ․ Արծրուն Հովհաննիսյան
31/Հոկտեմբեր/2020 - 21:46
ՀՐԱՏԱՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամին հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը. կան վիրավորներ
31/Հոկտեմբեր/2020 - 21:18
Հիվանդանոցի պատերի ներսում չքանում է ցավն ու տխրությունը. երգում է վիրավոր զինվորը
31/Հոկտեմբեր/2020 - 21:03
ՀՐԱՏԱՊ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ:Ֆրանսիայի Լիոն քաղաքում կրակոցներ են հնչել
31/Հոկտեմբեր/2020 - 20:56
ՀՐԱՏԱՊ: Կովերի անկում՝ ադրբեջանցիների կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառումից հետո ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
31/Հոկտեմբեր/2020 - 20:10
ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՆՅՈՒԹ: Չէր ասում՝ առաջնագծում է, ասում էր` ռեմոնտ ենք անում. ինչպես են հիշում դերասան Ադամ Խալաթյանին
31/Հոկտեմբեր/2020 - 20:02
Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ. Ալեն Սիմոնյան...
31/Հոկտեմբեր/2020 - 19:23
Թող միջազգային սպորտը տեսնի և որակազրկի սրան,իր ամպագոռգոռ հայտարարության համար
31/Հոկտեմբեր/2020 - 18:23
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նոր գրառում է կատարել
31/Հոկտեմբեր/2020 - 17:55
«Երեկ կատաղի մարտերի ժամանակ զոհվել է միակ հարազատ եղբայրս». Մնացականյան
31/Հոկտեմբեր/2020 - 17:45
Ցավով ենք հայտնում ,որ կարատեի չեմպիոն Ներսես Ներսիսյանը զոհվել է իր ծննդյան օրը ՏԵՍԱՆՅՈՒԹ
31/Հոկտեմբեր/2020 - 16:53
ԼՂ հարավարևելքում Ադրբեջանը կրկին տանկեր ու ռազմավիացիա է օգտագործում․ Wargonzo
31/Հոկտեմբեր/2020 - 15:11
«Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին Մայրը գտավ… 2 ժամ հետո Տղան մահացավ». Շ. Դանիելյան
31/Հոկտեմբեր/2020 - 14:41
ԶԱՎԵՇՏԱԼԻ ԴԵՊՔ:Բեռլինում մադամ Տյուսոյի թանգարանը Թրամփի արձանը աղբարկղի մեջ է տեղադրել
31/Հոկտեմբեր/2020 - 14:34
Ունենք տեղեկատվություն, որ վիրավորների գնդակահարում է եղել. ադրբեջանական կողմը նրանց տվյալները գաղտնի է պահում. փաստաբանի նոր սարսափելի մեկնաբանությունը
31/Հոկտեմբեր/2020 - 13:40
ՆՈՐ ՀՐԱՏԱՊ ՈՐՈՇՈՒՄ:Զորահավաքի ենթակա անձի մոտ COVID-ի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է թեստավորման իսկությունը. փոխնախարար
31/Հոկտեմբեր/2020 - 13:31
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի ադրբեջանցիներ փորձել են ցույց անել Մոսկվայում, սակայն ՕՄՕՆ-ը ծեծելով ցրել է
31/Հոկտեմբեր/2020 - 12:45
Ավտովթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ.ցավով ենք հայտնում ,որ 3–ամյա երեխան մահացել է
31/Հոկտեմբեր/2020 - 12:28
ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ:Մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
31/Հոկտեմբեր/2020 - 11:50
Հայաստանում հոկտեմբերի 31_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները..... Այսօր ունենք երբևէ չգրանցված մահվան դեպքեր.....
31/Հոկտեմբեր/2020 - 11:03
Ողջ լրահոսը