22 / Փետրվար / 2019
01:39:31
Վերջին լուրերը
Րոպեներ առաջ վատ լուր Հայկ Մարությանից, պարզվում է մեր քաղաքապետը…. Րոպեներ առաջ այս սկանդալային գրառումը հայտնվեց համացանցում, հենց հիմա ... Ի՞նչ են հայտնել Քոչարյանները՝ ԱԱԾ-ին։ Կտրուկ շրջադարձ «Հայրիկիս խաչել էին պատին».Մանվել Գրիգորյանի սադիստական գործողությունն... Սկանդալային ու անթույլատրելի փաստ:Մանվելին ավտոմատներով են հսկում․ Ինչ... Մանվել Գրիգորյանը Դատի է տվել մեր կայքին ,անհիմն մեղադրանքով :Ով է տես... ՈՒՇԱԳՐԱՎ Գեներալ Մանվելի տունը՝ տակնուվրա են արել։ Մանվել Գրիգորյանի հերթական զոհը,որքան պետք է անմեղ մարդիկ դառնան «զոհ... Հիտլեր իջիր ներքև․ քաղաքացին Փաշինյանին Մեր աչքերին թոզ են փչում, իրենց կապիկություններին չենք մասնակցելու. սե... Ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին. ՏԵ... Արմավիրի մարզում վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրակա... Էսի երկիր չի, երեխուս տվել եմ, որ էսօր ոտերը փռած՝ բերեն, դնեն իմ դե՞մ... «Եթե իհարկե դու նորմալ վարչապետ ես, ամեն կոպեկը պիտի բյուջե մտցնես». ց... Հակոբ Արշակյանը լայվ է մտել զուգարանից

Դիտեք նաև

x

Անչափ կարևոր տեղեկություն . Ծնողներ ջան ձեր երեխաների կյանքը մի վստահեք ցանկացած մեկին.«Սա հո թաղման բյուրո չէ՞, որ ամեն մահացածի մասին լուրեր տանք». Ինչո՞ւ են մահացած երեխաների մասին լուրերը թաքցվում

Երեկ՝ հունվարի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև 24:00-ն ընկած ժամանակահատվածում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 6 ամսական երեխա է մահացել: Մահացածի բարեկամներից Ռոբերտ Գևորգյանն այս մասին գրառում էր կատարել իր ՖԲ էջում՝ նշելով, որ ամեն հիվանդանոցում օրը 3 երեխա է մահանում:

 

Նշենք նաև, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում օրեր առաջ ևս մեկ երեխա էր մահացել:

Analitik.am-ի հետ զրույցում Ռոբերտ Գևորգյանն ասաց, որ հիվանդանոցում չեն կարողանում համապատասխան բուժօգնություն ցույց տալ. «Երբ երեխային տեղափոխեցինք հիվանդանոց , սկզբից չէին ուզում տիրություն անեին, բայց հետո Իսպանիայի մեր բարեկամներից մեկը զանգել էր Առողջապահության նախարարություն, գոռգռացել և դրանից հետո միայն բժիշկները սկսել են խառնվել: Անիմաստ դեղերի անուններ են ասում, որոնք Հայաստանում չկա ու այդ դեղերն էլ մինչև զակազ ենք տալիս, արդեն շատ ուշ է լինում»:

 

Նա նաև նշեց , որ մինչև հիմա երեխայի մահանալու պատճառը բժիշկները չեն ասել. «Երեխային տաքությունով բերել ենք հիվանդանոց, ոչ կարողացել են կյանքը փրկել, ոչ էլ ասում են՝ ինչից է այդպես եղել: Անընդհատ ասում են այս դեղը բերեք, այն դեղը բերեք ու դրանցից ոչ մեկը Հայաստանում չկա, իսկ դեղը գտնելուց հետո, մինչև եկավ հասավ մեզ, երեխան մահացավ: Բժիշկները ծնողներին ասել էին՝ լավ կլինի, հետո ասել էին՝ չգիտենք՝ ինչ է, հետո ասել են՝ կդզվի էլի ու այս 2-3 օրն անորոշ վիճակ էր: Երեխան 2 օր անշարժ պառկել է, իսկ 3-րդ օրը մահացել : Ցավալին այն է, որ միայն մեր երեխայի մասին չէ խոսքը, սա էլ երեխաների մահվան արդեն որերորդ դեպքն է ու Առողջապահության նախարարությունից ոչ մի բան չեն անում, իրանց մոտ լրիվ քնած վիճակ է: Ո՞ւմ էր պետք այս ամեն ինչը, որ պետք է այսքան վատ լիներ, գոնե լուսաբանեն, մի խորհուրդ տան, կանխեին վտանգը»:

Խնդրի մասին լիարժեք իրազեկ լինելու համար զրուցեցինք նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ, ով շատ վատ արձագանքեց մահվան դեպքերը մեկնաբանելուն. «Սա մահվան բյուրո չէ, որ ամեն մահվան դեպքի մասին հայտնենք ու խոսենք»: Բավականին երկար համոզելուց հետո պարոն Դալլաքյանն ասաց, որ 3 օր առաջ 6 ամսական երեխային 39 աստիճան ջերմությունով և պարալիզված բերել են հիվանդանոց. «Ամենաբարձր մակարդակով հետազոտություններ է արվել, բայց ոչ մի գրիպի վիրուս չի հայտնաբերվել: Սա ոչ խոզի գրիպ է, ոչ էլ ուրիշ ինչ-որ բան, ուղեղի և ողնուղեղի ծանր վիրուսային ախտահարում է՝ էցեֆալիտ, դրա համար բոլոր մկանները պարալիզված են եղել, իսկ երեխան էլ 3 օր արհեստական շնչառության ապարատների վրա էր, որից հետո մահացել է»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նույն հիվանդանոցում մահացել էր նաև Խարբերդի մանկատան մի երեխա: Այս դեպքի մասով հիվանդանոցի տնօրենն ասաց, որ երեխան ծանր ԴՑՊ-ով տեղափոխվել է իրենց մոտ. «Սա բացարձակ գրիպ չի և երեխաներից ոչ մեկի, ոչ էլ մյուսի մոտ գրիպ չի հայտնաբերվել: Սա հո թաղման բյուրո չէ՞, որ ամեն մահացածի մասին լուրեր տանք»:

Նշենք նաև, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող ծայրահեղ ծանր երեխաների ծնողների հետ զրուցելու համար հիվանդանոցի տնօրեն պարոն Դալլաքյանն ասաց, որ գնանք ընդունարան, որտեղից էլ մեզ կուղեկցեն վերակենդանացման բաժանմունք: Սակայն, վերակենդանացման բաժանմունքում, մինչ բաժանմունքի վարիչին՝ Աննա Չոբանյանին սպասելը, ով նաև հանդիսանում էր 6 ամսական մահացած երեխային բուժող բժիշկը, հանկարծակի հայտնվեց պարոն Դալլաքյանը և խիստ վրդովված ու շատ բարձր ձայնով՝ բոլորի ներկայությամբ մեզ դուրս հրավիրեց բաժանմունքից՝ չթողնելով, որ խոսենք ոչ ծնողների, ոչ էլ բաժանմունքի ղեկավարի հետ: Նա նաև ասաց, որ արդեն պատասխանել է մեր բոլոր հարցերին. «Բավարարվեք իմ պատասխաններով, սա ձեր համար բազառ չէ»:

Նշենք նաև, որ այսօր Analitik.am-ն ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի 128 դպրոցի 3Բ դասարանի երեխաներին արգելել են մեկ շաբաթ հաճախել դպրոց, քանի որ դասարանում սովորող տղաներից մեկի մոտ հայտնաբերվել է հիվանդություն, որն, ինչպես ասել են ծնողներին, կարող է խոզի գրիպ լինել: Ծնողներին արգելել են այս մասին որևէ տեղեկություն տարածել:

Analitik.am-ը փորձեց կապ հաստատել Առողջապահության նախարարության հետ , սակայն այնտեղ որևէ մեկի հետ կապ հաստատել ոչ մի կերպ չի ստացվում:

Օֆելի Իսրայելյան

 

Լրահոս
Րոպեներ առաջ վատ լուր Հայկ Մարությանից, պարզվում է մեր քաղաքապետը….
Այսօր 15:20
Րոպեներ առաջ այս սկանդալային գրառումը հայտնվեց համացանցում, հենց հիմա մեծ աղմուկ,…Կառավարությունում մի-մի կաբինետ էլ ձեր երեխաներին տվեք՝ խաղասենյակով, բակով, և ամեն ինչ տեղը կլինի
Այսօր 15:19
Ի՞նչ են հայտնել Քոչարյանները՝ ԱԱԾ-ին։ Կտրուկ շրջադարձ
Այսօր 15:02
«Հայրիկիս խաչել էին պատին».Մանվել Գրիգորյանի սադիստական գործողությունների մասին պատմում է հարևանը
Այսօր 10:23
Սկանդալային ու անթույլատրելի փաստ:Մանվելին ավտոմատներով են հսկում․ Ինչ է կատարվել
Այսօր 10:08
Մանվել Գրիգորյանը Դատի է տվել մեր կայքին ,անհիմն մեղադրանքով :Ով է տեսել այդքան մեղադրանքները իր վզին ,ճաղերից այն կողմ դեռ անհագ ցանկություն ունի վատություն անելու:Հարգելիներս ուզ...
Այսօր 9:30
ՈՒՇԱԳՐԱՎ Գեներալ Մանվելի տունը՝ տակնուվրա են արել։
Այսօր 9:17
Մանվել Գրիգորյանի հերթական զոհը,որքան պետք է անմեղ մարդիկ դառնան «զոհ» ,ու այս մեղադրանքները շրջանցելով նրանք դեռ պատիվ են պահանջում
21/Փետրվար/2019 - 22:59
Հիտլեր իջիր ներքև․ քաղաքացին Փաշինյանին
21/Փետրվար/2019 - 22:55
Մեր աչքերին թոզ են փչում, իրենց կապիկություններին չենք մասնակցելու. սեւազգեստ մայրերի ակցիան
21/Փետրվար/2019 - 22:42
Ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21/Փետրվար/2019 - 22:40
Արմավիրի մարզում վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը. shamshyan.com
21/Փետրվար/2019 - 22:24
Էսի երկիր չի, երեխուս տվել եմ, որ էսօր ոտերը փռած՝ բերեն, դնեն իմ դե՞մը. մահացած զինվորի հայր
21/Փետրվար/2019 - 22:18
«Եթե իհարկե դու նորմալ վարչապետ ես, ամեն կոպեկը պիտի բյուջե մտցնես». ցուցարար
21/Փետրվար/2019 - 22:17
Հակոբ Արշակյանը լայվ է մտել զուգարանից
21/Փետրվար/2019 - 21:32
Համացանցի նոր բոմբը. Ռիտա Սարգսյանի և Վիգեն Սարգսյանի կրակոտ կատարումը Պրովանս ռեստորանում/շուտ նայեք քանի չեն ջնջել
21/Փետրվար/2019 - 20:25
Զգուշացում վարորդներին։ Նոր որոշում, իմացեք՝ ինչ անել
21/Փետրվար/2019 - 20:15
Կինոն Սկսումա. Նիկոլը շատ դաժան անակնկալ է պատրաստել
21/Փետրվար/2019 - 20:14
«Նիկոլին փառաբանողները լինելու են նրա վրա առաջինը քար նետողները»
21/Փետրվար/2019 - 20:12
Ով Է Գագիգ Սուրենյանի գեղեցկուհի կինը
21/Փետրվար/2019 - 19:07
Հայ աղջկա լկտի պահվածքը դարձել է համացանցի նոր հիթ
21/Փետրվար/2019 - 19:05
18 + Անամոթությունը վայել չէ հայուհիններին:Երևան. աղջիկը մեքենայից դուրս է եկել ամբողջովին մերկ ու ցուցադրել կրծքերը ( Video)
21/Փետրվար/2019 - 19:04
Շատ լավն է լսեք ու կհամոզվեք: Նոր անեկդոտ հայի,ռուսի,ադրբեջանցու և վրացու մասին
21/Փետրվար/2019 - 19:01
30 միլիոն դոլլար թե՞ 18 միլիոն. պատմության բացահայտումը
21/Փետրվար/2019 - 18:58
Սկանդալային բացահայտում:Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները,մանրամասները տեսանյութում
21/Փետրվար/2019 - 18:32
Ողջ լրահոսը