29 / Հոկտեմբեր / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Ինչու՞ հետաձգվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ժնեւում ծրագրվա... ՀՐԱՏԱՊ:Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ՊԲ-ն ադրբեջանական դիակների կադրեր է հրապարակ... ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ:Ֆրեզնոյում ակցիայի ժամանակ դանակահարվել է երեք հայ ցուց... ՀՐԱՏԱՊ: Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը. 10.59-ին Ստեփ... Հայաստանում հոկտեմբերի 29_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուս... «Ես չեմ խնդրել հայուհի լինել, ինձ պարզապես բախտ է վիճակվել»․ Քարդաշյան... Եվրամիությունը նոր հայտարարություն է տարածել Ղարաբաղի հակամարտության վ... ՈՒՇԱԳՐԱՎ: Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ... «Թեժ մարտեր են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածու... «Թշնամի-թուրքը ջախջախվելու է Քաշաթաղում՝ Հայոց պատմական ոստանում». «ՄԵ... «Ոսկե դպրոցի» իմ երեխեքից, մի հատ համեստ, դաստիարակված, անուշ տղա... գ... Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահ... ԲԱՐԻ ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ: «Մեզ հաջողվել է որոշակի դիրքային բարելավումնե... «Հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ» Արծրուն Հովհան...

Դիտեք նաև

xՓակել

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որոշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Նշենք, որ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունն ընթացավ շուրջ 9 ժամ։ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, ինչը, սակայն, մերժվել էր։


Միջնորդության քննությունից հետո լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ ըստ մեղադրող կողմի՝ կալանավորելու հիմքը Ծառուկյանի կողմից քրեական գործի ընթացքին խոչընդոտելոի ռիսկն է։

Հիշեցնենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ Վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։ Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ գործում հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն պետք է ՀՔԾ-ում քննվեր։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Վճռաբեկ դատարանն էլ վարույթ չընդունեց կողմերի բողոքները։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։

 

Այս թեմայով

Լրահոս
Ինչու՞ հետաձգվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ժնեւում ծրագրված հանդիպումը
Այսօր 14:02
ՀՐԱՏԱՊ:Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց
Այսօր 13:36
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ՊԲ-ն ադրբեջանական դիակների կադրեր է հրապարակել. 18+
Այսօր 12:54
ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ:Ֆրեզնոյում ակցիայի ժամանակ դանակահարվել է երեք հայ ցուցարար
Այսօր 12:08
ՀՐԱՏԱՊ: Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծումը. 10.59-ին Ստեփանակերտում կրկին պայթյունների ձայներ են լսվել
Այսօր 11:10
Հայաստանում հոկտեմբերի 29_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
Այսօր 11:05
«Ես չեմ խնդրել հայուհի լինել, ինձ պարզապես բախտ է վիճակվել»․ Քարդաշյանի հուզիչ գրառումը (լուսանկար)
Այսօր 10:25
Եվրամիությունը նոր հայտարարություն է տարածել Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ
Այսօր 10:17
ՈՒՇԱԳՐԱՎ: Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:
Այսօր 9:41
«Թեժ մարտեր են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում». Վահրամ Պողոսյանի նոր տեղեկությունները շփման գծից
Այսօր 9:32
«Թշնամի-թուրքը ջախջախվելու է Քաշաթաղում՝ Հայոց պատմական ոստանում». «ՄԵՐԱՆ» (Տեսանյութ)
28/Հոկտեմբեր/2020 - 23:22
«Ոսկե դպրոցի» իմ երեխեքից, մի հատ համեստ, դաստիարակված, անուշ տղա... գժվելու բան․․․». Վաչե Թովմասյանը՝ զոհված Գեւորգ Ջավաղյանի մասին
28/Հոկտեմբեր/2020 - 22:56
Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված
28/Հոկտեմբեր/2020 - 22:49
ԲԱՐԻ ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ: «Մեզ հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել». Արծրուն Հովհաննիսյան
28/Հոկտեմբեր/2020 - 22:23
«Հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ» Արծրուն Հովհաննիսյանը նոր տեղեկություններ ունի շփման գծից
28/Հոկտեմբեր/2020 - 22:11
Կարևորի մասին: Մակրոնը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերություններում վստահության անհրաժեշտության մասին
28/Հոկտեմբեր/2020 - 21:36
Ալիևը հայտարարել է, թե ինչ նոր պայմաններ է ներկայացնելու Ժնևում
28/Հոկտեմբեր/2020 - 21:07
ՀՐԱՏԱՊ :Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին
28/Հոկտեմբեր/2020 - 20:42
Անսպասելի զարգացումներ:Ռուսաստանի օգնությամբ Ղարաբաղի բանակը 3 օրում կջարդի Ադրբեջանին
28/Հոկտեմբեր/2020 - 19:23
ՆՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՇՓՄԱՆ ԳԾԻՑ:Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական #Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info
28/Հոկտեմբեր/2020 - 19:15
Արտակարգ դեպք: Երևանում գողացել են սահմանում կանգնած զինվորին սնունդ, հագուստ ու ծխախոտ տեղափոխող մեքենան. վարորդն այդ պահին գնումներ էր կատարում զինվորների համար
28/Հոկտեմբեր/2020 - 18:24
ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ:Մահացել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը
28/Հոկտեմբեր/2020 - 17:41
ՀԱՅԵՐ ՋԱՆ ՏԱՐԱԾԵՔ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇԱՏ: Կոչ եմ անում աշխարհում ապրող բոլոր հայ բժիշկներին բողոքի ձայն բարձրացնել, աշխարհին ցույց տալ, թե ինչ բարբարոսություններ են անում այս թրքանման գիշ...
28/Հոկտեմբեր/2020 - 17:12
ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ: Զոհվածի կինը Երևանում ծննդաբերել է, ապա ամուսնուն հուղարկավորելու գնալիս վթարից մահացել
28/Հոկտեմբեր/2020 - 17:06
ՀՐԱՏԱՊ:Մայրաքաղաքում մի ամբողջ թաղամաս է վնասվել. այստեղ կիրառվել է ռազմական ավիացիա ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28/Հոկտեմբեր/2020 - 16:35
Ողջ լրահոսը