31 / Հոկտեմբեր / 2020
01:39:31
Վերջին լուրերը
ԱՆՆԱԽԱԴԵՊ: Թուրքիայում երկրորդ երկրաշարժն է գրանցվել. նախորդի զոհերի... ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է Ռուսաստանում ծայրահեղ... ԼԱՎ ԼՈՒՐ: Կրեմլում նշել են Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու պայմանը Քոչարյանը մտադիր էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա, բայց կորոնավիրուսի թե... ՀԱՅԵՐ ՋԱՆ ՍԱ ԻՍԿԱՊԵՍ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ: Ջրհեղեղ Իզմիրում՝ հզոր երկրաշարժից ... Լավ լուր: Ոչնչացվել է գիշերը Շուշիի ուղղությամբ շարժվող հրոսակախմբի ղե... Համացանցում հայտնվել է Թուրքիայում ուժեղ երկրաշարժի ժամանակ շենքի փլու... ՈՒՇԱԳՐԱՎ: Նոր մանրամասներ Շուշիի եկեղեցում վիրավորված ռուս լրագրողի առ... ՄԵՆՔ ԱՅՍ ՏԵՍԱՆՈՒՅԹԻՆ ՇԱՏ ԵՆՔ ՍՊԱՍԵԼ: Հայկական զորքը արևածաղկի նման չրթ... Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ջեյհուն Բայրամովի հետ ... Ալիևի առաջարկում խարդավանք կա. Լաչինի միջանցքը վերահսկելով՝ Արցախը կգց... ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ:Ռազմաճակատում նահատակվել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը ՈՒՇԱԳՐԱՎ: Հայաստանում ինչը կարող են առգրավել բանակի համար ու վերադարձն... ՀԶՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ:Հակառակորդի զինամթերքի ոչնչացում Հայաստանում հոկտեմբերի 30_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուս...

Դիտեք նաև

xՓակել

«Սկեսուրներին պետք է զրկել տատական իրավունքներից ու հոգեբուժական զննման ենթարկել» Լյուսի Քոչարյանը ներկայացրել է 6 պատճառ ,որի համար ըստ նրա պետք է կայացնել նման որոշում

Սկեսուրների հետ կապված խնդիրներն սկսում են պատուհասության նմանվել: Անհավանական դեպքեր ու իրավիճակներ՝ առօրյայում ու սոցցանցային տիրույթում: Ամեն օր: Այս բողոքն աչքովս ընկավ լրիվ պատահաբար: Ուղղակիորեն մեջբերում եմ.
«...Նորածին երեխա ունեմ՝ 30 օրական, ու արդեն 30 օր է՝ սկեսուրս մի րոպե երեխայից հեռու չի գնում: Լույսը բացվում է՝ իմ սենյակում է: Ամբողջ օրն ուզում է սիրել երեխային:

 

Նույնիսկ շատ ժամանակ չի թողնում կերակրեմ: Ասում է՝ սոված չէ, ու լացեցնելով, օրորելով ձեռքի վրա՝ քնեցնում է: Քանի որ փոքրիկ է ու սոված, 15 րոպեից նորից զարթնում է: Նորից բժժեցնում-քնեցնում է, մինչեւ որ սկսում է շատ բարձր գոռալ, նոր տալիս է ինձ, ասում է՝ սոված է, կերակրիր: Կիսակերակրած՝ էլի գալիս է, ձեռքիցս վերցնում, սկսում ձեռքի վրա օրորելով՝ քնեցնել: Ինձ այս վիճակը դեպրեսիայի մեջ է գցում: Ինձ մեկ-մեկ թվում է՝ երեխա չունեմ: Նույնիսկ որ երեխային սենյակից տանում է, լացում եմ»:

 


Ասել, որ նման սկեսուրներին պետք է զրկել տատական իրավունքներից ու հոգեբուժական զննման ենթարկել, նշանակում է ոչինչ չասել: Սա դեռ թեթեւ դիպվածներից է: Օրինաչափ են նաեւ սեփական անունն ստիպողաբար նորածնի ու նոր ծննդաբերած հարսի գլխին փաթաթելը, նորածին երեխային հարսի կրծքից կտրելն ու սեփական ծոց տանելը, 4 ամսականից միանձնյա սննդակարգ որոշելը՝ առանց հարսին հաշվի առնելու: Եվ այսպես՝ անվերջ ու շարունակ:

 

Սկեսուրների վարքն անտանելի է. ինչո՞ւ է այդպես:
Հավանական պատճառներն այնքան օրինաչափ են մեր հասարակությունում, որ հանգիստ կարելի է սահմանել ու խմբավորել: Գտեք ձեր սկեսուրին ստորեւ բերված ցուցակում:

 

Պատճառ 1: Ներկայի սկեսուրը նախկին հարսն է: Հետույքային են վարվել իր հետ, ավելի նստատեղային է վերաբերվում ինքն իր հարսի հետ:

 

Պատճառ 2: Սկեսուրը պարապ է: Ամբողջ օրը տանն է: Տնային գործերը, հարեւանների հետ սրճելն ու սերիալ նայելն ինքնառեալիզացնող, հանրօգուտ աշխատանք հնարավոր չէ համարել:

 

Պատճառ 3: Սկեսուրը չունի անձնական եւ ինտիմ կյանք: Ըստ այդմ, նա ռեալիզացված չէ որպես կին, վերածվել է անսեռ էակի՝ նույնիսկ արտաքինով: Ունի ամուսին, որի հետ ապրում է հարեւանի նման, չունի սեռական կյանք: Իսկ եթե չունի ամուսին, դա ավելի է բարդացնում իրավիճակը:

 

Պատճառ 4: Սկեսուրը հիվանդագին պաշտամունք է տածում որդու նկատմամբ: Որդու կնոջը դիտարկում է որպես սուրոգատ մայր, իսկ թոռանը՝ սեփական երեխա, որին կարող է պահել ու վերաբերվել, ինչպես խելքին փչի:

 

Պատճառ 5: Սկեսուրը գիտունիկ է. նա ամեն ինչ գիտի, բա-ցար-ձա-կա-պես ամեն ինչ: Մեծ ռիսկի խմբի մեջ են բժիշկ, հոգեբան, գիտնական, դասախոս, ուսուցիչ մասնագիտություններն ունեցող սկեսուրները: Նրանց հնարավոր չէ որեւէ բան համոզել կամ բացատրել: Նրանք կանխավ եւ ապրիորի ամեն ինչ գիտեն:

 

Պատճառ 6: Սկեսուրը բազմազավակ մայր է: Նա առաջնորդվում է իր համար միակ ճշմարտացի նշանաբանով. «Ես 4 երեխա եմ մեծացրել, այնպես, որ ինձ կլսես»:

 

Եթե որեւէ մի կետով գտաք ձեր սկեսուրին այստեղ, ապա ուրախացեք, որ այդ կետը միայն մեկն է, ու դուք չունեք, օրինակ, ամուսնալուծված բժիշկ-դասախոս սկեսուր, որը 4 երեխա է մեծացրել: Եթե ձեզ թվաց, որ մեղադրյալի որակում եմ տալու սկեսուրներին, ապա պետք է հիասթափեցնեմ: Եկեք համակերպվենք, որ «սկեսուր» կատեգորիան անդառնալիորեն կարծր է: Ուշ է փորձել նրանց փոխել. նրանք մեծ են տարիքով, անփոխելի՝ հոգեբանորեն ու անդրդվելի՝ իրենց սկզբունքներում ու բարդույթներում:

 

Խորքային լուծումն աղջիկ երեխաների մայրերի մեջ է:

 

Այստեղ ամեն ինչ ավելի քան պարզ է: Հասարակությունում չենք ունենա մազոխիստ ու ինֆանտիլ հարսներ, եթե նրանց մայրերը վաղ մանկուց չներմուծեն «սկեսուրիդ լսող կլինես, չհակաճառես, մի բան ասի՝ գլուխդ կախ կանես, տան մեծն է, իսկ մեծին պետք է ենթարկվել» ցնդաբանական մտքերը:

 

Տեղային լուծումը «հարս» կատեգորիայի մեջ է:

 

*Հարսն անխոցելի է միայն մի դեպքում... ոչ-ոչ, դա հանդգնությունը, երկար լեզուն կամ կոպտելու ունակությունը չէ (չնայած սրանք որոշակի չափաբաժիններով, միեւնույն է, պետք են գալիս): Հարսն ուժեղ է, եթե տեղեկացված է ու գրագետ: Կարդալ, սովորել, կարդալ, սովորել: Այլ լուծում չկա:

 

*Եթե սկեսուրը գալիս՝ մոր ձեռքից նորածին երեխա է փորձում վերցնել, մայրը պետք է այնքան գիտելիք ունենա, որ գրեթե գիտականորեն կարողանա բացատրել, թե ինչու չի տալիս: Եթե սկեսուրը կկ-ին (կրծքի կերակրում) է փորձում վերջ տալ, մայրը պետք է արտակարգ տեղեկացված լինի կկ-ի մասին ու հատ-հատ բացատրի, թե ինչու կխ (կաթնախառնուրդ) չի տալիս:

 

*Եվ այսպես շարունակ: Ամիսներ, միգուցե տարիներ շարունակ: Այնքան, մինչեւ սկեսուրն ընկալի, որ երեխային չի կարելի նույնիսկ սանրել առանց մոր թույլտվության: Հաղթել կարելի է՝ մինչեւ ատամները գրագիտությամբ զինվելով: Միջին վիճակագրական հայ սկեսուրի դեպքում այլընտրանք չկա:

 

*Մի բան հստակ է՝ ոչ մի սկեսուր կեղեքիչ աշխատանքներ չի կարող կատարել, եթե հարսը ծայրահեղ պատրաստված, պատասխանատու, հստակ դիրքորոշումներով ու կերպարով մայր է: Հոգեբանական վրաերթերի են ենթարկվում նվնվացող, զոհի կերպարում գտնվող, խեղճացած, գլխիկոր, լացող ու բոլոր չարիքներն սկեսուրի վրա բարդող հարսները:

 

Լյուսի ՔՈՉԱՐՅԱՆ

Այս թեմայով

Լրահոս
ԱՆՆԱԽԱԴԵՊ: Թուրքիայում երկրորդ երկրաշարժն է գրանցվել. նախորդի զոհերի թիվը հասել է 12-ի
30/Հոկտեմբեր/2020 - 21:48
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է Ռուսաստանում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին
30/Հոկտեմբեր/2020 - 20:42
ԼԱՎ ԼՈՒՐ: Կրեմլում նշել են Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու պայմանը
30/Հոկտեմբեր/2020 - 20:35
Քոչարյանը մտադիր էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա, բայց կորոնավիրուսի թեստը դրական է եղել
30/Հոկտեմբեր/2020 - 20:10
ՀԱՅԵՐ ՋԱՆ ՍԱ ԻՍԿԱՊԵՍ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ: Ջրհեղեղ Իզմիրում՝ հզոր երկրաշարժից հետո ՏԵՍԱՆՅՈՒԹ
30/Հոկտեմբեր/2020 - 19:38
Լավ լուր: Ոչնչացվել է գիշերը Շուշիի ուղղությամբ շարժվող հրոսակախմբի ղեկավարներից Սադիգով Ռաշադ Խանլար օղլուն
30/Հոկտեմբեր/2020 - 19:07
Համացանցում հայտնվել է Թուրքիայում ուժեղ երկրաշարժի ժամանակ շենքի փլուզվելու բացառիկ տեսանյութը
30/Հոկտեմբեր/2020 - 18:28
ՈՒՇԱԳՐԱՎ: Նոր մանրամասներ Շուշիի եկեղեցում վիրավորված ռուս լրագրողի առողջական վիճակի վերաբերյալ
30/Հոկտեմբեր/2020 - 18:19
ՄԵՆՔ ԱՅՍ ՏԵՍԱՆՈՒՅԹԻՆ ՇԱՏ ԵՆՔ ՍՊԱՍԵԼ: Հայկական զորքը արևածաղկի նման չրթում է թուրքա-իսրայելական ԱԹՍ-ները
30/Հոկտեմբեր/2020 - 17:39
Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ջեյհուն Բայրամովի հետ (լուսանկար)
30/Հոկտեմբեր/2020 - 17:31
Ալիևի առաջարկում խարդավանք կա. Լաչինի միջանցքը վերահսկելով՝ Արցախը կգցի շրջափակման մեջ
30/Հոկտեմբեր/2020 - 13:06
ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ:Ռազմաճակատում նահատակվել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը
30/Հոկտեմբեր/2020 - 12:57
ՈՒՇԱԳՐԱՎ: Հայաստանում ինչը կարող են առգրավել բանակի համար ու վերադարձնելո՞ւ են արդյոք
30/Հոկտեմբեր/2020 - 12:24
ՀԶՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ:Հակառակորդի զինամթերքի ոչնչացում
30/Հոկտեմբեր/2020 - 11:40
Հայաստանում հոկտեմբերի 30_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
30/Հոկտեմբեր/2020 - 11:02
ԱՀ նախագահն նոր ուղերձ է հղել
30/Հոկտեմբեր/2020 - 10:48
Սպասված լուր հայեր ջան: Գիշերվա ընթացքում ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ. ՊԲ
30/Հոկտեմբեր/2020 - 9:58
ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ:«Հակառակորդի շարժեր և կուտակումներ կան նաև ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով»Արծրուն Հովհաննիսյան
29/Հոկտեմբեր/2020 - 22:53
«Կոմունալները մենք պետք է վճարենք, ունենք նաև սնունդի կարիք»ստեփանակերտցի ընտանիք
29/Հոկտեմբեր/2020 - 20:40
«Այո, Պուտինին չեմ սիրել, չեմ սիրում ու դժվար էլ սիրեմ,բայց դա չի նշանակում, որ ռուսներին չեմ սիրում:Դանիել Իոաննիսյան
29/Հոկտեմբեր/2020 - 20:21
ՀՐԱՏԱՊ:«Միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին»․ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով (տեսանյութ)
29/Հոկտեմբեր/2020 - 19:40
«Մենք խոսել ենք 5, հետագայում ևս 2 շրջանների՝ Ադրբեջանին փոխանցելու մասին». Պուտինը՝ ԼՂ-ի խնդրի մասին
29/Հոկտեմբեր/2020 - 19:33
Ողջ լրահոսը