31 / Հոկտեմբեր / 2020
01:39:31
Վերջին լուրերը
ԱՆՆԱԽԱԴԵՊ: Թուրքիայում երկրորդ երկրաշարժն է գրանցվել. նախորդի զոհերի... ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է Ռուսաստանում ծայրահեղ... ԼԱՎ ԼՈՒՐ: Կրեմլում նշել են Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու պայմանը Քոչարյանը մտադիր էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա, բայց կորոնավիրուսի թե... ՀԱՅԵՐ ՋԱՆ ՍԱ ԻՍԿԱՊԵՍ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ: Ջրհեղեղ Իզմիրում՝ հզոր երկրաշարժից ... Լավ լուր: Ոչնչացվել է գիշերը Շուշիի ուղղությամբ շարժվող հրոսակախմբի ղե... Համացանցում հայտնվել է Թուրքիայում ուժեղ երկրաշարժի ժամանակ շենքի փլու... ՈՒՇԱԳՐԱՎ: Նոր մանրամասներ Շուշիի եկեղեցում վիրավորված ռուս լրագրողի առ... ՄԵՆՔ ԱՅՍ ՏԵՍԱՆՈՒՅԹԻՆ ՇԱՏ ԵՆՔ ՍՊԱՍԵԼ: Հայկական զորքը արևածաղկի նման չրթ... Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ջեյհուն Բայրամովի հետ ... Ալիևի առաջարկում խարդավանք կա. Լաչինի միջանցքը վերահսկելով՝ Արցախը կգց... ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ:Ռազմաճակատում նահատակվել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը ՈՒՇԱԳՐԱՎ: Հայաստանում ինչը կարող են առգրավել բանակի համար ու վերադարձն... ՀԶՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ:Հակառակորդի զինամթերքի ոչնչացում Հայաստանում հոկտեմբերի 30_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուս...

Դիտեք նաև

xՓակել

«Փաշինյանը չունի սկզբունքներ ու խաղի կանոններ». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը գիտնական է ու մտավորական։ Նրա քաղաքական վարքագիծը պայմանավորվում է արժեքային հենց այդ պատկանելությամբ, որտեղ գերակշռում է գիտաշխատողին բնորոշ ճշգրտությունն ու մտավորականին համահունչ լայնախոհությունը։ Միգուցե սխալվում եմ, բայց տպավորությունն այնպիսին է, թե առաջին նախագահը Մատենադարանի պատերի ներսում տիրապետող բարոյական իմպերատիվները դուրս է հանել և ներմուծել քաղաքական դաշտ։ Այլ է իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պարագայում։ Այս երկուսը մաֆիոզ ուժեղ տղերք են, մեկը գերադասում է ֆիզիկական ուժը, իսկ մյուսը սիրում է մտածել ու հաշվարկել։ Բայց սա նրանց անբարոյական չի դարձնում, քանի որ, ինչպես հայտնի է, մաֆիան՝ որպես համակարգ, ստեղծել է իր սեփական բարոյագիտական իմպերատիվներն ու պատկերացումները։ Այո՛, բարոյականությունը մաֆիայի առաջնային սյուներից մեկն է։
Այսինքն՝ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ ունեցել են և ունեն բարոյական ինչ-որ պատկանելություններ, սկզբունքներ, խաղի կանոններ, որոնց հիման վրա ուրվագծվել է նրանց քաղաքական վարքագիծն ու գործունեությունը։ Յուրաքանչյուրն ըստ իր պատկանելության ինքն իր համար սահմանել է կարմիր գծեր ու արգելքներ, որոնք չի կարելի խախտել և շրջանցել։
Իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի բարոյական պատկանելիությունը։ Իմ համոզմամբ՝ Փաշինյանը չունի և չի էլ կարող ունենալ սկզբունքներ ու խաղի կանոններ, նա ապրում է առանց բարոյական իմպերատիվների։ Նրա գլխավոր շարժիչ ուժը նպատակի գոյությունն է և դեպի այդ նպատակը առկախված զորեղ կամքը։ Այսինքն, ի հակադրություն բարոյականության՝ նա օժտված է կամային լուրջ հատկանիշներով և հանուն իր նպատակների կանգ չի առնում ոչնչի առջև։ Նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե թիրախը խոցվի և չեզոքանա։
Այլ բացատրություն չեմ կարողանում գտնել։ Ինչպե՞ս կարող է մարդը մեկ ուրիշ մարդու հետ հուշագիր ստորագրել, իսկ որոշ ժամանակ անց այդ նույն մարդուն մեղադրի 40 տարվա վաղեմության հանցագործության մեջ։ Իսկ ստորագրման պահին չգիտե՞ր, իհարկե, գիտեր, պարզապես կեցությամբ պարտադրված հեղհեղուկ պրագմատիզմն ու բարոյական կոդեքսների բացակայությունը թույլ են տալիս դիմել ցանկացած քայլի։ Չէ՞ որ առջևում է այն վեհ նպատակը, հանուն որի չարժե կանգ առնել որևէ զազրելի և տմարդի արարքի առջև»:

 

Այս թեմայով

Լրահոս
ԱՆՆԱԽԱԴԵՊ: Թուրքիայում երկրորդ երկրաշարժն է գրանցվել. նախորդի զոհերի թիվը հասել է 12-ի
30/Հոկտեմբեր/2020 - 21:48
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է Ռուսաստանում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին
30/Հոկտեմբեր/2020 - 20:42
ԼԱՎ ԼՈՒՐ: Կրեմլում նշել են Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու պայմանը
30/Հոկտեմբեր/2020 - 20:35
Քոչարյանը մտադիր էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա, բայց կորոնավիրուսի թեստը դրական է եղել
30/Հոկտեմբեր/2020 - 20:10
ՀԱՅԵՐ ՋԱՆ ՍԱ ԻՍԿԱՊԵՍ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ: Ջրհեղեղ Իզմիրում՝ հզոր երկրաշարժից հետո ՏԵՍԱՆՅՈՒԹ
30/Հոկտեմբեր/2020 - 19:38
Լավ լուր: Ոչնչացվել է գիշերը Շուշիի ուղղությամբ շարժվող հրոսակախմբի ղեկավարներից Սադիգով Ռաշադ Խանլար օղլուն
30/Հոկտեմբեր/2020 - 19:07
Համացանցում հայտնվել է Թուրքիայում ուժեղ երկրաշարժի ժամանակ շենքի փլուզվելու բացառիկ տեսանյութը
30/Հոկտեմբեր/2020 - 18:28
ՈՒՇԱԳՐԱՎ: Նոր մանրամասներ Շուշիի եկեղեցում վիրավորված ռուս լրագրողի առողջական վիճակի վերաբերյալ
30/Հոկտեմբեր/2020 - 18:19
ՄԵՆՔ ԱՅՍ ՏԵՍԱՆՈՒՅԹԻՆ ՇԱՏ ԵՆՔ ՍՊԱՍԵԼ: Հայկական զորքը արևածաղկի նման չրթում է թուրքա-իսրայելական ԱԹՍ-ները
30/Հոկտեմբեր/2020 - 17:39
Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ջեյհուն Բայրամովի հետ (լուսանկար)
30/Հոկտեմբեր/2020 - 17:31
Ալիևի առաջարկում խարդավանք կա. Լաչինի միջանցքը վերահսկելով՝ Արցախը կգցի շրջափակման մեջ
30/Հոկտեմբեր/2020 - 13:06
ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ:Ռազմաճակատում նահատակվել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը
30/Հոկտեմբեր/2020 - 12:57
ՈՒՇԱԳՐԱՎ: Հայաստանում ինչը կարող են առգրավել բանակի համար ու վերադարձնելո՞ւ են արդյոք
30/Հոկտեմբեր/2020 - 12:24
ՀԶՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ:Հակառակորդի զինամթերքի ոչնչացում
30/Հոկտեմբեր/2020 - 11:40
Հայաստանում հոկտեմբերի 30_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
30/Հոկտեմբեր/2020 - 11:02
ԱՀ նախագահն նոր ուղերձ է հղել
30/Հոկտեմբեր/2020 - 10:48
Սպասված լուր հայեր ջան: Գիշերվա ընթացքում ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ. ՊԲ
30/Հոկտեմբեր/2020 - 9:58
ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ:«Հակառակորդի շարժեր և կուտակումներ կան նաև ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով»Արծրուն Հովհաննիսյան
29/Հոկտեմբեր/2020 - 22:53
«Կոմունալները մենք պետք է վճարենք, ունենք նաև սնունդի կարիք»ստեփանակերտցի ընտանիք
29/Հոկտեմբեր/2020 - 20:40
«Այո, Պուտինին չեմ սիրել, չեմ սիրում ու դժվար էլ սիրեմ,բայց դա չի նշանակում, որ ռուսներին չեմ սիրում:Դանիել Իոաննիսյան
29/Հոկտեմբեր/2020 - 20:21
ՀՐԱՏԱՊ:«Միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին»․ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով (տեսանյութ)
29/Հոկտեմբեր/2020 - 19:40
«Մենք խոսել ենք 5, հետագայում ևս 2 շրջանների՝ Ադրբեջանին փոխանցելու մասին». Պուտինը՝ ԼՂ-ի խնդրի մասին
29/Հոկտեմբեր/2020 - 19:33
Ողջ լրահոսը