17 / January / 2019
01:39:31

Դիտեք նաև

x
Փակել

Միրզոյանը հասկացավ, որ ճիշտը երազը ջրին պատմելն է, մտահոգություններն էլ՝ ԱԱԾ-ին

Թե ինչ կոշմար էր տեսել Արարատ Միրզոյանը մանդատների հանձնման նախորդ գիշեր, դժվար է գուշակել։ Մի բան է միայն հաստատ, որ այդ վատ երազն այնքան սարսափելի էր եղել, որ խեղճ մարդուն հանգիստ չէր թողել նաև արթնանալուց հետո։

 

Երեկ կառավարության նիստին նա շատ անհանգիստ էր, երեսին գույն էլ չկար․ պարզ երևում էր, որ մտատանջվում է և կասկածի որդը ոչ միայն կրծում է հոգին, այլև մտացրիվ մտքերը հավաքելը շատ դժվար է։ Մանդատ ստանալն էր պատճառը, թե աշխատանքի բնույթը փոխելու վախը, հայտնի չէ, միայն կարողացավ արտաբերել, որ տխուր չէ իր գնալու համար։ Արարատին ոչ ոք այդպես մտախոհ չէր տեսել։ Գիշերվա երազը ջրին պատմելու նպաստավոր ժամն արդեն կորած էր, հարկավոր էր մի բան անել, հարկավոր էր գործընկերներին պատմել ու թեթևանալ։ Բայց ինչպե՞ս, թարսի նման նիստի օրակարգում շատ հարց չկար։ Հիմնական մասը չզեկուցվող էր ու անհնար էր ինժեներիայի, կամ միջուկային անվտանգության թեմայի հետ կապել սեփական մտավախություններն ու արտահայտվել, որ վատ տպավորությունը անցնի։ Այս խոհերն էին նրան համակել, երբ երկարատև քննարկում ծավալվեց երեխաների որդեգրման խնդրի շուրջ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակներ է ստանում, որ որդեգրման ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան, թեև հասկանալի է, որ հարցը նուրբ է: Նա հետաքրքրվեց, թե քայլերի ի՞նչ հերթականությամբ է որդեգրում իրականացվում: Հարցը սթափեցրեց Միրզոյանին։ Նա վերագտավ իրեն, հավաքեց մտքերն ու «Մենք այստեղ գործ ունենք մաֆիայի հետ, պարոն վարչապետ, և ես իմ գործունեության վերջին մի քանի ամիսներին փորձել եմ համառորեն էդ կծիկը քանդել, շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ինչ-որ բան այն չի և շատ մոտ ա ամեն ինչ բացահայտվելուն, բայց այդպես էլ չեմ կարողացել վերջնարդյունք գրանցել»,- ասաց Ա.Միրզոյանը: Մի շնչով արտասանեց նա՝ յուրաքանչյուր բառի հետ ավելի ու ավելի գունատվելով։ Երազն անցնում էր, միտքը պայծառանում, հին Արարատը վերադառնում էր։ Խոսքերը հորդում էին ինքնաբուխ, նա հետո տեսագրությունից կտեղեկանա, որ ասել է․ «Որդեգրման ոլորտում շրջանառվող գումարները միայն «այսբերգի գագաթն» է, շատ ավելի ցավալի իրողություն կա՝ երեխաների օրգանների վաճառք, այդ թվում՝ արտասահման որդեգրվող»: Նա հայտնեց, որ արդարադատության նախարարի հետ այցելել են ստուգելու, մինչ օրս որևէ դեպք չի բացահայտվել, եղածը գոհացուցիչ է, բայց շարունակաբար հիմնավոր, թե անհիմն կասկածներ կան, որ 3 ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման, և այդ երկրները հայտնի են վատ առումով, և կարող է որդեգրված երեխան զրկվի, օրինակ, մի երիկամից, այդպիսի դեպքեր կան աշխարհում: Աշխարհի անարդարությունն իր ուսերին վերցրած և դրա դեմ պայքարի բաղադրատոմս որոնողի խոսք էր արդեն սա, հստակ, կշռադատված և խորը։ «Այդպիսի դեպք է գրանցվե՞լ»,- հարցրեց Փաշինյանը: «Չէ, էդ եմ ուզում ասել, որ էսպես ձևակերպեմ՝ օդում կախված համառ լուրեր կան, որ էսպիսի բաներ կան»,- պատասխանեց Ա.Միրզոյանը: «Դրանք շատ զգայուն թեմաներ են, կներեք, ես մի քիչ էս ընթացքում բան եղա, ճնշումս բարձրացավ մի քիչ»,- ասաց Փաշինյանը: Միրզոյանը հայտարարեց, թե ուզում է ասել, որ այստեղ լրջագույն վերահսկողության կարիք կա, որ հանկարծ այդ ռիսկերն իրականություն չդառնան: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ երբևէ Միրզոյանի նշած դեպքերի մասին տեղեկատվություն չեն ստացել, գործընթացը գտնվում է իրենց հսկողության ներքո. «Մինչ օրս ՀՀ-ից, որ երեխա որդեգրեն և օրգանների համար օգտագործեն, նման բան տեղի չի ունեցել: Ես ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ այդ գործընթացը գտնվում է խիստ հսկողության ներքո, և մենք տիրապետում ենք այդ ինֆորմացիային»: Նիստն ավարտվեց, կոշմարն անցյալում է։ Երկնքից խնձորներ չընկան, բայց Միրզոյանը մանդատ ստացավ ու հասկացավ, որ ճիշտը երազը ջրին պատմելն է, մտահոգություններն էլ՝ ԱԱԾ-ին։ Լավ էր, որ կառավարությունում մարդ չվատացավ։

 

Armdaily.am

Newsfeed
Brave Dog attacked Intruder And Protected His Owner!
16/January/2019 - 20:25
How To Make Infinity Mirror Coffee Table?
16/January/2019 - 19:33
Milking Goats - Goat Farm in Holland
16/January/2019 - 13:28
Zoo Animal Attacks ★ Animals Just Cant Get What Glass Is [Epic Laughs]
15/January/2019 - 19:49
What Makes “The Ugliest Woman in the World” Feel Beautiful
14/January/2019 - 22:49
25 Most Dangerous Selfies Ever!
14/January/2019 - 22:47
Funny animal attacks on humans
14/January/2019 - 22:45
Dogs protecting Babies when Babies is in danger - Dog and Babies Are Best Friend
14/January/2019 - 19:48
17 MAGIC TRICKS TO IMPRESS YOUR FRIENDS
14/January/2019 - 19:46
Experiments with the World's Strongest Laser
14/January/2019 - 19:45
This bird kills and eats monkeys
13/January/2019 - 23:37
Lion Shows Tourists Why You Must Stay Inside Your Car -
13/January/2019 - 23:36
Tiger attack at delhi zoo
13/January/2019 - 23:34
How to cure piles home remedies | how to cure piles without , Treating Hemorrhoids
13/January/2019 - 20:18
THINK you can WIN this LAUGH CHALLENGE? I bet YOU will LAUGH and FAIL it! - Funyy DOG compilation
13/January/2019 - 20:17
FUN CHALLENGE: Try NOT to laugh - Funny & cute dogs and kids
13/January/2019 - 19:41
15 EASY MAGIC TRICKS THAT WILL SURPRISE YOU
12/January/2019 - 19:27
How To Use Ripe Tomato Can Do Wonderful Thing on you Skin and Hair
12/January/2019 - 19:25
YOU WILL NEVER EAT STRAWBERRIES AGAIN AFTER WATCHING THIS !! - EXPERIMENT AT HOME
11/January/2019 - 18:52
Turkish Kangal vs Kurdish Mastiff | Which dog is stronger than a wild wolf?
11/January/2019 - 18:48
LOOK WHAT HAPPENS WHEN YOU SHRED TOILET PAPER !
10/January/2019 - 23:12
POMEGRANATE OPENING - Awesome Pomegranate Technique | how to open a grenade
10/January/2019 - 23:08
Magical Teeth Whitening Remedy, Get whiten Teeth at home in 2 minutes
10/January/2019 - 23:07
Bullsnake eating chicken eggs
9/January/2019 - 23:21
All Timeline