26 / Հունիս / 2019
01:39:31
Վերջին լուրերը
«Ցավալի լուր,ցավակցում ենք հարազատներին: 19-ամյա զինծառայող է մահացել Սարսափելի ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են բեռնատար ЗИЛ-ն ու Volks... Հայեր ջան հետևություն արեք ինքներդ. «Քոչարյանը որ ուզենա փախնի Պուտինը... Վտանգավոր և սարսափելի. տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակեր... Ուրիշ հերոսի անուն չգիտեք. Հայկ Մարությանը անեկդոտ հիշեց Արտակարգ դեպք: Հարբած տղամարդը հայհոյել է կանգառում կանգնած աղջկան, ապ... Սարսափելի և ողբերգական դեպք: Մահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի է ե... Սա իսկապես անհավանական է դիտեք և համոզվեք: 93-ամյա Միշան նոր կին է որո... Արտակարգ դեպք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում. Ֆինանսների ... Սարսափելի է.կրծքերը հանկարծակիորեն սկսել են աճել և օր-օրի ավելի են մեծ... Ո՞վ է հրդեհել գեներալ Մանվելի կնոջ ծիրանի այգին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ... Վիրավորում են Նիկոլ Փաշինյանին: Ո՞վքեր են «տանը մնացած» հայ գեղեցկուհի հայտնիները Ռոբերտ Քոչարյանի զոհաբերությունը!! Բեկումնային որոշում Քոչարյանին խայտառակել են հետո ճանապարհել բանտ. Շոկային իրադարձություն

Դիտեք նաև

x

Միրզոյանը հասկացավ, որ ճիշտը երազը ջրին պատմելն է, մտահոգություններն էլ՝ ԱԱԾ-ին

Թե ինչ կոշմար էր տեսել Արարատ Միրզոյանը մանդատների հանձնման նախորդ գիշեր, դժվար է գուշակել։ Մի բան է միայն հաստատ, որ այդ վատ երազն այնքան սարսափելի էր եղել, որ խեղճ մարդուն հանգիստ չէր թողել նաև արթնանալուց հետո։

 

Երեկ կառավարության նիստին նա շատ անհանգիստ էր, երեսին գույն էլ չկար․ պարզ երևում էր, որ մտատանջվում է և կասկածի որդը ոչ միայն կրծում է հոգին, այլև մտացրիվ մտքերը հավաքելը շատ դժվար է։ Մանդատ ստանալն էր պատճառը, թե աշխատանքի բնույթը փոխելու վախը, հայտնի չէ, միայն կարողացավ արտաբերել, որ տխուր չէ իր գնալու համար։ Արարատին ոչ ոք այդպես մտախոհ չէր տեսել։ Գիշերվա երազը ջրին պատմելու նպաստավոր ժամն արդեն կորած էր, հարկավոր էր մի բան անել, հարկավոր էր գործընկերներին պատմել ու թեթևանալ։ Բայց ինչպե՞ս, թարսի նման նիստի օրակարգում շատ հարց չկար։ Հիմնական մասը չզեկուցվող էր ու անհնար էր ինժեներիայի, կամ միջուկային անվտանգության թեմայի հետ կապել սեփական մտավախություններն ու արտահայտվել, որ վատ տպավորությունը անցնի։ Այս խոհերն էին նրան համակել, երբ երկարատև քննարկում ծավալվեց երեխաների որդեգրման խնդրի շուրջ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակներ է ստանում, որ որդեգրման ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան, թեև հասկանալի է, որ հարցը նուրբ է: Նա հետաքրքրվեց, թե քայլերի ի՞նչ հերթականությամբ է որդեգրում իրականացվում: Հարցը սթափեցրեց Միրզոյանին։ Նա վերագտավ իրեն, հավաքեց մտքերն ու «Մենք այստեղ գործ ունենք մաֆիայի հետ, պարոն վարչապետ, և ես իմ գործունեության վերջին մի քանի ամիսներին փորձել եմ համառորեն էդ կծիկը քանդել, շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ինչ-որ բան այն չի և շատ մոտ ա ամեն ինչ բացահայտվելուն, բայց այդպես էլ չեմ կարողացել վերջնարդյունք գրանցել»,- ասաց Ա.Միրզոյանը: Մի շնչով արտասանեց նա՝ յուրաքանչյուր բառի հետ ավելի ու ավելի գունատվելով։ Երազն անցնում էր, միտքը պայծառանում, հին Արարատը վերադառնում էր։ Խոսքերը հորդում էին ինքնաբուխ, նա հետո տեսագրությունից կտեղեկանա, որ ասել է․ «Որդեգրման ոլորտում շրջանառվող գումարները միայն «այսբերգի գագաթն» է, շատ ավելի ցավալի իրողություն կա՝ երեխաների օրգանների վաճառք, այդ թվում՝ արտասահման որդեգրվող»: Նա հայտնեց, որ արդարադատության նախարարի հետ այցելել են ստուգելու, մինչ օրս որևէ դեպք չի բացահայտվել, եղածը գոհացուցիչ է, բայց շարունակաբար հիմնավոր, թե անհիմն կասկածներ կան, որ 3 ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման, և այդ երկրները հայտնի են վատ առումով, և կարող է որդեգրված երեխան զրկվի, օրինակ, մի երիկամից, այդպիսի դեպքեր կան աշխարհում: Աշխարհի անարդարությունն իր ուսերին վերցրած և դրա դեմ պայքարի բաղադրատոմս որոնողի խոսք էր արդեն սա, հստակ, կշռադատված և խորը։ «Այդպիսի դեպք է գրանցվե՞լ»,- հարցրեց Փաշինյանը: «Չէ, էդ եմ ուզում ասել, որ էսպես ձևակերպեմ՝ օդում կախված համառ լուրեր կան, որ էսպիսի բաներ կան»,- պատասխանեց Ա.Միրզոյանը: «Դրանք շատ զգայուն թեմաներ են, կներեք, ես մի քիչ էս ընթացքում բան եղա, ճնշումս բարձրացավ մի քիչ»,- ասաց Փաշինյանը: Միրզոյանը հայտարարեց, թե ուզում է ասել, որ այստեղ լրջագույն վերահսկողության կարիք կա, որ հանկարծ այդ ռիսկերն իրականություն չդառնան: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ երբևէ Միրզոյանի նշած դեպքերի մասին տեղեկատվություն չեն ստացել, գործընթացը գտնվում է իրենց հսկողության ներքո. «Մինչ օրս ՀՀ-ից, որ երեխա որդեգրեն և օրգանների համար օգտագործեն, նման բան տեղի չի ունեցել: Ես ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ այդ գործընթացը գտնվում է խիստ հսկողության ներքո, և մենք տիրապետում ենք այդ ինֆորմացիային»: Նիստն ավարտվեց, կոշմարն անցյալում է։ Երկնքից խնձորներ չընկան, բայց Միրզոյանը մանդատ ստացավ ու հասկացավ, որ ճիշտը երազը ջրին պատմելն է, մտահոգություններն էլ՝ ԱԱԾ-ին։ Լավ էր, որ կառավարությունում մարդ չվատացավ։

 

Armdaily.am

Այս թեմայով

Լրահոս
«Ցավալի լուր,ցավակցում ենք հարազատներին: 19-ամյա զինծառայող է մահացել
Այսօր 17:57
Սարսափելի ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են բեռնատար ЗИЛ-ն ու Volkswagen Golf-ը
Այսօր 17:53
Հայեր ջան հետևություն արեք ինքներդ. «Քոչարյանը որ ուզենա փախնի Պուտինը կգա կվերցնի կտանի իրանց տուն, բայց ինքը ապացուցեց, որ փոխնող մարդ չի»
Այսօր 15:08
Վտանգավոր և սարսափելի. տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակերտի կենտրոնում (Տեսանյութ)
Այսօր 14:01
Ուրիշ հերոսի անուն չգիտեք. Հայկ Մարությանը անեկդոտ հիշեց
Այսօր 13:58
Արտակարգ դեպք: Հարբած տղամարդը հայհոյել է կանգառում կանգնած աղջկան, ապա՝ դանակահարել իրեն դիտողություն արած 20-ամյա երիտասարդին
Այսօր 12:39
Սարսափելի և ողբերգական դեպք: Մահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի է ենթարկվել Ֆրանսիայի 73-ամյա քաղաքացուհին
Այսօր 12:37
Սա իսկապես անհավանական է դիտեք և համոզվեք: 93-ամյա Միշան նոր կին է որոնում
Այսօր 11:24
Արտակարգ դեպք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում. Ֆինանսների նախարարության առաջատար մասնագետը հոր մահվան մեջ մեղադրում է հիվանդանոցի վիրաբույժին. բանը հասել է ծեծկռտուքի
Այսօր 11:20
Սարսափելի է.կրծքերը հանկարծակիորեն սկսել են աճել և օր-օրի ավելի են մեծանում
Այսօր 9:53
Ո՞վ է հրդեհել գեներալ Մանվելի կնոջ ծիրանի այգին
Այսօր 9:48
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ... Վիրավորում են Նիկոլ Փաշինյանին:
Այսօր 0:14
Ո՞վքեր են «տանը մնացած» հայ գեղեցկուհի հայտնիները
Այսօր 0:04
Ռոբերտ Քոչարյանի զոհաբերությունը!! Բեկումնային որոշում
25/Հունիս/2019 - 23:59
Քոչարյանին խայտառակել են հետո ճանապարհել բանտ. Շոկային իրադարձություն
25/Հունիս/2019 - 23:54
Նիկոլի իշխանության վերջը դա միայն Հայոց ցեղասպանության դեպքում կլինի
25/Հունիս/2019 - 23:52
ՇՏԱՊ. Քոչարյանին կալանավորող դատավորը անվտանգություն է պահանջել…
25/Հունիս/2019 - 22:58
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քաղցկեղի դեմ բուժվող երեխաներին է այցելել Հարութ Փամբուկչյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
25/Հունիս/2019 - 22:56
Ոչխարները չեն էլ հասկանում.ասում են՝ սահմանին խաղաղ է.Գառնիկ Իսագուլյան
25/Հունիս/2019 - 22:10
Պուտինը ոտքի է հանել զորքը
25/Հունիս/2019 - 22:09
«Ասել է՝ մաման կլացացնեմ.Քոչարյանը շարունակում է իրենից ներկայացնել վտանգ». Սեդա Սաֆարյան
25/Հունիս/2019 - 19:10
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտ տվեց որդուն՝ Լևոն Քոչարյանին, ապա նստեց մեքենան ու մտավ ԱԱԾ շենքի տարածք
25/Հունիս/2019 - 19:05
Խայտառակություն է.Ռոբերտ Քոչարյանը փաստացի քաղաքական բանտարկյալ է.Էդուարդ Շարմազանովը՝ ՍԴ ի դիմաց
25/Հունիս/2019 - 18:38
«Որ մի hատ Հավեuով չափшլաղեն՝ թրшշիտ մեջից միլիnն hատ nջիլ կթшփվի․ Խելքտ գլnւխտ hավաքի, թե չէ․․․»․ Արայիկ Հովhաննիսյան
25/Հունիս/2019 - 18:24
Սա պետությո՞ւն ա, թե՞ մի քանի անլվա անթրաշների խումբ. Նարեկ Մալյան
25/Հունիս/2019 - 18:09
Ողջ լրահոսը