25 / Սեպտեմբեր / 2020
01:39:31
Վերջին լուրերը
ՏԵՍԱՆՅՈՒԹ «ՀՀ քաղաքացին շատ լավ գիտի ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի անցած ճանապարհը» Ալե... Ի՞նչ նոր լուսանկար է հրապարակել Նաիրա Զոհրաբյանը ,որին կից էլ հետաքր... ՈՒՐԱԽ ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ: Կփոխհատուցվի աշակերտների տրանսպորտային ծախսե... ՑԱՎԱԼԻ ԴԵՊՔ: Արարատի մարզում 07-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա ա... «Նիկոլ, արի՛, մեզ փրկի». բեյրութահայի սրճարանը քանդում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ո՞վ է ընդունել գեյերի մասին օրենքները եւ ո՞վ է դրանք ողջունել,եթե շատե... ՈՒՇԱԳՐԱՎ: Ի՞նչ նոր մեկնաբանություն է տվել դատախազությունը զինծառայող... «Եթե ձեր կաշվի վրա զգայիք հացին կակա ասելը, քմծիծաղ չէիք տա». քաղաքացի... 36-ամյա փեսան դաժանաբար սպանել է զոքանչին.... «Դուք երկիրը կտանեք ցնցումների, եթե ժողովրդին մեկ տարի վարկային արձակո... ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ: Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել Նիկոլ Փաշինյանը և Արսեն Թորոսյանը հայտնել են իրենց մտահոգությունը՝ կո... «Վարկերը պետք է այնպիսին լինեն, որ ժողովուրդը դրանց տակից կարողանա դու... «Մոտ 30 տարի էս գյուղում համարյա ոչինչ չի արվել, վերջին 2 տարում այսքա... Նոր շատ կարևոր որոշում է ստորագրվել. ո՞ր աշակերտներն այսուհետ կարող են...

Դիտեք նաև

xՓակել

«Էրեխիտ մարմինը կտորներով փակ դագաղի մեջ ստանաս»զինվորի մայրը բառացի անիծում է անցած իշխանություններին ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոր սիրտը. Ղարաբաղ կատարած ուղևորության ընթացքում մոր մեջ միախառնվել էին հայրենասիրության և ապագա զինվոր որդու համար վախի զգացումները

Արցախի մուտքն ազդարարում է`«Ձեզ ողջունում է ազատ Արցախը» ցուցանակը: Այս նախադասությամբ ամեն ինչ է ասված է. մեր հայրենիքի 11.458 քառ. կմ հատվածի անառիկ սահմանները հսկում է ԼՂՀ պաշտպանության բանակը:

Առաջին անգամ եմ մեկնում առաջին գիծ`մարտական դիրք:

Ներսս փոթորիկ է` երկու տարուց իմ տղան է զորակոչվելու բանակ: Մի կողմից պարուրված եմ հայրենասիրությամբ, մյուս կողմից` ինքս ինձ հարցնում եմ` իսկ դեմ կլինե՞մ, որ նա իր զինվորական ծառայությունն անցկացնի Արցախում, բարձրանա մարտական դիրքեր, որտեղ մի քանի մետրի վրա թշնամու հենակետերն են, թշնամու գնդակը` ուղղված հայ զինվորին: Արդյոք այդքան խիզա՞խ եմ, այդքան նվիրյա՞լ, արդյոք միակ որդուս կթողնե՞մ բաց ծով, որտեղ վտանգը ոչ միայն կանխատեսվող է, այլև իրական:

ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը Երևանից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ միայն 2011 թվականին թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվել է 9 զինծառայող: Այս տարի այդ թիվը նվազել է, բայց փոխարենը շատացել են ինքնասպանությունները: Թվեր չեն նշում: Ու թվեր անհրաժեշտ էլ չեն, մեկ զինվորի մահն իսկ արդեն ողբերգություն է բոլորիս համար: Մոլորվում եմ. ինչո՞ւ պետք է առողջ, գիտակից 18-ամյա տղան ինքնասպանություն գործի, ու ինչո՞ւ պետք է թիվն ավելանա: Գուցե այդ ամենը որակվում է ինքնասպանության քողի տա՞կ:

Դիտարկում եմ իրավիճակը որպես ծնող ու ինքս ինձ հաստատում մահվան պատճառները` դիպուկահարի կրակոց, միջանձնային կամ սպա-զինվոր դժվարին հարաբերություններ: Որպես լրագրող հաճախ եմ լուսաբանել բանակում տեղի ունեցած սպանությունները: Հիշում եմ, երբ հինգ տարի առաջ նյութ էի գրում Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի N զորամասում սպանված Տիգրան Օհանջանյանի մասին, նրա մայրը` Գոհար Օհանջանյանը, ասաց. «Չթողես տղադ գնա ծառայության, մի բան արա, ազատի, դուրս հանի երկրից»: Ըստ քրեական գործի` Տիգրանը դուրս է եկել զորամասից, կպել զորամասի կապի հանգույցի մոտ տեղակայված ալեհավաքը պահող ձգալարին [տրոս] և հոսանքահարվել: Մինչ օրս պաշտոնական վարկածը չի ապացուցվել:

2010 թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը ասում է. «Ես ու մայրս շարունակ ասում ենք` Արտակին էլ հետ չես բերի, բայց գոնե կկարողանանք կանխել ուրիշ Արտակների մահերը»: ՊՆ քննչական ծառայության պաշտոնական վարկածով` Արտակն ինքնասպան է եղել:

Դեպքերը շատ են, ու սիրտս սեղմվում է երկու կողմից` հայրենի հող, թշնամի, անկախություն, վեհ ու մեծ գաղափարներ` ազգային գիտակցության հետ կապված:

Մեզ հետ են ավելի տարիքով լրագրողներ, նրանցից մեկի` Գոհարի տղան մեր այցելած զորամասում է ծառայում: Մայր ու որդի ողջագուրվում են, ես կուլ եմ տալիս արցունքներս, երկուսին նայում հպարտությամբ: Գոհարի տղան գոհ է ծառայությունից: Մյուս լրագրողի` Անուշի տղան ծառայում է Մատաղիսում, մենք այնտեղ չենք այցելելու: Անուշն իր տղայի կարոտն առնում է այս զորամասի զինվորներից: Մեջս մի զգացողություն է խոսում` մեր երեխեքն են, բոլորը մի տնից, ի՜նչ սպանություն, ի՜նչ ինքնասպանություն, ինչո՞ւ պետք է սպան իր որդու նման չվերաբերվի զինվորին: Այնտեղ` դիրքերում, զինվորն է մեր հողը պահողը, մեր խաղաղության երաշխավորը, մեր քաջ տղերքը:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերը դիպուկ էին. «Ամեն անգամ այստեղից վերադառնում ես Երևան մի քիչ ավելի հայ դարձած»:

Երկու օր շարունակ իրեն ամուր պահած Գոհարը փուլ է գալիս`ամեն զինվորի մեջ իր որդուն է տեսնում, ամեն զինվորի հետ ապրում է նրա հոգսը: Ես էլ եմ հուզվում, ե՞ս ինչպես կդիմանամ, բայց կդիմանա՞մ: Այս այցելությունը մեջս շատ բան է փոխում. որպես ծնող սկսում եմ հավատալ, վստահել, մեջս կոտրում եմ բանակի հանդեպ ունեցած պատնեշս, որպես լրագրող փնտրտուքների մեջ եմ: Չեմ ուզում մտածել, թե մեր այցելությունն է պատճառը, որ այս զորամասում ամեն ինչ կարգին է` մաքուր, տեղը տեղին, կարգ ու կանոնով:

Գիշերային զբոսանքն է. տղաները հայրենասիրական երգեր են երգում, այդ երգով են ամեն օր սնվում Արցախի հզոր լեռները: Նրանց երգից հայրենիքի հանդեպ սերս խեղդում է կոկորդս… Հիշեցի ու կարոտեցի 1992-ին պատերազմում զոհված մեր բակի 21-ամյա Մխիթարին, որն ինձնից մեկ տարով էր մեծ…

Ու հիմա ո՞նց կարող եմ որդուս փախցնել կամ չուղարկել… Հայրենիքի գաղափարը ամենավեհն է, չեմ ուզում կոտրել այն որդուս մեջ… այդտեղից է սկսվում ուրացումը: Նա հպարտանում է` մենք պատերազմում հաղթանակած ժողովուրդ ենք: Բայց և չեմ ուզում, որ նրան ուրիշները կոտրեն: Ուզում եմ տեսնել այն բարձրաստիճան պաշտոնյայի որդուն, ով ավտոմատն ուսին կանգնած կլիներ Գավառից, Գյումրուց, Մասիսից, Էջմիածնից կամ Վանաձորից զորակոչված զինվորի կողքին:

ԼՂՀ Մարտունու N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնակատար Շահեն Նավասարդյանը, ցույց տալով մի սպայի, անթաքույց հպարտությամբ ասում է. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդին է»: Ուզում եմ էլի օրինակներ լսել, բայց չկան: Հայրենիքը բոլորինս է, և, անկախ պաշտոնեական դիրքից, բանակ պետք է զորակոչվեն բոլորիս որդիները:

«Ինչպես ընտանիքում ծնողը զավակին մեծացնում է այն հույսով, որ վաղը նա պետք է իրեն պահի, իսկ ծնողին պահելու առաջին քայլը սկսվում է հենց խրամատից: Երբ պատերազմն սկսվեց, բանակից խուսափելու այդ հոգեբանությունը մարդկանց մեջ չկար, Հայաստանից ի՜նչ տղերք էին մեզ մոտ եկել…» – ասում է Նավասարդյանը:

Մարտական դիրքից է սկսվում ու ավարտվում Հայաստանը, ու այդ դիրքում կարող է նաև իր որդին կանգնել:

Այս թեմայով

Լրահոս
ՏԵՍԱՆՅՈՒԹ «ՀՀ քաղաքացին շատ լավ գիտի ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի անցած ճանապարհը» Ալեն Սիմոնյան
Այսօր 0:37
Ի՞նչ նոր լուսանկար է հրապարակել Նաիրա Զոհրաբյանը ,որին կից էլ հետաքրքիր գրառում կատարել
Այսօր 0:25
ՈՒՐԱԽ ԼՈՒՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ: Կփոխհատուցվի աշակերտների տրանսպորտային ծախսերը
24/Սեպտեմբեր/2020 - 23:54
ՑԱՎԱԼԻ ԴԵՊՔ: Արարատի մարզում 07-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջիկ հետիոտնին
24/Սեպտեմբեր/2020 - 20:46
«Նիկոլ, արի՛, մեզ փրկի». բեյրութահայի սրճարանը քանդում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24/Սեպտեմբեր/2020 - 19:45
Ո՞վ է ընդունել գեյերի մասին օրենքները եւ ո՞վ է դրանք ողջունել,եթե շատերը մոռացել են կարող են վերհիշել
24/Սեպտեմբեր/2020 - 19:04
ՈՒՇԱԳՐԱՎ: Ի՞նչ նոր մեկնաբանություն է տվել դատախազությունը զինծառայողների մահվան դեպքի վերաբերյալ
24/Սեպտեմբեր/2020 - 18:07
«Եթե ձեր կաշվի վրա զգայիք հացին կակա ասելը, քմծիծաղ չէիք տա». քաղաքացին՝ իմքայլականներին
24/Սեպտեմբեր/2020 - 17:22
36-ամյա փեսան դաժանաբար սպանել է զոքանչին....
24/Սեպտեմբեր/2020 - 17:15
«Դուք երկիրը կտանեք ցնցումների, եթե ժողովրդին մեկ տարի վարկային արձակուրդ չտրամադրեք» Մանուել Մանուկյան
24/Սեպտեմբեր/2020 - 16:40
ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ: Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել
24/Սեպտեմբեր/2020 - 16:31
Նիկոլ Փաշինյանը և Արսեն Թորոսյանը հայտնել են իրենց մտահոգությունը՝ կորոնավիրուսային թվերի աճի հետ կապված
24/Սեպտեմբեր/2020 - 13:17
«Վարկերը պետք է այնպիսին լինեն, որ ժողովուրդը դրանց տակից կարողանա դուրս գա» Միքայել Մելքումյան
24/Սեպտեմբեր/2020 - 13:08
«Մոտ 30 տարի էս գյուղում համարյա ոչինչ չի արվել, վերջին 2 տարում այսքան ներդրումներ են եղել» Քաղաքացին իշխանությունից բողոքելու առիթ չի տեսնում ընդհանրապես ՏԵՍԱՆՅՈՒԹ
24/Սեպտեմբեր/2020 - 12:19
Նոր շատ կարևոր որոշում է ստորագրվել. ո՞ր աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել...
24/Սեպտեմբեր/2020 - 11:00
Հայաստանում սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
24/Սեպտեմբեր/2020 - 10:56
«Սա կարող է երկու բան նշանակել». Հայկ Մանասյան
24/Սեպտեմբեր/2020 - 10:43
«Սկեսուրներին պետք է զրկել տատական իրավունքներից ու հոգեբուժական զննման ենթարկել» Լյուսի Քոչարյանը ներկայացրել է 6 պատճառ ,որի համար ըստ նրա պետք է կայացնել նման որոշում
24/Սեպտեմբեր/2020 - 10:13
Ինչու՞ դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. ընդդեմ Փաշինյանի
24/Սեպտեմբեր/2020 - 9:41
ՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին բանաստեղծություն է գրել . Անպայման լսեք և գնահատեք շատ ուժեղ է ստացվել
24/Սեպտեմբեր/2020 - 9:03
ԱՆՊԱՅՄԱՆ ԴԻՏԵՔ ԵՎ ՏԱՐԱԾԵՔ , ԵԹԵ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ ԱՅՍ ՏԵՍԱԿԵՏԻ ՀԵՏ: «Քոչարյանը թույն է տարածում․ նա, ԲՀԿ-ն և որոշ ուժեր Ադրբեջանի դաշնակիցն են». Լևոն Շիրինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
23/Սեպտեմբեր/2020 - 23:34
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
23/Սեպտեմբեր/2020 - 23:19
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորի կենտրոնում.....
23/Սեպտեմբեր/2020 - 22:20
Ողջ լրահոսը