26 / Սեպտեմբեր / 2020
01:39:31
Վերջին լուրերը
«Պատասխան են տալու». Գագիկ Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի գ... «Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցում են՝ Հայաստանին հարվածեն, Փաշինյա... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ:«Մարդը տնական օղիով ու պինցետով պատր... «Խորը ափսոսանքով ուզում եմ հայտնել, որ կյանքից հեռացել է…» Հովհաննես Ա... ՀՐԱՏԱՊ: «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը բերման ենթարկվեց. նա ... Վնասազերծման կենտրոնի պարզաբանումը՝ հղի կնոջ վրա շների հարձակման դեպքի... «Իմ տրամադրությունը շատ բարձր է». Գագիկ Ծառուկյանը նոր հարցազրույց է տ... ՈՒՇԱԳՐԱՎ: Ո՞վ, ինչպե՞ս է քվեարկել. մանրամասներ ՍԴ նախագահի թեկնածուի... ՈՒՇԱԳՐԱՎ: Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանին. ուղիղ Գագիկ Ծառուկյանը հենց նոր դուրս եկավ դատարանից Ինչու՞ Գևորգ Պետրոսյանին դիմակ չկրելու համար չտուգանեցին .... Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում,այլ մանրամասներ դեպքի վայրից «Հույս ունենք՝ կկարողանանք զերծ մնալ դպրոցները փակելուց». նախարարը նոր...

Դիտեք նաև

xՓակել

Ամենամեծ գողն ու ամենապրոֆեսիոնալ ավազակը Խաչատուր Սուքիասյանն է. Անի Կարապետյան

Անի Կարապետյանն իր էջում գրում է.

«Եվ դարձյալ Խաչատուր Սուքիասյան (Գռզոն), այդ օլիգարխիկ «Ռեմբոն»` անսասան ու կեղտոտ իր հավաքական կերպարի մեջ` ՀՀՇ-ից մինչև Նիկոլի թիվ, ամենատաք տեղերը մտած, ամենահամով պատառները փախցրած, և որպես կանոն` միշտ անպատժելի: Այն նույն Սուքիասյանը, որը մարդ էր ծեծում ու խոշտանգում 90-ականներին, մարդ է ծեծում ու խոշտանգում նաև այսօր: Այդ հանցավոր գործունեության մեջ թաթախված է ոչ միայն ինքը` Խաչատուր Սուքիասյանը, այլև իր ողջ ընտանիքը: Հեռու չգնանք` ամենաթարմ դեպքը` նրա եղբոր մասնակցությամբ, արդեն չափազանց խոսուն է:


Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը երկու շաբաթ առաջ հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (նախկին «Սիլաչի» հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Ծեծն էլ, ինչպես հասկանում ենք, ոչ թե մեկ դաստիարակչական ապտակ է եղել, այլ մարդուն ուղղակի սամասուդ են արել:

Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: Սուքիասյանի եղբայրն ու իր թիկնապահը շարունակում են ազատության մեջ վայելել կյանքը, քննությունը դոփում է տեղում, ամեն գնով սողանցքներ են փնտրում` այս անգամ ևս Սուքիասյաններին ջրից չոր դուրս բերելու համար: Այս դեպքի ֆոնի վրա ակամա հիշում ենք, թե ինչպիսի վայրենի էնտուզիազմով քննչական մարմինները սկսեցին հետապնդել մեկ այլ գործարարի` Ռուբեն Հայրապետյանին, դատարկ տեղում հորինելով մի շարք մեղադրանքներ, հետապնդելով Հայրապետյանի ընտանիքի անդամներին, և նրանց գործողությունները սաստկացան այն բանից հետո, երբ Հայրապետյանը հրապարակավ խոստացավ ապագայում հաշիվ պահանջել Փաշինյանից: Ծիծաղելի է անգամ այն իրավական ձևակերպումը, որով մեղադրվում է Հայրապետյանը. «քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար»:

Իսկ Սուքիասյան Խաչիկն ուրիշ է: Նա ցեղապետին չի քննադատում, ավելորդ չի խոսում, ավելորդ շարժումներ չի անում: Գրպանային օլիգարխի դերը նրա սրտով է, տեղը տաք է, փորը կուշտ է, տակը` չոր:
Բայց չէ՞ որ 2018-ին հրապարակում հավաքված ժողովրդին չափից շատ բան խոսք տվեցին: Ամենադուրեկանը հասարակ հայ մարդու ականջին այն էր, որ իբր թե, ոչ մի հանցագործ չպիտի մնա անպատիժ, որ թալանչիները պետք է վերադարձնեն իրենց գողացածը և կանգնեն դատարանի առաջ:

Այդ խոստումներն ընդամենը լապշա էին, որ կախում էին միտինգավոր պողոսի ականջներին, քանի որ հենց սկզբից էլ Նիկոլը գիտեր, որ պատժելու է իր համար անցանկալի անձանց, և անպատիժ է թողնելու իսկական բանդիտներին: Ամենամեծ գողն ու ամենապրոֆեսիոնալ ավազակը Խաչատուր Սուքիասյանն է, վերին արտի ծփացող ցորենը, ում համար աշխարհը իսկական խալի է ոտքի տակ: Բայց դե… Ամեն դեպքում, Նիկոլի հովանու ներքո հարմար տեղավորված Սուքիասյանին տեղյակ պահեք, որ փորձված աղվեսը չորս ոտքով է թակարդն ընկնում»:

 

Այս թեմայով

Լրահոս
«Պատասխան են տալու». Գագիկ Ծառուկյան
25/Սեպտեմբեր/2020 - 23:52
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
25/Սեպտեմբեր/2020 - 23:20
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ որոշում ընդունեց բավարարել ԱԱԾ քննիչների միջնորդությունն ու կալանք կիրառել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծա...
25/Սեպտեմբեր/2020 - 23:14
«Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցում են՝ Հայաստանին հարվածեն, Փաշինյանը ձի է քշում, Ծառուկյան կալանավորում». Պետրոսյան
25/Սեպտեմբեր/2020 - 22:48
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ:«Մարդը տնական օղիով ու պինցետով պատրաստվում էր բուժել» ՏԵՍԱՆՅՈՒԹ
25/Սեպտեմբեր/2020 - 21:58
«Խորը ափսոսանքով ուզում եմ հայտնել, որ կյանքից հեռացել է…» Հովհաննես Ազոյանը ցավալի լուր է հայտնել
25/Սեպտեմբեր/2020 - 21:47
ՀՐԱՏԱՊ: «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը բերման ենթարկվեց. նա կառավարության շենքի մոտ դագաղ էր տեղադրել՝ ի նշան կորոնավիրուսից մահերի ՏԵՍԱՆՅՈՒԹ
25/Սեպտեմբեր/2020 - 21:27
Վնասազերծման կենտրոնի պարզաբանումը՝ հղի կնոջ վրա շների հարձակման դեպքից
25/Սեպտեմբեր/2020 - 21:21
«Իմ տրամադրությունը շատ բարձր է». Գագիկ Ծառուկյանը նոր հարցազրույց է տվել լրագրողներին
25/Սեպտեմբեր/2020 - 21:13
ՈՒՇԱԳՐԱՎ: Ո՞վ, ինչպե՞ս է քվեարկել. մանրամասներ ՍԴ նախագահի թեկնածուի փակ-գաղտնի քվեարկությունից
25/Սեպտեմբեր/2020 - 20:43
ՈՒՇԱԳՐԱՎ: Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանին. ուղիղ
25/Սեպտեմբեր/2020 - 20:34
Գագիկ Ծառուկյանը հենց նոր դուրս եկավ դատարանից
25/Սեպտեմբեր/2020 - 19:14
Ինչու՞ Գևորգ Պետրոսյանին դիմակ չկրելու համար չտուգանեցին ....
25/Սեպտեմբեր/2020 - 18:16
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում,այլ մանրամասներ դեպքի վայրից
25/Սեպտեմբեր/2020 - 17:50
«Հույս ունենք՝ կկարողանանք զերծ մնալ դպրոցները փակելուց». նախարարը նոր շատ կարևոր գրառում է կատարել
25/Սեպտեմբեր/2020 - 16:48
Ոստիկանը հեծանիվով անցել է ցուցարարի գլխի վրայով /տեսանյութ/...
25/Սեպտեմբեր/2020 - 16:41
ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ: Ականատեսը պնդում էր ,որ մեքենայի մեջ ոստիկանը քաղաքացուն խեղդում էր
25/Սեպտեմբեր/2020 - 15:55
Թեժ վիճաբանություն անմիջապես դատարանի բակում (տեսանյութ)
25/Սեպտեմբեր/2020 - 15:48
«Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ, ցավոք, դու գլուխ գովալու շատ բան չունես» Սմբատ Գոգյան
25/Սեպտեմբեր/2020 - 13:23
Ի՞նչ է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստում. Մանրամասնում է փաստաբանը
25/Սեպտեմբեր/2020 - 13:17
Ինչու՞ դատարանից դուրս գալով, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը... ՏԵՍԱՆՅՈՒԹ
25/Սեպտեմբեր/2020 - 12:27
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ: Երևանի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտը դանակահարել է համադասարանցուն
25/Սեպտեմբեր/2020 - 12:04
«Ծառուկյանին կալանավորելով՝ Նիկոլը բանտում է ժողովրդի ապրելու հույսը». Գևորգ Պետրոսյան
25/Սեպտեմբեր/2020 - 11:38
Ողջ լրահոսը