23 / Սեպտեմբեր / 2020
01:39:31
Վերջին լուրերը
«Սերժի ժամանակ մարզպետը գալիս կանգնում էր այստեղ, իսկ հիմա իրա համար կ... «Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության». Նունե Ե... ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ: «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցուհի կալանավո... Ի՞նչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին, արդյո՞ք նա կկալանավորվի 07-ի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին,... ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ․ Varks.am -ը փակվելու շեմին է Հայաստանում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուս... Ինչու՞ է Արուսիկ Տիգրանյանն իր հարսանիքի օրն ընկել է աստիճաններից (Տես... Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել... Երկրաշարժ՝ Հայաստանի տարածքում «Եթե երեխան հետս չլիներ մոտենալու էի ու թքեի այս երկուսի դեմքին»լուսան... Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին ՀՐԱՏԱՊ: Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալան... «ԲՀԿ-ն վարկաբեկված ուժ է, չեմ կարծում, որ ժողովրդի մոտ մեծ հենարան ուն... «Նիկոլի համար միակ ելքն ինքնասպան լինելն է». Կ. Տեր-Նակալյան (տեսանյու...

Դիտեք նաև

xՓակել

«Մարգարիտա Սիմոնյանն ասել է այն, ինչ ցանկացած հայ կին, հայ աղջիկ, հայ պետք է ասեր». Գուրգեն Եղիազարյան

Քաղաքական ու հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մարգարիտա Սիմոնյանի վերջին գրառումներից մեկին, որտեղ RT-ի գլխավոր խմբագիրն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ գրված և «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածին: Գ. Եղիազարյանը համոզված է՝ Մարգարիտա Սիմոնյանն ասել է այն, ինչ ցանկացած հայ կին, հայ աղջիկ, հայ պետք է ասեր:

Հիշեցնենք, Մ. Սիմոնյանը տեղադրել էր Նիկոլ Փաշինյանի խմբագրականից մի հատված, ապա պատասխանել դրան. «Եկեք դադարենք մեր նախնիներին գովաբանել և շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են այդ նախնիները մեզ ժառանգել, ի՞նչ են թողել իրենց հետևից: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև «ոչինչը» այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք մինուս չգիտեմ քանիսից, որովհետև մեր նախնիները մեզ ժառանգել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության մի այնպիսի պաշար, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, չափազանց դժվար: Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ:

Մեր նախնիները իրենց սերունդների համար հոգ չեն տարել գոնե այնքան, ինչքան կենդանիներն են հոգ տանում իրենց բնազդով: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովքն են անում մեր նախնիների:

Նիկոլ Փաշինյան, 2005 թ.»:

Մարգարիտա Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի հոդվածից հատվածը մեջբերելուց հետո գրում է.

«Նենեգա՛, իմ հրաշք նախատատ, որ ցեղասպանություն ես վերապրել և ինձ դաստիարակել մարդկության պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ակնածանքով, ինչ լավ է, դու սա չես տեսնում, սիրելիս:

Դու չգիտես, որ Հայաստանում ղեկին են դրել մարդու, որը քեզ, Նենեգա, քեզ, ում աչքի առաջ յաթաղանով կոտորել են ողջ ընտանիքիդ, և միայն ավագ քույրդ ինքն է խեղդվել, որ կենդանության օրոք չընկնի ենիչերիների ձեռքը, նա ՔԵԶ՝ սրբիդ, մեղադրում է «ցեղասպանության ու անբարոյականության մեջ»:

Հիմա ես հասկանում եմ, թե ինչու իմ գրառումը Հայաստանում այդքան աղմուկ բարձրացրեց: Ես իսկապես մաս չեմ այն հասարակության, որն ունակ է ուրախանալ ինչ-որ մեկի իշխանությամբ, որն արհամարհում է հայոց մեծ պատմությունը, հայհոյում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:

Տխրահռչակ ու մանկուրտ: Իմ Նենեգան կթքեր նրա աչքերի մեջ:

Ամո՛թ»»:

Անդրադառնալով RT-ի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան գրառմանը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հեղինակած և 2005 թվականին հրապարակված հոդվածին՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց.

 

«Ես չեմ կարող ասել, թե ովքեր են պաշտպանում, կամ էդ ի՞նչ ծնունդ պետք է լինել՝ այդ գրառումը պաշտպանելու համար: 2005 թվականին էր, չէ՞, այդ բարբաջանքը,- ասաց Գ. Եղիազարյանը, ապա շարունակեց,- Անբարոյականությունը ո՞րն է. 20-րդ դարում Ցեղասպանության ենթարկված առաջին ժողովուրդն ենք: Այդ յաթաղանները, այդ այլասերումը, այդ թուրքական վրեժխնդրությունը, այդ ամեն ինչ մի կողմ դրած՝ խոսում է մի բանի մասին… Եվ ո՞վ է խոսողը՝ իբրև հայի ազգանունով մեկը: Գիտե՞ք՝ սա ինչ է նշանակում. երիցս ապրի Մարգարիտա Սիմոնյանը, որը պահելով իր ինքնությունը՝ որպես հայի, ասել է այն, ինչ որ ցանկացած հայ պետք է ասեր:

Եվ նա զուր չի բերում այդ օրինակը, որ տատի քույրը ինքնասպան է եղել, որպեսզի թուրքի ձեռքը չընկնի, և այս ողորմելին կոչում է դա անբարոյականություն: Մարգարիտա Սիմոնյանն ասել է այն, ինչ ցանկացած հայ կին, հայ աղջիկ, հայ պետք է ասեր: Ափսոսում եմ, որ կարճ է ասել»։

Նկատենք, թե՛ Մ. Սիմոնյանի գրառման տակ, թե՛ հայկական մեդիադաշտում պնդումներ կային, թե Նիկոլ Փաշինյանի հոդվածի հեղինակն իրականում Արման Բաբաջանյանն է, սակայն համացանցում այսօր էլ տարածվում է հոդվածի լուսանկարը` թերթից` Նիկոլի Փաշինյանի ստորագրությամբ. «Ն.Փ.»:

Աղբյուր՝

 

Այս թեմայով

Լրահոս
«Սերժի ժամանակ մարզպետը գալիս կանգնում էր այստեղ, իսկ հիմա իրա համար կայֆավատ է ըլնում»խաղողագործները կփակեն ճանապարհները ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 13:39
«Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության». Նունե Եսայանի շնորհավորանքն Ավո Խալաթյանին
Այսօր 13:26
ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ: «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցուհի կալանավորվել է անչափահաս սաներին ծեծելու և անարգելու համար
Այսօր 12:51
«Սպասեք 3-4 ժամ» Հրայր Թովմասյանը նույնպես ժամանեց Սահմանադրական դատարան (Տեսանյութ)
Այսօր 12:46
Ի՞նչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին, արդյո՞ք նա կկալանավորվի
Այսօր 11:51
07-ի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է
Այսօր 11:42
ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ․ Varks.am -ը փակվելու շեմին է
Այսօր 11:30
Հայաստանում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
Այսօր 10:52
Ինչու՞ է Արուսիկ Տիգրանյանն իր հարսանիքի օրն ընկել է աստիճաններից (Տեսանյութ)
Այսօր 10:39
Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել...
Այսօր 9:44
Երկրաշարժ՝ Հայաստանի տարածքում
Այսօր 9:38
«Եթե երեխան հետս չլիներ մոտենալու էի ու թքեի այս երկուսի դեմքին»լուսանկարները տրամադրվել է օգտատիրոջ կողմից
Այսօր 9:07
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
22/Սեպտեմբեր/2020 - 23:00
ՀՐԱՏԱՊ: Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը
22/Սեպտեմբեր/2020 - 22:47
«ԲՀԿ-ն վարկաբեկված ուժ է, չեմ կարծում, որ ժողովրդի մոտ մեծ հենարան ունեն» Հովիկ Աղազարյան
22/Սեպտեմբեր/2020 - 22:44
«Նիկոլի համար միակ ելքն ինքնասպան լինելն է». Կ. Տեր-Նակալյան (տեսանյութ)
22/Սեպտեմբեր/2020 - 22:21
Արտակարգ դեպք. քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել ԱԻՆ
22/Սեպտեմբեր/2020 - 21:37
Հուզիչ տեսանյութ․ «Փուչիկներով ու ծափերով» . Մшհшցած ծննդկшնի երեխան դուրս գրվեց հիվшնդшնոցից․ Տեսեք, թե ինչպես դիմավորեցին փոքրիկին
22/Սեպտեմբեր/2020 - 21:28
Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ (տեսանյութ)
22/Սեպտեմբեր/2020 - 20:42
«Թող ղուրբան լինեն Նիկոլին» հարցում՝ վարչապետի հրաժարականի պահանջի մասին
22/Սեպտեմբեր/2020 - 20:33
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ համաճարակի հետ կապված
22/Սեպտեմբեր/2020 - 19:50
Դանակով էր հարձակվում, մազերիցս քաշելով՝ հարվածում կաֆելին․Արուսիկ Մկրտչյանը՝ նախկին ամուսնու մասին (Տեսանյութ)
22/Սեպտեմբեր/2020 - 19:40
Նոր մանրամասներ Մանվել Գրիգորյանի դատական գործի վերաբերյալ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22/Սեպտեմբեր/2020 - 18:23
Ողջ լրահոսը