11 / Օգոստոս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը /ուղիղ միացում/... Ադրբեջանը երկու օրում երկու գեներալ-լեյտենանտ Է կորցրել,ո՞րն է եղել պա... «Գինի լից»․ Հայ զինվորների հուզիչ կատարումը հենց սահմանից Արտակարգ դեպք Հրազդանի կիրճում գտնվող «Բիձու գյոլում». բերման է ենթար... Հայաստանում օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով... «Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին»Լևոն Արոն... Արտակարգ դեպք Արարատի մարզում․ 15 մարդ այդ թվում երեխաներ հոսպիտալացվ... Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անակնկալը Շուշանի տարեդարձին Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել... Սարսափելի մանրամասներ..Ընտանեկան թշնամանքի զոհը 27–ամյա երիտասարդ է. ի... Վայրագություն , որը պետք է մի օր շուտ կանխել: Կոմիտասի պողոտայում, ավտ... Արտակարգ և սարսափելի դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա ... ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԱԴՐԵՐ: Բանգլադեշում պատմության ամենաաղետալից ջրհեղեղներից մ... ԱՀԱԶԱՆԳԻ ՀԵՏՔԵՐՈՎ: Երեխային 40.5 ջերմությամբ «Արաբկիր» բժշկական կենտրո... ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ: Ջրափրկարարները լճից դուրս են բերել 37-ամյա տղամարդու դին,...

Դիտեք նաև

xՓակել

Կարևորի մասին: Երեխաների ծնունդի ժամանակ պետությունը ծնողներին որքա՞ն գումար է վճարում

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:

2020թ. հունվարի 9-ի N 15-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ և երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է.

ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում՝ 300 հազար դրամ,

բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 300 հազար դրամ,

գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ,

դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ,

ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն 500 հազար դրամ:

Սույն որոշումն ուժի մեջ է 2020 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:

2020 թվականի հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ (օրենսդրական փոփոխությամբ՝ առանց դրամագլխի):

Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված երեխաների համար նախատեսված դրամագլխային գումարները, որոնք արդեն փոխանցվել են բանկային հաշվին, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում մնացորդ գումարը կարող է տնօրինվել միանվագ (դիմումի համաձայն քաղաքացիներին կտրամադրվի հաշվին առկա ողջ գումարը):

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմումը կարող է ներկայացնել ծնողն անձամբ կամ այլ անձի միջոցով:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմումը կարող է ներկայացնել Ծառայության ցանկացած տարածքային բաժին:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում (վճարվում) է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողին կամ՝

2) նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ՝

3) նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։

Եթե ծնողն օտարերկրյա քաղաքացի է, ինչպես նաև, եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ծնողին` ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ապա ի թիվս օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի՝ ներկայացվում է նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստն ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:

Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).

2) նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները՝ բացառությամբ այն դեպքի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից.

3) նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե՝

ա. նրանց մայրը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,

բ. դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը, կամ՝

(այս պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին, 35 և 37-րդ հոդվածների 2-րդ մասերին հակասող և անվավեր ՍԴՈ-1438 որոշմամբ):

գ. այդ երեխաների մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, կամ՝

դ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները և պարտականությունները) և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը (երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:

Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում (պերինատալ շրջանը սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրվանից) և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո):

Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած՝ նոր ծնված երեխան (երեխաները) նոր ծնված մյուս երեխայի (երեխաների) կարգաթիվը որոշելու համար հաշվի չի առնվում:

Բացառությամբ մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում պերինատալ շրջանում մահացած երեխայի՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո (մինչև նպաստը նշանակելու համար դիմելը) մահացած երեխան (զավակը) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի է առնվում այն դեպքում, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ բավարարել է սույն կարգով սահմանված պայմանները: Նոր ծնված երեխայի խնամակալ ճանաչված անձի երեխաները (զավակները), այդ թվում` որդեգրած, ծնողի խնամակալության տակ գտնվող նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի չեն առնվում:

Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի չեն առնվում նոր ծնված երեխայի ծննդյան ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցած երեխաները և զավակները (բացառությամբ որդեգրված երեխաների և զավակների): Եթե հորից սերված երեխան (զավակը) մեկ անգամ հաշվի է առնվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս՝ այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է միևնույն հորից (նոր ծնված երեխայի համահայր քույրը կամ եղբայրն է):

Պերինատալ շրջանում մահացած երեխայի (երեխաների) կարգաթիվը 1-ին է (պերինատալ շրջանում մահացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է առաջին երեխայի ծնվելու դեպքում:

Նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա համապատասխան ծառայություններ մատուցող բանկի միջոցով:

Նպաստի` ուղղակի վճարվող գումարն անկանխիկ եղանակով վճարելը գումարը ծնողի կամ նրա լիազորած անձի բանկային հաշվին փոխանցելն է: Եթե ծնողը դիմումը ներկայացնում է այլ անձի միջոցով, ապա նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես ծնողի բանկային հաշվին փոխանցելու եղանակով` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր: Ծնողի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացնելու դեպքում նպաստը վճարվում է նաև լիազորված անձի բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:

Իրավաբան.net

Այս թեմայով

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը /ուղիղ միացում/...
Այսօր 13:39
Ադրբեջանը երկու օրում երկու գեներալ-լեյտենանտ Է կորցրել,ո՞րն է եղել պատճառը ,նոր տվյալներ ....
Այսօր 12:52
«Գինի լից»․ Հայ զինվորների հուզիչ կատարումը հենց սահմանից
Այսօր 12:44
Արտակարգ դեպք Հրազդանի կիրճում գտնվող «Բիձու գյոլում». բերման է ենթարկվել 10 անձ
Այսօր 12:18
Հայաստանում օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
Այսօր 10:57
«Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին»Լևոն Արոնյանի ընկերուհին բաց նամակի միջոցով պատասխանել է շատ հարցերին և բանաստեղծություն ձոնել Արիանայի հիշատակին
Այսօր 10:44
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ 15 մարդ այդ թվում երեխաներ հոսպիտալացվել է....
Այսօր 10:08
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անակնկալը Շուշանի տարեդարձին
Այսօր 9:39
Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել...
Այսօր 9:29
Սարսափելի մանրամասներ..Ընտանեկան թշնամանքի զոհը 27–ամյա երիտասարդ է. ի՞նչ է կատարվել
10/Օգոստոս/2020 - 23:22
Վայրագություն , որը պետք է մի օր շուտ կանխել: Կոմիտասի պողոտայում, ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա տղամարդը ՏԵՍԱՆՅՈՒԹ
10/Օգոստոս/2020 - 23:06
Արտակարգ և սարսափելի դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց,այլ մանրամասներ...
10/Օգոստոս/2020 - 22:23
ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԱԴՐԵՐ: Բանգլադեշում պատմության ամենաաղետալից ջրհեղեղներից մեկն արդեն սպանել է 184 մարդու (տեսանյութ)
10/Օգոստոս/2020 - 22:04
ԱՀԱԶԱՆԳԻ ՀԵՏՔԵՐՈՎ: Երեխային 40.5 ջերմությամբ «Արաբկիր» բժշկական կենտրոնում թեստի համար 5 հազար դրամ են պահանջել, չստանալով գումարը, երեխային այդ վիճակով տուն են ուղարկել
10/Օգոստոս/2020 - 21:57
ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ: Ջրափրկարարները լճից դուրս են բերել 37-ամյա տղամարդու դին,հայտնի է նրա ինքնությունը...
10/Օգոստոս/2020 - 21:09
«Էրեխիտ մարմինը կտորներով փակ դագաղի մեջ ստանաս»զինվորի մայրը բառացի անիծում է անցած իշխանություններին ՏԵՍԱՆՅՈՒԹ
10/Օգոստոս/2020 - 21:03
«Ո՞ւմ վախեցնեմ, ի՞նձ վախեցնեն, ես ինքս եմ ամբողջ կյանքում վախեցրել»Վլադիմիր Գասպարյանի բացահայտ սարկազմը իշխանությունների հանդեպ չնկատելը անհնար է...
10/Օգոստոս/2020 - 20:16
Ողբերգական և սարսափելի ավտովթար Սյունիքի մարզում. КамАЗ-ը 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր
10/Օգոստոս/2020 - 20:08
«Ես նախկին չեմ ես ապագա եմ »Վովա Գասպարյանի բացառիկ հարցազրույց
10/Օգոստոս/2020 - 19:15
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոզի բուդը՝ 2000, չալաղաջը՝ 2300 դրամ. ի՞նչ է կատարվում Գումի շուկայում
10/Օգոստոս/2020 - 19:07
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել...
10/Օգոստոս/2020 - 19:02
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում… Անի Քոչարը հրապարակել է անչափ հուզիչ բանաստեղծություն Արիաննայի հիշատակին
10/Օգոստոս/2020 - 18:39
Հրատապ կառավարության նոր որոշումը.դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից . մինչ այդ ի՞նչ է լինելու․․․
10/Օգոստոս/2020 - 18:11
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էր ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
10/Օգոստոս/2020 - 16:32
«Պատրաստ եմ Լիբանանից երեք ներգաղթյալների ապահովել աշխատանքով ու…». Վարուժան Ավետիքյանի անսպասելի առաջարկը
10/Օգոստոս/2020 - 15:21
Ողջ լրահոսը