11 / Օգոստոս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
«Փաշինյանը թքեց իր անցյալի վրա կամ էլ փողոց դուրս եկած ցուցարարներն էի... Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը /ուղիղ միացում/... Ադրբեջանը երկու օրում երկու գեներալ-լեյտենանտ Է կորցրել,ո՞րն է եղել պա... «Գինի լից»․ Հայ զինվորների հուզիչ կատարումը հենց սահմանից Արտակարգ դեպք Հրազդանի կիրճում գտնվող «Բիձու գյոլում». բերման է ենթար... Հայաստանում օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով... «Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին»Լևոն Արոն... Արտակարգ դեպք Արարատի մարզում․ 15 մարդ այդ թվում երեխաներ հոսպիտալացվ... Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անակնկալը Շուշանի տարեդարձին Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել... Սարսափելի մանրամասներ..Ընտանեկան թշնամանքի զոհը 27–ամյա երիտասարդ է. ի... Վայրագություն , որը պետք է մի օր շուտ կանխել: Կոմիտասի պողոտայում, ավտ... Արտակարգ և սարսափելի դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա ... ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԱԴՐԵՐ: Բանգլադեշում պատմության ամենաաղետալից ջրհեղեղներից մ... ԱՀԱԶԱՆԳԻ ՀԵՏՔԵՐՈՎ: Երեխային 40.5 ջերմությամբ «Արաբկիր» բժշկական կենտրո...

Դիտեք նաև

xՓակել

ԱԱԾ-ն նոր հայտարարություն տարածեց...

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով կանխարգելել որոշ շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը, տեղեկացնում է՝ ՀՀ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվել՝ Ծառայությունում ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) նախկին ծառայողին նշանակելու հանգամանքները պարզելու նպատակով, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:


Պարզվել է, որ փոխգնդապետի զինվորական կոչումով, նախկինում ծառայությունից արձակված անձը դիմել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենին՝ զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով, և այդ պահին արդեն իսկ լրացել էր նրա 51-ամյակը, ինչից ելնելով, ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված է հետևյալ տարիքային սահմանափակումը՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։ Դիմումի կապակցությամբ իրականացված ստուգման արդյունքները, ինչպես նաև վերը նշված օրենքով նախատեսված սահմանափակումների հանգամանքը զեկուցվել են ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ ժամանակահատվածում պաշտոնավարող տնօրենին, սակայն վերջինս ցուցում է տվել, այնուամենայնիվ, պատրաստել ՀՀ ԱԱԾ-ում նրան զինվորական ծառայության ընդունելու հրամանի մասին նախագիծ և ներկայացնել իրեն։ Արդյունքում՝ ԱԱԾ նախկին տնօրենի հրամանով 51 տարին լրացած և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձը Ծառայությունում նշանակվել է ավագ խմբի պաշտոնում՝ արդյունքում ստանալով նաև գնդապետի կոչում:

Նկատի ունենալով, որ ծառայողական քննության շրջանակներում ձեռք են բերվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ՝ ուստի ծառայողական քննության նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է ծագել բացատրություն ստանալ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենից, ինչը հաշվի առնելով, վարույթն իրականացնող մարմինը վերջինիս հրավիրել է քննչական մարմին՝ հնարավորություն տալով գրավոր կերպով ներկայացնելու իր փաստարկումները:

Հարկ է նշել նաև, որ հիշյալ անձի պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նշենք, որ այսօր գործի վերաբերյալ ԱԱԾ-ում բացատրություն տալու էր հրավիրվել ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

 

Այս թեմայով

Լրահոս
«Փաշինյանը թքեց իր անցյալի վրա կամ էլ փողոց դուրս եկած ցուցարարներն էին ոչխար»
Այսօր 13:55
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը /ուղիղ միացում/...
Այսօր 13:39
Ադրբեջանը երկու օրում երկու գեներալ-լեյտենանտ Է կորցրել,ո՞րն է եղել պատճառը ,նոր տվյալներ ....
Այսօր 12:52
«Գինի լից»․ Հայ զինվորների հուզիչ կատարումը հենց սահմանից
Այսօր 12:44
Արտակարգ դեպք Հրազդանի կիրճում գտնվող «Բիձու գյոլում». բերման է ենթարկվել 10 անձ
Այսօր 12:18
Հայաստանում օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
Այսօր 10:57
«Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին»Լևոն Արոնյանի ընկերուհին բաց նամակի միջոցով պատասխանել է շատ հարցերին և բանաստեղծություն ձոնել Արիանայի հիշատակին
Այսօր 10:44
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ 15 մարդ այդ թվում երեխաներ հոսպիտալացվել է....
Այսօր 10:08
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անակնկալը Շուշանի տարեդարձին
Այսօր 9:39
Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել...
Այսօր 9:29
Սարսափելի մանրամասներ..Ընտանեկան թշնամանքի զոհը 27–ամյա երիտասարդ է. ի՞նչ է կատարվել
10/Օգոստոս/2020 - 23:22
Վայրագություն , որը պետք է մի օր շուտ կանխել: Կոմիտասի պողոտայում, ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա տղամարդը ՏԵՍԱՆՅՈՒԹ
10/Օգոստոս/2020 - 23:06
Արտակարգ և սարսափելի դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց,այլ մանրամասներ...
10/Օգոստոս/2020 - 22:23
ՍԱՐՍԱՓԵԼԻ ԿԱԴՐԵՐ: Բանգլադեշում պատմության ամենաաղետալից ջրհեղեղներից մեկն արդեն սպանել է 184 մարդու (տեսանյութ)
10/Օգոստոս/2020 - 22:04
ԱՀԱԶԱՆԳԻ ՀԵՏՔԵՐՈՎ: Երեխային 40.5 ջերմությամբ «Արաբկիր» բժշկական կենտրոնում թեստի համար 5 հազար դրամ են պահանջել, չստանալով գումարը, երեխային այդ վիճակով տուն են ուղարկել
10/Օգոստոս/2020 - 21:57
ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ: Ջրափրկարարները լճից դուրս են բերել 37-ամյա տղամարդու դին,հայտնի է նրա ինքնությունը...
10/Օգոստոս/2020 - 21:09
«Էրեխիտ մարմինը կտորներով փակ դագաղի մեջ ստանաս»զինվորի մայրը բառացի անիծում է անցած իշխանություններին ՏԵՍԱՆՅՈՒԹ
10/Օգոստոս/2020 - 21:03
«Ո՞ւմ վախեցնեմ, ի՞նձ վախեցնեն, ես ինքս եմ ամբողջ կյանքում վախեցրել»Վլադիմիր Գասպարյանի բացահայտ սարկազմը իշխանությունների հանդեպ չնկատելը անհնար է...
10/Օգոստոս/2020 - 20:16
Ողբերգական և սարսափելի ավտովթար Սյունիքի մարզում. КамАЗ-ը 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր
10/Օգոստոս/2020 - 20:08
«Ես նախկին չեմ ես ապագա եմ »Վովա Գասպարյանի բացառիկ հարցազրույց
10/Օգոստոս/2020 - 19:15
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոզի բուդը՝ 2000, չալաղաջը՝ 2300 դրամ. ի՞նչ է կատարվում Գումի շուկայում
10/Օգոստոս/2020 - 19:07
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել...
10/Օգոստոս/2020 - 19:02
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում… Անի Քոչարը հրապարակել է անչափ հուզիչ բանաստեղծություն Արիաննայի հիշատակին
10/Օգոստոս/2020 - 18:39
Հրատապ կառավարության նոր որոշումը.դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից . մինչ այդ ի՞նչ է լինելու․․․
10/Օգոստոս/2020 - 18:11
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էր ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
10/Օգոստոս/2020 - 16:32
Ողջ լրահոսը