09 / Օգոստոս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Շատ լավն է անպայման դիտեք: Դերասան Հովհաննես Դավթյանը ներկայացրել է ն... Կրկին ցավալի լուր:Ջրափրկարարները Սևան-Հրազդան ջրանցքից դուրս են բերել ... Ախալքալաքում տեղի ունեցած սպանության բացառիկ կադրեր. տեսանյութ Ցավալի լուր:Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից.34 տարեկանում ... Սարսափելի և ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սևանա լճում. դուրս են... Սարսափելի վթարի հետքերով: Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «20 տարի անց սա կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոս... Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր գեղեցիկ պարը Tik-tok-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Իմ կուկլեն»․ Պտրոսյան Գևորգը նոր տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից Որքա՞ն պետք է կազմի ձեր կենսաթոշակի չափը և նոր փոփոխությունների մասին ... ՀՐԱՏԱՊ: Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի ք... «Չգոռաս վրես ․․․» Թեժ վիճաբանություն Գոռ Հակոբյանի հետ ,ի՞նչ է կատարվ... «Նիկոլ ժողովուրդը քեզ երբեք չի սիրել, չի սիրում և չի սիրելու» Նարե Գրի... Ինչպե՞ս դիմավորեցին Հայաստանից մարդասիրական օգնությունը Բեյրութում Ադրբեջանական սոց ցանցերում Ալիևի դստեր Լեյլայից թողել են միայն ա՜՜՜՜՜՜...

Դիտեք նաև

xՓակել

Նոր սպառազինություն, սննդի բարելավում, դիրքերի կահավորում, ռազմարդյունաբերության զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները հայտարարեցին բանակաշինությանը նոր թափ հաղորդելու մասին: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների ֆոնին արժե վերհիշել, թե ինչ փոփոխություններ են արվել ՀՀ Զինված ուժերում անցած երկու տարվա ընթացքում։ Նախ՝ Հայաստանը ձեռք է բերել մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ 2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ, հրետանային միջոցներ, զենիթային կայանքներ, հրաձգային զենքեր, զինամթերք, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկա և այլն: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: Ռուսաստանից գնված «Սու-30 ՍՄ» բազմաթիրախային կործանիչների առաջին խմբաքանակը հայկական Զինուժը համալրեց 2019 թվականի վերջին: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ձեռք է բերել 4 «Սու-30ՍՄ» կործանիչ՝ հայտնելով, որ առաջիկայում ցանկություն կա գնել ևս 8-ը: «Սու-30ՍՄ»-ը ռուսական արտադրության բազմաթիրախային կործանիչ է։ Տեխնիկական և թռիչքային բնութագրերի շնորհիվ այն դասվում է «4+» սերնդի շարքին։ Ռազմական այս անորսալի զինտեխնիկայի նպատակը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է։ Գերհզոր կործանիչը կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։ Պաշտոնական գերատեսչությունները նոր սերնդի ՍՈՒ-երի գնման արժեքի մասին տեղեկություն չեն հայտնել: Հայտնի է միայն, որ Ռուսաստանն այն վաճառել է ներքին շուկայական գներով: Հայաստանի զինուժը նախորդ տարի համալրվեց նաև զենիթահրթիռային «ՏՈՐ-Մ 2ԿՄ» համալիրներով: Այս մասին 2019 թվականին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ դա «տարվա կարևոր ձեռքբերումներից» մեկն է, որը, ռազմական փորձագետների համաձայն, կարևոր քայլ է Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Ռազմական փորձագետները փաստում են, որ «ՏՈՐ-Մ 2ԿՄ»-երը շատ մոբիլ և բազմաֆունկցիոնալ են, օգտագործվում են պետական օբյեկտների, հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերի պահպանության և անօդաչու թռչող սարքերի խոցման համար: Այս ձեռքբերումը նաև ցույց է տալիս, որ թեպետ Հայաստանը հայտարարել է հարձակողական օդուժի զարգացման մասին և այդ նպատակով ձեռք է բերում «ՍՈՒ-30ՍՄ» բազմաթիրախային ռուսական կործանիչներ, միևնույն ժամանակ, երկիրը չի հեռանում ՀՕՊ-ի զարգացման տրամաբանությունից: Համացանցի մասնագիտացված հարթակներում նաև նշվում է, որ ընդհանրապես «ՏՈՐ-Մ»-ի սերիաները՝ ԿՄ2 և 2ՄԿ համակարգերը, մինչև 20 կիլոմետր հեռահարությամբ զենիթահրթիռային համալիրներ են, որոնք իրենց տեսակի մեջ լավագույն ռուսական համալիրներն են: «ՏՈՐ-Մ2 ԿՄ»-երը շարժունակությամբ, կրակի էֆեկտիվությամբ, փոքր թիրախները հայտնաբերելու և խոցելու ունակությամբ բացառիկ համակարգեր են: Նշենք, որ այս զինտեխնիկայի ձեռքբերման պայմանագիրը կնքվել էր 2017 թվականին, սակայն, ինչպես հայտարարել էր ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, այս զինատեսակի ձեռքբերման գործընթացը սառեցված էր, այն վերսկվել է նոր իշխանությունների օրոք: 2019-ին Հայաստանի զինված ուժերը համալրվեց նաև «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներով: Նշենք, որ հայկական զինուժի համար այս զինատեսակը նոր չէ, պարզապես նոր խմբաքանակ է ձեռք բերվել: Հատկանշական է, որ Հայաստանի զինված ուժերը համալրվում են ոչ միայն միջազգային գործընկերներից գնված զինատեսակներով, այլև տեղական արտադրանքով: Հունիսի 24-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում հայկական արտադրության ականի և ականանետի լուսանկարներ էր հրապարակել և կից գրառում արել․ «Հպարտությամբ արտադրված է Հայաստանում»։ Made in Armenia մակնշմամբ ականանետերը 82 մմ տրամագծով են: Ի դեպ, երեկ էլ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ադրբեջանական գերթանկարժեք՝ 30 մլն դոլարանոց «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հայ ինժեներների արդիականացրած և ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հմտորեն կիրառված «ՕՍԱ» զենիթահրթիռային համակարգի միջոցով: Ոլորտի մեկ այլ կարևոր զարգացում․ հուլիսի 7-ին Հայաստանում բացվեց «ԱԿ-103» ինքնաձիգերի հավաքման արտադրամաս։ Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ: Այստեղ արտադրվելու են նաև օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ: Արտադրությունը կսկսվի ամբողջական փորձարկումից հետո և նախատեսվում է, որ մեկ տարվա ընթացքում կբավարարվի ՀՀ Պաշտպանության նախարարության պահանջարկը: Կառավարությունը, նախորդ տարիների համեմատ, ավելացրել է նաև Պաշտպանության նախարարությանն ուղղվող ֆինանսական միջոցները: Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունվարին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2020 թվականի պետական բյուջեով նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշից ավելի է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով։ 2019 թվականին ռազմարդյունաբերության պետական ֆինանսավորումն աճել է 30%-ով կամ լրացուցիչ 984 միլիոն դրամ է հատկացվել ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին: Կառավարության 2019 թվականի գործունեության կատարողականի զեկույցից տեղեկանում ենք, որ անցած տարվա ընթացքում սահմանապահ 152 մարտական դիրք ապահովվել է ջրամատակարարմամբ, արդյունաբերական էլեկտրական հոսանքով է ապահովվել 64 մարտական դիրք։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 225 գերժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր: Մարտական դիրքերը, հենակետերը և հերթապահության վայրերը համալրվել են էլեկտրականությամբ, արևային էներգիայով սնուցվող վահանակներով և խմելու ջրով: Շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Նշվում է, որ առաջիկայում սառնարանով կապահովվի ևս 45 մարտական դիրք։ Զորամասերին տրամադրվել է 388 լվացքի մեքենա։ Կապիտալ վերանորոգվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի գլխավոր մասնաշենքը: Փոփոխություններ են եղել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունում․ այն սկսել է փոխհատուցում տրամադրել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Ըստ այս փոփոխության՝ ևս 339 շահառու ամսական կստանա 100-400 հազար դրամ փոխհատուցում։ Կառավարությունը մեկ այլ նախաձեռնությամբ քննարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շրջանակում նաև 1998-2008 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին փոխհատուցելու հարցը: Գործադիրը նախորդ տարի 5.7 միլիարդ դրամ է հատկացրել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։ Այդ գումարի շնորհիվ ծրագրի 1․141 շահառուներից 119-ը, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, բնակարաններ է ստացել: Զինծառայողների բնակարանների վարձակալության դրամական փոխհատուցումների չափը 2019 թվականի հունվարի 1-ից ավելացել է մինչև 35%-ով: Հայկական բանակում կատարված կարևոր փոփոխություններից է նաև ներդրված սննդի նոր համակարգը: Այսօրվա դրությամբ՝ Զինված ուժերի ժամկետային անձնակազմի 90%-ը և մարտական դիրքերի անձնակազմի 54%-ը սնվում է նոր սննդակարգով։ Այս բարեփոխումների ֆոնին, սակայն, հատկանշական է այն, որ իշխանափոխությունից հետո Զինված ուժերում որևէ մեծամասշտաբ կոռուպցիոն սխեմա չի բացահայտվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

 factor.am

Այս թեմայով

Լրահոս
Շատ լավն է անպայման դիտեք: Դերասան Հովհաննես Դավթյանը ներկայացրել է նոր հումորային տեսանյութ .«ԱԱԾ սկանդալային բացահայտում»
Այսօր 21:47
Կրկին ցավալի լուր:Ջրափրկարարները Սևան-Հրազդան ջրանցքից դուրս են բերել 15-ամյա պատանու դի,պարզվել է նրա ինքնությունը
Այսօր 21:06
Ախալքալաքում տեղի ունեցած սպանության բացառիկ կադրեր. տեսանյութ
Այսօր 20:57
Ցավալի լուր:Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից.34 տարեկանում մահացել է Լևոն Ղասաբօղլյանը
Այսօր 20:17
Սարսափելի և ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սևանա լճում. դուրս են բերել 30-ամյա երիտասարդի դին,պարզվել է նրա ինքնությունը....
Այսօր 20:09
Սարսափելի վթարի հետքերով: Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները...
Այսօր 18:47
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «20 տարի անց սա կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյան
Այսօր 18:25
Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր գեղեցիկ պարը Tik-tok-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր 17:42
«Իմ կուկլեն»․ Պտրոսյան Գևորգը նոր տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից
Այսօր 17:29
Որքա՞ն պետք է կազմի ձեր կենսաթոշակի չափը և նոր փոփոխությունների մասին առավել մանրամասն
Այսօր 15:16
ՀՐԱՏԱՊ: Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր
Այսօր 15:13
«Չգոռաս վրես ․․․» Թեժ վիճաբանություն Գոռ Հակոբյանի հետ ,ի՞նչ է կատարվել իմացեք և դուք ...ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 14:56
«Նիկոլ ժողովուրդը քեզ երբեք չի սիրել, չի սիրում և չի սիրելու» Նարե Գրիգորյան
Այսօր 14:45
Ինչպե՞ս դիմավորեցին Հայաստանից մարդասիրական օգնությունը Բեյրութում
Այսօր 14:05
Ադրբեջանական սոց ցանցերում Ալիևի դստեր Լեյլայից թողել են միայն ա՜՜՜՜՜՜ տառը , մեկ բառով ասած , 30 պլյուս է . (տեսանյութ)
Այսօր 13:41
Սիրուշոն Սևանից նոր լուսանկարներ է հրապարակել Լևոն Քոչարյանի հետ...
Այսօր 13:26
Նոր սարսափելի մանրամասներ: Սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ. Ինչ է կատարվել հայերի միջև Ախալքալակու...
Այսօր 13:21
Նոր մանրամասներ արշավախմբի մոլորված անդամների մասին ....
Այսօր 12:35
Տենդ, հազ. Չինաստանում նոր մահացու վիրուս է տարածվում
Այսօր 12:25
«ՀՀ -ում հեղափողություն չի եղել, ՀՀ -ում պարզապես նոր հարստացած, առանց բարձրագույն կրթության թավշյա պաշտոնյաներ են հայտնվել» Տաթև Այվազյան
Այսօր 11:51
Նոր շատ կարևոր տեղեկություն:Ախալքալաքում հայերի միջև տեղի ունեցած միջադեպերից ու սպանությունից հետո հատուկջոկատայիններ են տեղափոխվել քաղաք /լուսանկարներ/...
Այսօր 11:23
Հայաստանում օգոստոսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
Այսօր 10:57
Վ. Գասպարյանը վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ,«գյուլլել», հայհոյանքներով պահանջել, որ եթե․․․
Այսօր 10:44
ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոբերտ Նազարյանին դատարանի բակում դիմավորեցին ծափահարություններով
8/Օգոստոս/2020 - 23:56
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
8/Օգոստոս/2020 - 23:38
Ողջ լրահոսը