09 / Օգոստոս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Ցավալի լուր:Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից.34 տարեկանում ... Սարսափելի և ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սևանա լճում. դուրս են... Սարսափելի վթարի հետքերով: Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «20 տարի անց սա կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոս... Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր գեղեցիկ պարը Tik-tok-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Իմ կուկլեն»․ Պտրոսյան Գևորգը նոր տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից Որքա՞ն պետք է կազմի ձեր կենսաթոշակի չափը և նոր փոփոխությունների մասին ... ՀՐԱՏԱՊ: Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի ք... «Չգոռաս վրես ․․․» Թեժ վիճաբանություն Գոռ Հակոբյանի հետ ,ի՞նչ է կատարվ... «Նիկոլ ժողովուրդը քեզ երբեք չի սիրել, չի սիրում և չի սիրելու» Նարե Գրի... Ինչպե՞ս դիմավորեցին Հայաստանից մարդասիրական օգնությունը Բեյրութում Ադրբեջանական սոց ցանցերում Ալիևի դստեր Լեյլայից թողել են միայն ա՜՜՜՜՜՜... Սիրուշոն Սևանից նոր լուսանկարներ է հրապարակել Լևոն Քոչարյանի հետ... Նոր սարսափելի մանրամասներ: Սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տե... Նոր մանրամասներ արշավախմբի մոլորված անդամների մասին ....

Դիտեք նաև

xՓակել

«Հենց Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է՝ մենք օլիգարխներ չունենք: Հիմա ես անուններ տա՞մ: Էդ ո՞ր մեկն է դրանցից՝ առաջ օլիգարխ էր, հիմա օլիգարխ չի: Հիմար գործարար է, հա՞: Բոլորին հարգում եմ, բայց, ասենք, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը հիմա օլիգարխներ չե՞ն»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:


Վերջինս տարակուսեց ներկայիս իշխանությունների այն գործելակերպից, իրավապահ մարմինների գործելակերպից՝ նշելով, որ մարդը հաճախ մամուլից է իմանում, որ իր հետևից գալու են:


«Ես սա անընդունելի եմ համարում: Այս վայրենի, «գեղցիական» վերաբերմունքն անընդունելի է, որ համապատասխան գերատեսչությունները ցույց են տալիս: Բա ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն հակահետախուզական մարմին է: Սա է միայնակ բռնում այդ մարդկանց: ОБХСС է դարձել ԱԱԾ-ն»,- ասաց Հրանտ Բագրատյանն ու հավելեց, որ ուզում է կոչով հանդես գալ:

«Պարոնայք սպաներ, դուք հակահետախուզության համար եք: Ամբողջ Հանրապետությունը լցված է ադրբեջանական ու թուրքական լրտեսներով: Դրանց բռնեք: Էդ հարկային գործերը ձեր գործերը չեն: ՊԵԿ-ը կա, թող անի: ՊԵԿ-ին էլ պետք է կոչ անեմ էլ ավելի ինտենսիվացնել թաքցրած եկամուտները գտնելը, բայց այդ ամենն արեք սուսուփուս, ընկերներ»,- հայտարարեց նախկին վարչապետը:


Խոսելով 2020թ. բյուջեի նախագծի մասին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ 2020թ. սպասումները շատ փխրուն հողի վրա են:

«Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համարում է, որ տնտեսությունը կաճի 3.5 տոկոս: Հիմնական շարժիչներն են Հնդկաստանն ու Չինաստանը: Սակայն, կա մի հատ բայց… Ինչպե՞ս կավարտվի ամերիկաչինական առևտրային պատերազմը: Ընդամենն օրեր առաջ Թրամփը մի լավ լուր հայտարարեց, հետո հակառակն ասեց: Մի խոսքով, եթե այդ 3.5-ն իրականանա էլ, մերոնք պլանավորում են 4.9, 1.4-ով ավելի: Մենք աշխարհից 3 անգամ ցածր ենք… Քանի՞ տարի հետո մենք կհասնենք աշխարհի միջինին: Նիկոլ Փաշինյանը պետք է 140 տարվա կյանք ունենա, որ 80 տարի հետո մենք հասնենք աշխարհի միջինին»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նա կարծում է, որ տնտեսությունում մենք այսօր ունենք տոքսիկ ճյուղեր, որոնք տնտեսությունը թունավորում են՝ խաղերը և ավտոմեքենաների ներմուծումը: Տոքսիկ են, որովհետև մյուս տարի կամ էն մյուս տարի չեն լինելու:

«Երևի չի հերիքում, և ինքը կամ օգնականը զանգում են Ստեփան Մնացականյանին, ասում են՝ 7 %-ը ոնց ուզում ես՝ ստացիր: Էդ մարդն էլ անընդհատ բարձրացնում է»,- նկատեց ՀՀ նախկին վարչապետը:

«Իհարկե, ես չեմ ուզում խոսել 2020թ. բյուջեի նախագծից, քանի որ նախագիծը Ազգային ժողով դեռ չի գնացել: Բայց այն տարբերակը, որ այս պահին քննարկում են Կառավարությունում, այնտեղ աճը նախատեսված է 130-140 միլիարդով, երբ որ 2018-ին բացարձակ հավելաճը նախատեսված էր 200 միլիարդ: Այդպես կմաշվի, և 2021-ին մենք կհասկանանք, որ ոչ մի առաջընթաց էլ չեղավ»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ 2020թ.-ին էլ ոչինչ չի լինելու:

Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը սիստեմատիկորեն չի աշխատում, այլ անընդհատ հնարք է բանեցնում:

«Հենց վիճակը վատանում է, հնարք է մոգոնում: Սրան կբռնենք, նրան կբռնենք: Բոլորին ջարդել, սպանել, կալանել: Հետո ինքն էլ ժողովրդին սովորեցնում է ծուլության: Հա, կարող է ինքը պետությունից էֆեկտիվ աշխատատեղ պահանջել, բայց ժողովուրդը չի աշխատում»,- նկատեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ հենց վարչապետը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է:

«Ինքը վիճակը բերում է նրան, որ՝ կամ ինքը, կամ Հայաստանը: Պետք է արդյունավետ կառավարում իրականացնել: Ես, օրինակ, իրեն խորհուրդ կտայի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս Խորհրդարանը չի արտահայտում հասարակական միտքը, չի արտահայտում Հայաստանում հասունացած տնտեսագիտական միտքը: Ընդունած 1500 օրենքից 1300-ը տնտեսագիտական են: Ո՞վ է ձեր էքսպերտը: Գիծը ո՞րն է»,- տարակուսեց Հրանտ Բագրատյանը:

Նախկին վարչապետը տեսնում է, որ այս ամենը կտանի նրան, որ մենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը կկորցնենք, քանի որ, իր խորին համոզմամբ՝ երկիրն այսօր բավականաչափ պրոֆեսիոնալիզմով չի ղեկավարվում:

«Այս մակարդակի կառավարումը ոչ մի լավ բանի չի կարող բերել: Վերջին հաշվով, ամեն անգամ մեզ կոտորում են, ասում ենք՝ հակառակորդն էր մեղավոր: Մի անգամ ասելո՞ւ ենք, որ մենք ենք մեղավոր: Ամեն անգամ կանգնում ենք դժբախտության առաջ: Մեր պատմության մեջ մեր ազգի գլխին ինչ եկել է, դրանում նախ և առաջ՝ մենք ենք մեղավոր, երկրորդը նոր՝ թշնամին»,- եզրակացրեց Հրանտ Բագրատյանը:

Խոսելով Հայաստան-Արցախ սրացումների մասին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ Վիտալի Բալասանյանին իր ընկերն է համարում, բայց պիտի ասի, որ ոչ Հայաստանից, և ոչ էլ Արցախից հնչող այդ հայտարարությունները ոչ մի լավ բանի չեն բերելու:

«Ոչ էլ այն երիտասարդը, որը Գյումրիում Արցախի նախագահին դիմեց՝ մարզպետ: Նրան պետք է անմիջապես կալանքի վերցնեին: Դա դիտավորություն էր, և նրան պետք էր պատժել: Բայց գալով Վիտալի Բալասանյանին, թեպետ ես էլ եմ կարծում, որ ամբողջ թուրքական ու ադրբեջանական լրտեսական ցանցը լցվել է Հայաստան, բայց, այնուամենայնիվ, պետք չէ այդպիսի հայտարարություններ անել, քանի որ Վիտալի Բալասանյանի պատասխանատվության աստիճանն ավելի մեծ է: Պետք է այդ հարցում գնալ ու օգնել կառավարությանը՝ հաղթահարել դա»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ նույնքան սխալ էր ինքը համարում նաև Սասուն Միքայելյանի հայտարարությունը:

Նա բոլորին կոչ արեց մտածել, թե ինչպես կարելի է միասնականացնել Հայաստանն ու Արցախը, քանի որ հնարավոր է համարում ռազմական գործողությունների վերսկսումը ոչ միայն Արցախում:

«Ես մարգարե չեմ, որ հաստատ ասեմ, բայց 70 տոկոս հավանականությամբ այս պատերազմը ձեռք կտա Հայաստանին, և նույնիսկ Երևանը դա կզգա: Բայց ուզում եմ լավատեսականորեն ավարտել: Հաղթելու ենք»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

Այս թեմայով

Լրահոս
Ցավալի լուր:Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից.34 տարեկանում մահացել է Լևոն Ղասաբօղլյանը
Այսօր 20:17
Սարսափելի և ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սևանա լճում. դուրս են բերել 30-ամյա երիտասարդի դին,պարզվել է նրա ինքնությունը....
Այսօր 20:09
Սարսափելի վթարի հետքերով: Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները...
Այսօր 18:47
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «20 տարի անց սա կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյան
Այսօր 18:25
Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր գեղեցիկ պարը Tik-tok-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր 17:42
«Իմ կուկլեն»․ Պտրոսյան Գևորգը նոր տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից
Այսօր 17:29
Որքա՞ն պետք է կազմի ձեր կենսաթոշակի չափը և նոր փոփոխությունների մասին առավել մանրամասն
Այսօր 15:16
ՀՐԱՏԱՊ: Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր
Այսօր 15:13
«Չգոռաս վրես ․․․» Թեժ վիճաբանություն Գոռ Հակոբյանի հետ ,ի՞նչ է կատարվել իմացեք և դուք ...ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 14:56
«Նիկոլ ժողովուրդը քեզ երբեք չի սիրել, չի սիրում և չի սիրելու» Նարե Գրիգորյան
Այսօր 14:45
Ինչպե՞ս դիմավորեցին Հայաստանից մարդասիրական օգնությունը Բեյրութում
Այսօր 14:05
Ադրբեջանական սոց ցանցերում Ալիևի դստեր Լեյլայից թողել են միայն ա՜՜՜՜՜՜ տառը , մեկ բառով ասած , 30 պլյուս է . (տեսանյութ)
Այսօր 13:41
Սիրուշոն Սևանից նոր լուսանկարներ է հրապարակել Լևոն Քոչարյանի հետ...
Այսօր 13:26
Նոր սարսափելի մանրամասներ: Սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ. Ինչ է կատարվել հայերի միջև Ախալքալակու...
Այսօր 13:21
Նոր մանրամասներ արշավախմբի մոլորված անդամների մասին ....
Այսօր 12:35
Տենդ, հազ. Չինաստանում նոր մահացու վիրուս է տարածվում
Այսօր 12:25
«ՀՀ -ում հեղափողություն չի եղել, ՀՀ -ում պարզապես նոր հարստացած, առանց բարձրագույն կրթության թավշյա պաշտոնյաներ են հայտնվել» Տաթև Այվազյան
Այսօր 11:51
Նոր շատ կարևոր տեղեկություն:Ախալքալաքում հայերի միջև տեղի ունեցած միջադեպերից ու սպանությունից հետո հատուկջոկատայիններ են տեղափոխվել քաղաք /լուսանկարներ/...
Այսօր 11:23
Հայաստանում օգոստոսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
Այսօր 10:57
Վ. Գասպարյանը վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ,«գյուլլել», հայհոյանքներով պահանջել, որ եթե․․․
Այսօր 10:44
ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոբերտ Նազարյանին դատարանի բակում դիմավորեցին ծափահարություններով
8/Օգոստոս/2020 - 23:56
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
8/Օգոստոս/2020 - 23:38
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ: Լարված իրավիճակ է Ախալքալակում․ հրկիզել են 4 տուն և հյուրանոց
8/Օգոստոս/2020 - 23:32
ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալեն Սիմոնյանը՝ իր նոր չգնած մեքենայի ու մնացած սուտ լուրերի մասին կարևոր մեկնաբանություններ է տալիս
8/Օգոստոս/2020 - 23:26
«Առանց Աստծո որևէ մահացու հիվանդություն հաղթահարելի չէ, ես հաղթեցի քաղցկեղին…». Անի Քոչարի հուզիչ գրառումը
8/Օգոստոս/2020 - 23:04
Ողջ լրահոսը