15 / Օգոստոս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Հայրենի տանը․ Նիկոլ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել Ցավալի լուր. կորոնավիրուսից 2 հայ բժիշկ է մահացել,ովքե՞ր են իրենց գործ... Արսեն Թորոսյանի նոր հրամանը. արդեն հայտնի է,թե ինչ դեղով կբուժվեն կոր... «Պուլտը ձեր ձեռը չի՞, մի նայեք»Փաշինյանը՝ քաղաքացուն «Մի՛ արեք այդպիսի բաներ…»ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկե... Աննախադեպ տեսանյութ սա տեսնել է պետք.«Խ՞ի մեր տան դեմն ասֆալտ չեն անու... Ուրախ լուր․Տիգրան Ավինյանի նոր հրամանը՝ դիմակների վերաբերյալ «Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնի... Ողբերգական դեպք Արարատի մարզում .հղի կինը ,որը արդեն հղիության վերջին ... Ինչպե՞ս են ձերբակալել «օրենքով գող Ալոին». ոստիկանությունը նոր բացառիկ... ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս է Ֆիլիպ Կիրկորովը ուղիղ եթերի ժամանակ իջ... «Սորոսը ում շո՞ւնն է, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան» ... «Ամեն անգամ, երբ մի դաժան բան ա լինում, թվում ա՝ սա ամենադաժանն էր։ Բա... «Կրկնակի ցավում եմ, որ առիթն առողջական խնդիրն է». Հրանուշ Խառատյանը Մա... «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամենաարդար բանն է, որ եղել է հայ ժողո...

Դիտեք նաև

xՓակել

«Ես ներողություն եմ խնդրում Սփյուռքում ապրող իմ բոլոր հայրենակիցներից.» Նաիրա Զոհրաբյանի ապաշխարանքի խոսքը չուշացավ

Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Իշխանությունը, օգտագործելով բոլոր անբարո գործիքները եւ թքած ունենալով մարդու իրավունքի ու մեր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա, տարածում է իմ «մեսենջեր» օգտահաշվից հանված ձայնայինից մի հաղորդագրություն, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես արհամարհանքի խոսք Սփյուռքի մեր հայրենակիցների հասցեին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պտգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Այս օրերին Սփյուռքում ապրող իմ բազմաթիվ հայրենակիցների, ում հետ ունեմ անձնական շփումներ, ես բացատրել եմ իշխանության կեղտոտ այս քայլի մեխանիկան, բայց հիմա հարկ եմ համարում այս ձեւաչափով եւս անդրադառնալ խնդրին։

Հարգելի՛ իմ սփյուռքահայ քույրեր եւ եղբայրներ, որ տարբեր պատճառներով արտագաղթել եք Հայաստանից եւ ձեզանից շատերը ստիպված են եղել լքել հայրենիքը բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով։

Եվ այսպես. ի՞նչ է եղել իրականում. ինձ, իմ անձնական «մեսենջերի» վրա Սփյուռքում ապրող մի կին գրում է անձնական վիրավորանքներ, ինձ եւ իմ ընտանիքին, գրում է չարացած եւ անթաքույց ատելության խոսքեր։ Ես սույն տիկնոջը, կրկնում եմ, բացառապես սույն տիկնոջը պատասխանում եմ այն, ինչը այս իշխանությունը, խախտելով իմ անձնական նամակագրության անձեռնմխելիության իրավունքը, հանրայնացնում է, եւ ինչը ես ինքս տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում` կից պարզաբանմամբ։ Ու սա փորձ է արվում ներկայացնել որպես Սփյուռքի մեր հայրենակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք։

Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը, ուղղված ինձ ու իմ ընտանիքին վիրավորած կոնկրետ անձին, անբարո ձեւով խեղաթյուրել եւ ձեզանից շատերի մոտ արդարացի վրդովմունք առաջացնել։ Կարծում եմ, ձեզանից յուրաքանչյուրը, եթե վիրավորեին ձեզ եւ ձեր ընտանիքը, կվարվեիք նույն կերպ եւ կպատասխանեիք վստահաբար շատ ավելի կոշտ։

Ես, որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, գիտեմ ինչ հզոր ուժ է հայկական Սփյուռքը եւ գիտեմ, թե հայապահպանության ու Հայաստանն ու Արցախը շենացնելու գործում ինչ անուրանալի ավանդ ունեն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները։

Բայց ես շարունակելու եմ չհանդուրժել թշնամանքն ու հայհոյանքը, ես շարունակելու եմ չհանդուրժել հասարակությունը ատելությամբ սնելու ցանկացած քայլ, ով էլ դա կանի եւ որտեղ էլ այդ անձը կապրի։ Որովհետեւ ատելությունն ու թշնամանքը պարզապես կազմաքանդում են երկիրը եւ մեզանից յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, աշխարհի որ ծայրում, կասեցնել ատելության այս գեներեցիան ու բռնել ատելություն ու թշնամանք տարածողի ձեռքը։

Ես ներողություն եմ խնդրում Սփյուռքում ապրող իմ բոլոր հայրենակիցներից, եթե կոնկրետ անձին ուղղված իմ խոսքը իրենք այլ կերպ են ընկալել եւ ասում եմ ձեզ, որ դուք հզոր եք, դուք ուժեղ եք եւ դուք եք մեզ հետ միասին, ինչպես արել եք մշտապես, Հայաստանն ու Սփյուռքը շեն ու ամուր պահողը։ Ու անկեղծորեն ակնկալում եմ, որ մեզ հետ միասին կպայքարեք մեր բոլորի հայրենիքը ատելության ու թշնամանքի այս կործանարար ուղին կասեցնելու համար։

Առողջ եղեք ու Աստված բոլորիս հետ»:

Հիշեցնենք, որ այդ ձյնագրության մեջ Նաիրա Զոհրաբյանը դիմելով սփյուռքում ապրող կնոջը, ասել էր, որ նա «լափի համար հեռացել է հայրենիքից»;

Այս թեմայով

Լրահոս
Հայրենի տանը․ Նիկոլ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել
Այսօր 9:32
Ցավալի լուր. կորոնավիրուսից 2 հայ բժիշկ է մահացել,ովքե՞ր են իրենց գործի նվիրյալները
14/Օգոստոս/2020 - 23:00
Արսեն Թորոսյանի նոր հրամանը. արդեն հայտնի է,թե ինչ դեղով կբուժվեն կորոնավիրուսով հիվանդները
14/Օգոստոս/2020 - 22:53
«Պուլտը ձեր ձեռը չի՞, մի նայեք»Փաշինյանը՝ քաղաքացուն
14/Օգոստոս/2020 - 20:55
«Մի՛ արեք այդպիսի բաներ…»ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել նոր կոչ խնդրանքով
14/Օգոստոս/2020 - 20:26
«Տենց էլի մարդիկ կային»․ միայն տեսեք ինչ հումորային ակնարկ արեց վարչապետը Գագիկ Ծառուկյանին ՏԵՍԱՆՅՈՒԹ
14/Օգոստոս/2020 - 18:44
Նոր շատ կարևոր որոշում. դպրոցներում ինֆորմատիկայի դասերը ո՞ր նոր առարկայով կփոխարինվի
14/Օգոստոս/2020 - 18:27
Աննախադեպ տեսանյութ սա տեսնել է պետք.«Խ՞ի մեր տան դեմն ասֆալտ չեն անում»Սևանցի փոքրիկը վազելով նետվեց Վարչապետի գիրկը
14/Օգոստոս/2020 - 17:31
Ուրախ լուր․Տիգրան Ավինյանի նոր հրամանը՝ դիմակների վերաբերյալ
14/Օգոստոս/2020 - 16:46
«Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր» Աշոտյանի խորհուրդը Փաշինյանին
14/Օգոստոս/2020 - 16:31
Ողբերգական դեպք Արարատի մարզում .հղի կինը ,որը արդեն հղիության վերջին ամսում էր չպարզված հանգամանքներում մահացել է,բայց փորձաքննությունը պարզել է դեպքի մանրամասները
14/Օգոստոս/2020 - 16:00
Ինչպե՞ս են ձերբակալել «օրենքով գող Ալոին». ոստիկանությունը նոր բացառիկ տեսանյութ է հրապարակել
14/Օգոստոս/2020 - 15:52
ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս է Ֆիլիպ Կիրկորովը ուղիղ եթերի ժամանակ իջեցնում Օլգա Բուզովայի զգեստը
14/Օգոստոս/2020 - 15:16
«Սորոսը ում շո՞ւնն է, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան» Ալեն Սիմոնյան
14/Օգոստոս/2020 - 15:06
«Ամեն անգամ, երբ մի դաժան բան ա լինում, թվում ա՝ սա ամենադաժանն էր։ Բայց պարզվում ա՝ դաժանության սահման չկա…»Արտյոմ Հակոբյանի անչափ հուզիչ գրառումը և լուսանկարները
14/Օգոստոս/2020 - 13:32
«Կրկնակի ցավում եմ, որ առիթն առողջական խնդիրն է». Հրանուշ Խառատյանը Մանե Թանդիլյանի մասին
14/Օգոստոս/2020 - 13:21
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամենաարդար բանն է, որ եղել է հայ ժողովրդի կյանքում.» Տիգրան Քոչարյան
14/Օգոստոս/2020 - 12:57
Կրկին սկանդալային միջադեպ ոստիկանի և քաղաքացու միջև «Իրավունք ունեմ չասելու` որտեղ եմ ապրում, եթե իրավասու եք, տարեք բաժին»
14/Օգոստոս/2020 - 12:31
Միհրանն ու Արփին առաջին անգամ ցույց են տվել երեխայի դեմքը ՏԵՍԱՆՅՈՒԹ
14/Օգոստոս/2020 - 11:40
Հայաստանում օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
14/Օգոստոս/2020 - 11:12
Սարսափելի իրականություն. «Ահա և «լանզարոտեի կոնվենցիան» իր ողջ հմայքով պրակտիկայում․ 13-15 տարեկան տղա երեխա է ում անունը Դավիթ է, բայց նրան Ինգա են անվանում»Տափև Այվազյան ՏԵՍԱՆՅ...
14/Օգոստոս/2020 - 10:54
Ինչու՞ է Մանե Թանդիլյանը վայր դրել պատգամավորական մանդատը,նոր մանրամասներ
14/Օգոստոս/2020 - 10:37
Չհրապարակված կադրեր արխիվից,միայն տեսեք թե ինչպես է Սերժ Սարգսյանը քեֆ անում Դեդ Հասանի և Ճակոյի հետ
13/Օգոստոս/2020 - 23:41
«Վերջ թավշյա պպզոցին» Մարգարիտ Եսայան
13/Օգոստոս/2020 - 23:22
Ողջ լրահոսը