15 / Օգոստոս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Ցավալի լուր. կորոնավիրուսից 2 հայ բժիշկ է մահացել,ովքե՞ր են իրենց գործ... Արսեն Թորոսյանի նոր հրամանը. արդեն հայտնի է,թե ինչ դեղով կբուժվեն կոր... «Պուլտը ձեր ձեռը չի՞, մի նայեք»Փաշինյանը՝ քաղաքացուն «Մի՛ արեք այդպիսի բաներ…»ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկե... Աննախադեպ տեսանյութ սա տեսնել է պետք.«Խ՞ի մեր տան դեմն ասֆալտ չեն անու... Ուրախ լուր․Տիգրան Ավինյանի նոր հրամանը՝ դիմակների վերաբերյալ «Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնի... Ողբերգական դեպք Արարատի մարզում .հղի կինը ,որը արդեն հղիության վերջին ... Ինչպե՞ս են ձերբակալել «օրենքով գող Ալոին». ոստիկանությունը նոր բացառիկ... ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս է Ֆիլիպ Կիրկորովը ուղիղ եթերի ժամանակ իջ... «Սորոսը ում շո՞ւնն է, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան» ... «Ամեն անգամ, երբ մի դաժան բան ա լինում, թվում ա՝ սա ամենադաժանն էր։ Բա... «Կրկնակի ցավում եմ, որ առիթն առողջական խնդիրն է». Հրանուշ Խառատյանը Մա... «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամենաարդար բանն է, որ եղել է հայ ժողո... Կրկին սկանդալային միջադեպ ոստիկանի և քաղաքացու միջև «Իրավունք ունեմ չ...

Դիտեք նաև

xՓակել

Ե՞րբ է այս տարի նշվելու Վարդավառը

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Նախաքրիստոնեական շրջանից այն հայտնի է` որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն, Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության օր:


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):

Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»:

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 19-ին։

 

Այս թեմայով

Լրահոս
Ցավալի լուր. կորոնավիրուսից 2 հայ բժիշկ է մահացել,ովքե՞ր են իրենց գործի նվիրյալները
14/Օգոստոս/2020 - 23:00
Արսեն Թորոսյանի նոր հրամանը. արդեն հայտնի է,թե ինչ դեղով կբուժվեն կորոնավիրուսով հիվանդները
14/Օգոստոս/2020 - 22:53
«Պուլտը ձեր ձեռը չի՞, մի նայեք»Փաշինյանը՝ քաղաքացուն
14/Օգոստոս/2020 - 20:55
«Մի՛ արեք այդպիսի բաներ…»ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել նոր կոչ խնդրանքով
14/Օգոստոս/2020 - 20:26
«Տենց էլի մարդիկ կային»․ միայն տեսեք ինչ հումորային ակնարկ արեց վարչապետը Գագիկ Ծառուկյանին ՏԵՍԱՆՅՈՒԹ
14/Օգոստոս/2020 - 18:44
Նոր շատ կարևոր որոշում. դպրոցներում ինֆորմատիկայի դասերը ո՞ր նոր առարկայով կփոխարինվի
14/Օգոստոս/2020 - 18:27
Աննախադեպ տեսանյութ սա տեսնել է պետք.«Խ՞ի մեր տան դեմն ասֆալտ չեն անում»Սևանցի փոքրիկը վազելով նետվեց Վարչապետի գիրկը
14/Օգոստոս/2020 - 17:31
Ուրախ լուր․Տիգրան Ավինյանի նոր հրամանը՝ դիմակների վերաբերյալ
14/Օգոստոս/2020 - 16:46
«Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր» Աշոտյանի խորհուրդը Փաշինյանին
14/Օգոստոս/2020 - 16:31
Ողբերգական դեպք Արարատի մարզում .հղի կինը ,որը արդեն հղիության վերջին ամսում էր չպարզված հանգամանքներում մահացել է,բայց փորձաքննությունը պարզել է դեպքի մանրամասները
14/Օգոստոս/2020 - 16:00
Ինչպե՞ս են ձերբակալել «օրենքով գող Ալոին». ոստիկանությունը նոր բացառիկ տեսանյութ է հրապարակել
14/Օգոստոս/2020 - 15:52
ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս է Ֆիլիպ Կիրկորովը ուղիղ եթերի ժամանակ իջեցնում Օլգա Բուզովայի զգեստը
14/Օգոստոս/2020 - 15:16
«Սորոսը ում շո՞ւնն է, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան» Ալեն Սիմոնյան
14/Օգոստոս/2020 - 15:06
«Ամեն անգամ, երբ մի դաժան բան ա լինում, թվում ա՝ սա ամենադաժանն էր։ Բայց պարզվում ա՝ դաժանության սահման չկա…»Արտյոմ Հակոբյանի անչափ հուզիչ գրառումը և լուսանկարները
14/Օգոստոս/2020 - 13:32
«Կրկնակի ցավում եմ, որ առիթն առողջական խնդիրն է». Հրանուշ Խառատյանը Մանե Թանդիլյանի մասին
14/Օգոստոս/2020 - 13:21
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամենաարդար բանն է, որ եղել է հայ ժողովրդի կյանքում.» Տիգրան Քոչարյան
14/Օգոստոս/2020 - 12:57
Կրկին սկանդալային միջադեպ ոստիկանի և քաղաքացու միջև «Իրավունք ունեմ չասելու` որտեղ եմ ապրում, եթե իրավասու եք, տարեք բաժին»
14/Օգոստոս/2020 - 12:31
Միհրանն ու Արփին առաջին անգամ ցույց են տվել երեխայի դեմքը ՏԵՍԱՆՅՈՒԹ
14/Օգոստոս/2020 - 11:40
Հայաստանում օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
14/Օգոստոս/2020 - 11:12
Սարսափելի իրականություն. «Ահա և «լանզարոտեի կոնվենցիան» իր ողջ հմայքով պրակտիկայում․ 13-15 տարեկան տղա երեխա է ում անունը Դավիթ է, բայց նրան Ինգա են անվանում»Տափև Այվազյան ՏԵՍԱՆՅ...
14/Օգոստոս/2020 - 10:54
Ինչու՞ է Մանե Թանդիլյանը վայր դրել պատգամավորական մանդատը,նոր մանրամասներ
14/Օգոստոս/2020 - 10:37
Չհրապարակված կադրեր արխիվից,միայն տեսեք թե ինչպես է Սերժ Սարգսյանը քեֆ անում Դեդ Հասանի և Ճակոյի հետ
13/Օգոստոս/2020 - 23:41
«Վերջ թավշյա պպզոցին» Մարգարիտ Եսայան
13/Օգոստոս/2020 - 23:22
«Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը»,-սիրված դերասանուհին իր խոսքերով հուզեց շատերին ՏԵՍԱՆՅՈՒԹ
13/Օգոստոս/2020 - 22:51
Ողջ լրահոսը