06 / July / 2020
01:39:31

Դիտեք նաև

xClose

Մանվել Գրիգորյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ խարդախության հոդվածով. ՔԿ-ն գործի մի մասը ուղարկել է Դատախազություն

«Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության փաստացի ղեկավար, իսկ 2016-2018թթ. նաև գլխավոր տնօրենը ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով`առանձնապես խոշոր չափի խարդախության համար:

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն`նշելով, որ նրա վերաբերյալ մեկ այլ քրեական գործ էլ քննվում է ՀՔԾ-ում, ինչը հաշվի առնելով՝ քննիչի կողմից որոշում է կայացվել գործից տնօրենի վերաբերյալ մասն անջատել և ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու և վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու, մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու հարցը քննարկելու համար:

Նշենք, որ «Արա և Այծեմնիկ» ընկերության ղեկավարը, ապա նաեւ տնօրենը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արման Գրիգորյանը: Նրա նկատմամբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարված:

ՔԿ հաղորդագրությունը՝ ստորեւ.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ առերևույթ յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում հայտնաբերված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար Վաղարշապատի համայնքապետարանում իրականացրել է համատեղ ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել մի շարք չարաշահումներ և խախտումներ։

Մասնավորապես՝ պարզվել է, որ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության փաստացի ղեկավար, իսկ 2016-2018թթ. նաև գլխավոր տնօրենը, Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանի կողմից հայտարարված դրա ենթակայությամբ գործող թիվ 11 մանկապարտեզի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման շենքի ու գեղարվեստի դպրոցի, թիվ 2 երաժշտական դպրոցի, մշակույթի պալատի և դրա կառույցների վերանորոգման աշխատանքների մրցույթներում իր ղեկավարած ընկերությունով հաղթող ճանաչվելով՝ կնքված թվով 15 պայմանագրերի շրջանակներում նախատեսված վերանորոգման աշխատանքներն ու ծառայություններն ամբողջական և պատշաճ չի մատուցել:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված աշխատանքների իրականացման վերաբերյալ 2015թ․ հունվարից մինչև 2016թ․ հունիս ընկած ժամանակահատվածի համար հաստատված կատարողական ակտերում իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով, փաստացի կատարված շինարարական աշխատանքների ծավալներից ավել ծավալներ ցույց տալով, միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր 13.336․213 ՀՀ դրամ գումար՝ Վաղարշապատ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ վերոնշյալ ԲԲ ընկերության ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն ԲԲ ընկերության ղեկավարը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեկ այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով, 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասով քննվող քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ և գտնվում է հետախուզման մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործից «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության ղեկավարի վերաբերյալ մասն անջատել և ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու և վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու, մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու հարցը քննարկելու համար:

Suggestions

Newsfeed
New video emerges of mother trying to kill son for first time
28/May/2020 - 19:10
New York State braces for spike in coronavirus cases
5/April/2020 - 19:56
New Orleans takes on Coronavirus battle 15 years after hurricane
5/April/2020 - 19:01
The next outbreak? We’re not ready | Bill Gates
5/April/2020 - 18:59
SPECIAL REPORT: China's deadly coronavirus cover-up
5/April/2020 - 18:56
#Bitcoin price falling to $6,400 as $21.7 mln in BTC moved by top exchange
13/March/2020 - 22:36
Worth millions of euros: Gold toilet "America" ​​stolen - at Churchill's birthplace
13/March/2020 - 22:34
Coronavirus survivor reveals what it's like to have Covid-19
13/March/2020 - 16:23
Tom Hanks and Rita Wilson test positive for coronavirus
13/March/2020 - 16:20
#Coronavirus: there are 2 types
7/March/2020 - 19:55
Woman Has 17 Abortions in 6 Years, May Never Be Able to Have Children
7/March/2020 - 19:54
Mars as you have never seen it before in 1.8 billion pixels
7/March/2020 - 19:53
#Apple, #Microsoft, #Google look to move production away from China. That’s not going to be easy․ #CNBC
7/March/2020 - 19:51
Elizabeth Warren ends presidential bid
7/March/2020 - 19:49
Best EXPLOSIVE Pranks - Just For Laughs Gags
6/March/2020 - 17:22
Comedy Videos - New Funny Pranks Compilation Try Not To Laugh
6/March/2020 - 17:20
First Case of Coronavirus in Dog Confirmed in Hong Kong
6/March/2020 - 14:54
The Best Way to Wash Your Hands to Prevent Getting Sick
6/March/2020 - 14:52
Over 100 Coronavirus Cases Confirmed In US; More Deaths In Washington State
4/March/2020 - 18:57
Baba Vanga Predictions and Divinations for 2020.
4/March/2020 - 18:54
Spike in coronavirus cases and fatalities around the world
2/March/2020 - 18:41
Hong Kong. A Walk Around the Food Markets in the Streets. Chinese Food and Street Food
1/March/2020 - 21:50
China's animal crusaders | 101 East
1/March/2020 - 21:46
China orders complete ban on trade in wildlife for food to combat coronavirus epidemic
1/March/2020 - 17:10
All Timeline