16 / Հուլիս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
ՀՐԱՏԱՊ:Ադրբեջանը նորից սկսել է կիրառել հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ ... «Հրաժարական տվեք պարո՛ն Փաշինյան, մեղք են ժողովուրդը» Ռեստորանային ոլո... «Վնգստացեք, ձեզ մոտ դա լավ ա ստացվում...»Գարեգին Միսկարյան Ողբերգական ելքով վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. Ըստ նախնական տվյալնե... Փաշինյանն ու Տոնոյանը մասնակցում են զոհված հայ մայոր Գարուշ Համբարձում... Փաշինյանին պետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ կոչմանը արժանացրել է միայն հ... «Տո դու ով ես, որ մի հատ էլ բացատրություն ես պահանջու՞մ։ Դու սկի քո կն... Ադրբեջանական դիվերսիոն փորձին մասնակցել է 100 մարդ, փորձել են գրավել «... Արտակարգ դեպք Գյումրիում. 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև,նո... ՀՐԱՏԱՊ: Ադրբեջանական ուժերն Այգեպարի մանկապարտեզին են խփել...(ԼՈՒՍԱՆԿԱ... Հայաստանում հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով ... Գիշերվա մարտերից հայական կողմը զոհեր չունի ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում հրաժեշտ են տալիս 28-ամյա կապ... Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ... «Կեցցեն հայ զինվորականները: Ապրե՛ք, տղերք, սա առաջին դեպքն է, որ նման ...

Դիտեք նաև

xՓակել

21-ամյա ուսանողը «07»-ով Ա. Խաչատրյան փողոցում վրաերթի է ենթարկել 9 տարեկան տղայի.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Նոր Նորք» նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Գրիգոր Հ.-ի գործի դատական քննությունը:

1996 թվականին ծնված Գրիգոր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 15-ն անց 45-ի սահմաններում Գրիգոր Հ.-ն իր անձնական օգտագործման «ՎԱԶ-21074» մեքենայով երթևեկել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցով՝ Ռիգայի փողոցի կողմից դեպի Փափազյան փողոց: Նա մեքենան վարել է մայթեզրից մոտ 2 մետր հեռավորությամբ, շուրջ 40 կմ/ժ արագությամբ:

Չհասած Ա. Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկ, տեսնելով, որ իր ընթացքի ուղղությամբ խցանում է, մեքենաները շարված են իրար հետևից, Գրիգոր Հ.-ն իր վարած մեքենան մասամբ դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, իր գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում մեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել խցանման մեջ իրար հետևից կանգնած մեքենաների միջև եղած տարածությունից վազքով փողոցը հատող անչափահաս՝ 2008 թվականին ծնված Արեն Ա.-ին՝ անզգուշությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Երեխան անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ենթարկվել է մի քանի վիրահատության՝ գանգոսկրի ու գլխուղեղի ծանր վնասվածքների պատճառով, բայց կոմայից դուրս չի եկել: Երեխային նաև Հունաստան են տարել, որտեղ բուժման կուրս է անցել…

Պատահարի վայրի զննության արձանագրության համաձայն՝ եղանակը վրաերթի պահին եղել է չոր ու պարզ: Վրաերթ կատարած մեքենայի արգելակման հետքեր չեն հայտնաբերվել: Պատահարի վայրում տեսանկարահանող սարքեր չեն եղել:

Պատահարի արդյունքում վնասվել են «07»-ի առջևի աջ դուռը, շարժիչի ծածկոցը, աջ լուսարձակը:

Կատարվել է այդ մեքենայի վարորդ Գրիգոր Հ.-ի սթափության ստուգում՝ նա սթափ է եղել:

Գրիգոր Հ.-ին տրվել են բնութագրեր՝ բնակության վայրից, ուսումնական հաստատությունից, ծառայության վայրից:

Գրիգոր Հ.-ն ծառայել է բանակում, մասնակցել է Ապրիլյան քառօրյայի մարտական գործողություններին: Եղել է սերժանտ: Ըստ ծառայողական բնութագրի՝ նա զուսպ է, հարմարվող, լավ ծառայող: ՊԲ զորամասի հրամանատարի կողմից տրված շնորհակալագրում՝ ուղղված Գրիգորի ծնողներին, գրված էր՝ «Երիցս շնորհակալ ենք…»:

Գրիգոր Հ.-ն երևանյան բուհերից մեկում է սովորում, բնութագրվել է որպես «պրպտող ուսանող»:

Բնակության վայրից տրված բնութագրում Գրիգոր Հ.-ն ներկայացվել էր որպես «աշխատասեր, պարկեշտ, համեստ, հոգատար, ազնվաբարո…» երիտասարդ՝ «ազնվաբարո հայ տղամարդու չափանիշ… Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր…»:

Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գրիգորի մեքենան տեխնիկապես եղել է սարքին վիճակում՝ արգելակները, ղեկային համակարգը աշխատունակ են եղել:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ դեպքի պահին Գրիգոր Հ.-ն չի ունեցել վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն, սակայն այդ իրավիճակում հայտնվել է իր սխալ գործողությունների արդյունքում՝ նա խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները՝ տեսնելով, որ իր ուղեմասը խցանված է, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս ու թույլ է տվել երեխայի կյանքը վտանգի ենթարկած վրաերթը…

Ըստ բժշկական փաստաթղթերի՝ տուժող երեխան ստացել է գանգի թաղի ու հիմի կոտրվածքներ, գլխուղեղի ծանր վնասվածքներ, ասպիրացիոն թոքաբորբ, աջ ցայլոսկրի կոտրվածք, առաջացել են գլխուղեղի կոնտուզիոն օջախներ… Երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվել է երկրորդ աստիճանի կոմայի մեջ… Կատարվել են գլխի վիրահատություններ, գանգի տրեպանացիա… Առաջացել է գանգի հետվիրահատական դեֆորմացիա… Բուժում է կատարվել գլխուղեղի այտուցի դեմ… Վիճակը կայունացել է, բայց խոսակցական կոնտակտը բացակայում է…

Երեխային հաշմանդամության կարգ է տրվել…

Տուժողի օրինական ներկայացուցիչն անհամաձայնություն է հայտնել դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության այն մտքի հետ, թե Գրիգոր Հ.-ն վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել: Տուժած երեխայի հայրը գրել է. «Ստացվում է՝ խախտել է երթևեկության կանոնները, բայց վրաերթի համար մեղավոր չէ՞»: Տուժողի օրինական ներկայացուցիչը միջնորդել է նշանակել լրացուցիչ հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննություն, բայց միջնորդությունը մերժվել է:

Փորձագետները այս գործով եզրակացրել են՝ պատահարի ու վարորդի գործողությունների պատճառահետևանքային կապին պետք է տրվի իրավական գնահատական…

Տուժողի օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվել է քաղաքացիական հայցի պահանջ 20 միլիոն դրամի չափով՝ նշվել է, որ տուժած երեխան Հունաստանում երեքամսյա վերականգնողական կուրս է անցել, անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք ձեռք բերելու համար ծախսեր են կատարվել:

Այս գործով մեղադրական եզրակացությունը առաջին անգամ դատախազի կողմից չի հաստատվել, գործը վերադարձվել է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար: Լրացուցիչ քննությունը կատարվել է, երկրորդ անգամ արդեն մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան…

Դատարանում ամբաստանյալ Գրիգոր Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նշել է, որ դեպքի օրը բուհում վերջացրել էր դասերը և ուղևորվել էր տուն: Մեքենայի մեջ մենակ էր: Եղանակը պարզ ու չոր էր: Դեպի Ա. Խաչատրյան փողոց թեքվելով՝ տեսել է, որ իր ուղեմասում մեքենաները մինչև խաչմերուկ մեկ շարքով կանգնած են: Ինքն էլ է կանգնել: Տեսել է, որ հանդիպակաց գնացող մեքենաներ չկան, դուրս է եկել վազանցի, որ մի քանի մեքենայից առաջ անցնի: Ճանապարհի այդ հատվածում չկային արգելող ճանապարհային նշաններ, իսկ գծանշումները մաշված էին: Վազանցի դուրս գալով՝ մտածել է, թե մինչև խաչմերուկ կհասցնի վերադասավորվել իր ուղեմասում: Եթե անգամ դիմացից մեքենա գար, ինքը խոչընդոտ չէր լինի, այդ մեքենան կարող էր անցնել:

Իր մեքենան անցել է երկու-երեք մեքենայի, ու այդ պահին հանկարծ երեխան կտրուկ վազել ու հայտնվել է իր առաջ: Ինքն արգելակել է, բայց երեխան կպել է մեքենայի աջ կողմին ու ընկել է դեպի ձախ: Վազանցի պահին ինքն ընթանում էր մոտ 40 կմ/ժ արագությամբ: Ինքը մեքենան կանգնեցրել է, որ մոտենա երեխային, այդ ժամանակ երեխային արդեն մոտեցել էին այլ մարդիկ և օգնություն էին ցույց տալիս: Ինքն առաջարկել է մեքենայով երեխային տանել հիվանդանոց, բայց ասել են, թե շտապօգնություն են կանչել: Ինքը մոտեցել է դեպքի վայր եկած ոստիկաններին, ասել է, որ վրաերթ կատարած վարորդն է, վերցրել են իր վարորդական իրավունքի վկայականը: Մեքենան տեղափոխել են հարակից բակ, որ շտապօգնության մեքենան կարողանա մոտենալ:

Ամբաստանյալը նշել է, որ 10 հազար 500 դոլարի չափով հոգացել է երեխայի բուժման ծախսերը: Նախաքննության ընթացքում ինքը եղել է շոկի մեջ, չի հասկացել՝ ինչ է կատարվում, այդ պատճառով է իրեն մեղավոր ճանաչել: Նախաքննության ժամանակ ինքն է ասել, որ կանգնած մեքենաների շարքը 70 մետր կլիներ, բայց չի ասել, որ խցանում էր:

Դատարանն արձանագրել է, որ այս գործով տուժողը մարմնական վնասվածքների հետևանքով ի սկզբանե անգիտակից վիճակում է եղել, չի կարողացել դիրքորոշում հայտնել, այսինքն՝ տուժողը, օբյեկտիվ գործոններով պայմանավորված, հնարավորություն չի ունեցել ներկայացնելու իր կամարտահայտությունը, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ: Գործի քննության ընթացքում տուժողի օրինական ներկայացուցիչը հայտնել է, թե ցանկանում է, որ Գրիգոր Հ.-ն ենթարկվի քրեական պատասխանատվության:

Դատարանը եզրահանգել է, որ մեղսագրված արարքում Գրիգոր Հ.-ի մեղավորությունը գործի քննության արդյունքում հաստատվել է:

Արձանագրվել է, որ վարորդը վազանցի դուրս գալով՝ կատարել է գործողություններ, որոնք հակասում են ՃԵԿ համապատասխան պահանջներին:

Դատարանը եկել է հետևության՝ Գրիգոր Հ.-ի կատարած արարքի անմիջական խախտումը հանդիսանում է ոչ թե վրաերթը կանխելու համար միջոցներ չձեռնարկելը, ինչի հնարավորությունը, ըստ փորձագիտկան եզրակացության՝ չի ունեցել, այլ այն, որ վարորդը խցանման ժամանակ դուրս է եկել հանդիպակաց գոտի՝ զրկված լինելով հետդասավորման իրական հնարավորությունից: Վազանցը կատարվել է անորոշ տարածություն անցնելու ցանկությամբ, առանց վերադասավորվելու ողջամիտ հնարավորությունը գիտակցելու:

Եթե անգամ հաշվի առնվի, որ տուժողը ճանապարհը հատել է չթույլատրված հատվածով, ապա միևնույնն է՝ դա Գրիգոր Հ.-ի մեղքը չի բացառում:

Դատարանը եզրահանգել է՝ Գրիգոր Հ.-ի գործողությունները՝ ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտում կատարելը, հանդիսացել է ուղղակի պատճառ՝ հետևանքի առաջացման համար, քանի որ խախտումը ժամանակային առումով նախորդել է հանցավոր արդյունքի առաջացմանը: Այսինքն, եթե Գրիգոր Հ.-ն ստեղծված պայմաններում իր մեքենան դուրս չբերեր հանդիպակաց գոտի, չկատարեր իրավախախտում, ապա անկախ հանգամանքից՝ տուժողը թույլատրելի, թե անթույլատրելի հատվածով է հատում ճանապարհը, նշված հատվածում վրաերթ տեղի չէր ունենա:

Դատարանը Գրիգոր Հ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով: Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Գրիգոր Հ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից:

Տուժողի օրինական ներկայացուցչի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ իրավունք վերապահելով այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Այս թեմայով

Լրահոս
ՀՐԱՏԱՊ:Ադրբեջանը նորից սկսել է կիրառել հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ
Այսօր 16:34
«Հրաժարական տվեք պարո՛ն Փաշինյան, մեղք են ժողովուրդը» Ռեստորանային ոլորտի աշխատակից
Այսօր 15:44
«Վնգստացեք, ձեզ մոտ դա լավ ա ստացվում...»Գարեգին Միսկարյան
Այսօր 15:30
Ողբերգական ելքով վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. Ըստ նախնական տվյալների կա 3 զոհ...
Այսօր 14:41
Փաշինյանն ու Տոնոյանը մասնակցում են զոհված հայ մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը
Այսօր 14:36
Փաշինյանին պետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ կոչմանը արժանացրել է միայն հայ ազգը, իսկ ձե՞՞՞՞՞զ......
Այսօր 14:05
«Տո դու ով ես, որ մի հատ էլ բացատրություն ես պահանջու՞մ։ Դու սկի քո կնոջից չես կարող բացատրություն պահանջես, այ ուլ »Վահան Մելիքյանը Արմեն Աշոտյանին
Այսօր 13:59
Ադրբեջանական դիվերսիոն փորձին մասնակցել է 100 մարդ, փորձել են գրավել «Անվախ» կոչվող դիրքը.Վարչապետը նոր մանրամասներ հայտնեց
Այսօր 13:36
Արտակարգ դեպք Գյումրիում. 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև,նոր տվյալներ երեխայի առողջական վիճակից...
Այսօր 13:20
ՀՐԱՏԱՊ: Ադրբեջանական ուժերն Այգեպարի մանկապարտեզին են խփել...(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Այսօր 11:45
Հայաստանում հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները,որը այսօրվա դրությամբ կրկին բարձր է....
Այսօր 10:58
Գիշերվա մարտերից հայական կողմը զոհեր չունի
Այսօր 10:53
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում հրաժեշտ են տալիս 28-ամյա կապիտան Սոս Էլբակյանին
Այսօր 10:16
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ...
Այսօր 10:08
«Կեցցեն հայ զինվորականները: Ապրե՛ք, տղերք, սա առաջին դեպքն է, որ նման մակարդակի սարքը ոչնչացվում է» Լապշինը՝ Elbit Hermes 900 ԱԹՍ-ն խոցելու մասին
15/Հուլիս/2020 - 23:57
«Աստված չանի՝ որևէ մեկը հեղաշրջման փորձ անի, ժողովուրդը կանգնած է վարչապետի կողքը». գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյան
15/Հուլիս/2020 - 23:47
Սենսացիոն ՝ Տավուշի դիրքերում կանգնած Զինվորի Հուզիչ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ Հայ ազգին. Խնդրում ենք տարածել
15/Հուլիս/2020 - 23:34
Մարդիկ ցնորվել են, որ Հայաստանը կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրը՝ առանց որևէ մեկից օգնություն մուրալու…Փա՛ռք մեր պետությանը և մեր զինված ուժերին…
15/Հուլիս/2020 - 23:27
«Տղաներս մեծանան, պատվով տամ, տարեք թող ծառայեն Հայրենիքին... Իսկ մինչ նրանց մեծանալը ես կամ...». Գոռ Հակոբյան
15/Հուլիս/2020 - 23:19
Նոր սպառազինություն, սննդի բարելավում, դիրքերի կահավորում, ռազմարդյունաբերության զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15/Հուլիս/2020 - 22:52
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հրաժարական է տվել,նոր մանրամասներ...
15/Հուլիս/2020 - 22:22
«Սարգիս Քլոյանին ոչ ոք լուրջ չի վերաբերվում» Սաթիկ Խլղաթյան (տեսանյութ)
15/Հուլիս/2020 - 22:18
«Չեմ ընդունում, որ ասում են Մարտի 1-ի զոհ, որովհետև զոհեր լինում են միայն սահմանին» Մարգարիտա Խաչատրյան
15/Հուլիս/2020 - 22:10
«Ապրիլյանի ժամանակ ժողովուրդը փորձում էր սննդով օգնել զինվորին․ այսօր վստահ է՝ սահմանին կռիվ տվող զինվորը բանի պակաս չունի»Տարոն Չախոյան
15/Հուլիս/2020 - 16:16
Ողջ լրահոսը