08 / Հուլիս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
ՏԵՍԱՆՅՈՒԹ «Նման «ԼԱՓԱՌՈՇ» բառապաշարը իրա մասին ավելի շատ բանա ասում».... Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ...... Վարակի նոր օջախ Գյումրիում. կա նաև մահացած Այ Նոյի ագռավ մտել էս Ծառուկյան Գագոյի փաչեքի արանքը. Անի Երանյանի շքեղ նվերը՝ Արփիին և Միհրանին ՏԵՍԱՆՅՈՒԹ «Այսօր տրանսգենդերն ավելի պաշտպանված են, քան հոգևորականները... «Քաղաքացիներից պահանջել են 500 հազար դրամ՝ հիվանդանոցից դուրս գրելու հ... «Փաշինյան,ես Ձեզ առաջարկություն ունեմ,բայց Դուք այդքան քաջություն չեք ... Առաջիկա տասնամյակում ևս մեկ կորոնավիրուս կհայտնվի,ինչի՞ մասին է խոսքը ... Խայտառակ տեսանյութ: «Թող պարետը մեզնից վախենա»․ տրանսվիստիտ մարմնավաճա... Էս լրբին հասկացրեք, որ իր ասած լափի համար հայրենիքը լքած բոմժերը միլիո... Երևանում վարձով բնակարանների գները նվազել են մոտ 20 %-ով, իսկ վաճառքի ... Արդեն պարզ դարձավ ,որ արտակարգ դրությունը 4-րդ անգամ կերկարաձգվի Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50... Քաղաքական իրավիճակը Ադրբեջանում ևս շատ լարված է,ինչու՞ են ձերբակալվել ...

Դիտեք նաև

xՓակել

20-ամյա հղի կինը ամուսնու հետ խեղդամահ է արել իր մորը՝ մեկսենյականոց բնակարանին տիրանալու համար

1in.am-ը գրում է. 2000 թվականի մայիսի 19-ին 20-ամյա Ալիսան(անունը փոխված է) դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազին. «Մայրս հանկարծամահ է եղել: Խնդրում եմ տալ դատաբժշկական փորձագետի որոշում»:

Սակայն հենց նույն օրը՝ մի քանի ժամ անց, նույն 20-ամյա կինը խոստովանել է, որ ամուսնու՝ 23-ամյա Քերոբի (անունը փոխված է) հետ սպանել է մորը, որպեսզի տիրանա Երևանի կենտրոնում գտնվող մեկ սենյականոց բնակարանին:

Հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, ամուսինները մասնակցել են քննչական փորձարարությանը ու մանրամասն նկարագրել են, թե ինչպես են կատարել սպանությունը:

Ամուսնու ցուցմունքից. «Ալիսայի հետ ծանոթացել եմ Մաշտոցի անվան համալսարանի մոտ: Ընկերություն ենք արել: 1999-ին ամուսնացել ենք: Ալիսայի մայրը կտրանականապես դեմ էր մեր ամուսնությանը: Ես Ալիսային տարա Սիսիան՝ հորս տուն: Ալիսայի մայրն այդպես էլ չհաշտվեց: Մի օր էլ իմացանք, որ բնակարանը կտակել է իր եղբոր տղային: 2000 թվականի ապրիլին եկանք Երևան: Ալիսային ես եմ առաջարկել, որ սպանենք մորը: Համոզված էի, որ նրա մահից հետո բնակարանը կմնա Ալիսային ու ինձ…»:

Ալիսայի ցուցմունքից. «Ես Քերոբին ասել եմ՝ ինչ ուզում ես, կարող ես անել: Պատշգամբից վերցրել ու նրան եմ տվել մի շիշ, որի վրա գրված էր՝ «Ռուսսկայա վոդկա»: Մայիսի 19-ին, ժամը 11-ին, երբ մայրս աշխատանքից վերադարձավ, խոհանոցում հաց կերանք: Քերոբը թիկունքից մոտեցավ ու շշով հարվածեց մորս գլխին: Մայրս ճչալով ընկավ, ուշաթափվողի նման շարժումներ էր անում: Ես բռնեցի մորս ձեռքերը, իսկ Քերոբը երկու ձեռքով բռնեց մորս վիզը, բութ մատներով սեղմեց նրա կոկորդը ու խեղդեց: Դա տևեց մեկ-երկու րոպե: Հետո ես բռնեցի մորս ոտքերից, Քերոբը բռնեց նրա ձեռքերից, տեղափոխեցինք հյուրասենյակի բազմոցի վրա: Ես անմիջապես հավաքեցի կոտրված շշի կտորները: Դրանք թափեցի շենքի աղբանոցում: Քերոբն ասաց՝ մի երկու ժամով դուրս գամ ծխախոտ առնելու: Ինձ պատվիրեց, որ կանչեմ հարևաններին ու ասեմ, թե մայրս հանկարծամահ է եղել: Ես զղջում եմ կատարածիս համար, խնդրում եմ ինձ ներել»:

Այն հարցին՝ ինչո՞ւ էր արյունոտ իր վերնազգեստի թիկունքային մասը, Ալիսան պատասխանել է. «Երևի Քերոբը մորս սպանելուց հետո արյունոտ ձեռքը դրել է մեջքիս, շորս արյունոտվել է…»:

Հարևանները հայտնել են. «Հայկուշն ասում էր, որ աղջիկն ու փեսան իրեն կթույնեն կամ կսպանեն՝ բնակարանի համար»: «Երբ Ալիսան ու մայրը վիճում էին, այնպես էին աղմկում, որ ամբողջ շենքը լսում էր»: «Երբ մեծացավ՝ Ալիսան մորը չէր լսում, տանից փախչում էր, անբարոյական կյանք էր վարում… Ես իմ երեխային արգելել էի շփվել նրա հետ»: «Հայկուշը դեմ էր Ալիսայի ամուսնությանը: Պատճառաբանում էր, թե փեսան գյուղի տղա է, սովորած չի, անմակարդակ է, չէր հաշտվում նրա հետ»:

Ըստ հարևանների՝ բուժքույր Հայկուշը բոլորին էլ հասնում էր, երբ կանչում էին օգնելու…

Պարզվել է, որ Ալիսան Հայկուշի հարազատ աղջիկը չէր: Հայկուշը նրան որդեգրել էր, երբ նա 3 տարեկան էր ու ապրում էր Ռուսաստանում: Մայր ու աղջիկ իրար նման չէին՝ ո՛չ արտաքնապես, ո՛չ բնավորությամբ: Հայկուշը երեքամյա երեխային Ռուսաստանից Հայաստան բերելով՝ պահել ու մեծացրել էր՝ որպես հարազատ երեխայի: Միայնակ էր պահել: Ո՛չ հեշտությամբ: Իր ապագան կապել էր որդեգիր դստեր հետ: Հարևանների վկայությամբ՝ Հայկուշն ամեն բան արել էր հանուն միակ երեխայի: Սակայն ինչքան մեծանում, Ալիսան այնքան հեռանում էր մորից: Նա այլ հետաքրքրություններ ուներ, այլ ձգտումներ: Որպես վերջին ճիգ՝ դստերը ճիշտ ճամփին դնելու համար՝ մայրը նրան ընդունել էր տվել Մաշտոցի անվան համալսարան: Հայկուշն աշխատում էր անմռունչ, որ ուսման վարձը ժամանակին վճարի, աղջիկը դուրս չմնա: Բայց Ալիսան սառն էր, մոր ջանքերը չգնահատող: Հետո նա կապվել էր Քերոբի հետ:

Հայկուշի վերջին հույսերը փլուզվել էին: Նա չէր կարողացել հաշտվել Ալիսայի այդ քայլի հետ: Եվ կատարել էր իր համար ճակատագրական դարձած քայլը՝ հայտարարել էր, թե բնակարանը կկտակի եղբորորդուն, եթե Ալիսան դարձի չգա, չվերադառնա մայրական տուն: Ալիսան Քերոբին չէր թողել, չէր վերադարձել… Մայրը տունը կտակել էր եղբորորդուն…

Ալիսան ու Քերոբը չգիտեին, որ եթե Ալիսան բնակարանի պատճառով մորը սպանի, կզրկվի այն ժառանգելու իրավունքից: Եվ շահադիտական դրդումներով մայրասպան դառնալով՝ մնացել էին ձեռնունայն…

Երբ Ալիսան սպանում էր մորը, ինքն էլ պատրաստվում էր մայր դառնալ: Նա հղի էր: Գիտեր, որ երկու-երեք ամսից մայրանալու է…

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Քերոբն ամբողջ մեղքը վերցրել է իր վրա: Նոր վարկած է ներկայացրել, թե Հայկուշին ինքն է սպանել՝ փոխադարձ վեճի ժամանակ, սպանությունը նախապես ծրագրված չէր:

Դատարանում Քերոբն ասել է. «Հայկուշն ինձ ծնող հայհոյեց: Ես հայր չունեմ, դրա համար էլ չհասկացա՝ ինձ հետ ինչ կատարվեց: Հիշում եմ՝ սթափվեցի, տեսա, որ ձեռքերով խեղդում եմ նրան: Երբ սթափվեցի, արդեն ուշ էր, Հայկուշը մահացել էր: Ալիսան ընդհանրապես տանը չէր: Երբ եկավ, ճչաց, ես նույնիսկ նրան խփեցի, որ հարևանների մոտ չվազի…»:

Բայց դատական քննության ընթացքում ցուցադրվել է քննչական փորձարարության ժամանակ նկարահանված տեսանյութը: Ալիսան ու Քերոբը փորձարարության ժամանակ մանրամասն պատմել էին, թե ինչու և ինչպես են սպանել Հայկուշին…

Ի վերջո, դատարանում նրանք ընդունել են իրենց մեղքը, խնդրել են իրենց հետ մեղմ վարվել, հաշվի առնել, որ իրենց երեխան նոր է ծնվել… Առաջին ատյանի դատարանում դատավճռի հրապարակման պահին նորածին երեխան ընդամենը 14 օրական էր…

Առաջին ատյանի դատարանը Քերոբին դատապարտել է 14 տարի ազատազրկման, որից 3 տարին՝ բանտային ռեժիմով: Ալիսան դատապարտվել է 9 տարի ազատազրկման:

Այս թեմայով

Լրահոս
ՏԵՍԱՆՅՈՒԹ «Նման «ԼԱՓԱՌՈՇ» բառապաշարը իրա մասին ավելի շատ բանա ասում». Քրիստինե Հալաջյանը՝ Նաիրա Զոհրաբյանին
Այսօր 9:33
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ...
Այսօր 9:15
Վարակի նոր օջախ Գյումրիում. կա նաև մահացած
7/Հուլիս/2020 - 22:58
Այ Նոյի ագռավ մտել էս Ծառուկյան Գագոյի փաչեքի արանքը.
7/Հուլիս/2020 - 22:53
Անի Երանյանի շքեղ նվերը՝ Արփիին և Միհրանին
7/Հուլիս/2020 - 22:48
ՏԵՍԱՆՅՈՒԹ «Այսօր տրանսգենդերն ավելի պաշտպանված են, քան հոգևորականները». Մենուա Հարությունյան
7/Հուլիս/2020 - 22:34
«Քաղաքացիներից պահանջել են 500 հազար դրամ՝ հիվանդանոցից դուրս գրելու համար». Գևորգ Գորգիսյան
7/Հուլիս/2020 - 22:30
«Փաշինյան,ես Ձեզ առաջարկություն ունեմ,բայց Դուք այդքան քաջություն չեք ունենա այն ընդունելու»Պետրոսյան
7/Հուլիս/2020 - 22:26
Առաջիկա տասնամյակում ևս մեկ կորոնավիրուս կհայտնվի,ինչի՞ մասին է խոսքը ՖՈՏՈ
7/Հուլիս/2020 - 22:15
Խայտառակ տեսանյութ: «Թող պարետը մեզնից վախենա»․ տրանսվիստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել
7/Հուլիս/2020 - 22:07
Էս լրբին հասկացրեք, որ իր ասած լափի համար հայրենիքը լքած բոմժերը միլիոնավոր դոլարի հանգանակություն են անում ամեն տարի, որ Հայաստան Համահայկական հիմնադրամի խաղամոլ նախագահը խաղադրու...
7/Հուլիս/2020 - 21:59
Երևանում վարձով բնակարանների գները նվազել են մոտ 20 %-ով, իսկ վաճառքի բնակարաններինը՝ 5-10%-ով
6/Հուլիս/2020 - 22:40
Արդեն պարզ դարձավ ,որ արտակարգ դրությունը 4-րդ անգամ կերկարաձգվի
6/Հուլիս/2020 - 22:35
Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ
6/Հուլիս/2020 - 22:28
Քաղաքական իրավիճակը Ադրբեջանում ևս շատ լարված է,ինչու՞ են ձերբակալվել երեք բարձրաստիճան պաշտոնյաները.....
6/Հուլիս/2020 - 21:51
«Քեզ երկա՜ր էի սպասել...». Արփի Գաբրիելյանը նորածին որդու հետ նոր լուսանկար է հրապարակել
6/Հուլիս/2020 - 21:45
Նորք-Մարաշում երիտասարդը դաժանաբար սպանել է ընկերուհուն, դին փաթաթել պոլիէթիլենով
6/Հուլիս/2020 - 20:54
Լարված իրավիճակ ԿԲ-ի մոտ. ոստիկանները չեն կարողանում կառավարել իրավիճակը /Տեսանյութ/
6/Հուլիս/2020 - 20:50
Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը
6/Հուլիս/2020 - 11:34
Մանրամասներ՝ նախորդ օրը կորոնավիրուսից մահացած պացիենտների մասին...
6/Հուլիս/2020 - 11:28
Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 20 000 դեպք
6/Հուլիս/2020 - 10:29
«Հուղարկավորված» մորաքույրը զանգել է ու ասել. «էս խի՞ չեք հետաքրքրվում՝ ոնց եմ». Նաիրա Զոհրաբյանին նոր դեպք է հայտնի (տեսանյութ)
6/Հուլիս/2020 - 10:26
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
6/Հուլիս/2020 - 10:20
Հուլիսի 14-ին կլրանա արտակարգ դրության հերթական ամիսը. ի՞նչ է սպասվում
6/Հուլիս/2020 - 9:49
Ողջ լրահոսը