02 / Հուլիս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Վերցնում եմ 1 հատ դդմիկ, 2 ձու և նախաճաշը պատրաստ է․ Դդմիկն այսքան համ... Այս մեթոդի շնորհիվ Ձեր սոխն ու սխտորը մեծ գլուխներով կլինեն․ Հրաշք լու... «Որտեղի՞ց Ռոբիկին միլիարդներ, երբ նա Հայաստան է եկել մի քրջոտ վերնաշապ... Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի դատական գործի վերաբերյալ ... Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Մենք վերադառնալու ենք մեր նախկին կյանքին».Արսեն Թորոսյանը հայտնեց այդ... Հուլիսի 2-ից սկսած Վրաստանից կլինեն թռիչքներ Հայաստանում հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վ... Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակից «Ֆեյքերիդ գրոհը կանխի արա, թե չէ լավ չի լինի․..»Գևորգ Պետրոսյանը սպառն... Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ... «Ահազանգ ստացա, որ տատիկի կորած դիակը էս ընթացքում միակ դեպքը չի եղել»... Նախարարի խոսնակը՝ կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ դիակի անհետանա... Խոշոր ավտովթար շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ Միայն տեսեք,թե ինչ զավեշտալի դեպք է տեղի ունեցել:Իր հետ սեռական հարաբե...

Դիտեք նաև

xՓակել

«Լավ, էսքան մուտանտ որտեղի՞ց էս մի թիզ հողում». Ն. Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆայլաբազառի մտավորականություն… Նրանք լռել են ու նաև քծնել են հանուն պետականության

Այսօր պատահաբար ձեռքս ընկավ 2001 թվականին «Հայկական ժամանակում» գրված իմ հոդվածը, թե ինչպես, երբ Պապլավոկում Պողոս Պողոսյանին ծեծելով սպանում էին, կողքի սեղաններին նստած մոտ երկու տասնյակ մտավորականներ` կոմպոզիտորներ, երգիչներ, ռեժիսորներ, սազանդարներ և այդ ժանրին հավասարեցված այլ սուբյեկտներ ոչ միայն ոչինչ չտեսան ու բոլորի մոտ խմբակային ամնեզիա սկսվեց, այլև` նրանցից առավել դուխովները, կամ` առավել վախկոտները սկսեցին տարբեր խոհանոցներում ինքնաարդարանալ, թե լռել են՝ «հանուն պետականության»:

Բնականաբար, էդ «հանուն պետականության» ամնեզիայի վերջին փուլում հայտնվածները շատ արագ համալրեցին օրվա իշխանության անձեռոցիկների շարքը: Նրանք, որ ամեն ինչ տեսան ու «հանուն պետականության» լռեցին:

Ինձ զարհուրեցնելը մի քիչ դժվար է, սակայն իմ լրագրողական և պատգամավորական գործունեության ընթացքում ես պարբերաբար զարհուրել եմ, երբ տեսել եմ, թե ինչպես են մշակույթի, արվեստի բազմաթիվ գործիչներ դափոնով լցվում տվյալ պահի իշխանության գրպանն ու հետո նույն «մարշ-բրասոկով» սուրում հաջորդ իշխանության շալվարի ջեբը:

Ինչի՞ հենց էսօր հիշեցի «գրպանաբնակ» մտավորականությանը, որովհետև էս վերջին օրերին հիմա էլ արդեն էս իշխանության ծոցագրպանում տեղավորվելու հերթի մեջ հրմշտվող մեծ արվեստի որոշ ներկայացուցիչներ էնպիսի քծնանքի լավա շաղ տվեցին, որ, անկեղծ, սիրտս խառնեց:

Մի իսկապես,արդեն, ցավոք, շնորհալի թավջութակահար քծնանքի ճպճպոցի մեջ սկսեց վատ զգալ, որ ինքը հայ է ու մեր անհասկացող գենոտիպից է, իսկ մի դերասանուհի էլ որոշեց աշխարհաքաղաքական «ուկլոնով» սիրաշահել այս իշխանությանն ու անթույլարելիի սահման անցավ` խառնելով իր անձնական նկրտումներին Շուշին, բնականաբար, չգիտակցելով դրա բարոյական հետևանքները:

Ու սրանք եզակի դեպքեր չեն, ինչպես եզակի դեպքեր չեն եղել նախկինում:

հիմա էս տեսակին, նախապես ներողություն խնդրելով իրապես սկզբունքային ու լաքեյի վարքագիծ չունեցող մեր բազմաթիվ մտավորականներից, ասում եմ` ձեր տեսակը, սորտը, տեսականին, ձեր պահվածքը, էն, ինչ որ դուք անում եք ու առաջարկում եք իրար հաջորդող բոլոր իշխանություններին, հիմարությունից կամ սոված մնալու վախից չի:

Ձեր հավաքական տեսակը ցածրակարգության, մտազուրկ-աղաղակող գավառամտության, պլեբեյական վատորակության, ճորտական ինքնամատուցման ու գեղցիական պնդաճակատության մի զարհուրելի սիմբիոզ է: Ֆայլաբազառի մտավորականություն, որտեղ կարևոր դետալը, կամ` ատրիբուտը, գնի բազառն է, սեփական գնի: Իսկական ռնգեղջյուրացում, գենային, օրգանական մուտացիա։

Ու մտածում ես, լավ, էսքան մուտանտ որտեղի՞ց էս մի թիզ հողում:

Ինչի էս երկուսին հիշեցի, որովհետև սրանցը արդեն ինքնամատուցման մաստեր-կլաս էր: Բայց քանի որ յուրաքանչյուր ժանր ունի իր ֆիքս կանոնները, հաջորդ իշխանության տիրապետության օրերին էս նույն ու սրանց նման լիքը մարդիկ Թիֆլիսի Հավլաբարի 3 մանեթանոց աղիողորմ լացողների նման կասեն, որ քծնել ու, երբ պիտի մտավորականի անաչառ խոսք ասեին, լռել են «հանուն պետականության ու ներքաղաքական կայունության»:

Չմոռանաք` ключевое слово` «հանուն պետականության»»:

Այս թեմայով

Լրահոս
Վերցնում եմ 1 հատ դդմիկ, 2 ձու և նախաճաշը պատրաստ է․ Դդմիկն այսքան համեղ դեռ չի եղել
Այսօր 13:56
Այս մեթոդի շնորհիվ Ձեր սոխն ու սխտորը մեծ գլուխներով կլինեն․ Հրաշք լուծում որը կօգնի յուրաքանչյուրիդ
Այսօր 13:49
«Որտեղի՞ց Ռոբիկին միլիարդներ, երբ նա Հայաստան է եկել մի քրջոտ վերնաշապիկով.» Համլետ Աբրահամյան
Այսօր 12:56
Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի դատական գործի վերաբերյալ ...
Այսօր 12:46
Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Այսօր 12:05
«Մենք վերադառնալու ենք մեր նախկին կյանքին».Արսեն Թորոսյանը հայտնեց այդքան սպասված լավ լուրը...
Այսօր 12:01
Հուլիսի 2-ից սկսած Վրաստանից կլինեն թռիչքներ
Այսօր 11:09
Հայաստանում հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները....
Այսօր 11:03
Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակից
Այսօր 10:51
«Ֆեյքերիդ գրոհը կանխի արա, թե չէ լավ չի լինի․..»Գևորգ Պետրոսյանը սպառնում է Նիկոլ Փաշինյանին
Այսօր 10:29
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ...
Այսօր 10:22
«Ահազանգ ստացա, որ տատիկի կորած դիակը էս ընթացքում միակ դեպքը չի եղել». Նաիրա Զոհրաբյանի սկանդալային մեղադրանքը...
Այսօր 10:19
Նախարարի խոսնակը՝ կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ դիակի անհետանալու վերաբերյալ
1/Հուլիս/2020 - 23:18
Խոշոր ավտովթար շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ
1/Հուլիս/2020 - 23:12
Միայն տեսեք,թե ինչ զավեշտալի դեպք է տեղի ունեցել:Իր հետ սեռական հարաբերություն ունեցողին չի ճանաչել, որովհետև դիմակով էր
1/Հուլիս/2020 - 22:24
ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ենթադրենք՝ 20. 000 դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է...». վարչապետ Փաշինյան
1/Հուլիս/2020 - 22:09
Նոր մանրամասներ 82-ամյա գյումրեցի տատիկի դիակի կորելու մասին «Եղբայրս կորոնավիրուսից մահացած 18 դիակ բացել ու փակել է, մեր տատիի դին չի եղել»
1/Հուլիս/2020 - 21:35
Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակից
1/Հուլիս/2020 - 21:25
Սարսափելի կադրեր Աբովյան քաղաքում տեղի ունեցած ողբերգական վրաերթից
1/Հուլիս/2020 - 21:11
ՈՒՇԱԳՐԱՎ:«Դիմակ չդրած կինը հարձակվեց ոստիկանների վրա». Հովիկ Հունանյանը պարզաբանել է սկանդալային միջադեպը. Տեսանյութ
1/Հուլիս/2020 - 21:04
Լուծույթ, որը վերացնում է ոտքերի բոլոր տեսակի ցավերը․ Սա փորձել է պետք
1/Հուլիս/2020 - 15:34
Ուզու՞մ եք, որ ձեր մեջքը չցավի․ Ուրեմն ամեն օր երեկոյան պետք է ուտեք այս ամենը՝ 1,5 ամիս շարունակ
1/Հուլիս/2020 - 15:30
«Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված. ահազանգի հետքերով (լուսանկար)
1/Հուլիս/2020 - 15:24
«Վարորդական իրավունքի քննության ընթացակարգի փոփոխությունը կնպաստի լավ վարորդներ ունենալուն»ի՞նչ փոփոխությունների մասին էր Սերգեյ Ղահրամանյանի նոր անդրադարձը.....
1/Հուլիս/2020 - 14:55
Ողջ լրահոսը