13 / Հուլիս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
«Ամբողջ գիշեր կրակել են, ընդամենը մի 30 րոպե է երևի դադար եղել, այս պա... Հայաստանում հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վ... Ի՞նչ նոր գործողությունների են դիմել ադրբեջանական կողմը..... Նոր կարևոր մանրամասներ: Ի՞նչ է կատարվում Ադրբեջանական սահմանամերձ գյո... Կորոնոավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Պետք է ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿԵԼ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, թե չէ նրանց այդ փո... «Մեշոկներով փող եք առնում, սարքեք Ձեր նեխած «պաստանցիաները», ամոթ ա․․․... «Ո՞վ է լափ ուտող` այն տեսակը, որը մնացել է Հայաստանում և գիտակցաբար ծա... «Ամեն ինչ էլ մարդու համար է․ դհոլ խփողը կարող է մեխ խփել, կլարնետ փչող... Սամվել Կարապետյանի թոռան 2-ամյակի շքեղ միջոցառումը (Տեսանյութ) Արարատի մարզում «Opel»-ը կոտրել է եկեղեցու բակի ճաղավանդակները, ցայտաղ... Արտակարգ դեպք Երևանում. գեներալին պատկանող ռեստորանում.... «Վարչապետ Փաշինյանի նկատմամբ հայ ժողովրդի սերը և հարգանքը չի հաջողվի ո... Բրնձով, ոլոռով և հավի բդիկներով արագ և համեղ ուտեստ (Տեսանյութ) Միքայել Մինասյանը նոտ տեսանյութ է հրապարակել.«Մենք իրար հետ վռնդելո...

Դիտեք նաև

xՓակել

ՈՒՇԱԳՐԱՎ: Բուհ ընդունվելու համար երբ և ինչպես դիմել. ԳԹԿ-ից ներկայացնում են դիմում-հայտերի փոփոխությունները

Կորնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի դիմորդներն ընդունելության դիմում-հայտերն այսօրվանից սկսած մինչև հունիսի 15-ը պետք է ուղարկեն առցանց տարբերակով։ Առցանց գրանցման համակարգից օգտվելու համար պետք է այցելեն dimord.am կայք և, գրանցվելով համակարգում, լրացնեն դիմում- հայտը։ 1lurer.am-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ մեր զրույցի պահին համակարգում արդեն 200 հոգի մուտք են գործել, ուսումնասիրում են ու փորձում գրանցվել, իսկ 40-ն արդեն վերջնական հաստատել է իր դիմում-հայտը։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալն ասաց, որ առցանց տարբերակով կարող են դիմել միայն այն դիմորդները, որոնք ՀՀ ուսումնական հաստատություններ են ավարտել։ Օտարերկրյա ուսումնական հաստատություններ ավարտած դիմորդները պետք է մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ն այցելեն Գնահատման և թեստավորման կենտրոն։ Ասաց՝ չեն կարող, օրինակ, մոսկվայաբնակին հայտագրել առանց նրան ու փաստաթղթերը տեսնելու։

Նասիբյանը տեղեկացրեց, որ այս տարի կարևոր փոփոխություն է եղել դիմում-հայտերում։ Եթե նախկինում առաջին անվճար հայտն է եղել գերակա, հիմա անվճարին գումարվում է նաև վճարովին։

«Դիմորդը, ենթադրենք, դիմել է իրավագիտություն մասնագիտության համար, ուրեմն՝ առաջին տողով գրելու է և՛ վճարովի, և՛ անվճար։ Այդտեղից դուրս մնալու դեպքում նա երկրորդ, երրորդ, չորրորդ և այլ հայտերով կարող է ընդունվել միայն այն դեպքում, եթե այդ երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերում գրված մասնագիտություններում թափուր տեղեր կան»,- ասաց Նասիբյանը։

Դիմորդը նախկինում անվճարից դուրս էր մնում, և վճարովիի համար մրցում էին միավորները։ Նասիբյանը բացատրեց, որ եթե միավորով տեղավորվում էր, օրինակ, իրավագիտությունում, նորմալ էր, իսկ եթե չէր տեղավորվում, ապա երկրորդում միջազգային հարաբերություններ նշած լինելու դեպքում պայքարում էր այնտեղի վճարովիի համար։

«Եթե ինքը ունենում էր ավելի բարձր միավոր, քան միջազգային հարաբերություններ դիմածը, ապա հանում էր իրեն էնտեղից։ Ինքը միջազգային հարաբերությունների դիմողին էր իր միավորով հանում, նա էլ՝ արևելագետին, պատմաբանին, և այդպես ստացվում էր, որ դիմորդը չի ընդգրկվում իր ընտրած մասնագիտության մեջ, հայտնվում է մի տեղ, որտեղ, մեղմ ասած, չի էլ ուզում, բայց այնքան որ գրել էր»,- նշեց ԳԹԿ փոխտնօրենը։ Նա տեղեկացրեց, որ այժմ բոլոր առաջին հայտերն ընդունվելու են։ Օրինակ՝ հնարավոր է՝ պատմականը ընդունվի 12 միավորով, բայց 4-րդ հայտում պատմության ֆակուլտետ նշողը 15 միավորով դուրս մնա թափուր տեղ չմնալու պատճառով։

Նախկին երկու, երեք քննությունների փոխարեն մեկ առարկայով քննության անցկացումը ևս պայմանավորված է համավարակի ստեղծած պայմաններով։ Նասիբյանը տեղեկացրեց, որ մրցույթի կազմակերպման համար նաև լրացուցիչ գնահատականներ են ներառում։ Դրանք դիմորդի ատեստատի ավարտական կամ տարեկան գնահատականներն են և ատեստատում ներառված պետական ավարտական քննությունների միավորները։

ԳԹԿ տնօրենի տեղակալը ներկայացրեց, որ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար է գտել այն առարկան, որը տվյալ բուհի և տվյալ մասնագիտության համար շատ կարևոր առարկա է։ Օրինակ՝ տնտեսագիտական ֆակուլտետում մաթեմատիկա, իրավագիտությունում պատմություն առարկան է ընտրվել։

Դիմում-հայտը լրացնելիս դիմորդից պահանջվում են նաև ընտրել միասնական կամ ներբուհական առարկաները։ Նասիբյանը հիշեցրեց, որ ներբուհականն այն քննություններն են, որոնք կազմակերպվում են տվյալ բուհում, կենտրոնացված չեն և ոչ միասնական են համարվում։ Օրինակ՝ կոնսերվատորիայի, գեղարվեստի ակադեմիայի և արվեստի, մշակույթի սպորտի բնագավառի կրթական այլ հաստատությունները։ Նշեց նաև, որ ներբուհական քննություն կա նաև, օրինակ, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայում։

Հիշեցնենք, որ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում։

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Այս թեմայով

Լրահոս
«Ամբողջ գիշեր կրակել են, ընդամենը մի 30 րոպե է երևի դադար եղել, այս պահին էլ վիճակը լարված է.» Մովսեսի վարչական ղեկավարը նոր տվյալներ է տալիս...
Այսօր 11:10
Հայաստանում հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները....
Այսօր 11:06
Ի՞նչ նոր գործողությունների են դիմել ադրբեջանական կողմը.....
Այսօր 10:19
Նոր կարևոր մանրամասներ: Ի՞նչ է կատարվում Ադրբեջանական սահմանամերձ գյուղերում....
Այսօր 10:13
Կորոնոավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ
Այսօր 9:35
«Պետք է ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿԵԼ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, թե չէ նրանց այդ փողերը ԺՈՂՈՎՐԴԻ դեմ են ուղղելու․»Լևոն Շիրինյան
Այսօր 0:12
«Մեշոկներով փող եք առնում, սարքեք Ձեր նեխած «պաստանցիաները», ամոթ ա․․․»Ռիչարդ Մադլենյանը՝ ՀԷՑ-ին
Այսօր 0:04
«Ո՞վ է լափ ուտող` այն տեսակը, որը մնացել է Հայաստանում և գիտակցաբար ծառայել տգիտությանն ու մասնակցել պատերազմող հայրենիքի թալանին…»Արմեն Չիբուխչյանի դիպուկ անդրադարձը ՏԵՍԱՆՅՈՒԹ
12/Հուլիս/2020 - 23:15
«Ամեն ինչ էլ մարդու համար է․ դհոլ խփողը կարող է մեխ խփել, կլարնետ փչողը կարող է ռեմոնտ անել՝ պատեր փչել․ դերասան »Մանվել Խաչատրյան
12/Հուլիս/2020 - 23:07
Սամվել Կարապետյանի թոռան 2-ամյակի շքեղ միջոցառումը (Տեսանյութ)
12/Հուլիս/2020 - 22:35
Արարատի մարզում «Opel»-ը կոտրել է եկեղեցու բակի ճաղավանդակները, ցայտաղբյուրներն ու տաղավարը
12/Հուլիս/2020 - 22:22
Արտակարգ դեպք Երևանում. գեներալին պատկանող ռեստորանում....
12/Հուլիս/2020 - 21:24
«Վարչապետ Փաշինյանի նկատմամբ հայ ժողովրդի սերը և հարգանքը չի հաջողվի ոչնչացնել»Ալեն Սիմոնյան
12/Հուլիս/2020 - 20:41
Բրնձով, ոլոռով և հավի բդիկներով արագ և համեղ ուտեստ (Տեսանյութ)
12/Հուլիս/2020 - 20:18
Միքայել Մինասյանը նոտ տեսանյութ է հրապարակել.«Մենք իրար հետ վռնդելու ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկից․»
12/Հուլիս/2020 - 19:54
Ադրբեջանական կողմը վերջապես հրապարակեց զոհերի ու վիրավորների թիվը...
12/Հուլիս/2020 - 19:26
ՈՒՇԱԳՐԱՎ: Ինչպե՞ս է բերման ենթարկվել Արամ Վարդանյանը«Վստրեչի ապեր»․ Ոստիկանությունը նոր տեսանյութ է հրապարակել
12/Հուլիս/2020 - 19:23
Արփի Գաբրիելյանը որդու հետ շատ հուզիչ տեսանյութ Է հրապարակել
12/Հուլիս/2020 - 16:43
Հավի մսով և կարտոֆիլով անչափ համեղ և արագ պատրաստվող ուտեստ (Տեսանյութ)
12/Հուլիս/2020 - 16:32
Ինձ պիտի պրեմիա տան. ոչ թե տուգանեն. անգամ տեսնելուց հետո չեք հավատա, որ այս կինը դիմակով է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12/Հուլիս/2020 - 15:27
Երբեք ոչ ոքի մտքով չի անցնի,թե ինչու՞ էին Ռոբերտ Քոչարյանի երկրպագուները լացում ,վերջինիս հետ տեսակապի Ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12/Հուլիս/2020 - 15:21
Խնջույքը ողբերգական ավարտ է ունեցել . հարսնացուն մահացել է հենց հարսանիքի ժամանակ....
12/Հուլիս/2020 - 14:12
Մեքենաս լվացել եմ, էսօրվանից տաքսի եմ քշելու. Գոռ Հակոբյան (լուսանկար)
12/Հուլիս/2020 - 14:02
«Հենց Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)
12/Հուլիս/2020 - 12:13
Հրատապ նոր մանրամասներ Վստրեչի Ապերի այսօրվա ձերբակալությունից....
12/Հուլիս/2020 - 12:06
Ողջ լրահոսը