13 / July / 2020
01:39:31

Դիտեք նաև

xClose

Իրավիճակը լուրջ է. ոստիկանությունն ու պարետատունն անցնում են խիստ ռեժիմի

«Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել, և պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք՝ համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումներին»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ կառավարության մարտավարությունն այս փուլում հետևյալն է՝ պետք է կարողանալ ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու:

«Այսինքն՝ ըստ էության մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի: Գիտեք, որ պարետատունը փակ տարածքներում դիմակների պարտադիր օգտագործման պայման է ապահովել, և մենք այս համատեքստում պետք է ավելի ուշադիր լինենք, որովհետև քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում է արվում՝ եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ինչո՞ւ կառավարությունում քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում: Կարծում եմ՝ շատ արդարացի և ճիշտ դիտարկում է, և մենք պետք է կարողանանք ապահովել, որ պետական կառավարման մարմիններում մարդիկ առանց դիմակի կարող են լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակներում միայնակ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ պարետատունն անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի: Ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության:

«Ես երեկ երեկոյան տուն վերադառնալիս նկատեցի, որ տաքսիների մեջ չեն պահում կանոնները՝ ոչ հաճախորդները, ոչ էլ վարորդները: Պարետատունը սահմանել է կանոններ իրավաբանական անձանց համար, թե ինչ հակահամաճարակային կանոններ պետք է պահպանել: Հաջորդ խնդիրը, մեր տեսչական մարմինները պետք է շատ խիստ հսկողություն սահմանեն այդ կանոնները չպահպանող ընկերությունների նկատմամբ: Բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է, իրար հետ խոսելիս պետք է առաջնորդվել դիմակ կրելով կամ սոցիալական հեռավորությունը պահելով»,- ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց նաև փչացած հեռախոսի միջոցով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին: «Կորոնավիրուսի մասին ՀՀ կառավարության տված բոլոր տեղեկությունները՝ առանց բացառության, օբյեկտիվ են և համապատասխանում են իրականությանը: Այն գնահատականները, որոնք հընթացս փոխվում են, դրանք կախված են վիրուսի մասին նոր իմացության, նոր պրակտիկայի ձեռքբերման հետ: Ամբողջ աշխարհն այսօր այդ վիճակում է, աշխարհում չկա երկիր, որ արձանագրի, որ ինքը 100 տոկոսով արդեն ճանաչում է վիրուսը, և այդպիսով նախկին արձանագրած գիտելիքի անհրաժեշտություն չկա: Եկեք արձանագրենք այս լրջությունը: Ինձ համար կորոնավիրուսի դեմ պայքարի մի գերարդյունավետ միջոց կա՝ դա անհատական պատասխանատվությունն է: Սրանից ավելի էֆեկտիվ միջոց չի կարող լինել:

Suggestions

Newsfeed
New video emerges of mother trying to kill son for first time
28/May/2020 - 19:10
New York State braces for spike in coronavirus cases
5/April/2020 - 19:56
New Orleans takes on Coronavirus battle 15 years after hurricane
5/April/2020 - 19:01
The next outbreak? We’re not ready | Bill Gates
5/April/2020 - 18:59
SPECIAL REPORT: China's deadly coronavirus cover-up
5/April/2020 - 18:56
#Bitcoin price falling to $6,400 as $21.7 mln in BTC moved by top exchange
13/March/2020 - 22:36
Worth millions of euros: Gold toilet "America" ​​stolen - at Churchill's birthplace
13/March/2020 - 22:34
Coronavirus survivor reveals what it's like to have Covid-19
13/March/2020 - 16:23
Tom Hanks and Rita Wilson test positive for coronavirus
13/March/2020 - 16:20
#Coronavirus: there are 2 types
7/March/2020 - 19:55
Woman Has 17 Abortions in 6 Years, May Never Be Able to Have Children
7/March/2020 - 19:54
Mars as you have never seen it before in 1.8 billion pixels
7/March/2020 - 19:53
#Apple, #Microsoft, #Google look to move production away from China. That’s not going to be easy․ #CNBC
7/March/2020 - 19:51
Elizabeth Warren ends presidential bid
7/March/2020 - 19:49
Best EXPLOSIVE Pranks - Just For Laughs Gags
6/March/2020 - 17:22
Comedy Videos - New Funny Pranks Compilation Try Not To Laugh
6/March/2020 - 17:20
First Case of Coronavirus in Dog Confirmed in Hong Kong
6/March/2020 - 14:54
The Best Way to Wash Your Hands to Prevent Getting Sick
6/March/2020 - 14:52
Over 100 Coronavirus Cases Confirmed In US; More Deaths In Washington State
4/March/2020 - 18:57
Baba Vanga Predictions and Divinations for 2020.
4/March/2020 - 18:54
Spike in coronavirus cases and fatalities around the world
2/March/2020 - 18:41
Hong Kong. A Walk Around the Food Markets in the Streets. Chinese Food and Street Food
1/March/2020 - 21:50
China's animal crusaders | 101 East
1/March/2020 - 21:46
China orders complete ban on trade in wildlife for food to combat coronavirus epidemic
1/March/2020 - 17:10
All Timeline