27 / Սեպտեմբեր / 2020
01:39:31
Վերջին լուրերը
«Եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ». Արծրուն Հովհաննիսյան Արծրուն Հովհաննիսյանը հանդես է եկել նոր տեղեկություններով ՏԵՍԱՆՅՈՒԹ ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ: Խորը վշտով տեղեկացնում ենք ,որ Արցախում մարտական գործողու... «Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք»... Նոր տեսանյութ շփման գծից ,ի՞նչ ավերվածություն է կատարվել Ստեփանակերտո... ՀՐԱՏԱՊ ՆՈՐ ԿՈՉ: «Ելնելով ստեղծված իրավիճակից հայտարարում եմ ռազմական դ... Ցավալի լուր. խորը վշտով տեղեկացնում ենք ,որ Մարտունու շրջանում ունե... Նոր բացառիկ տեսանյութ: Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը ... Հայաստանում սեպտեմբերի 27_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսո... ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՇՓՄԱՆ ԳԾԻՑ: Սուտ են հայկական ուղղաթիռ խոցելու մասին լո... Իրավիճակը Տավուշում այս պահի դրությամբ, նոր մանրամասներ ՑԱՎՈՎ ենք հայտնում ,որ հայկական կողմը մի քանի վիրավոր ունի. Խոսնակ... Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հայտնել..... «Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին». վարչապետի կոչը ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է Մոսկվա...

Դիտեք նաև

xՓակել

Աշոտ Ղազարյանի թոռնուհու՝ 16-ամյա Անահիտ Ադամյանի նոր հոբբին

Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ պատանի երգչուհի Անահիտ Ադամյանը, երաժշտական մի շարք միջազգային մրցույթներում հասցրել է հաջողություններ գրանցել։ Երգարվեստն ու ուսումն այժմ 16-ամյա Անահիտի համար առաջնային տեղում են։ Չնայած զբաղվածությանը` երգչուհին ունի նաև հետաքրքիր հոբբի, որի մասին գիտելիքները փորձում է ավելացնել. Անահիտը շատ է սիրում դիմահարդարում անել և կարծում է` ճիշտ դիմահարդարվել պետք է իմանան բոլոր աղջիկները։

Tert.am Life-ի հետ զրույցում Անահիտն ասաց, որ Ինստագրամում 1,5 միլիոն հետևորդ ունենալը շատ պարտավորցնող է, քանի որ անընդհատ պետք է նոր ու հետաքրքիր հրապարակումներ պատրաստի։ Հիմա սկսել է ոչ միայն երաժշտական կոնտենտ ապահովել, այլև խոսել իր հոբբիի` դիմահարդարման մասին։

«Դիմահարդարումն ինքնուրույն եմ սովորել՝ հետևելով հայտնի մասնագետների տեսանյութերին։ Առօրյայում, բնականաբար, բեմական դիմահարդարմամբ չեմ լինում, շատ ավելի նուրբ և թեթև կոսմետիկա եմ օգտագործում, իսկ բեմի, համացանցային հրապարակումների համար անհրաժեշտ է համեմատաբար արտահայտիչ դիմահարդարում»,-ասաց Անահիտը։

Երգչուհին նշեց, որ յուրաքանչյուր աղջիկ պետք է հետևի իրեն ու լինի խնամված․ «Ներքին գեղեցկությունն ավելի բարձր եմ գնահատում, չեմ սիրում սուտն ու նախանձը։ Եթե մարդը բարի է և անկեղծ, արդեն իսկ կարելի է նրան գեղեցիկ համարել՝ թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ,- ասաց երգչուհին, ապա, անդրադառնալով արտաքին խնամքին, հավելեց,- Օրը սկսում եմ դեմքի խնամքից՝ լվացվելով և թեթև խնամելով։ Եթե տանն եմ լինելու, աշխատում եմ չծանրաբեռնել մաշկս, որպեսզի այն շնչի»։

Խնամքի ու գեղեցկության վերջին միտումներին միշտ տեղյակ լինելու համար Անահիտը հետևում է մի շարք հայտնիների, սակայն արդեն հասցրել է գտնել իր ոճը։ «Հետևում եմ տարբեր աստղերի՝ մոդելների և հայտնի կանանց, սակայն իմ ոճն ունեմ։ Էտալոն, որպես այդպիսին, չունեմ, բայց միշտ նկատում և բարձր եմ գնահատում գեղեցիկը։ Իհարկե, ճաշակին ընկեր չկա և ամեն մարդ յուրովի է պատկերացնում գեղեցիկը, ինձ համար գեղեցիկն իմ մայրն է»։

Պատանեկան տարիքը երբեմն դառնում է արտաքին փորձարկումների և նորությունների շրջան։ Իր տարիքակից աղջիկներին երգչուհին խորհուրդ տվեց առաջին հերթին սիրել սեփական ես-ը և հարգել դիմացինի կարծիքը. «Պետք է հետևել ինչպես ուսմանը, այնպես էլ արտաքնին։ Նրանք, ովքեր դեռ չեն կարողանում ինքնուրույն դիմահարդարվել, կարող են սովորել՝ հետևելով հայտնի մասնագետների տեսանյութերին։ Կարծում եմ, յուրաքանչյուր աղջիկ պետք է կարողանա իր դիմագծերին համապատասխան ճիշտ դիմահարդարում անել»։

Պատանի երգչուհու մայրիկից` Մագայից էլ հետաքրքրվեցինք, թե ինչ խորհուրդներ է տալիս դստերը․ «Իմ խորհուրդներն իհարկե առաջին հերթին ուղղված են հակառակ սեռի հետ կապված հարցերին։ Անահիտը շատ լավ գիտի, որ անձնականի մասին մտածելու համար դեռ շատ շուտ է, պետք է առաջնահերթ մտածել ուսման և հետագա կարիերայի մասին։ Իրականում նա հիմա կողմնակի բաների մասին մտածելու ժամանակ էլ չունի։ Ուրախ եմ, որ լսում է իմ խորհուրդները և հետևումդրանց»։

Այս թեմայով

Լրահոս
«Եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ». Արծրուն Հովհաննիսյան
Այսօր 13:48
Արծրուն Հովհաննիսյանը հանդես է եկել նոր տեղեկություններով ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 13:36
ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ: Խորը վշտով տեղեկացնում ենք ,որ Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Սամվել Բաբայան
Այսօր 13:02
«Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք» Փաշինյանը հանդես է եկել նոր կոչով
Այսօր 12:55
Նոր տեսանյութ շփման գծից ,ի՞նչ ավերվածություն է կատարվել Ստեփանակերտում
Այսօր 12:30
ՀՐԱՏԱՊ ՆՈՐ ԿՈՉ: «Ելնելով ստեղծված իրավիճակից հայտարարում եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք…». Արայիկ Հարությունյան
Այսօր 12:21
Ցավալի լուր. խորը վշտով տեղեկացնում ենք ,որ Մարտունու շրջանում ունենք զոհեր և վիրավորներ
Այսօր 11:47
Նոր բացառիկ տեսանյութ: Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը (տեսանյութ)
Այսօր 11:41
Հայաստանում սեպտեմբերի 27_ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները.....
Այսօր 11:16
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՇՓՄԱՆ ԳԾԻՑ: Սուտ են հայկական ուղղաթիռ խոցելու մասին լուրերը. ազիկները դեզինֆո են տարածում
Այսօր 11:10
Իրավիճակը Տավուշում այս պահի դրությամբ, նոր մանրամասներ
Այսօր 10:27
ՑԱՎՈՎ ենք հայտնում ,որ հայկական կողմը մի քանի վիրավոր ունի. Խոսնակ...
Այսօր 10:20
Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հայտնել.....
Այսօր 9:53
«Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին». վարչապետի կոչը
Այսօր 9:45
ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է Մոսկվա-Երևան չարտերային չվերթների մասին
26/Սեպտեմբեր/2020 - 23:26
Արփի Գաբրիելյանը որդու նոր լուսանկարն է հրապարակել ՝ հետևյալ գրառմամբ «Մեր կյանքի իմաստ» ԼՈՒՍԱՆԿԱՐ
26/Սեպտեմբեր/2020 - 23:05
«2018-ին Փաշինյանը խնդրում, աղաչում էր Ծառուկյանին». Գևորգ Պետրոսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ
26/Սեպտեմբեր/2020 - 22:50
Շուշան Պետրոսյանը կտրուկ փոխել է ոճը«Ոճային փոփոխությունը եղել է իմ տեխնիկական անփութության պատճառով»ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26/Սեպտեմբեր/2020 - 22:06
«30 տարի բեմում եմ,դեռ 30 տարի էլ պիտի երգեմ» Նունե Եսայանը չի պատրաստվում իր տեղը զիջել երիտասարդ սերնդին ՏԵՍԱՆՅՈՒԹ
26/Սեպտեմբեր/2020 - 21:59
«Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա» Դանիել Իոաննիսյան
26/Սեպտեմբեր/2020 - 21:52
«Այսուհետ ոչ մեկի մտքով չպետք է անցնի զոռբայությամբ «տիրանալու» քաղաքական իշխանության»․ Ռոմանոս Պետրոսյան
26/Սեպտեմբեր/2020 - 21:43
ՆՈՐ ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ: Որտե՞ղ են ծեծի ենթարկել Սևանի, Գավառի, Մարտունու ոստիկանապետերին, և ի՞նչ են պատմում ծովագյուղցիները ՏԵՍԱՆՅՈՒԹ
26/Սեպտեմբեր/2020 - 18:48
«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին». ՀՅԴ
26/Սեպտեմբեր/2020 - 15:41
Նոր հակառեկորդ Վրաստանում՝ կորոնավիրուսի դեպքերը մեկ օրում աննախադեպ աճ են գրանցել
26/Սեպտեմբեր/2020 - 15:15
Ողջ լրահոսը