10 / Օգոստոս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Միայն հպարտություն եմ զգում. ՌԴ-ում հսկա բեռնատար նավը կոչել են Առնո ... Սարգիս Գրիգորյանը անկեղծացել է իր հանդեպ ատելության խոսքի երևույթի մաս... «Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջակ... Մարիամ Փաշինյանն իր հանգստից նոր լուսանկարներ է հրապարակել Շատ լավն է անպայման դիտեք: Դերասան Հովհաննես Դավթյանը ներկայացրել է ն... Կրկին ցավալի լուր:Ջրափրկարարները Սևան-Հրազդան ջրանցքից դուրս են բերել ... Ախալքալաքում տեղի ունեցած սպանության բացառիկ կադրեր. տեսանյութ Ցավալի լուր:Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից.34 տարեկանում ... Սարսափելի և ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սևանա լճում. դուրս են... Սարսափելի վթարի հետքերով: Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտ... ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «20 տարի անց սա կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոս... Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր գեղեցիկ պարը Tik-tok-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Իմ կուկլեն»․ Պտրոսյան Գևորգը նոր տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից Որքա՞ն պետք է կազմի ձեր կենսաթոշակի չափը և նոր փոփոխությունների մասին ... ՀՐԱՏԱՊ: Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի ք...

Դիտեք նաև

xՓակել

Ուշագրավ․ Նոր նպաստի տեսակ․ ՄԵԿՈւՍԱՑՄԱՆ ՆՊԱՍՏ․ ո՞ւմ այն կտրամադրվի. կիսվեք, թող բոլորը տեղեկանան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հանրային քննարկման է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով նոր նպաստի տեսակ կսահմանվի ինչպես ժամակավոր անաշխատունակների, այնպես էլ վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց համար։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ նախագծով նախատեսվում է օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել լրացնել նոր կետով, որով կսահմանվի ժամանակավոր անաշխատունակության նպաստի նոր տեսակ, մեկուսացման նպաստ։


Մեկուսացման նպաստը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստն է։

Սույն օրենքի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:


Սույն օրենքի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:

Մեկուսացման նպաստ կսահմանվի նաև վարձու աշխատողների համար։

«Հոդված 12.1 Վարձու աշխատողին տրվող մեկուսացման նպաստը


Վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից»,-նշվում է նախագծում:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց համար նույնպես կսահմանվի մեկուսացման նպաստ։

«Հոդված 21.1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող մեկուսացման նպաստը


Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) եթե վարձու աշխատողը մեկուսացման կամ ինքնամեկուսացման ընթացքում հեռավար կատարել է իր աշխատանքային պարտականությունները եւ վարձատրվել է (ստացել է աշխատավարձ)»,-նշվում է նախագծում:


Հեղինակը նշել է, որ մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ժամանակավոր անաշխատունակության թերթիկը կտրամադրի առողջապահության բնագավառի լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքում կներառվի վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մեկուսացման կամ

ինքնամեկուսացման հիմքերը եւ ժամանակահատվածը (սկիզբը եւ վերջը): Տեղեկանքը մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար կներկայացվի գործատուին կամ լիազոր մարմին: Տեղեկանքի ձեւը, լրացման ու տրամադրման կարգը կսահմանի առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:


Ընդունվելու դեպքում օրենքի կարգավորումները կտարածվեն 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Եթե շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակությունն ավարտվի մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ մեկուսացման նպաստ նշանակելու համար փաստաթղթերը ներկայացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից սկսած վեցամսյա ժամկետում, ապա այդ փաստաթղթերը համարվում են սահմանված ժամկետում ներկայացված:


Հեղինակը նշել է, որ նոր կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու ընդունված ռազմավարությունները նախատեսում են, քաղաքացիների մեկուսացում եւ ինքնամեկուսացում, որի արդյունքում կտրվում են համաճարակաբանական շղթաները, նպաստելով վարակի տարածման արագության կրճատմանը: Միեւնույն ժամանակ, կարգավորված չէ մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատող անձանց անաշխատունակության նպաստի տրամադրման գործընթացը, որը կարող է առաջացնել քաղաքացիների կողմից մեկուսանալուց կամ ինքնամեկուսանալուց խուսափելու ցանկություն, պայմանավորված եկամուտի աղբյուրի կորստի վտանգով:

Իրավաբան.net

Այս թեմայով

Լրահոս
Միայն հպարտություն եմ զգում. ՌԴ-ում հսկա բեռնատար նավը կոչել են Առնո Բաբաջանյաի անվամբ կոմպոզիտորի 100-ամյակի առթիվ
9/Օգոստոս/2020 - 23:34
Սարգիս Գրիգորյանը անկեղծացել է իր հանդեպ ատելության խոսքի երևույթի մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ
9/Օգոստոս/2020 - 23:09
«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի»Արմեն Աշոտյան
9/Օգոստոս/2020 - 22:58
Մարիամ Փաշինյանն իր հանգստից նոր լուսանկարներ է հրապարակել
9/Օգոստոս/2020 - 22:23
Շատ լավն է անպայման դիտեք: Դերասան Հովհաննես Դավթյանը ներկայացրել է նոր հումորային տեսանյութ .«ԱԱԾ սկանդալային բացահայտում»
9/Օգոստոս/2020 - 21:47
Կրկին ցավալի լուր:Ջրափրկարարները Սևան-Հրազդան ջրանցքից դուրս են բերել 15-ամյա պատանու դի,պարզվել է նրա ինքնությունը
9/Օգոստոս/2020 - 21:06
Ախալքալաքում տեղի ունեցած սպանության բացառիկ կադրեր. տեսանյութ
9/Օգոստոս/2020 - 20:57
Ցավալի լուր:Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից.34 տարեկանում մահացել է Լևոն Ղասաբօղլյանը
9/Օգոստոս/2020 - 20:17
Սարսափելի և ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սևանա լճում. դուրս են բերել 30-ամյա երիտասարդի դին,պարզվել է նրա ինքնությունը....
9/Օգոստոս/2020 - 20:09
Սարսափելի վթարի հետքերով: Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները...
9/Օգոստոս/2020 - 18:47
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «20 տարի անց սա կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյան
9/Օգոստոս/2020 - 18:25
Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր գեղեցիկ պարը Tik-tok-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
9/Օգոստոս/2020 - 17:42
«Իմ կուկլեն»․ Պտրոսյան Գևորգը նոր տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից
9/Օգոստոս/2020 - 17:29
Որքա՞ն պետք է կազմի ձեր կենսաթոշակի չափը և նոր փոփոխությունների մասին առավել մանրամասն
9/Օգոստոս/2020 - 15:16
ՀՐԱՏԱՊ: Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր
9/Օգոստոս/2020 - 15:13
«Չգոռաս վրես ․․․» Թեժ վիճաբանություն Գոռ Հակոբյանի հետ ,ի՞նչ է կատարվել իմացեք և դուք ...ՏԵՍԱՆՅՈՒԹ
9/Օգոստոս/2020 - 14:56
«Նիկոլ ժողովուրդը քեզ երբեք չի սիրել, չի սիրում և չի սիրելու» Նարե Գրիգորյան
9/Օգոստոս/2020 - 14:45
Ինչպե՞ս դիմավորեցին Հայաստանից մարդասիրական օգնությունը Բեյրութում
9/Օգոստոս/2020 - 14:05
Ադրբեջանական սոց ցանցերում Ալիևի դստեր Լեյլայից թողել են միայն ա՜՜՜՜՜՜ տառը , մեկ բառով ասած , 30 պլյուս է . (տեսանյութ)
9/Օգոստոս/2020 - 13:41
Սիրուշոն Սևանից նոր լուսանկարներ է հրապարակել Լևոն Քոչարյանի հետ...
9/Օգոստոս/2020 - 13:26
Նոր սարսափելի մանրամասներ: Սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ. Ինչ է կատարվել հայերի միջև Ախալքալակու...
9/Օգոստոս/2020 - 13:21
Նոր մանրամասներ արշավախմբի մոլորված անդամների մասին ....
9/Օգոստոս/2020 - 12:35
Տենդ, հազ. Չինաստանում նոր մահացու վիրուս է տարածվում
9/Օգոստոս/2020 - 12:25
«ՀՀ -ում հեղափողություն չի եղել, ՀՀ -ում պարզապես նոր հարստացած, առանց բարձրագույն կրթության թավշյա պաշտոնյաներ են հայտնվել» Տաթև Այվազյան
9/Օգոստոս/2020 - 11:51
Ողջ լրահոսը