14 / Հուլիս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Հայաստանում հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով ... ՀՐԱՇԱԼԻ ԼՈՒՐ։ Լուսաբացն իր հետ բերեց ֆանտաստիկ լավ լուր. Տղերքը նոր դի... «Ի սեր Աստծո, ես չեմ ցանկանում տաքսի քշել․ վերջ տվեք այդ էժանագին փիառ... Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Թե էդ տականքին ով բերեց, նստացրեց մեր գլխին, Հայաստանը կերավ արդեն ան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Հորդորս վարչապետուհուն.Հերիքա զինվորի շորը պղծես»Արիանա Հովսեփյան «Դուք ո՞վ եք, որ ինձ ասեք՝ ես ինչ անեմ». Սարգիս Գրիգորյան (Տեսանյութ) «Շարժվում ենք դեպի Ազգային ժողով »Նարեկ Մալյան /տեսանյութ/ Երբ կբացվեն դպրոցները. Պարզաբանում է պարետ Տիգրան Ավինյանը «Ամբողջ գիշեր կրակել են, ընդամենը մի 30 րոպե է երևի դադար եղել, այս պա... Հայաստանում հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վ... Ի՞նչ նոր գործողությունների են դիմել ադրբեջանական կողմը..... Նոր կարևոր մանրամասներ: Ի՞նչ է կատարվում Ադրբեջանական սահմանամերձ գյո... Կորոնոավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ

Դիտեք նաև

xՓակել

Ուշագրավ․ Նոր նպաստի տեսակ․ ՄԵԿՈւՍԱՑՄԱՆ ՆՊԱՍՏ․ ո՞ւմ այն կտրամադրվի. կիսվեք, թող բոլորը տեղեկանան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հանրային քննարկման է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով նոր նպաստի տեսակ կսահմանվի ինչպես ժամակավոր անաշխատունակների, այնպես էլ վարձու աշխատողների և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց համար։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ նախագծով նախատեսվում է օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել լրացնել նոր կետով, որով կսահմանվի ժամանակավոր անաշխատունակության նպաստի նոր տեսակ, մեկուսացման նպաստ։


Մեկուսացման նպաստը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստն է։

Սույն օրենքի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:


Սույն օրենքի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:

Մեկուսացման նպաստ կսահմանվի նաև վարձու աշխատողների համար։

«Հոդված 12.1 Վարձու աշխատողին տրվող մեկուսացման նպաստը


Վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից»,-նշվում է նախագծում:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց համար նույնպես կսահմանվի մեկուսացման նպաստ։

«Հոդված 21.1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող մեկուսացման նպաստը


Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) եթե վարձու աշխատողը մեկուսացման կամ ինքնամեկուսացման ընթացքում հեռավար կատարել է իր աշխատանքային պարտականությունները եւ վարձատրվել է (ստացել է աշխատավարձ)»,-նշվում է նախագծում:


Հեղինակը նշել է, որ մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ժամանակավոր անաշխատունակության թերթիկը կտրամադրի առողջապահության բնագավառի լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքում կներառվի վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մեկուսացման կամ

ինքնամեկուսացման հիմքերը եւ ժամանակահատվածը (սկիզբը եւ վերջը): Տեղեկանքը մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար կներկայացվի գործատուին կամ լիազոր մարմին: Տեղեկանքի ձեւը, լրացման ու տրամադրման կարգը կսահմանի առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:


Ընդունվելու դեպքում օրենքի կարգավորումները կտարածվեն 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Եթե շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակությունն ավարտվի մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ մեկուսացման նպաստ նշանակելու համար փաստաթղթերը ներկայացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից սկսած վեցամսյա ժամկետում, ապա այդ փաստաթղթերը համարվում են սահմանված ժամկետում ներկայացված:


Հեղինակը նշել է, որ նոր կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու ընդունված ռազմավարությունները նախատեսում են, քաղաքացիների մեկուսացում եւ ինքնամեկուսացում, որի արդյունքում կտրվում են համաճարակաբանական շղթաները, նպաստելով վարակի տարածման արագության կրճատմանը: Միեւնույն ժամանակ, կարգավորված չէ մեկուսացված եւ ինքնամեկուսացված աշխատող անձանց անաշխատունակության նպաստի տրամադրման գործընթացը, որը կարող է առաջացնել քաղաքացիների կողմից մեկուսանալուց կամ ինքնամեկուսանալուց խուսափելու ցանկություն, պայմանավորված եկամուտի աղբյուրի կորստի վտանգով:

Իրավաբան.net

Այս թեմայով

Լրահոս
Հայաստանում հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները....
Այսօր 10:53
ՀՐԱՇԱԼԻ ԼՈՒՐ։ Լուսաբացն իր հետ բերեց ֆանտաստիկ լավ լուր. Տղերքը նոր դիրք են գրավել. Կեցցեն մեր տղերքը
Այսօր 10:48
«Ի սեր Աստծո, ես չեմ ցանկանում տաքսի քշել․ վերջ տվեք այդ էժանագին փիառին»Սարգիս Գրիգորյան
Այսօր 10:16
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ
Այսօր 10:07
«Թե էդ տականքին ով բերեց, նստացրեց մեր գլխին, Հայաստանը կերավ արդեն աննորմալը»․ Արտաշատի բնակչուհին՝ Փաշինյանի մասին (Տեսանյութ)
Այսօր 0:35
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Այսօր 0:25
«Հորդորս վարչապետուհուն.Հերիքա զինվորի շորը պղծես»Արիանա Հովսեփյան
Այսօր 0:04
«Դուք ո՞վ եք, որ ինձ ասեք՝ ես ինչ անեմ». Սարգիս Գրիգորյան (Տեսանյութ)
13/Հուլիս/2020 - 23:57
«Շարժվում ենք դեպի Ազգային ժողով »Նարեկ Մալյան /տեսանյութ/
13/Հուլիս/2020 - 15:32
Երբ կբացվեն դպրոցները. Պարզաբանում է պարետ Տիգրան Ավինյանը
13/Հուլիս/2020 - 15:28
«Ամբողջ գիշեր կրակել են, ընդամենը մի 30 րոպե է երևի դադար եղել, այս պահին էլ վիճակը լարված է.» Մովսեսի վարչական ղեկավարը նոր տվյալներ է տալիս...
13/Հուլիս/2020 - 11:10
Հայաստանում հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակակիրների և մահերի ընդհանուր տվյալները....
13/Հուլիս/2020 - 11:06
Ի՞նչ նոր գործողությունների են դիմել ադրբեջանական կողմը.....
13/Հուլիս/2020 - 10:19
Նոր կարևոր մանրամասներ: Ի՞նչ է կատարվում Ադրբեջանական սահմանամերձ գյուղերում....
13/Հուլիս/2020 - 10:13
Կորոնոավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ
13/Հուլիս/2020 - 9:35
«Պետք է ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿԵԼ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, թե չէ նրանց այդ փողերը ԺՈՂՈՎՐԴԻ դեմ են ուղղելու․»Լևոն Շիրինյան
13/Հուլիս/2020 - 0:12
«Մեշոկներով փող եք առնում, սարքեք Ձեր նեխած «պաստանցիաները», ամոթ ա․․․»Ռիչարդ Մադլենյանը՝ ՀԷՑ-ին
13/Հուլիս/2020 - 0:04
«Ո՞վ է լափ ուտող` այն տեսակը, որը մնացել է Հայաստանում և գիտակցաբար ծառայել տգիտությանն ու մասնակցել պատերազմող հայրենիքի թալանին…»Արմեն Չիբուխչյանի դիպուկ անդրադարձը ՏԵՍԱՆՅՈՒԹ
12/Հուլիս/2020 - 23:15
«Ամեն ինչ էլ մարդու համար է․ դհոլ խփողը կարող է մեխ խփել, կլարնետ փչողը կարող է ռեմոնտ անել՝ պատեր փչել․ դերասան »Մանվել Խաչատրյան
12/Հուլիս/2020 - 23:07
Սամվել Կարապետյանի թոռան 2-ամյակի շքեղ միջոցառումը (Տեսանյութ)
12/Հուլիս/2020 - 22:35
Արարատի մարզում «Opel»-ը կոտրել է եկեղեցու բակի ճաղավանդակները, ցայտաղբյուրներն ու տաղավարը
12/Հուլիս/2020 - 22:22
Արտակարգ դեպք Երևանում. գեներալին պատկանող ռեստորանում....
12/Հուլիս/2020 - 21:24
«Վարչապետ Փաշինյանի նկատմամբ հայ ժողովրդի սերը և հարգանքը չի հաջողվի ոչնչացնել»Ալեն Սիմոնյան
12/Հուլիս/2020 - 20:41
Բրնձով, ոլոռով և հավի բդիկներով արագ և համեղ ուտեստ (Տեսանյութ)
12/Հուլիս/2020 - 20:18
Միքայել Մինասյանը նոտ տեսանյութ է հրապարակել.«Մենք իրար հետ վռնդելու ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկից․»
12/Հուլիս/2020 - 19:54
Ողջ լրահոսը