26 / Մայիս / 2020
01:39:31
Վերջին լուրերը
Կորոնա ես ատում եմ քեզ․ Լիլիթ Հովհաննիսյանն անկեղծացել է իր՝ կորոնավիր... Սարսափելի կադրեր: Հրապարակվել է Ռուսաստանում տեղի ունեցած ավերիչ փոթոր... Նարեկ Մալյանի՝ ԱԱԾ ուղարկված դիմումի կապակցությամբ քրեական գործ է հարո... ՀՐԱՏԱՊ: Շրջիկ խմբերն այցելում են ինքնամեկուսացվածների բնակարաններ. արդ... «Ի՜նչ երեխա է, ֆանտաստիկա». Ալեքսանդրա Խարազյանը Պիաֆ երգեց ու տապալեց... Սպանություն Աբովյանում․ եկեղեցու մուտքի մոտ 40-ամյա տղամարդու դի է հայ... Արտակարգ դեպք «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում «Ես կարող եմ իմ բնակարանը կոչել Ազնավուրի անունով, բայց ոչ «Զվարթնոցը»... Գևորգ Պետրոսյանը հրճվանքը , երբ ԱԺ նախագահը դիմակ չկրելու համար իրեն ն... «Խանգարում եմ շատերի կանանց և սիրուհիներին, ինձ բոլորը խանդում են, ես ... «Տո դու ո՞վ ես, որ ինձ ասես». Պատգամավոր Գևորգ Պետրոսյան Կարևոր: «Ջրի մեջ ավելացրեք 10 կաթիլ յոդ, մեղր և խմեք․ Բնական միջոց, որ... Կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը.... Ողբերգական դեպք. «Սուրբ Աստվածամայր» բկ-ում 5-ամյա երեխա է մահացել,արդ... Ռուսական ավիաընկերությունը նոր սահմանափակումներ է մտցրել ուղևորների հա...

Դիտեք նաև

xՓակել

Speaking to Squawk Box Europe following Barclays’ third-quarter earnings report on Friday, Staley said financial crises usually arise from financial

Betfred named as sponsor for Wilder v Fury fight

Betfred has been announced as the official sponsor of the heavyweight fight between Deontay Wilder and Tyson Fury this Saturday. The clash, referenced in boxing as the ‘biggest fight of the year,’ takes place at the MGM Grand Garden Arena in Paradise, Nevada, and will be available on pay-per-view worldwide, including on BT Sport Box office. The showdown is a rematch of the split decision draw back in December 2018. Betfred Founder and CEO Fred Done, said: "I’m delighted to be a sponsor of the most anticipated fight of the year – and if Wilder vs Fury II is anything like the first fight we are in for a superb night." The sponsorship increases Betfred’s US presence, after opening its first US sportsbook at Grand Falls Casino & Golf Resort in Iowa last summer, while recently agreeing deals for sports betting offerings in Pennsylvania and Colorado. William Hill was unable to sponsor the ring for December's heavyweight world title boxing match between Anthony Joshua and Andy Ruiz Jr. in Saudi Arabia, as it is illegal to gamble in the country.

Donald Trump has attended the wedding this weekend of embattled and controversial White House aide Stephen Miller, who has been condemned for his links to white nationalism and his hardline stance on immigration. “The President is at Trump International Hotel for the wedding of Mr and Mrs Stephen Miller,” a White House statement said. Trump had been in Florida earlier on Sunday to attend Nascar’s 62nd Dayton 500. He returned to Washington, DC, shortly after 6.00pm. According to media reports, Miller is getting married to Katie Waldman, vice-president Mike’s Pence press secretary. Miller is one of the few remaining staffers from Trump’s 2016 campaign and widely seen as a powerful driving force behind controversial policies like the travel ban that largely impacts mostly Muslim countries and the zero-tolerance family separation policy that caused global outrage as children at the southern border were kept in cages.

Economic turmoil In early August, the primary — seen by many as a key gauge for the first round of Argentina’s presidential election — produced a result which many interpreted as a clear signal that voters were ready to reject the ruling government’s austere economic policies. Fernandez received 47.8% of the vote on August 11, with Macri taking 31.8%. It has cast serious doubt over the president’s chances of making it to a second-round run-off vote in late November. The center-right president came to power four years ago promising that his pro-market reforms and business-friendly leadership style would finally rid the country of endless economic turmoil. But, Macri now appears likely to leave office with the economy in a worse state than it was when he inherited it. During the past two days, the Astros pro-actively assisted Major League Baseball in interviewing Astros employees as part of MLB’s investigation of the events published in the recent Sports Illustrated article. Major League Baseball also separately interviewed members of the media over the past 24 hours. Our initial investigation led us to believe that Brandon Taubman’s inappropriate comments were not directed toward any reporter. We were wrong. We sincerely apologize to Stephanie Apstein, Sports Illustrated and to all individuals who witnessed this incident or were offended by the inappropriate conduct. The Astros in no way intended to minimize the issues related to domestic violence. Our initial belief was based on witness statements about the incident. Subsequent interviews have revealed that Taubman’s inappropriate comments were, in fact, directed toward one or more reporters. Accordingly we have terminated Brandon Taubman’s employment with the Houston Astros. His conduct does not reflect the values of our organization and we believe this is the most appropriate course of action. We are thankful to Major League Baseball and to everyone that cooperated in the investigation. As previously stated, the Astros are very committed to using our voice to create awareness and support on the issue of domestic violence. We fully support MLB and baseball’s stance and values regarding domestic violence. We will continue to make this cause a priority for our organization. Basketball Hall of Fame player Shaquille O’Neal lent his support to Houston Rockets general manager Daryl Morey, who ignited an international clash with China earlier this month when he tweeted support for anti-government protests in Hong Kong. O’Neal, who didn’t say whether he agreed with Morey, said he was right to speak out.

we’re asking readers, like you, to make a new year contribution in support of the Guardian’s open, independent journalism. This has been a turbulent decade across the world – protest, populism, mass migration and the escalating climate crisis. The Guardian has been in every corner of the globe, reporting with tenacity, rigour and authority on the most critical events of our lifetimes. At a time when factual information is both scarcer and more essential than ever, we believe that each of us deserves access to accurate reporting with integrity at its heart. More people than ever before are reading and supporting our journalism, in more than 180 countries around the world. And this is only possible because we made a different choice: to keep our reporting open for all, regardless of where they live or what they can afford to pay. We have upheld our editorial independence in the face of the disintegration of traditional media – with social platforms giving rise to misinformation, the seemingly unstoppable rise of big tech and independent voices being squashed by commercial ownership. The Guardian’s independence means we can set our own agenda and voice our own opinions. Our journalism is free from commercial and political bias – never influenced by billionaire owners or shareholders. This makes us different. It means we can challenge the powerful without fear and give a voice to those less heard. None of this would have been attainable without our readers’ generosity – your financial support has meant we can keep investigating, disentangling and interrogating. It has protected our independence, which has never been so critical. We are so grateful. As we enter a new decade, we need your support so we can keep delivering quality journalism that’s open and independent. And that is here for the long term. Every reader contribution, however big or small, is so valuable

Վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են գտնվել Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այն տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում:

Արարողությանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են եղել հրավիրված ընդունելությանը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Իր խոսքում, վարչապետը նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Բակո Սահակյան,
Մեծաշուք տիկին Անահիտ Սահակյան,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյան,
Մեծաշուք տիկին Քրիստինե Հարությունյան,
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահներ, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հոգևոր հայրեր, տիկնայք և պարոնայք.

Այսօր մենք հավաքվել ենք Արցախյան ազատամարտի ամենավառ սիմվոլի՝ Շուշիի այս հոգեթով անկյունում, իրականացնելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի` Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտի արարողությունը: Սա Արցախի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված պարտադիր արարողություն է, բայց արարողության տեղը և ժամանակա¬շրջանն առանձնահատուկ սիմվոլիզմ են հաղորդում նրան, առանձնահատուկ իմաստ:

Տարիներ առաջ, դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Արցախ կատարած մի այցի ժամանակ այսպիսի հայտարարություն եմ արել. Արցախը մեր անցյալի և ապագայի մասին մտածելու լավագույն տեղն է և սրա համար, իմ կարծիքով, գոյություն ունի շատ կոնկրետ պատճառ:

Արցախը մեր հայրենիքի միակ հատվածն է, որտեղ մեզնից յուրաքանչյուրի տեսադաշտը կարող է լինել անսահմանափակ, մեր հայրենիքի միակ հատվածն է Արցախը, որտեղից առանց հատուկ տեխնիկական ջանքերի կարելի է տեսնել հորիզոնը, որովհետև այստեղ լեռները մեզ չեն փակում աշխարհից և այստեղից երևում է անվերջանալի հորիզոնը:

Մեր իրականության մեջ ընդունված է արցախյան ազատամարտի ամենակարևոր նվաճումը համարել արցախահայության փրկությունը ֆիզիկական բնաջնջումից, ազատամարտի բերած շոշափելի նվաճումներն ի դեմս այսօրվա Արցախի և Հայաստանի Հանրապետության: Եվ սա իրականություն է:

Բայց իմ կարծիքով` նույնքան կարևոր է փիլիսոփայական, հայեցակարգային նվաճումը, որ մենք ունեցել ենք Արցախյան ազատամարտի արդյունքում. դա հասանելիությունն է հորիզոնին, դա անսահմանի հետ սահմանակից դառնալն է: Անսահմանափակ տեսադաշտն ինձ համար մտքի անսահմանության, նոր մտածողության խորհրդանիշն է, մտածողություն, որն այլևս պարփակված չէ նեղ կիրճերի, լեռնանցքների, սարահարթների սահմաններում:

Իմ համոզմունքն այն է, որ Արցախյան ազատամարտի ամենակարևոր նվաճումն ինքներս մեզ նորովի ընկալելու, նորովի մտածելու, նոր մտածողությամբ առաջնորդվելու և առաջնորդելու հնարավորությունն է:

Իմ պատկերացմամբ, ահա, արցախյան ազատամարտի ամենամեծ նվաճումը մեր ազգային մտածողության փոփոխությունն է:

Մտածողության փոփոխությունը միշտ և բոլոր տեղերում տեղի է ունենում շատ դանդաղ, անտեսանելի, բայց սովորաբար, մի որևէ պահի, մի որևէ կետի ունենում է վառ և պատմական արտահայտություն և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն այդպիսի արտահայտությունն էր՝ մտածողության այն փոփոխության, որ մեր ժողովրդի հավաքական գիտակցության մեջ մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթանակով:

Սա չափազանց կարևոր, չափազանց կարևոր նրբություն է, որ ուզում եմ բոլորս արձանագրենք: Մտածողության փոփոխությունն էր, որ բերեց 2018 թվականի ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխության, իսկ մտածողության այդ փոփոխությունը մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթական արդյունքով և հաղթական արդյունքից:

«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը ծագել է երկուհազարականների երկրորդ տասնամյակում և դրանով առաջնորդվել են Հայաստանում փոփոխությունների համար պայքարող ամենատար¬բեր խմբեր ու անհատներ: Բայց այդ կարգախոսն առանց վանկարկելու՝ 90-ականների առաջին կեսին կյանքի են կոչել Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, մեր ընկած և կենդանի ազատամարտիկները՝ Արցախյան հերոսամարտի ընթացքում:

Արցախյան ազատամարտն իր հերթին մեկ ուրիշ՝ 1988 թվականին Հայաստանում և Արցախում մեկնարկած՝ բովանդակության և էության մեջ ժողովրդավարական հեղափոխության, Ղարաբաղյան շարժման արդյունք էր, որն իր հերթին բերեց մեր ազգային մտածողության այնպիսի փոփոխության, որը հնարավոր դարձրեց Արցախյան ազատամարտը:

Այս ամենն ասում եմ մի շատ կարևոր արձանագրում անելու համար. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին, նրա նպատակներին ու էությանը, նրա երազանքներին ու արժեքներին հակադրելու բոլոր փորձերն ի զուր են և ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:

Եվ ուրեմն, իմ կոչն ու աղերսն է, եկեք մեր ազգային էներգիան և ուժը որևէ կերպ, որևէ հարթակում, որևէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար:

Եվ ընդհանրապես, շարունակելով մտածողության փոփոխության թեման, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա: Սովորաբար ինքներս մեզ, մեր անելիքն ու առաքելությունն ընկալում ենք մի քանի տարվա, երբեմն տասնամյակի, երբեմն մի քանի տասնամյակի, երբեմն ավելի վատ, անգամ ամիսների ու շաբաթների կտրվածքով: Սա օբյեկտիվորեն հասկանալի է, քանի որ առօրյա խնդիրները, հոգսերը, օրակարգը, նաև քննադատություններն ու խարդավանքները մեզ պարտադրաբար դնում են նման վիճակի մեջ:

Այնպիսի վիճակի մեջ, երբ մենք իրավիճակը սկսում ենք ընկալել նախորդ և հաջորդ ընտրությունների համատեքստում, իսկ ընտրությունից ընտրություն ժամանակը շատ արագ է թռչում, մանավանդ, որ ժողովրդավարական հանրության մեջ ընտրությունները հաճախ են և բազմապիսի:

Ու այս հանգամանքի բերումով հաճախ մոռանում ենք բացառիկ պատմական առաքելության մասին, որ դրված է մեր ուսերին, այն բացառիկ պատվի մասին, որին արժանանալու բախտ ենք ունեցել: Սա, ի դեպ, վերաբերվում է ոչ միայն պետական պաշտոնյաներին, այլև բոլոր քաղաքացիներին, ժողովրդին, որ ժամանակակից հանրության մեջ իշխանություն ձևավորելու բացառիկ առաքելություն ունի:

Եվ այս խորհրդանշական վայրում ու խորհրդանշական առիթով ուզում եմ արձանագրենք, որ մենք ոչ միայն ընթացիկ քաղաքական, տնտեսական, հանրային՝ թեկուզ բացառիկ կարևորության հարցեր լուծող և առաջադրող մարդիկ ենք, այլև Հայկ Նահապետից սերող հպարտ և հաղթական, մի քանի հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի զավակներ, Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության հետնորդներ, ովքեր իրենց անելիքը պետք է դիտարկեն նախորդ և գալիք հազարամյակների շղթայում:

Որոնց առաքելությունը նախորդ հազարամյակների ձախողումների բեռից ազատվելն է և նախորդ հազարամյակների հաջողությունների բանաձևերը վերակենդանացնելը, այդ բանաձևերն ազգային մտածելակերպ և ազգային ինքնություն դարձնելը և այդպիսով՝ եկող սերունդների ստեղծարար մրցունակությունը երկիր մոլորակի վրա ապահովելը:

Եկեք արձանագրենք, ուրեմն, որ մենք դե յուրե անցյալի մեր փառապանծ արքաների և մտածողների, պետական այրերի և ուսուցիչների, ճարտարապետների և շինարարների, գիտնականների, գրիչների ու ծաղկողների, զորահրամանատարների և դիվանագետների, արդյունաբերողների և գործարարների գործի շարունակողն ենք և այդպիսին պետք է ձգտենք դառնալ նաև դե ֆակտո, փաստացի: Կամ առնվազն այդպիսին լինելու իրական հնարավորություններ պետք է ստեղծենք մեր հաջորդների համար:

Եվ կուզենայի, որ այսպիսի, հենց այսպիսի խորհուրդ դնեինք մեր այսօրվա հանդիսավոր արարողության հիմքում:

Տիկնայք և պարոնայք,

Վերադառնալով այսօրվա արարողության ուղիղ և առաջնային բովանդակու-թյանը, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին` Արցախի և Հայաստանի ժողովրդին, մեր պետականությանն իր մատուցած ծառայությունների և առանձնահատուկ կերպով վերջին երկու տարիների մեր համատեղ աշխատանքի համար:

Վերջերս նեղ կազմով մեր քննարկումների ընթացքում ասել եմ, հիմա ուզում եմ կրկնել հրապարակային. 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ընդ որում, այդ վիճակը դժվար է եղել թե քաղաքական, թե բարոյական, թե մարդկային և թե պետական իմաստներով, այդ վիճակը լի է եղել բազմաթիվ դիլեմաներով, որոգայթներով և երկիմաստություններով:

Վերջին տարում մեր հարաբերություններն անխուսափելիորեն կրել են այդ դիլեմաների, երկիմաստությունների, որոգայթների կնիքն ու ազդեցությունը, բայց պատվով կարող եմ ասել, որ մենք հաղթահարել ենք այդ բոլոր խոչընդոտներն՝ առանց բացառության և հիմա կարող եմ ասել, որ ի դեմս Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի` ձեռք եմ բերել վստահելի ընկեր և բարեկամ և ուրախ ու շնորհակալ եմ դրա համար:

Եվ ի վերջո,

Շնորհավորում եմ Արցախի նորընտիր՝ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:

Համոզված եմ, որ պարոն Հարությունյանի նախագահության շրջանում Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ կդառնա:

Հայաստանի կառավարությունն ուշի ուշով հետևել է Արցախում տեղի ունեցող ընտրական գործընթացներին: Ընտրություններից առաջ ոմանք կանխատեսում էին, որ Արցախում տեղի կունենա հեղափոխություն, ոմանք կանխատեսում էին, որ տեղի կունենա հակահեղափոխություն:

Ի սկզբանե իմ դիրքորոշումը եղել է այն, որ Արցախը չպետք է լինի ոչ հեղափոխության, ոչ էլ հակահեղափոխության թատերաբեմ: Արցախը չէր կարող լինել հակահեղափոխության թատերաբեմ, որովհետև մեր ժողովրդի մի հատվածը ի բնե որևէ սցենարով չի կարող և չէր կարող հակադրվել մեր ժողովրդի մյուս հատվածին:

Արցախը հեղափոխության թատերաբեմ դառնալու կարիք չուներ էլ, որովհետև ինչպես ասել եմ, Արցախի ժողովուրդը 2018 թվականի հեղափոխության լիարժեք մասնակից էր և հետո՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասնակիցների մեջ կային ուժեր և թեկնածուներ, որոնք աներկբա և անվերապահորեն ողջունել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը, իրենց աներկբա և միանշանակ աջակցությունն ու լոյալությունը հայտնել Հայաստանի ժողովրդական կառավարությանը:

Թե խորհրդարանական և թե նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ են տարել հենց այս ուժերը, և Արցախի նախագահ է ընտրվել հենց այդպիսի քաղաքական գործիչ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի:

Այսպիսի ընտրությունը նշանակում է, որ չնայած հենց բուն Արցախում հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց Արցախն ամբողջությամբ և աներկբայորեն հեղափոխության մաս է և Արցախի ժողովուրդը ընտրությունների արդյունքներով արտահայտել է բարեփոխումներ իրականացնելու, բարեփոխում-ների քաղաքական ուղեգիծ որդեգրելու իր աներկբա կամքը: Այս առումով, Արցախի նորընտիր իշխանությունը, Հայաստանի և Արցախի իշխանությունները միասնական և հավաքական պատասխանատվություն ունեն հայ ժողովրդի առաջ՝ բարեփոխումներ իրականացնել Հայաստանում, բարեփոխումներ իրականացնել Արցախում:

Մարդիկ պետք է տեսնեն փոփոխություններ, մարդիկ պետք է զգան այդ փոփոխությունները՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի, խոսքի ազատության, ընտրական համակարգի արդարության և վստահելիության ոլորտներում և համոզված եմ, որ այդ փոփոխությունները տեղի կունենան:

 

Սա ընդամենը քաղաքական հայտարարություն չէ, այլ հստակ ձևակերպված ըմբռնում, եթե չասենք պայմանավորվածություն, Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև: Եվ ուզում եմ հստակ ընդգծել, պարոն Հարությունյան, որ հավատում եմ բարեփոխումների, ստեղծարար փոփոխությունների ճանապարհով գնալու Ձեր քաղաքական կամքին ու վճռականությանը:

Ես հավատում եմ, որ երկար տարիներ Արցախի վարչապետ եղած լինելու Ձեր փորձառությունը մեզ պիտի ոչ թե տանի անցյալի ճանապարհներով, այլ պիտի օգնի չկրկնել անցյալի մեր սխալները, պիտի օգնի իմաստնության դասեր քաղել անցյալի սխալներից, որովհետև մեր սխալները մեր ամենամեծ ուսուցիչն են, եթե իհարկե մենք սովորելու, սերտելու կամք ունենք, մեր սխալները առաջ գնալու, խոչընդոտները հաղթահարելու ամենամեծ խթանն են, եթե իհարկե մենք առաջ գնալու կամք ունենք:

Եվ իմիջիայլոց, փոփոխություններ ասելով մենք բոլորս սովորաբար հասկանում ենք իրականության փոփոխության ֆիզիկական հատկանիշները. կառուցված ճանապարհներ, նորոգված դպրոցներ ու մանկապարտեզներ, ջրագծեր ու զբոսայգիներ: Այս ամենը չափազանց կարևոր են: Բայց կառուցված ճանապարհը կարող է քանդվել, նորոգված շենքն ու դպրոցը մաշվել, ջրագիծն ու զբոսայգին դառնալ անօգտագործելի, այսպիսով ցույց տալով փոփոխության մակերեսային, ձևական բնույթը: Նույնը վերաբերվում է այսպես ասած հին ու նոր պաշտոնյաներին, որովհետև ամեն ինչ հարաբերական է. նոր պաշտոնյան շատ արագ կարող է ձեռքբերել «հին» հատկանիշներ և հին պաշտոնյան կարող է նորովի ընկալել իրավիճակը, նորովի ընկալել առաքելությունը, դասեր քաղել անցյալում իր ունեցած սխալներից:

Եվ ուրեմն, շատ ավելի կարևոր է ու տևական այն փոփոխությունը, որը տեղի է ունենում մեր ներսում, մեզնից յուրաքանչյուրի ներսում, մեր մտածողության ու հոգեբանության մեջ, մեր վարքագծի ու վարվելակերպի մեջ:

Եվ ուրեմն, ես հավատում եմ, որ մեր ազգային կյան` քում, մեր անհատական վարքագծում՝ նախագահից մինչև շարքային քաղաքացի, վարչապետից մինչև շարքային զինվոր, եկել են այսպիսի փոփոխությունների ժամանակներ:

Այնպիսի փոփոխությունների, որոնց արդյունքները մեզ թույլ կտան ուղիղ նայել մեր նահատակների, զավակների, մայրերի, կանանց ու քույրերի աչքերի մեջ:

Եվ ուրեմն,
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում»:

 

Այս թեմայով

Լրահոս
Կորոնա ես ատում եմ քեզ․ Լիլիթ Հովհաննիսյանն անկեղծացել է իր՝ կորոնավիրուսի թեստի արդյունքների մասին
Այսօր 17:55
Սարսափելի կադրեր: Հրապարակվել է Ռուսաստանում տեղի ունեցած ավերիչ փոթորիկի տեսանյութը...
Այսօր 17:48
Նարեկ Մալյանի՝ ԱԱԾ ուղարկված դիմումի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել...
Այսօր 15:23
ՀՐԱՏԱՊ: Շրջիկ խմբերն այցելում են ինքնամեկուսացվածների բնակարաններ. արդեն 81 քաղաղաքացի է տուգանվել
Այսօր 15:19
«Ի՜նչ երեխա է, ֆանտաստիկա». Ալեքսանդրա Խարազյանը Պիաֆ երգեց ու տապալեց հանդիսատեսին
Այսօր 15:03
Սպանություն Աբովյանում․ եկեղեցու մուտքի մոտ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել,պարզվել է նրա ինքնությունը
Այսօր 14:58
Արտակարգ դեպք «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում
Այսօր 14:39
«Ես կարող եմ իմ բնակարանը կոչել Ազնավուրի անունով, բայց ոչ «Զվարթնոցը»․ Հայկ Պետրոսյան
Այսօր 14:06
Գևորգ Պետրոսյանը հրճվանքը , երբ ԱԺ նախագահը դիմակ չկրելու համար իրեն նկատողություն է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 14:00
«Խանգարում եմ շատերի կանանց և սիրուհիներին, ինձ բոլորը խանդում են, ես մեղավո՞ր եմ»․ Նաիրա Մովսիսյան
Այսօր 13:55
«Տո դու ո՞վ ես, որ ինձ ասես». Պատգամավոր Գևորգ Պետրոսյան
Այսօր 12:19
Կարևոր: «Ջրի մեջ ավելացրեք 10 կաթիլ յոդ, մեղր և խմեք․ Բնական միջոց, որը խմելով չեք վարակվի կորոնավիրուսով». Բուսաբույժ Հրաչ Գրիգորյանի բաղադրատոմսը
Այսօր 12:17
Կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը...
Այսօր 12:15
Ողբերգական դեպք. «Սուրբ Աստվածամայր» բկ-ում 5-ամյա երեխա է մահացել,արդեն հայտնի է պատճառը
Այսօր 12:12
Ռուսական ավիաընկերությունը նոր սահմանափակումներ է մտցրել ուղևորների համար
Այսօր 10:38
«Լինելով քրոնիկ ալկաշ, ստիպել է երեխային իր հետ օղի խմել, երեխային շպրտել են քնելու և ․․․»․Ն․Զոհրաբյան
Այսօր 10:35
Ուշագրավ: Կոմիտասի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին Քաղաքացին ահազանգում է․տեսանյութ
Այսօր 10:24
«Արթուր ջա՛ն, Նիկոլի մեջ հայի արյուն չի հոսում,մի՛ գնա հացադուլի,ինքը քեզ չի հասկանա».մանկավարժ(տեսանյութ)
25/Մայիս/2020 - 20:31
Հակոբն ու Արմենը՝ «Խաբկանք» հեռուստասերիալում
25/Մայիս/2020 - 20:28
Մանե Գրիգորյանը՝ դստեր և հայրիկի` Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ հոլովակի լայն տարածման մասին
25/Մայիս/2020 - 20:27
Նոր հրաման:Քանի՞ հոգի կարող է ներկա գտնվել հոգեհանգստի եւ թաղման արարողություններին
25/Մայիս/2020 - 20:14
Հրաշալի լուր: Մատչելի տուն` նախկին զինծառայողներին
25/Մայիս/2020 - 20:09
Վարչապետին փոխելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյանը՝ Միքայել Մինասյանի հետ նույն ցանկությունն ունենալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25/Մայիս/2020 - 20:05
282 ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդին ո՞նց եք պառկեցրել, եթե 186 տեղից 32-ն ազատ է դեռ. Հայկ Մանասյան (տեսանյութ)
25/Մայիս/2020 - 19:42
Ողջ լրահոսը