16 / July / 2020
01:39:31

Դիտեք նաև

xClose

Ուշագրավ: Նոր փոփոխություններ են առաջարկվում մինչև 200 հազար դրամ վարկերի դեպքում

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանը նոր նախագծերի փաթեթ են ներկայացրել, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։ Հեղինակները առաջարկում են արգելել սպառողական կրեդիտի տրամադրման ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի (սոցիալական էջի) և բջջային հավելվածի կամ կրեդիտավորողի գրանցման/գործունեության հասցեի կամ սրահների ներսում: Նախագծի ընդունման դեպքում՝ սպառողական կրեդիտի գնի (տոկոսադրույքի) վերաբերյալ տեղեկատվությունը գովազդում կներկայացվի բացառապես տարեկան փաստացի տոկոսադրույքի միջոցով: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկը չի կարող պարունակել պայմանականություն, հաճախորդի վարքագծից կախված գնանշում, որը սպառողի մոտ կառաջացնի շփոթություն կամ մոլորություն տվյալ կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի կամ այլ ծախսերի վերաբերյալ: Միևնույն ժամանակ սպառողական կրեդիտի գովազդը չի կարող ստեղծել տպավորություն, որ կրեդիտը տրամադրվում է անվճար կամ անտոկոս, կամ պարունակի վարկի գնի վերաբերյալ շփոթեցնող կամ մոլորեցնող այլ տեղեկատվություն: Գովազդն էլ պետք է տեղադրված լինի այնպես, որ կրեդիտավորողի գրանցման/գործունեության հասցեի կամ սրահների տարածքից դուրս տեսանելի չլինի: «Տարիների փորձը ցույց է տալիս, որ առանց քաղաքականության կարգավորումների բնակչությունն «անպաշտպան» է ֆինանսական կազմակերպությունների առջև: Առնվազն հայկական իրականության մեջ շուկայի ինքնակարգավորումը այս դեպքում չի գործել, իսկ խնդիրը զարգանում է ահագնացող տեմպերով: Որպես հակափաստարկ կարող է դիտարկվել բարձր տոկոսադրույքներով և արագ վարկերի տրամադրման սոցիալական էֆեկտը, որը կարծում ենք եկամուտներ ունեցող խավը կարող է իրականացնել ապահովագրության միջոցով: Այսինքն, այս օրինագիծը միտված է նաև քաղաքակրթական փոփոխություններին: Սույն նախագծով մեր կողմից սահմանափակվել ու խստացվել են անբարեխիղճ գովազդի գրավչությունը, այսինքն փորձել ենք ազդել/կանոնակարգել առաջարկը: Ի լրումն, փորձել ենք կանոնակարգել տոկոսադրույքների մասով մոտեցումները և դրա հիմքում դնել հաճախորդների եկամուտներ գեներացնելու հնարավորությունը՝ նպաստելով վարկունակության և ֆինանսական հատվածի առողջացման բարձրացմանը»,-նշել են հեղինակները: Նախագծի ընդունման դեպքում՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 200,000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի համար կսահմանի պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ, հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:

Suggestions

Newsfeed
New video emerges of mother trying to kill son for first time
28/May/2020 - 19:10
New York State braces for spike in coronavirus cases
5/April/2020 - 19:56
New Orleans takes on Coronavirus battle 15 years after hurricane
5/April/2020 - 19:01
The next outbreak? We’re not ready | Bill Gates
5/April/2020 - 18:59
SPECIAL REPORT: China's deadly coronavirus cover-up
5/April/2020 - 18:56
#Bitcoin price falling to $6,400 as $21.7 mln in BTC moved by top exchange
13/March/2020 - 22:36
Worth millions of euros: Gold toilet "America" ​​stolen - at Churchill's birthplace
13/March/2020 - 22:34
Coronavirus survivor reveals what it's like to have Covid-19
13/March/2020 - 16:23
Tom Hanks and Rita Wilson test positive for coronavirus
13/March/2020 - 16:20
#Coronavirus: there are 2 types
7/March/2020 - 19:55
Woman Has 17 Abortions in 6 Years, May Never Be Able to Have Children
7/March/2020 - 19:54
Mars as you have never seen it before in 1.8 billion pixels
7/March/2020 - 19:53
#Apple, #Microsoft, #Google look to move production away from China. That’s not going to be easy․ #CNBC
7/March/2020 - 19:51
Elizabeth Warren ends presidential bid
7/March/2020 - 19:49
Best EXPLOSIVE Pranks - Just For Laughs Gags
6/March/2020 - 17:22
Comedy Videos - New Funny Pranks Compilation Try Not To Laugh
6/March/2020 - 17:20
First Case of Coronavirus in Dog Confirmed in Hong Kong
6/March/2020 - 14:54
The Best Way to Wash Your Hands to Prevent Getting Sick
6/March/2020 - 14:52
Over 100 Coronavirus Cases Confirmed In US; More Deaths In Washington State
4/March/2020 - 18:57
Baba Vanga Predictions and Divinations for 2020.
4/March/2020 - 18:54
Spike in coronavirus cases and fatalities around the world
2/March/2020 - 18:41
Hong Kong. A Walk Around the Food Markets in the Streets. Chinese Food and Street Food
1/March/2020 - 21:50
China's animal crusaders | 101 East
1/March/2020 - 21:46
China orders complete ban on trade in wildlife for food to combat coronavirus epidemic
1/March/2020 - 17:10
All Timeline