09 / July / 2020
01:39:31

Դիտեք նաև

xClose

Կարևոր մանրամասներ:Կլինե՞ն վարկային կազմակերպություններ կամ բանկեր, որոնք կարժանանան «Վարկս Էյ ԷՄ» -ի ճակատագրին

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 2020 թ-ի մարտի 24–ին ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» վարկային կազմակերպության լիցենզիան` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Վարկային կազմակերպությունը պետք է նվազագույնը 3 մլրդ դրամ կանոնադրական կապիտալ ունենա։ Որքանո՞վ է հնարավոր, որ առաջիկայում ականատես կլինենք նաև այլ վարկային կազմակերպությունների կողմից այս շեմը խախտելու դեպքերի, կամ հնարավո՞ր է արդյոք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ նաև բանկային համակարգը խնդիրների առջև կանգնի։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն АrmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ բանկային կազմակերպությունների դեպքում նման իրավիճակ չի լինի, վատթարագույն դեպքում մենք կտեսնենք այս կամ այն բանկերի միաձուլումը։ «Կարծում եմ, որ ԿԲ-ն ամեն ինչ կանի, որ բանկային համակարգի նկատմամբ վստահությունը պահպանվի, իսկ վարկային կազմակերպությունների դեպքում իրավիճակը փոքր ինչ այլ է։ Այսօր կան վարկային կազմակերպություններ, որոնք ռիսկային փաթեթներ ունեն։ Հիմա այս կազմակերպությունների գործունեությունը կախված է տնտեսական իրավիճակից և կառավարության փաթեթներից, թե ինչ փաթեթ կառաջարկվի իրենց»,-ասաց տնտեսագետն՝ հիշեցնելով, որ կառավարությունն այսօր մի քանի փաթեթներ ունի՝ ուղղված են բանկային և վարկային համակարգին, նրանց երաշխիքներ տրամադրելուն, նրանց աջակցելուն։ «Այսինքն, դարձյալ բանկային լոբբինգ, ի դեմս ԿԲ-ի, շատ ակտիվ աշխատում է կառավարությունում և իրենց երաշխիքները նրանք ստանում են և դեռ ստանալու են»։ Հարցին, թե արդյոք այդ փաթեթները ենթադրում են, որ այս իրավիճակը հենց բանկային համակարգն է շահող դուրս գալու, թե տնտեսության իրական հատվածում առկա խնդիրներն անխուսափելիորեն իրենց ազդեցությունը կունենան նաև բանկային համակարգի վրա՝ նա նշեց, որ ի տարբերություն «Վարկսի», որը առանց երաշխիքների էր վարկեր տրամադրում, բայց փոքր գումարներ էր տալիս՝ բանկերն ու վարկային համակարգը ունեն բավականին լուրջ երաշխիքներ, երբ վարկ են տրամադրում այս կամ այն անձին՝ նրանց բավականին լուրջ գրավներ և երաշխիքներ են վերցնում՝ նվազեցնելով հնարավոր կորուստները։

«Այս դեպքում նրանք համեմատաբար քիչ ռիսկ ունեն։ Սակայն բանկին հետաքրքիր է իրենց փողը հետ ստանալը, իրենց հետաքրքրիր չէ, որ որևէ կազմակերպության գույքը դառնա իրենց սեփականությունը։ Նրանք իրենց գումարը հետ ստանալու մեջ են հետաքրքված։ Այս իրավիճակում՝ ենթադրենք երաշխիքի համար գրավադրված է հյուրանոցը, եթե բանկը վերցնի այդ հյուրանոցը, ո՞ւմ է վաճառելու այն։ Նույնը կարելի է ասել ցանկացած այլ գրավի մասին, օրինակ ժամանցի կենտրոն, կամ արտադրամաս։ Այսինքն՝ բանկին հետաքրքիր չէ, արտադրական այս կամ այն տարածքը վերցնելը դրա համար նրանք ամեն ինչ կանեն՝ իրենց գումարը հետ վերցնելու համար, մասնավորապես՝ կհետաձգեն վարկերի մարման ժամանակացույցը՝ վերաձևակերպելով ու վերակազմավորելով վարկային փաթեթները։ Կարծում եմ, բանկերն ամեն կերպ կփորձեն հարմարվել տնտեսվարողի հետ՝ ամենավերջին տարբերակ դիտարկելով գույքը տնտեսվարողից վերցնելը»,-ասաց Պարսյանը։

Suggestions

Newsfeed
New video emerges of mother trying to kill son for first time
28/May/2020 - 19:10
New York State braces for spike in coronavirus cases
5/April/2020 - 19:56
New Orleans takes on Coronavirus battle 15 years after hurricane
5/April/2020 - 19:01
The next outbreak? We’re not ready | Bill Gates
5/April/2020 - 18:59
SPECIAL REPORT: China's deadly coronavirus cover-up
5/April/2020 - 18:56
#Bitcoin price falling to $6,400 as $21.7 mln in BTC moved by top exchange
13/March/2020 - 22:36
Worth millions of euros: Gold toilet "America" ​​stolen - at Churchill's birthplace
13/March/2020 - 22:34
Coronavirus survivor reveals what it's like to have Covid-19
13/March/2020 - 16:23
Tom Hanks and Rita Wilson test positive for coronavirus
13/March/2020 - 16:20
#Coronavirus: there are 2 types
7/March/2020 - 19:55
Woman Has 17 Abortions in 6 Years, May Never Be Able to Have Children
7/March/2020 - 19:54
Mars as you have never seen it before in 1.8 billion pixels
7/March/2020 - 19:53
#Apple, #Microsoft, #Google look to move production away from China. That’s not going to be easy․ #CNBC
7/March/2020 - 19:51
Elizabeth Warren ends presidential bid
7/March/2020 - 19:49
Best EXPLOSIVE Pranks - Just For Laughs Gags
6/March/2020 - 17:22
Comedy Videos - New Funny Pranks Compilation Try Not To Laugh
6/March/2020 - 17:20
First Case of Coronavirus in Dog Confirmed in Hong Kong
6/March/2020 - 14:54
The Best Way to Wash Your Hands to Prevent Getting Sick
6/March/2020 - 14:52
Over 100 Coronavirus Cases Confirmed In US; More Deaths In Washington State
4/March/2020 - 18:57
Baba Vanga Predictions and Divinations for 2020.
4/March/2020 - 18:54
Spike in coronavirus cases and fatalities around the world
2/March/2020 - 18:41
Hong Kong. A Walk Around the Food Markets in the Streets. Chinese Food and Street Food
1/March/2020 - 21:50
China's animal crusaders | 101 East
1/March/2020 - 21:46
China orders complete ban on trade in wildlife for food to combat coronavirus epidemic
1/March/2020 - 17:10
All Timeline