5 րոպե տվեք ինձ ու ես Գորիս-Կապան ճանապարհից թուրքի անցակետը վերացնեմ. Արագած Ախոյանը հանդես է եկել նոր զարմանալի հայտարարությամբ

«Ես ՀՀ հպարտ նախիր իշխանությանը ասում եմ, որ այլևս ժողովրդի անունից չխոսի, իր կտերն էլ ոչ ոք չի ուտելու։ Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց Նիկոլ Փաշինյանը թող հաթաթա չտա, նենց հաթաթա կտանք, որ ինքը կմոռանա ամեն ինչ, կմոռանա ՀՀ-ն։ Կոչ եմ անում բոլոր էն տղաները, որ տեսել են ամեն ինչ, կապվեն մեզ հետ և պատասխան պահանջեն այսօրվա նախիր իշխանությունից»։

Արագած Ախոյանը վստահեցրեց, որ իրենք՝ մարտերին մասնակցածները, տեսել են այն սցենարը, որ այսօր կա։

«Սա ռազմի դաշտի պարտություն չի, սա արտաքին քաղաքականության պարտություն է։ Երեկ զինվորը լաց էր լինում, ասում էր՝ գնամ հորս գերեզմանին ի՞նչ ասեմ՝ 30 տարի առաջ հերս զոհվեց, երեկ ախպերս զոհվեց, հիմա ես ո՞նց գնման, ի՞նչ ասեմ»,- ներկայացրեց կամավորը։

Դիտարկմանը, որ ըստ Արցախի նախագահի, եթե նման զիջում չլիներ, ապա ողջ Արցախը կկորսվեր, Արագած Ախոյանն արձագանքեց՝ թող շուտ մտածեին, և «էշ-էշ» չխոսեին արտաքին քաղաքականության մեջ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*