Գորիսի փոխհամայնքապետը անդրադարձել է իրանցի վարորդների ձերբակալման լուրերին

Նույնը ես եմ լսել, ճշտումներ են կատարվում, ուրիշ տվյալներ չկան։ Այս մասին ասաց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են իրանցի երկու վարորդի։

 

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի. «Իրենց կանգնեցնում են, ստուգում ու ճանապարհում են, բայց նման ինֆորմացիա ես չեմ ստացել»։

Նշենք, որ Para TV-ի ունեցած տեղեկություններով, ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդի, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ եւ Երեւան։

 

 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*